Երևան
12 °C
Երեկ կայքերից մեկում հայտնված եւ համացանցում արագորեն տարածված, Տավուշի մարզի Կողբ գյուղի Սուրբ Հովհաննես եկեղեցու սրբապատկերը ցնցել էր շատերին: «Խորհրդավոր ընթրիքի» առաքյալների աստվածաշնչյան պատկերներից մեկը խիստ առանձնանում է 21-րդ դարի սանրվածքով եւ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանին խիստ նման դիմագծերով: Աբովյանը, ի դեպ, ծնունդով Կողբից է եւ հենց նա է կառուցել սույն եկեղեցին, որի օծումը տեղի ունեցավ այս տարվա հունիսի 1-ին` Սերժ Սարգսյանի մասնակցությամբ: Հայաստանի նորանկախ պատմության մեջ, իհարկե, նորություն չէ, որ եկեղեցու շինարարություն հովանավորողը ակնարկներ է թողնում իր հետ եկեղեցու կապի մասին: Օրինակ՝ Արտաշատում բոլորը գիտեն, որ նորակառույց Սուրբ Հովհաննես եկեղեցին իր անունը ստացել է Հովիկ (Հովհաննես) Աբրահամյանից: Մեկ այլ օրինակ՝ Աբովյանում կառուցված մեկ այլ Սուրբ Հովհաննես եկեղեցու վրա առկա է դրա հովանավորի` Գագիկ Ծառուկյանի «բռենդի»՝ «Մուլտի գրուպի» խորհրդանշան առյուծի գլուխը: Բայց որ պաշտոնյաների դիմանկարները լինեն սրբապատկերների մեջ՝ դա նորություն է: Այնպես որ, ամենեւին զարմանալի չէր այն ցնցումը, որն առաջացել էր հանրության շրջանում: Նորակառույց եկեղեցու սրբապատկերի հեղինակ Անդրանիկ Անտոնյանը երեկ շտապեց հայտարարել, թե նախաձեռնության հեղինակն ինքն է, ցանկացել է անակնկալ մատուցել մարզպետին, բայց երբ աղմուկ է բարձրացել, վերջինս հրահանգել է` փոխել նկարը, ու հիմա եկեղեցում տեղադրված «Խորհրդավոր ընթրիքում» մարզպետը չկա: Նկարիչ Անտոնյանը, սակայն, մեղմ ասած, ճիշտ չասաց. նկարը նույն ձեւով եկեղեցում է, եւ այս մասին մեզ հետ զրույցում ասաց ինքը` մարզպետը:
- Պարոն Աբովյան, ինչո՞ւ է ձեր նկարը հայտնվել եկեղեցու սրբապատկերի մեջ, ո՞ւմ նախաձեռնությունն է դա:
- Ես չգիտեմ` ում նախաձեռնությունն է: Ես շինարարությունն արել, տվել եմ, դրանից հետո իրենք են այդ նկարները արել: Նկարիչին հարցրեք:
- Այսինքն, նկարչի՞ նախաձեռնությունն է:
- Նախաձեռնության բան էլ չկա, թե ով է ում նմանացրել, ես չգիտեմ:
- Հիմա ձեր նկարը շարունակո՞ւմ է մնալ այնտեղ:
- Իհարկե, մնում է: Բայց նկարները լրիվ տարբեր նկարներ են, թե հիմա ով է ում նմանացնում, ես չեմ կարող ասել, ի՞նչ ասեմ: Կոնկրետ անողը կա, կարող եք հետը խոսել:
- Ձեր միջոցներո՞վ եք կառուցել եկեղեցին:
- Հիմա ի՞նչ կարեւոր է` ում միջոցներով է կառուցվել: Ընկերության միջոցներով ենք կառուցել: Ընկերներով հավաքվել ենք, ամեն մեկն իր հնարավորությունները ներդրել է, կառուցել ենք: Եթե վատ բան ենք արել, գրեք, որ վատ բան են արել, եկեղեցի են կառուցել:
- Խոսքն այդ մասին չէ, դուք դեմ չե՞ք, որ ձեր նկարն այնտեղ է եւ այդ ձեւով:
- Իմ նկարն այնտեղ չէ, նույն ձեւի ես կարող եմ ձեզ նմանացնել, ինչքանո՞վ է ճիշտ դա, չեմ հասկանում:
- Այդ դեպքում ո՞ւմ նկարն է, ձեզ չի՞ հետաքրքրում ձեր կառուցած եկեղեցում ում նկարն է հայտնվել, բոլորը ձեզ են նմանեցնում:
- Դուք կարող եք գնալ, նայել, թե ում նկարն է, հարցը էդ նկարը չէ, հարցն էն է, թե ով է պատկերացումներից զուրկ. տարբեր դեմքերով նկարներ են արած` միրուքով, մազերով, կարճ մազեր, երկար մազեր: Հիմա էդ նույն ասողին կարող ենք ասել` քեզ է նման, կլինի՞: Հիմա պիտի էքսպերտիզա տանենք, մի հատ անալիզներ անեն, ուսումնասիրեն այդ նկարները, մանրացնեն` ում է նման:
- Նկարիչն ասում է, որ ձեր նկարն է` իր նախաձեռնությամբ:
- Հիմա նկարիչին կախե՞մ, ի՞նչ անեմ, ասեք: Ես որ իմացել եմ, ասել եմ` տենց բան ես արե՞լ, ասել է` հա՛, ուզում էի անել, բայց լավ դուրս չեկավ: Ասում եմ` քեզ ո՞վ է ասել, ասում է` որ էդքան գործ էիք արել, ո՞ւմ ինչ գործն է` ես ինչ կանեմ: Ճիշտն ասած, ես որ նայել եմ, ոնց որ մի 80 տարեկան ծերունի լինի, եթե Աստված տա, էդքան կյանք ունենամ, կարող է նմանվեմ տենց մի ծերունու:
- Այսինքն, ստացվում է, որ նկարի՞չն է արջի ծառայություն մատուցել, որովհետեւ նորմալ չէ, պարոն Աբովյան, ինչքան ուզում է դուք կառուցած լինեք այդ եկեղեցին, սրբերի կողքին ձեր նկարը...
- Բայց մենակ ես չեմ արել, մարդիկ կան, որ օգնել են, քարը մեկն է տվել, էն մյուսը մեկն է տվել: Թե ում է պետք, որ ինձ նմանեցնի, այ դա է ինձ հետաքրքիր: Ի՞նչն է ինձ նման: Ասենք թե՝ նման է, թեկուզ, ինչ-որ տեղ նմանացնում են, դա նշանակում է... Չեմ հասկանում, ինչո՞ւ են սենց ավելորդ հնչեղություն տալիս, ո՞ւմ է պետք, էդ ո՞ւմ պատվերն է, չեմ հասկանում:
- Սովորաբար, հենց մի բան է լինում, քաղաքական գործիչները ասում են` պատվեր է, բայց խոստովանեք, որ դա արտասովոր բան է:
- Որ բան լինի, ես չեմ հրաժարվի, դա թաքուն արած չէ, հանրապետության նախագահն է եկել բացմանը, օծում է եղել, ժողովուրդը գալիս են, 200-ից ավել կնունք է եղել էս մի ամսում: Նկարը կա, ով ուզում է, թող գնա, նայի: Չես էլ կարող պոկել, պատի մեջ սարքած է, պատը պիտի քանդես:
- Ամեն դեպքում, արտասովոր է, համաձայն չե՞ք:
- Ի՞նչ ասեմ, ես նմանություն չեմ տեսնում բացարձակապես: Հետո, ես էլ եմ նայել, էսօր գնացել, նայել եմ պաշտպանության նախարարի հետ: Էսօր եկել էր, դիրքեր էր գնացել, ասեց` չեմ եղել, գնա՞նք, գնացել ենք, ուշադիր նայել եմ, թե հիմա այնտեղ ոնց են նմանացրել, ուղղակի կխնդրեի, որ անձամբ գնայիք, նայեիք, եթե նմանություն կլինի... ի՞նչ ասեմ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Մոսկովյան պուրակը կբարեկարգվի. նվեր Երևանին՝ IDBank-ի 35-ամյակի առթիվ
Անահիտ Ավանեսյանը Թուրքիայում կմասնակցի ԱՀԿ տարածաշրջանային նախարարական համաժողովին
Մենք Փաշինյանին հեռացնելու մեր գաղտնի պլանն ու ժամկետներն ունենք. Սամվել Կարապետյան
Մահացել է Գյումրու բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը
ՀՀ վարչապետը ԵՄ անդամ պետությունների դեսպանների հետ հանդիպում է ունեցել. հայտնի է՝ ինչ է քննարկվել
Եթե անձը տարվա մեջ 183 օր ՀՀ-ում չի եղել, չի կարող առողջապահության ապահովագրության շահառու լինել. Ավանեսյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կուղևորվի Իրան՝ մասնակցելու Ալի Խամենեիի հուղարկավորությանը
Ադրբեջանի և ՀՀ-ի միջև խաղաղ գործընթացը տարածաշրջանում համագործակցության նոր հեռանկարներ է ստեղծել. Պապուաշվիլի
Պապիկյանը Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում մասնակցել է նորակառույց ճաշարանի բացման արարողությանը
Պոլիկլինիկայում 1 մլն դրամից ավելի աշխատավարձ ստացող մասնագետներ ունենք. Անահիտ Ավանեսյան
ՀՌՀ-ն դադարեցրել է «ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ԹԻՎԻ»-ի հեղինակազորման վկայագրի գործողությունը ընկերության դիմումի հիման վրա
Հայաստանի և Էստոնիայի դատախազությունները կխորացնեն համագործակցությունը
Ավագ դպրոցների ընդունելությունը կիրականացվի առցանց հայտագրմամբ, երկու փուլով. մանրամասներ
Սամոների համար մարդիկ եղել են ու կմնան ընտրակաշառք բաժանելու ու ցույցի մատերիալ. Չախոյան
Առողջության համընդհանուր ապահովագրության շահառուների թիվն արդեն 1,7 մլն է, գործընթացն անցել է սահուն. նախարար
Ընտրությունների արդյունքները անվավերության հանգեցնող հիմքեր առկա չեն. Սրբուհի Գալյան
2027-ի հունվարի 1-ից տաքսի ծառայությունների վարորդները և աշխատողները կմիանան առողջապահության ապահովագրությանը
Ավելի քան 79 հազար անձնագիր չի ընթերցվել ընտրության օրը. տվյալները մուտքագրվել են ձեռքով. ՆԳ փոխնախարար
Ալեն Սիմոնյանի կարգադրությամբ պարգևատրվել են ՊՊԾ աշխատակիցները
Վրաստանի ՆԳ նախարար Սուլխան Թամազաշվիլին առաջին պաշտոնական այցով ժամանել է Հայաստան
Ադրբեջանի և Հայաստանի քաղաքացիները կկարողանան գաղտնի տեղեկատվություն տալ անհետ կորածների, թաղման վայրերի մասին
Ողբերգական ավտովթար Երևանում. վնասվել են նաև կայանված մեքենաներ, կան զոհ և տուժած
Արթուր Նախշիկյանն ընդգրկվել է Յունիբանկի Խորհրդի կազմում
Կրակոցները եղել են օդաճնշիչ ատրճանակից, ամայի տարածքում. ՔԿ-ն՝ պայմանագրային զինծառայողին առնչվող լուրի մասին
Արտահանող ընկերություններին կոչ է արվում առավել ակտիվորեն օգտվել առևտրային համաձայնագրերի արտոնյալ պայմաններից
Ջերմուկի «Օլիմպիա» առողջարանում 14-ամյա աղջիկ է մահացել
«Էսա տաշոն կրի, լիքը թեմաներ կան». «էդ փողը ոչ իրանց ջեբից ա, ոչ էլ, ռոճիկ ա, ստացեք». նոր ձայնագրություններ
Լոռու գյուղերից մեկից հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին 8-ամյա տղան մահացել է
Մոնակոյում մահափnրձ է տեղի ունեցել ուկրաինացի գործարարի ու նրա ընտանիքի դեմ. Երմոլաևի վիճակը ծայրահեղ ծանր է
Վանաձորում կրակոցներ են հնչել. պայմանագրային զինծառայողը հայտնել է՝ ատեստավորման է պատրաստվել
Իջևանի կենտրոնական այգու՝ վաղուց չգործող լճակի տեղում լողավազան է. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Բարի լույս, լավ օր, և սիրում եմ բոլորիդ. վարչապետ
5 մարզի և Երևանի մի շարք հասցեներում մինչև 5-ժամյա հոսանքազրկումներ են սպասվում
Որքան ծիրան, կեռաս, պղպեղ և ծաղիկ են արտահանվել 3 օրում․ Պապոյանը վիճակագրություն է հրապարակել
Ընտրակաշառքի գործերով 258 մեղադրյալից 182-ը «Ուժեղ Հայաստան»-ից է․ բողոքում են, որ ՀԿԿ-ն իրենց թիրախավորել է
Ֆրանսիան և Օմանը պայմանավորվել են համատեղ մասնակցել Հորմուզի նեղուցի ականազերծմանը
Իրանն առաջիկա օրերին ԱՄՆ-ի հետ որևէ բանակցություն չի պլանավորում
ԱՄՆ Կոնգրեսը նախատեսում է խոչընդոտել Թուրքիայի վերադարձը «F-35»-երի ծրագրին
ՀՀ քաղաքացու կենսաչափական նույնականացման նոր քարտը՝ անվտանգային պաշտպանիչներով և հատուկ դիզայնով․ տեսանյութ
Ոստիկանության 2 ծառայող ազատվել է աշխատանքից, 3-ը խիստ նկատողություն է ստացել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT