Երևան
12 °C
Փարիզում լույս տեսնող «Նոր Յառաջ» պարբերականը դեկտեմբերի 23-ի համարում հարցազրույց է տպագրել Նիկոլ Փաշինյանի հետ: Ստորեւ ներկայացնում ենք հարցազրույցն ամբողջությամբ:
«Նոր Յառաջ» - Ձեր կարծիքով՝ Հայաստանի ընդդիմությունն անկա՞խ է:
Ն. Փաշինյան - Ես «Քաղաքացիական պայմանագիր» միավորման կառավարման խորհրդի անդամ եմ, ու մենք կարծում ենք, որ Հայաստանին անհրաժեշտ է նոր ընդդիմադիր օրակարգ, նոր ընդդիմադիր առաջնորդություն, նոր՝ ինստիտուցիոնալ ընդդիմություն: Սա նշանակում է, որ համարում ենք, որ Հայաստանում չկա այդպիսի ընդդիմություն: Եթե լիներ, մենք ուղղակի կաջակցեինք նրան, կմիանայինք նրան եւ ոչ թե կփորձեինք ստեղծել նորը: Հայաստանում կան ընդդիմադիր կուսակցություններ, ընդդիմադիր խմբեր եւ անհատներ, բայց կառուցվածքային, ինստիտուցիոնալ ընդդիմություն գոյություն չունի: Մեր խնդիրը այդպիսի ընդդիմության ձեւավորումն է: Ինչ վերաբերում է ընդդիմություն արտահայտությանն ընդհանրապես, Հայաստանում հիմա այն ավելի ու ավելի քիչ է օգտագործվում: Այն սկսել է փոխարինվել «ոչ իշխանություն» հասկացությամբ: Խոսքը, մասնավորապես, ոչ իշխանական եռյակի մասին է: Եռյակի դոմինանտ ուժը՝ ԲՀԿ-ն, իրեն ընդդիմություն չի համարում, բայց ղեկավարում է ընդդիմադիր հռչակված քաղաքական պրոցես՝ ըստ էության միջանկյալ դիրք գրավելով իշխանության եւ ընդդիմության միջեւ: Ոմանք կրծում են, որ դա ոչ թե միջանկյալ դիրք է, այլ կամուրջ, կապ, կապվածություն: Եւ այս տեսակետը գոյության իրավունք ունի:
«Նոր Յառաջ» - Սերժ Սարգսյանին պաշտոնանկ անելու ձեր վերջին նախաձեռնությանը չմասնակցելու՝ եռյակի տված պատճառաբանություններից դատելով՝ կհասկանանք, որ ոչ մի բան հնարավոր չէ անել: Ի՞նչ է ձեր կարծիքը:
Ն. Փաշինյան - Որեւէ բան անելու համար հարկավոր է ունենալ դա անելու համար անհրաժեշտ գործիք: Իշխանափոխություն անելու գործիքը ինստիտուցիոնալ ընդդիմությունն է, ինչն էլ մենք փորձում ենք ստեղծել: Երբ կունենանք ինստիտուցիոնալ ընդդիմություն, կիրականացնենք նաեւ փոփոխություններ, այդ թվում՝ իշխանության փոփոխություն: Ու քանի դեռ չունենք ինստիտուցիոնալ ընդդիմություն, առաջնային հարց է դառնում դրա ստեղծումը, ձեւավորումը:
«Նոր Յառաջ» - Ինչպե՞ս կարելի է դարմանել իրավիճակը:
Ն. Փաշինյան - Ինստիտուցիոնալ ընդդիմության չգոյությունն է, որ իշխանությանը թույլ է տալիս անվերջ պահել իշխանությունը, եւ ինստիտուցիոնալ ընդդիմությունն է, որ կկարողանա իրականացնել իշխանափոխություն: Թույլ տվեք պարզաբանել, թե ինչ նկատի ունեմ ինստիտուցիոնալ ընդդիմություն ասելով: Դա բնորոշվում է երեք առանցքային կետով.
