Էզոթերիկ դպրոց՝ հայոց հին մայրաքաղաքում. Բացահայտվել է ընդհատակյա Անին

28/08/2014 schedule12:17

www.ancient-origins.net կայքը, որ մասնագիտացած է հնագիտական նորագույն հայտնագործությունները լուսաբանելու ոլորտում, հետաքրքիր հոդված է տպագրել հին հայկական մայրաքաղաք Անիի մասին: Ստորեւ ներկայացնում ենք հոդվածն ամբողջությամբ:

Պատմության մեջ առաջին անգամ գիտական աշխարհը ուշադրություն է դարձնում հինգ հազար տարվա պատմություն ունեցող հայկական Անի քաղաքի (գտնվում է Հայաստանի եւ Թուրքիայի սահմանին) ստորգետնյա գեղատեսիլ աշխարհին:

«Հյուրիեթ» օրաթերթը գրում է, որ հետազոտողներ, գիտնականներ, ակադեմիկոսներ են մասնակցել Կարսում տեղի ունեցած սիմպոզիումին՝ «Անիի ստորգետնյա գաղտնիքները» խորագրով, քննարկելու համար քաղաքի ստորգետնյա աշխարհը, որը հին ձեռագրերում հիշատակվել է որպես հինմիջագետքյան գաղտնի դպրոցի գտնվելու վայր:

Տեղաբաշխված լինելով Ախուրյան գետի ափին գտնվող բլրի վրա` Անին Հայաստանի մայրաքաղաքներից ամենահայտնին է: Հռչակավոր իր վեհաշուք եւ պատկառազդու կերպարի համար` Անին հայտնի էր որպես հազար եւ մեկ եկեղեցիների եւ քառասուն դարպասների քաղաք: Իր լավագույն ժամանակներում Անին ազդեցությամբ եւ չափերով մրցակցում էր Կոնստանտինոպոլիսի, Բաղդադի եւ Կահիրեի հետ: 11-րդ դարում Անիի բնակչությունը աճել հասել էր հարյուր հազարի: Ավելի ուշ այն պիտի դառնար մրցակից կայսրությունների բախումների մարտադաշտ, ինչը հանգեցրեց նրա ավերմանն ու ամայացմանը:

Այսօր հարյուրավոր հնագույն եկեղեցիներ, զրադաշտական տաճարներ ու տարբեր շենքեր՝ մեծամասնությունը ավերված, սփռված են խորդուբորդ ու լքված տարածքների վրա: Պեղումները բացահայտել են, որ այս տարածքը բնակեցված է եղել հնագույն ժամանակներից, առնվազն Բրոնզե դարից, բայց Անիի ամրոցի մասին առաջին գրավոր հիշատակությունը պատկանում է Ք.Ծ. 5-րդ դարին: 8-րդ դարի վերջում Անին իր մերձակա տարածքների հետ հայտնվեց Բագրատունիների հարստության հսկողության տակ: Քաղաքը սկսեց աճել Ք. Ծ. 961 թվականից, երբ Բագրատունի Աշոտ 3-րդ թագավորը մայրաքաղաքը Կարսից տեղափոխեց Անի: Ընդամենը 40-50 տարվա ընթացքում Անին փոքրիկ ամրոցից վերակերպվեց-դարձավ մեծ միջնադարյան քաղաք:

1880 թվականն էր, որ «Ընդհատակյա Անին», ինչպես տեղացիները կոչում են այն, առաջին անգամ հայտնաբերվեց: Գեւորգ Գյուրջիեւը, ով իր մանկության ու պատանեկության մեծ մասն անց էր կացրել Կարսում, Պողոսյան ազգանունով իր ընկերոջ հետ ճեղք նկատեց գետնի վրա: Նրանք սկսեցին փորել եւ հայտնաբերեցին մի նեղ անձավ: Դա դարձավ աննկարագրելի հայտնագործության սկիզբը. գաղտնի ջրագծեր, անհայտ վանականների խցեր, աղոթքի սենյակներ, հսկայական միջանցքներ, թունելների ցանց, որոգայթներ եւ փակուղիներ հայտնաբերվեցին հին հայկական Անի քաղաքի ավերակների տակ: 

