Ի՞նչ է ուզում Համաշխարհային բանկը «Նաիրիտից». գործարանը վերագործարկե՞լ, թե լուծարել

31/07/2015 schedule14:20

Հունիսին հրապարակվեց Համաշխարհային բանկի եզրակացությունը, որի համաձայն «Նաիրիտ» գործարանի վերագործարկումը նպատակահարմար չէ: Նման եզրակացության համար որպես հիմք վկայակոչված էին մի շարք գործոններ: Նախ նշվում էր, որ «Նաիրիտի» արտադրանքի հնարավոր ինքնարժեքը գերազանցելու է պոլիքլորոպրենային կաուչուկի շուկայական հնարավոր գինը, ինչը գործարանի արտադրանքը դարձնելու է ոչ մրցունակ եւ դուրս է մղելու շուկայից:  Ըստ Համաշխարհային բանկի եզրակացության՝ ՀՀ կառավարությունը տեխնիկական եւ ֆինանսական նկատառումներից ելնելով պետք է դիտարկի գործարանի լուծարման ծրագիրը մշակելու եւ իրականացնելու խնդիր: Իսկ լուծարման դեպքում, ինչպես հայտնի է՝ պետք է իրականացվի պարտքերի մարում: «Նաիրիտը», ըստ տարբեր հաշվարկների, արդեն կուտակել է 300-400 մլն դոլարի պարտք, որը մարելու միջոցներ առայժմ չեն նշմարվում:

Ո՞րն էր Համաշխարհային բանկի նման եզրակացության պատճառը, կլուծարվի՞, արդյոք, «Նաիրիտը». մեր հարցերին պատասխանել է ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը: 

 - Պարոն Բագրատյան, ի՞նչ եք կարծում ինչո՞ւ է Համաշխարհային բանկի կողմից այսպիսի եզրակացություն կազմվել, որքանո՞վ է այն հիմնավոր:

- Չգիտեմ ինչու են այդպիսի եզրակացություն կազմել։ Մենք, օրինակ, 1993-ին վերագործարկել ենք գործարանը ացետիլենի բազայի հիման վրա։ Եվ ոչինչ, շահութաբեր աշխատում էր։ Համաշխարհային բանկը եզրակացություն կազմելիս այն ժամանակվա արդյունաբերության ղեկավարներին եւ ինձ ոչ միայն չի դիմել այդ եզրակացությունը կազմելիս, այլ նույնիսկ հարցում չի ուղարկել։ Եվ, ուրեմն, նման «հետազոտությունը» կողմնակալ է, ունի պատվերի էլեմենտ։

- Ո՞վ կարող է պատվեր տված լինել, ո՞վ է շահագրգռված նման եզրակացության համար:

- Չգիտեմ:

- Բազմաթիվ պնդումներ կան, որ եթե գործարանի ղեկավարությունը «աստղաբաշխական» թվերով աշխատավարձ չստանար, կամ գործարանի գույքը չվաճառեր՝ «Նաիրիտն» այս վիճակին չէր հասնի եւ դրա վերագործարկումը աննպատակահարմար չէր համարվի: Դուք ի՞նչ կարծիք ունեք այդ առումով:

- Աշխատավարձը խնդրի չնչին մասն է։ Խնդրի մեծ մասը միջոցների վատնումն է։ Խոսքը մի քանի հարյուր միլիոն դոլարի մասին է (ներառյալ չստացված եկամուտները)։ Գործարանի ղեկավարությունը ամեն ինչ արել է գործարկման անվան տակ պետության երաշխիքներով կամ պետական գույքը գրավադրելով հսկայական գումարներ փոշիացնելու համար։ ՀՀ պատմության մեջ դա աննախադեպ երևույթ է։

- Կոնկրետ կա՞ մարդ, ո՞վ մեղավոր է այս ամենի համար:

- Իհարկե։ 2004-2013 թվականների բոլոր վարչապետները, ԿԲ նախագահները, էներգետիկայի նախարարը,  գործարանի ղեկավարները։ Մեծ հաշվով ընդհանուր պատասխանատվություն ունեն նաև ՀՀ Նախագահները։

- Այս իրավիճակում գործնականում տեսնո՞ւմ եք որեւէ հնարավորություն «Նաիրիտը» վերագործարկելու: Ի՞նչ քայլեր են անհրաժեշտ դրա համար:

- Այն, ինչ արել է մեր կառավարությունը 1993թ՝ վերագործարկելիս։

- Տեղյա՞կ եք, թե ՀՀ Կառավարությունը ինչ պլաններ ունի գործարանի ապագայի հետ կապված:

- Ոչ, տեղյակ չեմ։

- Եթե Կառավարությունը որոշի լուծարել գործարանը՝ որո՞նք կլինեն հետեւանքները: Հայաստանի տնտեսությունը ի՞նչ վնաս կկրի դրա հետեւանքով:

- Նման գործարանն անհնարին է լուծարել։ Դրա համար պետք է զրոյացնել հաշվեկշիռը։ Ուրեմն պետք է լուծել հարյուրավոր միլիոնների հասնող պարտքի հարց։ Այսինքն, վճարողը մեկն է՝ բյուջեն, այն է՝ ժողովուրդը։ Հենց նման պարտքերի պատճառով է (այդպիսին է նաև ՀԷՑ-ի պարտքը), որ առաջիկա մի քանի տարիներին կյանքի բարելավում չի լինի։

Զրուցեցինք նաեւ «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի գնումների քաղաքականության փորձագետ, տնտեսագետ Արտակ Մանուկյանի հետ

- Պարոն Մանուկյան, ի՞նչ եք կարծում, իշխանությունները կորոշեն լուծարե՞լ «Նաիրիտը»՝ հիմք ընդունելով Համաշխարհային բանկի եզրակացությունը, թե՞ այնուամեյանիվ վերագործարկման ուղղությամբ քայլեր կարվեն:

-Մի բան ակնհայտ է, որ հիմա Համաշխարհային բանկի եզրակացությունը իշխանությունների կողմից կօգտագործվի որպես հիմնավորում. կասեն տեսեք, Համաշխարհային բանկն է ասում, պետք է լուծարել: Բայց կներեք, Համաշխարհային բանկը չէ, որ մեր սոցիալական քաղաքականության համար պատասխանատու է: Մենք մեր Կառավարությանը, պատգամավորներին փող ենք տալիս, որ ոչ միայն նստեն օրենքներ գրեն, այլ այսպիսի ճգնաժամանյին իրավիճակներում ճիշտ վերլուծություն իրականացնեն: Համաշխարհային բանկը միայն տնտեսական գործոնն է հաշվում, չի դիտարկում, որ այդքան աշխատատեղ, ադքան մարդկանց ճակատագրերի հետ գործ ունենք: Ուստի ես վերապահումով եմ մոտենում նման կարգի կազմակերպությունների գնահատականներին, որովհետեւ նրանց հիմքը բանկն է, իսկ բանկին հետաքրքրում է միայն շահույթը: Համաշխարհային բանկը հետաքրքրված է իր հնարավոր ծրագրերը կառավարությանը հրամցնելով, որ վարկ տա, իր գործառույթները անի: Պետությանը միայն շահույթը չպետք է հետաքրքրի, այլ նաեւ ժողովրդի բարեկեցությունը:

-Այսինքն Համաշխարհային բանկի եզրակացությունը կողմնակա՞լ է:

- Ես այդպիսի արտահայտություն չեմ օգտագործի: Իրենց գնահատումների համար հիմք է հանդիսացել այն, որ շուկայի հագեցվածությունը շատ է եւ «Նաիրիտի» արտադրանքը չի կարող մրցունակ լինել, նաեւ այն պատճառով, որ ինքնարժեքը բարձր է: Էս մասով նախ լրջագույն խնդիր կա, որը Համաշխարհային բանկինը չէ, այլ ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությանը: «Նաիրիտից» ինքնարժեքից ցածր գնով վաճառք է եղել շարունակաբար եւ նախարարությունը աչք է փակել դրա վրա: Դրա համար լուրջ հիմնավորում պետք է լինի, որը պատկան մարմինները չեն ներկայացնում. իսկ վնասի պատճառը, ներկա իրավիճակի ստեղծման պատճառը նաեւ պայմանավորված է դրանով:

-Առկա իրավիճակում ՀՀ Կառավարությունը ի՞նչ պետք է անի:

-Ասում են «Նաիրիտի» արտադրանքի ինքնարժեքը բարձր է լինելու եւ մրցունակ չի լինելու շուկայում: Բայց չէ՞ որ բարձր ինքնարժեքը պայմանավորված է, ասենք, հարկերի մեծությամբ: Հնարավո՞ր հարկային արտոնություններ տալ «Նաիրիտին»: Իհարկե հնարավոր է: Հնարավո՞ր է, որ մենք փորձենք գերուռճացված աշխատավարձի ֆոնդը, որը գաղտնիք չէ, դա եւս նվազեցնենք: Հնարավո՞ր է ավելի տեխնոլոգիական լուծումներ գտնել: Հնարավոր է՝ հատկապես Իրանի հետ հարաբերությունների բարելավման համատեքստում, քանի որ «Նաիրիտը», բացի տնտեսական բաղադրիչից, ռազմավարական նշանակություն ունի: Ասում են սնանկ է, լավ, փակում-գնում ենք, բայց մենք դրա հետեւանքով կորցնում ենք այդ անձնակազմը, որը աշխատել է տարիներ շարունակ եւ ունի փորձ: Կորցնում ենք հնարավորությունը՝ ապագայում շուկայական կոնյուկտուրայի լավացման դեպքում եւս մեկ մրցունակ արտադրանք ւնենալու: Եթե Համաշխարհային բանկը ասում է՝ գործարանի արտադրանքը թանկ է, ես էլ ասում եմ՝ եկեք անարդյունավետ ծախսերը նվազեցնենք, տեսնենք թա՞նկ կլինի, թե կենսունակ կլինի:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3025 դիտում

Զելենսկին և Պուտինը ցանկանում են խոսել, բայց չգիտեն՝ ինչպես. Թրամփ

Մուսալեռում բախվել են «Օպել»-ն ու բեռնատար «Գազել»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է դաշտում

Կալանավորված, դատապարտված և տնային կալանքի տակ գտնվող անձանց փոխադրումների կարգը կհստակեցվի. մանրամասներ

Կկատարելագործվի ֆինանսական հաշիվների միջազգային փոխանակման գործող համակարգը

Դավիթ Ղազինյանը կալանավորվել է

Խոպանից եկել էին, ուզում էին այստեղ լուրջ դերակատարում ունենալ. փողի տոպրակը հանես՝ տակները բան չկա. տեսանյութ

ԿԸՀ-ն համաձայնել է «Հայաստան» դաշինքի թեկնածու Ռաֆիկ Բարսեղյանի նկատմամբ քրհետապնդում հարուցել

Մոսկվայում և մի շարք այլ շրջաններում կսահմանափակվեն թեթև ինքնաթիռների թռիչքները

Թրամփը սպառնացել է վերսկսել Իրանի դեմ հարվածներն ու «ռումբեր նետել գլխներին», եթե դժգոհ մնա համաձայնագրից

Նողկալի է այլասերվածների ներգրավվածությունը խորհրդարանում. նրանց բոլորի տեղը բանտն է. Սաֆարյան. տեսանյութ

Ողբերգական ավտովթար Երևան-Մեղրի ճանապարհին. վարորդներից մեկը մահացել է

Գիտեք՝ ովքեր են մեղադրում. ովքեր հայաթներում եկեղեցիներ են սարքել, վրան դրել իրենց քեռու կնկա, սիրուհու անունը

Կայացել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ծրագրի կառավարման խորհրդի հերթական նիստը

Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխան. վարչապետը տեսանյութ է հրապարակել

300 հազար ադրբեջանցիների թեման ֆեյք, մտացածին, հորինովի թեմա է, նման բան չի եղել, չկա և չի լինելու. վարչապետ

ՊՆ-ն հայտարարում է ԶՈՒ պատվո պահակային վաշտում ծառայության համար զորակոչիկների ընտրություն անցկացնելու մասին

Ոստիկանները ձերբակալել են գիշերվա ժամը 3:40-ին դրիֆթ կատարած երիտասարդին. տեսանյութ

Դավիթ Ղազինյանը ձերբակալվել է

Այն ուժը, որն ասում է՝ մենք 29.743 քկմ-ով չպետք է բավարարվենք, հայտարարում է պատերազմ հարևաններին. Փաշինյան

ԿԸՀ-ն Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն է տվել

Ո՞ւմ ձայնն է կեղծված. տանը վեր ընկած լիդերներին կոչ եմ անում դուրս գալ փողոց․ ինչի՞ են ձեր դրած դրոշները անտեր

Ռոբերտ Քոչարյանի և իր շրջապատի հարսը, փեսան, աներձագը, բոլորը դատավորներ են ՀՀ-ում մինչև հիմա. Փաշինյան

Քոչարյան, կալուգացի օլիգարխ, բելառուսամետ օլիգարխ, ջախջախելու եմ. ովքեր համաձայն չեն, թող հեղափոխություն անեն

ՎՏԲ-Հայաստան Բանկ․ ակնթարթային փոխանցումները դեպի Ռուսաստան դառնում են առավել պահանջված

2021-ից հետո ընտրակաշառքի գործերով ոչ մի մեղադրյալ բանտում չէ․ դատաիրավական համակարգը պիտի սրա պատասխանը տա

Moody’s Ratings-ը վերահաստատել է Յունիբանկի B1 վարկանիշը՝ կայուն հեռանկարով

Դպրոցական երեխաներին էքսկուրսիա տանող ավտոբուսի վթարի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

ՀԾԿՀ-ն ազատականացնում է 6(10) կՎ լարմամբ սպառման համակարգերի, բազմաբնակարան շենքերի՝ ցանցին միացման գործընթացը

Ընդդիմությանը դաժան իրականություն է սպասվում, բայց տուրուդմփոց չի լինելու. Հովհաննիսյան

Ընդդիմադիր պատգամավորները գին են ունենալու, գինը մեխվելու է նրանց ճակատին, սուպերմարկետի բաժիններ են լինելու

Դավիթ Ղազինյանը զրկվեց անձեռնմխելիությունից

Հայաստանում ազդարարվել է «Արծիվ գործընկեր-2026» զորավարժության մեկնարկը․ տեսանյութ

Վերականգնվել է Լոռի Բերդ համայնքի սեփականության իրավունքը Կողեսի 1,3 հա մակերեսով հողամասի նկատմամբ․ վարչապետ

ԱԱԾ շենքի վրա պայթուցիկ նետելու գործով հարցաքննվել է Ալիկ Ալեքսանյանը

Վերանայել և խստացնել գործող կարգավորումները․ ՔԿՀ-ներում արգելված իրերի շրջանառության կանխարգելման նոր նախագիծ

Ստոկհոլմի արբիտրաժային տրիբունալը բավարարել է ՀԷՑ-ի գործով Հայաստանի Կառավարության առանցքային միջնորդությունը

Դպրոցականներին տեղափոխող ավտոբուսը կողաշրջվել է. ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել պատահարից

Ալեք Մանուկյան փողոցում մեքենա է այրվում․ տեսանյութ

Էքսկուրսիա տանող ավտոբուսի վթարի հետևանքով բուժօգնության է դիմել 30 երեխա և 6 մեծահասակ․ ինչ վիճակում են նրանք

Օնլայն շահումով խաղերը ծայրահեղ հասանելի են դարձել․ առաջարկվում է ներդնել պաշտպանության եռաստիճան համակարգ