Առաջին. ինստիտուցիոնալ ընդդիմությունը պետք է ունենա Հայաստանի ապագայի հստակ ծրագիր, թե իշխանության հասնելու պարագայում ի՞նչն է ինքը Հայաստանում փոխելու եւ ինչպես:
Երկրորդ. պետք է ունենա քաղաքական ընդարձակ թիմ եւ ձեւավորի ստվերային կառավարություն, որի կազմը կներկայացվի հանրությանը:
Եւ երրորդը. ինստիտուցիոնալ ընդդիմությունը պետք է կարողանա Հայաստանում գոյություն ունեցող բոլոր՝ 1988 ընտրական տեղամասերում ապահովել առնվազն երեք վստահված անձ՝ ընտրական պրոցեսը վերահսկելու համար:
Այս ամենը ունենալով՝ պիտի մասնակցի խորհրդարանական եւ նախագահական ընտրություններին եւ հաղթի: Ես գիտեմ, որ շատերն են թերահավատ ընտրական պրոցեսի նկատմամբ: Բայց հավաստիացնում եմ, Հայաստանում երբեք չի եղել ընդդիմություն, որ ապահոված լիներ վերը թվարկած երեք կետերը: Եթե ապահովեր, կհաղթեր ընտրություններում, որքան էլ իշխանությունները կեղծարար են: Եթե չկարողանար ընտրությունների պաշտոնական արդյունքներով հաղթանակ ապահովել, թավշյա հեղափոխությամբ իշխանությունը կհեռացներ հաստատ:
«Նոր Յառաջ» - Ինչպե՞ս կերեւակայեք Հայաստանը մեկ տասնամյակ հետո:
Ն. Փաշինյան - «Քաղաքացիական պայմանագիր» միավորման ծրագրում գրված է, որ Հայաստանի բնակչությունը առաջիկա քսան տարիներին պետք է կրկնապատկվի: Եւ այս կրկնապատկման կարեւորագույն գործիքը սփյուռքահայերի զանգվածային վերադարձն է Հայաստան, որ մենք անվանում ենք Մեծ հայրենադարձություն: Բայց հասկանում ենք, որ սա տեղի չի ունենա, քանի դեռ Հայաստանում տեղի չեն ունեցել քաղաքական փոփոխություններ, քանի դեռ չի հաստատվել անկախ դատական համակարգ, քանի դեռ չեն վերացվել մոնոպոլիաները, չի փոխվել մթնոլորտը մեր երկրում: Մեր ամբողջ քաղաքական գործունեությունը նվիրված է այս հարցերը լուծելուն, իսկ այդ հարցերը պիտի լուծենք հանուն մեկ նպատակի, հանուն Մեծ հայրենադարձության: Հայ ժողովուրդը Հայաստան պետությունը ստեղծել է երկրագնդի վրա իր տունը, իր հասցեն ունենալու համար: Եւ մենք կարծում ենք, որ Հայաստանի Հանրապետության գործառույթը հայության մարդկային, տնտեսական, գիտական, մշակութային, ֆինանսական ներուժը Հայաստանի տարածքում կենտրոնացնելն ու այդ ներուժի անվտանգությունն ու բնականոն զարգացումն ապահովելն է: Իմ գործունեությունն ամբողջությամբ նվիրված է այս գործառույթի իրականացմանը:
«Նոր Յառաջ» - Լեւոն Տեր-Պետրոսյանը համակերպված կթվա ԵՏՄ-ին: Ի՞նչ կմտածեք այս մասին:
Ն. Փաշինյան - Այո, պարոն Տեր-Պետրոսյանն այս առիթով բազմիցս արտահայտվել է, նա ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցելը համարել է անշրջելի: Կարծում եմ՝ Հայաստանի բոլոր ժամանակների իշխանություններն այսպես են մտածում նաեւ այն պատճառով, որ նրանք կաթիլ-կաթիլ զիջել են Հայաստանի անկախությունը եւ մարդկանց կանգնեցրել պետականության մսխման փաստի առաջ: Ինքս ԱԺ-ում դեմ եմ քվեարկել ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությանը եւ ասել եմ, որ դա Հայաստանը մեկուսացնելու ծրագիր է: Ադրբեջանն ու Թուրքիան Հայաստանը մեկուսացրել են Արեւելքից եւ Արեւմուտքից, ԵՏՄ-ն Հայաստանը մեկուսացնելու է Հյուսիսից եւ Հարավից՝ խոչընդոտելով մեր ռազմավարական կապերի ամրապնդմանը Իրանի եւ Վրաստանի հետ: Ինձ համար մեր ինքնիշխանության ամրապնդման կարեւորագույն գործոնն այն է, որ Հայաստանը կարողանա տարանցիկ ճանապարհ դառնալ իրանական գազի համար: Մեր հարեւան Իրանը, հիշեցնեմ, բնական գազի պաշարներով աշխարհում երկրորդ երկիրն է՝ Ռուսաստանից հետո: Իրանի շուրջ մթնոլորտը փոխվում է, եւ կարծում եմ՝ մոտ ապագայում իրանական գազը հոսելու է դեպի Արեւմուտք: Հայաստանի խնդիրը այդ տարանցման հիմնական ճանապարհ դառնալն է, իսկ ԵՏՄ-ին անդամակցելու պայմանագիրը մի հսկա խոչընդոտ է դրա համար:
«Նոր Յառաջ» - ՀՅԴ-ն սփյուռքի մեջ կըսե, թե ինքը ընդդիմադիր է: Այդպե՞ս է իրականությունը Հայաստանի մեջ:
Ն. Փաշինյան - ՀՅ դաշնակցությունը 1998 թվականից հետո գրեթե մշտապես սերտ համագործակցության մեջ է իշխանության հետ: Հիմա էլ ՀՅԴ-ի եւ իշխանության դիրքորոշումները մերձեցել են սահմանադրական փոփոխություններ անելու՝ Սերժ Սարգսյանի մտադրության շնորհիվ: ՀՅԴ-ն կառավարման խորհրդարանական համակարգի կողմնակից է, եւ քանի որ Սերժ Սարգսյանը հայտարարում է, թե պատրաստ է այդ բովանդակությամբ սահմանադրական փոփոխություններ անել, ՀՅԴ-ն լիովին աջակցում է այդ գործընթացը:
«Նոր Յառաջ» - Ի՞նչ է ձեր կարծիքը հայ-թուրքական պրոտոկոլներու մասին:
Ն. Փաշինյան - Ինչպես գիտեք, ԱԺ-ին եմ ներկայացրել Սերժ Սարգսյանին պաշտոնանկ անելու որոշման նախագիծ: Այդ նախագծում հայ-թուրքական արձանագրությունների կետերից մեկը Սարգսյանին պաշտոնանկ անելու կարեւորագույն հիմք է: Խոսքը հայ եւ թուրք պատմաբանների տխրահռչակ հանձնաժողով ստեղծելու դրույթի մասին է: Իմ հեղինակած նախագծում հիմնավորվում է, որ դա պետական դավաճանություն է:
«Նոր Յառաջ» - Ըստ ձեզ՝ ի՞նչ է սփյուռքի դերը Հայաստանի համար: Ի՞նչ պետք է ընիր, որ չըրավ եւ հիմա ինչ պետք է ընի:
Ն. Փաշինյան - Իմ համոզմամբ, սփյուռքը պետք է աջակցի ինստիտուցիոնալ ընդդիմության ձեւավորմանը: Պետք է նախ՝ իր ինտելեկտուալ ներուժով օգնի Հայաստանի ապագայի ծրագրի, նախագծի ձեւակերպմանը: Սփյուռքում կան բազմաթիվ մասնագետներ, ովքեր պետք է մասնակցեն այս աշխատանքին եւ ներգրավվեն ստվերային, ապա եւ իրական կառավարության մեջ: Ես կարծում եմ, որ ապագա կառավարությունը պետք է հավասարապես կազմված լինի կիսով չափ հայաստանցի, կիսով չափ՝ սփյուռքահայ գործիչներից: Եւ հետո՝ սփյուռքում պետք է դիտորդական խմբեր ձեւավորվեն ընտրական պրոցեսները Հայաստանում վերահսկելու համար: Մի քանի հազար սփյուռքահայ դիտորդ պետք է ընտրությունների ժամանակ գա Հայաստան եւ վերահսկի ընտրական պրոցեսը: Եթե այս պայմաններում ընտրություններին մասնակցի իմ նշած ինստիտուցիոնալ ընդդիմությունը, համոզված եղեք՝ իշխանափոխությունը կդառնա անխուսափելի:
«Նոր Յառաջ» - Ի՞նչ է ձեր կարծիքով ճգնաժամից դուրս գալու ձեր ռազմավարության եւ մարտավարական պատկերացումը:
Ն. Փաշինյան - Ինստիտուցիոնալ ընդդիմություն: Այսինքն, նախ՝ Ապագա Հայաստանի նախագիծ, ծրագիր, որը հասկանալի լինի շարքային մարդու համար: Երկրորդը՝ ապագա կառավարության անվանական ցանկի ձեւավորում. կարեւոր է, որ հանրությունը տեղյակ լինի, թե կոնկրետ ովքեր են ստանձնելու Հայաստանի կառավարումը իշխանության փոփոխությունից հետո: Երրորդ՝ քաղաքական-կուսակցական կառույց, որ մասնաճյուղեր կունենա Հայաստանի բոլոր մարզերում, բոլոր բնակավայրերում եւ կկարողանա բոլոր ընտրական տեղամասերի համար ձեւավորել վստահված անձանց չորս հոգանոց խմբեր: Եւ վերջապես չորրորդ՝ վեց հազար հոգանոց դիտորդական առաքելություն՝ սփյուռքից, որ ընտրությունների օրը կգա Հայաստան՝ նկարահանող, լուսանկարահանող սարքերով, եւ բոլոր տեղամասերում կվերահսկի ընտրական գործընթացը: Այս չորս կետերը ունենալուն պես՝ մենք կհաղթենք ընտրություններում եւ կիրականացնենք քաղաքակիրթ իշխանափոխություն:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Թուրքիայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ արգելվել է հավաքվել, տոնել, բողոքել, նկարահանել. կան ձերբակալվածներ
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը
Ինքնասպանություն Գյումրիում. տղամարդը վերջ է տվել կյանքին՝ ձեռքում նռնակը պայթեցնելով
Օգոստոսի 1-ից «ՀՀ սպորտի վարպետ» և «ՀՀ միջազգային կարգի սպորտի վարպետ» կոչումների համար նոր չափանիշներ կլինեն
Երևանի հանրակացարաններից մեկում հայտնաբերվել է Եգիպտոսի քաղաքացու մարմին. կա սպանության վարկած
Վարչապետը Մալաթիա-Սեբաստիայի Սուրբ երրորդություն եկեղեցում մասնակցել է սուրբ պատարագի. տեսանյութ
Պարզվել է Փամբակ գետից դուրս բերված և որոնվող ջրահեղձ եղած տղամարդկանց ինքնությունը
Պատմական շոգ Եվրոպայում․ Գերմանիան, Չեխիան և Դանիան նոր եղանակային ռեկորդներ են սահմանել
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով
Արուսյակ Ջուլհակյանն ու Արման Եղոյանն առաջադրվել են որպես ԱԺ փոխնախագահի թեկնածուներ
Վարդենիկ գյուղում իր դռներն է բացել «Կրթվելը նորաձև է» շարժման աջակից ծրագրի կանանց 5-րդ ակումբը. տեսանյութ
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ՝ հավասարվելով 13 տարի առաջ գրանցված ցուցանիշին
Բագրատաշենի մաքսային կետում մաքսային ձևակերպումներ չիրականացնելու մասին պնդումները սուտ են. ՊԵԿ
Սահմանադրական դատարանը շարունակում է քննել ԱԺ ընտրությունների արդյունքները վիճարկելու դիմումները
Իսրայելի կառավարությունը միաձայն ճանաչել է Հայոց ցեղաuպանությունը
«Փաստաբանություն» Մեդվեդևի կողմից. ՌԴ ԱԽ քարտուղարը հանդես է եկել Ծառուկյանի պաշտպանությամբ
Ռուսաստանի հետ հարաբերությունների խզումը ծանր հետևանքներ կունենա Հայաստանի քաղաքացիների համար. Մեդվեդև
Վթարային ջրանջատում Կենտրոն վարչական շրջանի որոշ հասցեներում
Վրաերթ Երևանում. տուժածը նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թոռն է
Էապես աճել են կենսաթոշակները, ներդրվել նոր աջակցության մեխանիզմներ. առանցքային փաստերը՝ գրաֆիկական պատկերներով
Ադրբեջանի տարածքով ՌԴ-ից Հայաստան է տեղափոխվել 770 տոննա ցորեն
Երևանի քաղաքապետարանը պարգևատրել է 2026 թ. աշխարհի գավաթների առաջնություններում մեդալակիրներին ու մարզիչներին
Հրազդանում «Օպել»-ը բախվել է բաժանարար գոտու բետոնե արգելապատնեշին․ կա վիրավոր
Ուկրաինան հարվածել է ՌԴ Կուբանի Սլավյանսկ քաղաքի նավթավերամշակման գործարանին
Խոշոր ավտովթար Գեղամավանի մոտակայքում․ 9 վիրավորից 2-ն անչափահաս են
Քաջարանի թունելի կառուցման ծրագիրը թևակոխել է նոր՝ շինարարության փուլ. ինչ է նախատեսվում
Փամբակ գետում վերսկսվել են մեքենայով ջուրն ընկած քաղաքացիներից մեկի որոնողական աշխատանքները
Հրդեհ՝ Թաիրով բնակավայրում կառուցվող շինության շինհրապարակում
Հայաստանը միացել է ՄԱԿ-ի կանոնադրության 81-ամյակի խորհրդանշական ստորագրմանը
Եկեղեցու ներսում՝ կուսակրոն սեռական մոլագարներ, սիրուհիներ ու սիրեկաններ. «շեֆին» քծնելու անվերապահ լռություն
ՀՑԹԻ-ին է հանձնվել բացառիկ հուշագրություն՝ Մուսա լեռան հերոսամարտի մասնակցի հայատառ թուրքերեն ձեռագիրը
Ռաիսա Մկրտչյանի արգասաբեր գործունեությունը խորհրդանշում է մի ողջ ժամանակաշրջան․ վարչապետի ցավակցական ուղերձը
Նոր Հաճնի կամրջից քաղաքացու ինքնասպանությունը կանխվել է
Կարապետյանների ուժեղ հավաքն է, գոնե մի կրկեսի շենք մարդ չեք կարողանում հավաքել․ Հակոբյան․ լուսանկար
Տրվել է Քաջարանի 7.2 կմ երկարությամբ թունելի շինարարության մեկնարկը․ Դավիթ Խուդաթյանը տեսանյութ է հրապարակել
Ուզում ենք օգնել, որ նոր հեռանկարներ բացվեն ձեզ համար․ վարչապետն այցելել է «Կոնդ»․ լուսանկարներ, տեսանյութ
Գագիկ Սուրենյանը եղանակի վերաբերյալ նոր տեսանյութ է հրապարակել
Իշխան Զաքարյանի հետ հաշտության համաձայնություն է կնքվել․ ՀՀ-ին կվերադարձվի շուրջ 305 միլիոն դրամ
Իսրայելի և Լիբանանի միջև ձեռք է բերվել հրադադարի շրջանակային համաձայնություն․ Ռուբիո
Ուկրաինան հրթիռներ է արձակել Վոլգոգրադի ուղղությամբ․ Զելենսկին հրապարակել է հարվածի պահը․ տեսանյութ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT