ՀՔԾ-ից ակնկալիքներ չունեն. ծեծել են տարբեր սենյակներում

04/07/2014 schedule19:35

Նոյեմբերի 5-ի գործով առաջին դատական նիստից առաջ, հունիսի 12-ին Կենտրոն եւ Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանի մոտ 5 ոստիկանների վիրավորած Հայկ Կյուրեղյանի հաղորդման հիման վրա, ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի  (պաշտոնեական լիազորությունները անցնելը, որը զուգորդվել է բռնություն գործադրելով, պատժվում է ազատազրկմամբ երկուսից վեց տարի ժամկետով) հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

31-ամյա Հայկ Կյուրեղյանը, ով կալանավորվել է ՀՀ ՔՕ 258 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (խուլիգանություն, որը կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ, պատժվում է ազատազրկմամբ չորսից  յոթ տարի ժամկետով), հաղորդում է տվել այն մասին, որ հունիսի 12-ին` ժամը 11:00-ի սահմաններում,  Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի շենքի դիմաց իր կողմից օդամղիչ ատրճանակով կրակելուց հետո, ոստիկանության աշխատակիցներն իր նկատմամբ բռնություն են գործադրել: Սույն քրեական գործի շրջանակներում, սակայն, առայժմ ձերբակալվածներ կամ կալանավորվածներ չկան: Ինչպես նաեւ հայտնի չէ, թե Հայկ Կյուրեղյանը այս քրեական գործի շրջանակներում տուժող ճանաչվե՞լ է, թե՝ ոչ. նրան տուժող ճանաչելու մասին որոշում դեռեւս չի ներկայացվել: ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործի շրջանակում Հայկ Կյուրեղյանի պաշտպան Երվանդ Վարոսյանը երեկ մեր զրույցում ասաց. «Նախքան քրեական գործի հարուցումը,  Հայկ Կյուրեղյանը գրավոր դիմում էր ներկայացրել  ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Վահրամ Շահինյանի անունով՝ իր հետ կատարվածի վերաբերյալ, ինչից հետո «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ էր այցելել էր ՀՔԾ-ի քննիչը եւ Հայկ Կյուրեղյանից վերցրել բացատրություն: Դրանից հետո ՀՔԾ-ի պաշտոնական կայքից տեղեկացանք, որ հարուցվել է քրեական գործ: Ինչ վերաբերում է տուժող ճանաչելուն՝ մինչ այս պահը ո՛չ մեզ եւ ո՛չ էլ Հայկ Կյուրեղյանին տուժող ճանաչելու մասին որոշում չի ներկայացվել»:

Մեր հարցին, թե քրեական գործի հարուցումից հետո իր պաշտպանյալին հարցաքննե՞լ են, թե՝ ոչ, փաստաբան Երվանդ Վարոսյանը պատասխանեց, որ Հայկ Կյուրեղյանի հետ դեռ որեւէ քննչական գործողություն չի կատարվել. «Իսկ ոստիկաններին հարցաքննել են, թե՝ ոչ, մենք տեղյակ չենք: Առավել քան համոզված եմ, որ հարցաքննվելու են մի շարք ոստիկաններ, որոնք ասելու են, որ՝ ոչ, այպիսի բան չի եղել (այսինքն՝ Հայկ Կյուրեղյանի նկատմամբ բռնություն չեն գործադրել), եւ քրեական գործը կարճվելու է: Այդ համոզմունքը գալիս է նրանից, որ կան գործեր, որոնցում բռնության ենթարկելու պահը անգամ տեսանկարահանված է, սակայն գործը կարճվում է: Հիմա էլ ՀՔԾ-ից  կամ ՀՀ ցանկացած իրավապահ մարմնից ակնկալիք ունենալը այսօրվա դրությամբ ինձ թվում է ծիծաղելի: Բոլոր դեպքերում, երբ գործը վերաբերում է քաղաքացիական հասարակությանը, երբ գործը վերաբերում է բողոքի ակցիաներին, բողոքի ակցիաների ընթացքում, կամ դրանցից հետո  ոստիկանների կողմից ակտիվ քաղաքացիների նկատմամբ կիրառված բռնություններին, ապա՝  դա կարճվում է»,- մեր զրույցում ասաց Հայկ Կյուրեղյանի պաշտպանը:

Մեր մյուս հարցին, թե Հայկ Կյուրեղյանը պատմե՞լ է, թե որտեղ են ոստիկանները իր նկատմամբ բռնություն գործադրել, փաստաբան Երվանդ Վարոսյանը պատասխանեց. «Այո՛, մանրամասն պատմել է, եւ երեք փուլով կարելի է ասել: Առաջինը՝ Հայկ Կյուրեղյանին ծեծի են ենթարկել  անմիջապես ոստիկանական ավտոմեքենայում, ձեռնաշղթաները հագցված վիճակում, մինչեւ բաժին հասնելը, այնուհետեւ՝ ոստիկանության Կենտրոնականի բաժնում երկու տարբեր սենյակներում տարբեր անձինք իրեն բռնության են ենթարկել, ընդ որում՝ վերջին սենյակում իրեն ծեծի ենթարկելուց եղել են նաեւ քաղաքացիական հագուստով ոստիկաններ: Հայկ Կյուրեղյանը ոստիկաններին չի ճանաչում, սակայն քննիչին հայտնեց, որ տեսնելու դեպքում հնարավոր է, որ որոշներին ճանաչի, ինչպես նաեւ հավելեց, որ տեսանյութում երեւում է, թե ովքեր են նստում ոստիկանական մեքենան: Հարվածներ հասցրել են մարմնի տարբեր հատվածներին, ձեռքերով՝ ինչպես Հայկն է ասում: Նաեւ այդ ընթացքում հնչել են տարբեր տեսակի հայհոյանքներ»: Մեր հարցին, թե դատաբժշկական փորձաքննություն նշանակվե՞լ է, թե՝ ոչ, փաստաբան Վարոսյանն ասաց, որ մինչեւ իրենց ներգրավվելը փորձաքննություն նշանակված եղել է. «Փորձագետը Հայկին զննել է, եւ հնարավոր է, հիմա եզրակացությունը կա, բայց քանի որ Հայկը դեռ կարգավիճակ չունի, չեն ծանոթացնում, ինչն ինքնին խախտում է, քանի որ ՄԻԵԴ դիրքորոշումը հստակ է, որ խոշտանգման զոհը հնարավորինս պետք է ներգրավված լինի քննությանը»,-եզրափակեց փաստաբան Երվանդ Վարոսյանը:

Հայկ Կյուրեղյանի հայրը՝ Արմենակ Կյուրեղյանը եւս մեր զրույցում  նշեց, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունից ակնկալիք չունի եւ չի կարծում, որ իր որդու նկատմամբ բռնություն գործադրած  ոստիկանները պատասխանատվության կենթարկվեն. «Դեռ նման նախադեպ Հայաստանում չկա, եւ չեմ կարծում, որ պատասխանատվության կենթարկվեն»,-ասաց Արմենակ Կյուրեղյանը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1583 դիտում

Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը

Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը

Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ

Երկրաշարժ Ադրբեջանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում

Հայկավանում հավկիթի մեծության կարկուտ է տեղացել․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Իր գործակալներին Մոսկվան կդավաճանի. եռագլխի հարցը լուծվելու է ի շահ ՀՀ-ՌԴ հարաբերությունների

34 միլիոն եվրոյի անհետաձգելի աջակցություն՝ ԵՄ-ից Հայաստանին՝ Ֆոն դեր Լայենի հայտարարությանը համապատասխան

ԱԳ նախարարի տեղակալն ընդունել է Հայաստանում ԵՄ գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավարին

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Firebird-ի ԱԲ տվյալային կենտրոնի գործունեությանը վերաբերող հարցերը

Բարի գալուստ տուն, Հենրի՛խ․ Մխիթարյանը Հայաստանում է․ լուսանկարներ

Թուրքիան և Ադրբեջանն ամրապնդում են համագործակցությունը ռազմական լոգիստիկայի ոլորտում

«Գտնված երազ» տարեցների ակումբում առօրյան անցնում է անվերջ բացահայտումներով․ «Կրթվելը նորաձև է» շարժում

Ուղեվարձը չվճարած քաղաքացին վիճաբանել, հայհոյել է, հարվածել, վնասել է նույնականացման սարքը

Բարձրագույն կրթությունը պետք է հասանելի լինի յուրաքանչյուր ուսանողի․ նախարարը ներկայացրել է բարեփոխումները

Ծովագյուղի նախկին ղեկավար Վահրամ Գևորգյանը 6 հողամաս է ապօրինի օտարել․ համայնքին պատճառվել է 38 մլն դրամի վնաս

Յունիբանկն ու Wildberries-ը գործարկել են ապառիկ գնումների ծառայություն

Նպաստել վտանգված կենդանի ժառանգության պահպանմանը․ Հայաստանը մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի նստաշրջանին

Սպիտակ-Վանաձոր ճանապարհին «Կամազ»-ը կողաշրջվել է․ կա տուժած

Անկում տարադրամի շուկայում. ինչ փոփոխություններ են արձանագրվել հունիսի 19-ին

Գորիսի Հին զանգեր տարածքում քաղաքացին զենք-զինամթերք է թողել

«Մի պարտյա հավ եք տվել, ածան չէին», «Ածացնե՞մ, ի՞նչ անեմ»․ «Ուժեղ Հայաստան»-ը խախտել է բարեգործության արգելքը

Ռուբեն Հակոբյանը ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել

2 մլրդ դրամ՝ շինարարությունից մինչև գույքի ձեռքբերում. Կոջոյանի անվան վերակառուցված կրթահամալիրը բացվել է

Մեկնարկում է 2026-2027 ուստարվա առաջին դասարան հաճախող երեխաների առցանց հայտագրման երկրորդ հիմնական փուլը

Կարևոր հանգույցի փակումը չէր կարող չանդրադառնալ երթևեկության վրա, բայց այս հատվածն ամենաօպտիմալն է. Կարապետյան

Մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների աշխատաժամանակը կկրճատվի. Թորոսյան

Մարդ ձեր ընտանիքից բան չի հասկանում. հոպարն ասում է՝ լավ չի, եղբոր տղան ասում է՝ լավ է. Հակոբյան

Ucom-ը «Սթրիթ Բոլ Հայաստանի Գավաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկերն է

Բելառուսի նախագահ Լուկաշենկոյին կով են նվիրել

Եթե մտքների ծայրով անցկացնեն վերցնել մանդատները և գալ ԱԺ, նրանց քաղաքականապես ջախջախելու ենք. Հովհաննիսյան

ԱՄՆ-ն հերթական հարվածն է hասցրել նարկոահաբեկիչներին պատկանող նավակին. կան զոհեր

Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է

ՊԵԿ-ը պարզեցնում է հարկային գործընթացները և հստակեցնում մի շարք կարգավորումներ

Վերջին 4-5 տարիների ընթացքում ՀՀ ռազմարդյունաբերական ոլորտում արձանագրվել է որակական թռիչք. Հայրապետյան

Կամչատկայի ափերի մոտ մեկուկես ժամվա ընթացքում տեղի է ունեցել 12 nւժեղ երկրաշարժ

9-ամյա երեխա է վրաերթի ենթարկվել

Հրապարակվել են հունիսի 7-ին կայացած ԱԺ հերթական ընտրությունների վիճակագրական տվյալները․ ԿԸՀ

ԱՍՀ փոխնախարարն ու Բուլղարիայի դեսպանը քննարկել են համագործակցությունը աշխատանքային միգրացիայի ոլորտում

Գողացել են համագյուղացու մեքենան ու վթարի ենթարկվել. ինչ է կատարվել Մեծավանում. տեսանյութ

Ամերիաբանկն ամբողջությամբ տեղաբաշխել է 100 մլն ԱՄՆ դոլարի անժամկետ պարտատոմսեր