Սենյակներից մեկում Գյուրջիեւը մագաղաթի մի կտոր հայտնաբերեց: Թեեւ նա շատ լավ հասկանում էր հայերեն, մեծ դժվարություններ ունեցավ մագաղաթի գրվածքը կարդալու հարցում: Ինչպես հետագայում պարզվեց, գրվածքը Հայոց հին լեզվով էր՝ առաջին նշանը, որ Անիի ստորգետնյա աշխարհը չափազանց հին է: Որոշ ժամանակ անց Գյուրջիեւը կարողացավ վերծանել գրվածքի իմաստը: Նա պարզեց, որ դա մի վանականի գրած նամակ է՝ մեկ ուրիշ վանականի: Գրվածքի համաձայն, այս վայրում եղել է հնագույն Միջագետքյան գաղտնի (էզոթերիկ) դպրոց: Գյուրջիեւը իր հայտնագործության մասին պատմել է ամսագրում: Նա գրում է. «Մենք հատկապես հետաքրքրված էինք մի նամակով, որի հեղինակը հիշատակում էր իր ունեցած խորհրդավոր տեղեկությունների մասին: Նամակի վերջին պարբերություններից մեկը հատկապես գրավեց մեր ուշադրությունը. «Մեր թանկագին Հայր Թավլենտը հաջողել է Սարմունգի եղբայրության մասին իր հետազոտություններում: Նրանց կազմակերպությունը իրականում գոյություն է ունեցել Սիրանուշ քաղաքի մերձակայքում եւ հիսուն տարի առաջ, ժողովրդի գաղթից հետո, նրանք նույնպես գաղթել են եւ տեղավորվել Իզրումին գյուղի մոտակայքում, Նիվիսսի մոտից երեք օրվա ճամփորդության հեռավորության վրա», ապա նամակը շարունակվում է այլ թեմաներով: Ինչը մեզ ցնցեց ամենաշատը՝ «Սարմունգ» բառն էր, ինչին մի քանի անգամ հանդիպել էինք «Մերխավաթ» կոչվող գրքումՍարմունգը մոգերի հանրահայտ դպրոցի անունն է, որ ավանդույթի համաձայն, հիմնադրվել է Ք.Ծ.Ա. 2500-ական թվականներին՝ Բաբելոնում: Համարվում է, որ այն գոյություն է ունեցել մինչեւ Ք.Ծ. 7-րդ դարը՝ ինչ-որ տեղ Միջագետքում: Բայց նրա հետագա գոյության մասին որեւէ մեկը որեւէ տեղից որեւէ տեղեկատվություն չուներ: Ընդունված է կարծել, որ այս դպրոցը տիրապետում էր հսկայական գիտելիքների եւ ուներ բազմաթիվ առեղծվածների բանալիները»:

«Գյուրջիեւի՝ 135 տարի առաջվա հայտնագործությունները չէին հաստատվում մինչեւ 1915 թվականի պեղումները: Տարիներ անց, իտալացի հնագետների խումբը հաստատեց, որ այդտեղ վանական համալիր է եղել»,- ասում է պատմաբան Սեզայ Յազիչին, ով ելույթ է ունեցել Կարսի սիմպոզիումի ժամանակ: Այդ ժամանակներից Անիի ստորգետնյա տարածքների նոր շերտեր են բացահայտվել: Յազիչին ասում է, որ ստորերկրյա կարեւորագույն կառույցների թվում են «Գիդեն Գելմեզ» անվանակոչված թունելը, Ընդհատակյա Անին եւ Գաղտնի դուռը: Ընդհանուր առմամբ, այս պահին 823 ստորգետնյա կառույցներ են հայտնաբերվել Անիում, ներառյալ բնակարաններ, պահեստներ, մթերային խանութներ, վանքեր,  մատուռներ, ալրաղացներ, ախոռներ, ջրամբարներ: Յազիչին պնդում է, թե ժամանակն է, որ աշխարհը լրջորեն ուսումնասիրի Անիի ընդհատակյա աշխարհը եւ անհրաժեշտ է հետագա ուսումնասիրություններ կազմակերպել այդ վայրում: Կարսի սիմպոզիումը առաջին քայլ էր այդ նպատակին հասնելու ճանապարհին:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
9574 դիտում

Նողկալի է այլասերվածների ներգրավվածությունը խորհրդարանում. նրանց բոլորի տեղը բանտն է. Սաֆարյան. տեսանյութ

Ողբերգական ավտովթար Երևան-Մեղրի ճանապարհին. վարորդներից մեկը մահացել է, 4 անձ՝ հոսպիտալացվել

Գիտեք՝ ովքեր են մեղադրում. ովքեր հայաթներում եկեղեցիներ են սարքել, վրան դրել իրենց քեռու կնկա, սիրուհու անունը

Կայացել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ծրագրի կառավարման խորհրդի հերթական նիստը

Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխան. վարչապետը տեսանյութ է հրապարակել

300 հազար ադրբեջանցիների թեման ֆեյք, մտացածին, հորինովի թեմա է, նման բան չի եղել, չկա և չի լինելու. վարչապետ

ՊՆ-ն հայտարարում է ԶՈՒ պատվո պահակային վաշտում ծառայության համար զորակոչիկների ընտրություն անցկացնելու մասին

Ոստիկանները ձերբակալել են գիշերվա ժամը 3:40-ին դրիֆթ կատարած երիտասարդին. տեսանյութ

Դավիթ Ղազինյանը ձերբակալվել է

Այն ուժը, որն ասում է՝ մենք 29.743 քկմ-ով չպետք է բավարարվենք, հայտարարում է պատերազմ հարևաններին. Փաշինյան

ԿԸՀ-ն Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն է տվել

Ո՞ւմ ձայնն է կեղծված. տանը վեր ընկած լիդերներին կոչ եմ անում դուրս գալ փողոց․ ինչի՞ են ձեր դրած դրոշները անտեր

Ռոբերտ Քոչարյանի և իր շրջապատի հարսը, փեսան, աներձագը, բոլորը դատավորներ են ՀՀ-ում մինչև հիմա. Փաշինյան

Քոչարյան, կալուգացի օլիգարխ, բելառուսամետ օլիգարխ, ջախջախելու եմ. ովքեր համաձայն չեն, թող հեղափոխություն անեն

ՎՏԲ-Հայաստան Բանկ․ ակնթարթային փոխանցումները դեպի Ռուսաստան դառնում են առավել պահանջված

2021-ից հետո ընտրակաշառքի գործերով ոչ մի մեղադրյալ բանտում չէ․ դատաիրավական համակարգը պիտի սրա պատասխանը տա

Moody’s Ratings-ը վերահաստատել է Յունիբանկի B1 վարկանիշը՝ կայուն հեռանկարով

Դպրոցական երեխաներին էքսկուրսիա տանող ավտոբուսի վթարի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

ՀԾԿՀ-ն ազատականացնում է 6(10) կՎ լարմամբ սպառման համակարգերի, բազմաբնակարան շենքերի՝ ցանցին միացման գործընթացը

Ընդդիմությանը դաժան իրականություն է սպասվում, բայց տուրուդմփոց չի լինելու. Հովհաննիսյան

Ընդդիմադիր պատգամավորները գին են ունենալու, գինը մեխվելու է նրանց ճակատին, սուպերմարկետի բաժիններ են լինելու

Դավիթ Ղազինյանը զրկվեց անձեռնմխելիությունից

Հայաստանում ազդարարվել է «Արծիվ գործընկեր-2026» զորավարժության մեկնարկը․ տեսանյութ

Վերականգնվել է Լոռի Բերդ համայնքի սեփականության իրավունքը Կողեսի 1,3 հա մակերեսով հողամասի նկատմամբ․ վարչապետ

ԱԱԾ շենքի վրա պայթուցիկ նետելու գործով հարցաքննվել է Ալիկ Ալեքսանյանը

Վերանայել և խստացնել գործող կարգավորումները․ ՔԿՀ-ներում արգելված իրերի շրջանառության կանխարգելման նոր նախագիծ

Ստոկհոլմի արբիտրաժային տրիբունալը բավարարել է ՀԷՑ-ի գործով Հայաստանի Կառավարության առանցքային միջնորդությունը

Դպրոցականներին տեղափոխող ավտոբուսը կողաշրջվել է. ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել պատահարից

Ալեք Մանուկյան փողոցում մեքենա է այրվում․ տեսանյութ

Էքսկուրսիա տանող ավտոբուսի վթարի հետևանքով բուժօգնության է դիմել 30 երեխա և 6 մեծահասակ․ ինչ վիճակում են նրանք

Օնլայն շահումով խաղերը ծայրահեղ հասանելի են դարձել․ առաջարկվում է ներդնել պաշտպանության եռաստիճան համակարգ

Վթարի է ենթարկվել «Տելակ» ամառային ճամբարից երեխաներին էքսկուրսիա տանող ավտոբուսը․ տեսանյութ

Հողը փչացնելու հետևանքով պետությանը պատճառվել է 104 մլն դրամի վնաս. քրվարույթի նախաքննությունն ավարտվել է

Սրբուհի Գալյանը կգործուղվի Ռուսաստանի Դաշնություն

Հայրերը ևս կարող են օգտվել «ծնողական ժամ»-ից, օրական մինչև 30 րոպե կամ 1 ժամ բացակայել աշխատանքից․ Թորոսյան

Խախտումներ են հայտնաբերվել «Արարատցեմենտ»-ին 458 հա մակերեսով հողամասը վարձակալությամբ տրամադրման գործընթացում

Մայք Թայսոնը մեր Ներքին Չարբախի այգում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

«Արմավիր» ՔԿՀ-ում անօդաչու թռչող սարքի միջոցով փորձել են ազատազրկված անձանց արգելված իրեր փոխանցել

Առաջարկվում է ավելացնել մեկ տոն ևս՝ Նավասարդ, լուծում գտնել ՀԱԵ տաղավար տոներին հաջորդող հիշատակի օրերի համար

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում․ ժամանակացույց