Երևան
12 °C
Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Հովհաննես Երիցյանն ու իր փաստաբան, ՔԱԳՎ իրավական հարցերով Երիցյանի խորհրդական Ռոբերտ Աղաջանյանը մտածում ու խոսում են գրեթե նույն կերպ: Տարբերությունն այն է, որ իրենց ինքնատիպ մեկնաբանություններով գերազանցում են իրար: Իսկ որ նրանք եզակի են ու միեւնույն վարչությունում, անվիճելի է, ինչում համոզվեցինք երեկ՝ երկուսի հետ միաժամանակ մի սենյակում գտնվելով:
Օրինակ, Հովհաննես Երիցյանն ու Ռ. Աղաջանյանը Հայաստան երկրի ու պետության մասին մտածում են նույն կերպ: Նրանց կարծիքով, իրենք են ճիշտ հայերը եւ ոչ թե, ասենք, մենք, «Առավոտն» ու «Հայկական ժամանակը»: Նրանք ու Ռոբերտ Քոչարյանն են այս ազգի մասին միակ մտածողներն ու հօգուտ հայ ազգի աշխատողները: Նրանք երկուսով են միայն այն համոզմունքին, որ Հայաստանի ավիացիան Հ. Երիցյանի օրոք աճել ու հասել է իր պիկին, որ ավիացիան երբեք այսքան լավ չի եղել ու չի էլ կարող լինել առանց Հովհաննես Երիցյանի գործուղումների ու կապերի: Հովհաննես Երիցյանն, օրինակ, ասում է, որ Հայաստանի նախագահը Ռոբերտ Քոչարյանն է, ու Ռ. Աղաջանյանն անմիջապես հաստատում է. «Այո, բա էլ ո՞վ է»: Երիցյանն ասում է, որ ով էլ լինի՝ մեկ է, իր նախագահը եղել է եւ մնում է Ռ. Քոչարյանը: Եվ Ռ. Աղաջանյանը դարձյալ անմիջապես հաստատում է. «Այո, բա էլ ով», ու այսպես շարունակ: Իսկ այս երկուսի ամենացնցող նմանությունն այն է, որ նրանք երկուսն էլ տեղյակ չեն, թե ինչ է ընդհանրապես ինտերնետն ու էլեկտրոնային թերթը:
Երեկ ՔԱԳՎ պետի ընդունարանում Ռ. Աղաջանյանը ինձ տեսնելուն պես սփրթնեց. «Դուք դեռ համարձակվել եք գալ այստե՞ղ, ա~խ» (գլուխն աջ ու ձախ տանելով ու անլսելի բառեր մրմնջալով,-Լ. Ս.): Մեր զարմանքին Ռոբերտ Աղաջանյանը պատասխանեց. «Դուք «ՀԺ»-ի եւ «Առավոտի» կցորդն եք»: Աղաջանյանի բարձրացրած աղմուկից ՔԱԳՎ աշխատակիցներից մի քանիսը դուրս եկան ընդունարան: «Դուք ինձ գիժ եք ասում, հետո էլ համարձակվում եք գալ այստեղ ու զարմանա՞լ, թե ինչու եմ ես զարմանում Ձեզ վրա»: Բայց քանի որ ես նրան «գիժ» չէի ասել, շարունակեցի զարմանալ, ինչից նա է՛լ ավելի էր փրփրում ու կրկնում. «Դուք ինձ գիժ եք ասել»: Հետո հասկացա, որ Ռ. Աղաջանյանը ոչ թե «Տարեգիրի» հարցազրույցն էր կարդացել, այլ՝ «Առավոտում» արտատպված՝ «Տարեգիրի» հարցազրույցի մի հատվածը, որի հետգրության մեջ «Առավոտի» թղթակից Աննա Իսրայելյանը մի նկատառում էր հայտնել, այն է՝ «հաստատված է, որ հոգեբույժները երկար տարիներ գժերի հետ շփվելուց հետո իրենք էլ են, մեղմ ասած, տարօրինակ դառնում: Թերեւս, ղեկավարների մտավոր կասկածելի մակարդակն է՞լ է ինչ-որ կերպ փոխանցվում նրանց ենթականերին...»
ՔԱԳՎ պետի ընդունարանից վեճը տեղափոխվեց Երիցյանի աշխատասենյակ, իսկ նրանց երկուսին, հավատացեք, շատ ավելի դժվար էր միաժամանակ լսելը, առավել եւս՝ հասկացնելը, թե ինչ է ինտերնետն ու էլեկտրոնային թերթը: Ռ. Աղաջանյանը Հ. Երիցյանին փոխանցեց «Առավոտի» վերոհիշյալ հրապարակումը: Երիցյանն այն ընթերցելով՝ ասաց. «Սպասի, ստեղ ինձ են գիժ ասել: Առաջին գիժը ես եմ»: Ու սկսվեց: Ճիշտ է, արդեն հասկացել էի, որ նրանք ոչինչ, միեւնույն է, չեն հասկանում, բայց շարունակեցի բացատրել, որ «Առավոտի» եւ «ՀԺ»-ի հրապարակումներն այլ բան են, «Տարեգիրն»՝ այլ: Նրանք նաեւ չհասկացան, որ երբ հոդվածի տակ ստորագրված է «Ա. Ի.» կամ «Վահագն Թեւոսյան», դա չի նշանակում Լիլիթ Սեյրանյան: Մենք կարծում էինք, թե միայն դեգեներատները չեն հասկանա դա, սակայն պարզվեց, որ այդ բանը չեն հասկանում նաեւ չափազանց խելացի մարդիկ, ինչպիսիք Հովհաննես Երիցյանն ու նրա փաստաբան Ռոբերտ Աղաջանյանն են: Հովհաննես Երիցյանը բղավելով իր կենսագրությունն էր պատմում, որն արդեն մեկ անգամ լսել էի նույնությամբ: Միակ տարբերությունն այն էր, որ այն ժամանակ չէր գոռում:
«Փաշինյանի կռիվը Երիցյանի հետ չի, սրա հետ է (ձեռքով հարվածում է իր գլխավերեւում կախված Ռոբերտ Քոչարյանի լուսանկարին,-Լ. Ս.): Սրա հետ է, ոչ թե Երիցյանի, Դուք հասկանու՞մ եք»,-բղավում էր Հ. Երիցյանը: «Սա իմ նախագահն է ու միշտ իմ նախագահն է լինելու»,-շարունակում էր Երիցյանը, ինչին նույնությամբ արձագանքում էր Ռ. Աղաջանյանը, սակայն չէր համարձակվում մոտենալ ու Երիցյանի նման հարվածել Քոչարյանի լուսանկարին: «Ես իմ կյանքը իմ ազգին եմ տալիս, Դու՞ք ինչ եք անում: Գիտե՞ք ինչեր եմ արել...»: «Էդ մենակ մենք գիտենք»,- գլուխը թափահարելով՝ Երիցյանի ասածները հաստատեց Աղաջանյանը: «Ինձ Պուտինը շնորհակալություն հայտնեց պասոլստվայի միջոցով, որ ես բարձր ամբիոնից սառույց ջարդելով ելույթ ունեցա սեպտեմբերի 25-ին: Բա Դուք ինչի՞ չեք գրում: Որովհետեւ Ձեզ ես պետք չեմ, Ձեզ Քոչարյանն է պետք»,-գոռում էր Երիցյանը: Ընթացքում անընդհատ մեկը մյուսին հանգստացնում էր. «Հովհաննես Պավլովիչ, Դուք մի քիչ հանգստացեք, մի քիչ էլ ես ասեմ: Դուք հանգստացեք»,- ժամանակ առ ժամանակ ասում էր Ռ. Աղաջանյանը: Իսկ Հ. Երիցյանն էլ նրան էր ասում. «Պարոն Աղաջանյան, Դուք միշտ հանգիստ եք ու ինձ եք միշտ հանգստացնում, Դուք ինչի՞ եք տենց, մի քիչ հանգստացեք»: Ու շատ հաճախ նրանք միաժամանակ էին խոսում: «Դուք բոլոր էս նյութերը հավաքեք, իրար հետեւից դասավորեք ու ինձ տվեք, եղա՞վ»,-իր փաստաբանին կարգադրեց Երիցյանը, որին հետեւեց Աղաջանյանի ցնցող պատասխանը. «Ես Ձեզ կարող եմ տալ համ նախագահի մասին տպված բոլոր հոդվածները, համ առանձին բոլոր նախարարների մասին տպվածները, համ ավիացիայինը, ո՞րն եք ուզում»: Երիցյանն էլ պատասխանեց. «Առայժմ ավիացիայինը մենակ: Տուր, որ կցենք դատախազությանը տված նյութերին: Սրանց էլ դատի կտանք: 50-ից ավել նյութեր ենք հավաքել»,-ասաց Երիցյանը:
Իր գրասեղանի ու Ռոբերտ Քոչարյանի նկարի շուրջը զայրացած ետ ու առաջ անելու ընթացքում Երիցյանը հանկարծ կտրուկ շարժումով բացեց իր գրասեղանի դարակն ու հանեց ատրճանակը: Եվ քանի որ Երիցյանն անկանխատեսելի երեւույթ է, մի պահ քարացա: Հետո Երիցյանը ատրճանակը կտրուկ շարժումով խրեց գոտու արանքը ու այդպես նա պատրաստվում էր գնալ կառավարություն: Ինչեւէ, Երիցյանից, այնուամենայնիվ, փորձեցինք ճշտել, թե ինչպես է իր նախագահը այսուհետ մեկնելու եվրոպական երկրներ, երբ ԻԿԱՕ-ն արգելել է բոլոր այն ինքնաթիռների մուտքը, որոնք չեն համապատասխանում սահմանված չափանիշներին: Եվ պրն Երիցյանը պատասխանեց. «Մինչեւ հիմա ոնց թռել է, տենց էլ թռնելու է»: Ու ավելացրեց. «Շուտով մի հատ մեծ նորություն կլսեք, մեծ»: «Ավիացիայի՞ մասին» հաջորդ հարցին Երիցյանը պատասխանեց. «Հա»: Ի դեպ, մեր տեղեկություններով, իսկապես, շուտով «մեծ նորություն» է սպասվում: Երիցյանը, ըստ այդ տեղեկությունների, հեռացվելու է ՔԱԳՎ պետի պաշտոնից: Ափսոս:
ԼԻԼԻԹ ՍԵՅՐԱՆՅԱՆ
Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2002 թվականի մարտի 28-ի համարում
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Վանաձորի որոշ հասցեներում գազամատակարարման ընդհատումներ կլինեն
Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը
Վրաերթ Երևանում. տուժածը տեղում մահացել է
Այսուհետ քաղաքացին կարող է լիազորել այլ անձի՝ իր փոխարեն լրացնելու եկամուտների տարեկան հայտարարագիրը. ՊԵԿ
46-ամյա տղամարդը ձերբակալվել է 30-ամյա կնոջ նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություն կատարելու կասկածանքով
Բաքվում մեկնարկում է ըմբշամարտի Մ-17 աշխարհի առաջնությունը. առաջին օրը գորգ դուրս կգա 5 հայ ըմբիշ
Քննարկվել են արդյունաբերության ոլորտում հայ-ղազախստանյան միջպետական փոխգործակցության ընդլայնման հարցեր
Ուկրաինայի ԶՈՒ-ն զանգվածային հարվածներ է հասցրել Ռոստովի երկաթուղային և նավահանգստային ենթակառուցվածքներին
Երևանի քաղաքապետարանի պաշտոնյան մեղադրվում է մի շարք ապօրինությունների համար. գործը դատարանում է. մանրամասներ
Ինչպես դիմել ԱՄՆ ներգաղթային վիզայի համար․ դեսպանությունը հրապարակել է անհրաժեշտ քայլերը
Լուսաձայնային ատրճանակից իր տանը կրակոցներ արձակած երիտասարդը ձերբակալվել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով, և առաջիկա օրերին բարձրացում չունենք. Սուրենյանը նորություններ է հայտնել
Նվազել են հրազենի գործադրմամբ կատարված հանցագործությունները․ ՆԳ նախարարն ամփոփել է առաջին կիսամյակը Կոտայքում
Սա հարթակ է, որտեղ ծնվում են նոր գաղափարներ. Հայրապետյանը՝ «Seaside Startup Summit Armenia 2026»-ի անդամներին
Ողբերգական ավտովթար Արարատի մարզում. կամրջի վրա բախվել են մեքենաներ, մեկը բռնկվել է. կան 3 զոհ և 4 տուժած
Երևանի բնակարաններից մեկի լոգարանում հայտնաբերվել է 32-ամյա տղամարդու մարմինը
Բախվել են 2 ջրային սկուտեր․ ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել լճից
Ռոստովում ուժեղ փոթորկի պատճառով մեկ մարդ մահացել է, 28-ը՝ վիրավորվել
Հայաստանի ու Իրանի միջև բեռնափոխադրումների ծավալները կավելանան
Դոնալդ Թրամփի՝ Ուկրաինայի հարցում եղած դիրքորոշման մեջ Ռուսաստանը երկակիություն է տեսնում․ Պեսկով
Իրանը մեղադրել է Ուկրաինային Կասպից ծովում իր առևտրային նավի վրա հարձակվելու մեջ
Թրամփը Նեթանյահուին հրավիրել է Վաշինգտոն. վերջինս կուղևորվի հուլիսի 27-ին
Թեհրան-Երևան չվերթը չեղարկվել է, ևս 9 չվերթ՝ հետաձգվել
Ավան և Դավթաշեն վարչական շրջանների վարչական տարածքում առգրավվել են տարբեր ապրանքատեսակներ. տեսանյութ
Հայաստանի մի մասում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Հրաձգության Հայաստանի հավաքականը հաղթել է շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնության մեդալային հաշվարկում
Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդական առաջնության հաղթողներն ու մեդալակիրները
Խուդաթյանը և Իրանի էներգետիկայի նախարարը քննարկել են Հայաստանի և Իրանի միջև էներգետիկ համագործակցության հարցեր
Փրկարարները դուրս են բերել ջրանցքն ընկած կովին
Վրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխա
ՀՀ վարչապետը Գոշավանքում մասնակցել է Սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում սպասվում է վթարային ջրանջատում
2026թ. օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները. Լևոն Ազիզյան
Մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու հողաթմբերին և հայտնվել ձորակում․ կա վիրավnր
ՌԴ ԶՈւ-ն hարվածել է Ուկրաինայի ռազմարդյnւնաբերական համալիրի օբյեկտներին
Վթարային ջրանջատում Մեծամոր քաղաքում
Ես վերահաստատել եմ Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանի կողմից ընտրված` ԵՄ-ի հետ մերձեցման գործընթացին. Մակրոն
ՀՀ ըմբշամարտի Մ-17 հավաքականը Բաքվում է՝ մասնակցելու աշխարհի առաջնությանը
26-ամյա երիտասարդը կրակոցներ է արձակել. նա ձերբակալվել է
Լրանում է ՀՀ բուհերի թափուր տեղերի համար հայտագրման վերջնաժամկետը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT