Երևան
12 °C
Երեւանի փոքր կենտրոնում գտնվող հին շենքերից մեկը երկու օրվա ընթացքում հողին է հավասարեցվել: Աբովյան-Արամի փողոցների խաչմերուկում` Հայաստանի պատմության թանգարանի ետնամասում գտնվող կարմիր տուֆից միհարկանի այդ կառույցը սկսել են քանդել շաբաթ գիշերը` գողեգող, թաքուն:
Դեպքի վայրում մեզ ասացին, որ ապամոնտաժված շենքում (հասցե` Արամի 30) մի խանութ էր գործում, որն ամիսներ առաջ տեղափոխվել է` չգիտեն, թե ուր: Տեղեկացրին նաեւ, որ քանդման իր հերթին է սպասում հարեւանությամբ գտնվող երկհարկանին: Նախատեսվում է, որ այդ տարածքում վեր է խոյանալու հերթական հյուրանոցը` լրացնելու արդեն իսկ կառուցված կամ կառուցվող շինությունների համալիրը: Մեր հարցումներին ի պատասխան այստեղ նկատում էին, որ այդ ամբողջը ոչ թե մեկ, այլ մի քանի սեփականատեր ունի, բայց մատնանշում էին միայն ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի անունը:
Սակայն հին Երեւանից մեզ հասած եւ այլեւս գոյություն չունեցող շենքի տարածքում որեւէ գրություն, ցուցանակ չէր հուշում, թե կառույցն ով է ոչնչացնում, ինչու այն իրեն հանգիստ չի տալիս եւ ինչով են պատրաստվում փոխարինել քանդածը: Կառուցապատումն իրականացնող «Ավո ՖՄՀ» ընկերությունում մեզ ասացին, որ տնօրեն Ավետիս Կարագյուլյանն աշխատավայրում կլինի միայն երեկոյան, իսկ նրա հեռախոսահամարն անհասանելի էր:
Տարածքում արդեն իսկ կառուցված շենքերից որոշների, ինչպես նաեւ կառուցվելիք հյուրանոցի նախագծերի հեղինակը ճարտարապետ Աշոտ Ալեքսանյանն է: «Հյուրանոցի նախագիծն ընթացքի մեջ է: Վերջնական տեսք կունենա առաջիկայում: Մենք քաղաքաշինության նախարարության հետ քննարկել ենք Հանրապետության հրապարակի կոնցեպցիայի հարցը, որովհետեւ Հրապարակի անմիջապես հարեւանությամբ է գտնվելու հյուրանոցը, որպեսզի այն չխաթարի հրապարակի մասշտաբը եւ հրապարակին լինի հարազատ: Այդ խնդիրը շատ դժվար լուծվող խնդիր է, որին մենք մոտենում ենք ամենայն պատասխանատվությամբ»,- ասաց ճարտարապետը:
Ինչ վերաբերում է Արամի 30 հասցեի մեկհարկանի շենքի ապամոնտաժմանը, նա նշեց, որ շենքն այդտեղ գոյություն ունենալ ուղղակի չէր կարող. «Այդ շենքը իր ծավալով գտնվում էր քաղաքաշինական այնպիսի միջավայրում, որտեղով անցնում է փողոց: Այն գոյություն ունենալ չէր կարող, մանավանդ որ հուշարձան չէ: Շենքը գտնվում էր ճիշտ նույն ճանապարհի մայթի բորդյուրի վրա, որը թանգարանի թիկունքում միացնում է աջ ու ձախ` Նալբանդյան-Աբովյան փողոցները: Բացի այդ, փողոցի անկյունում այդպիսի շենք գտնվել չէր կարող, որովհետեւ տրանսպորտային երթեւեկության կանոններըը դա թույլ չեն տալիս»:

Աշոտ Ալեքսանյանը հայտարարեց, թե ապագա հյուրանոցը չի գրավելու ապամոնտաժված շենքի տեղը, այլ կառուցվելու է մի քիչ ավելի հեռու` դեպի նորակառույցները: «Հյուրանոցի հետ դրա քանդվելը բացարձակ կապ չունի: Հյուրանոցը գտնվում է դրանից ավելի հետ: Այսօրվա կառուցված շենքերի պարագծից դուրս էր գտնվում Արամի 30 շենքը: Այն գտնվում էր քաղաքաշինական այն միջավայրում, որտեղով փողոց պետք է անցնի: Եւ դրա համար ապամոնտաժվել է: Պատվիրատուին նույնիսկ ձեռնտու էր դա պահպանելը: Քաղաքաշինական խնդիրներից ելնելով իրենից պահանջել են մաքրել տարածքը, եւ նա էլ մաքրել է: Դա իր սեփականությունն է հանդիսանում` որպես իր տարածքից դուրս գտնվող մակերեսների իրացման գոտի»:
Ճարտարապետ Ալեքսանյանը հաստատեց, որ Արամի 30 հասցեի շենքին կից երկհարկանին նույնպես պետք է ապամոնտաժվի: Նման հրահանգների իրավասություններն, ըստ նրա, քաղաքապետարանինն են: «Դրանք այն շենքերն են, որոնք հարիր չեն հրապարակի հարեւանությամբ գործելու: Դրանք ոչ հուշարձան են, ոչ էլ պատմական շերտ են»,- ասաց նա: Հավաստիացրեց, որ կառուցվելիք հյուրանոցը չի լինելու շատ բարձր եւ չի աղճատելու Հանրապետության հրապարակի տեսքը, ինչն այդքան մտահոգում է քաղաքաշինության ներկայիս նախարար Նարեկ Սարգսյանին: «Հյուրանոցի հարկայնությունը չի գերազանցելու այն հարկայնությունը, որը այսօր արդեն կողքը կառուցված է: Դա 9 հարկանի շենք է` Արամի փողոցի վրա, որ Աբովյան փողոցի նկատմամբ դառնում է 8 հարկանի: Գտնվում է թանգարանի թիկունքում, իր ծավալի հզորության համապատասխան: Այն նույնիսկ դուրս չի գալիս հրապարակի վրա: Եթե ինչ-որ կետեր էլ հանկարծակի երեւում եմ, դրանք այնքան բարեկիրթ են նախագծվում, որպեսզի հրապարակին լինի հարիր, լինի հարազատ թիկունք: Իմ կողմից նախագծվող շենքերը ոչ թե աղճատելու են հրապարակի տեսքը, այլ ընդհակառակը, դարձնելու են ավելի կուռ»,- ասաց ճարտարապետը` նաեւ ավելացնելով, որ նոր շենքերի ու Գագիկ Խաչատրյանի կապի մասին իրեն ոչինչ հայտնի չէ:
Երեւանի քաղաքապետարանից խնդրի վերաբերյալ մեր հարցմանն ի պատասխան հայտնել են. «ՀՀ կառավարության 25.01.2007 թ. 108-Ն որոշմամբ Արամի փողոց հ. 30 եւ հարեւանությամբ գտնվող մի շարք այլ շինությունների զբաղեցրած հողամասերը ճանաչվել են բացառիկ գերակա հանրային շահ տարածքներ: Տարածքի ձեռք բերող է հանդիսանում «ԱՎՈ Ֆ. Մ. Հ.» ՍՊ ընկերությունը, որը Աբովյան, Արամի, Պուշկինի եւ Նալբանդյան փողոցներով պարփակված հատվածում իրականացնում է բնակելի եւ առեւտրահասարակական համալիրի շինարարական աշխատանքներ: Ըստ Կենտրոն վարչական շրջանի համար հաստատված գոտիավորման, ինչպես նաեւ Երեւանի քաղաքապետարանի կողմից բնակելի եւ առեւտրահասարակական համալիրի կառուցման նպատակով համաձայնեցված նախագծերի՝ Արամի եւ Աբովյան փողոցների քննարկվող հատվածների մայթերը նախատեսվում է ընդլայնել եւ հ. 30 շենքի տեղում այլ կառույց չի նախատեսվում»:
Հավելենք, որ դեռեւս 2011 թվականին, երբ հայտնի էր դարձել Արամի 30 շենքը քանդելու մտադրության մասին, հանրային բողոքի ալիք էր առաջ եկել: Պատասխանատուներն այն ժամանակ հավաստիացրել էին, որ կարմիր տուֆից այդ շենքը չի քանդվի: Բայց հետո քանդեցին գիշերով:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հրաձգության ՀՀ հավաքականը՝ շարժվող թիրախ նորմալ վազք մրցաձևի տղամարդկանց թիմային պայքարի աշխարհի չեմպիոն
Ռուսաստանը բարձր մակարդակով կներկայացվի ԱՄՆ-ում կայանալիք G20 գագաթնաժողովին․ Պեսկով
ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Կանադայի միջազգային առևտրի նախարարի խորհրդարանական քարտուղարի հետ
Դավիթ Խուդաթյանն Արարատի մարզում ծանոթացել է պետբյուջեի և սուբվենցիոն ծրագրով իրականացվող շինաշխատանքներին
Կասեցվել են Կենտրոն վարչական շրջանի Անտառային փողոցի 124 հասցեի շինարարական աշխատանքները․ տեսանյութ
Դեսպան Գևորգյանը և Պարագվայի զբոսաշրջության նախարարը քննարկել են հնարավոր համատեղ նախաձեռնությունները
Օգտագործում են և դեն նետում, չպետք է գործակալ դառնային. Փաշինյանը զգուշացնում էր՝ պատժվելու են․ Հայկ Հովյան
ԿԸՀ-ն չի մերժել դատախազության՝ Կարապետյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու միջնորդությունը
Քննարկվել են Երևան-Փարիզ համագործակցության զարգացմանն ու խորացմանը վերաբերող հարցեր
Պուտինի նկարները վրեքները խփած քարոզարշավ էին անում, ասում են՝ ԵՄ-ն միջամտում է ՀՀ գործերին․ Յուրի Ավագյան
Նարեկ Կարապետյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել
Այս հաղթանակը կարելի է նաև պատմական համարել․ Անդրեասյանն ընդունել է Հայաստանի Մ16 տարեկանների բասկետբոլի թիմին
Բախվել են «ՎԱԶ 2121»-ը և «Nissan Rogue»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում, բախվել այլ մեքենայի
Սիսիանի տարածաշրջանի Ծղուկ բնակավայրի մոտ անվտանգային սյուներ են տեղադրվել
Ընդգծվել է տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության կարևորությունը․ Փաշինյան-Մերց հեռախոսազրույց է կայացել
Հնարավորություն ունեցա ձեռք բերել նոր գիտելիքներ և վերադառնալ բազմաթիվ նոր գաղափարներով ու մտահղացումներով
Դատարան են հանձնվել «Միասնության թևեր»-ի օգտին քվեարկելու համար ընտրակաշառքի վերաբերյալ քրվարույթի նյութերը
Սուրբ Հովհաննես մատուռում հրդեհ է բռնկվել․ սրբապատկերներ են այրվել
Երևանի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել
Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ
Տեղի է ունեցել Բաղրամյանի անվան հրամանատարաշտաբային ինստիտուտի շրջանավարտների ավարտական միջոցառումը
Վառելիքի շուկայում Ռուսաստանի առջև ծառացած դժվարությունները ժամանակավոր են․ Պուտին
ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատի թիվ 1 հիմնական և Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցների շինաշխատանքներին
Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 22-ին
Կարևորում եմ, որ պետական ԲԿ-ները ևս արագ մասնակից են դառնում նորագույն տեխնոլոգիաների ներգրավմանը․ Ավանեսյան
Տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանություն
Անդրանիկ Թևանյանը կմնա կալանքի տակ
Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով. տեսանյութ
ՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ում
Սպիտակի ոլորաններում բախվել են «Isuzu» բեռնատարը և «Dodge»-ը. կա 5 վիրավոր
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ
Բաբաջանյանի մեղեդիները՝ Դիլիջանի սրտում․ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը անվճար համերգ կունենա
Սյունիքում մեկնարկել է Հայաստան-Իրան համաժողովը
Առողջության ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը
ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից
ՀՀ-ի և Վրաստանի ռազմական ոստիկանության պետերը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
29-ամյա երիտասարդը կոտրել է դռան փականը և գողացել զոդման սարք, պտուտակահան, մալուխներ, աշխատանքային գործիքներ
Փրկարարները գետնին ընկած բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամ
Մոսկվայի թռիչքների համար նոր կանոններ կլինեն. ինչ է նախատեսվում
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT