Երևան
12 °C
Վատիկանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան, Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը 2013 թվականին երկու ավտոմեքենա է գնել՝ 32 միլիոն դրամ (մոտ 78 հազար դոլար) արժողությամբ LEXUS եւ 31 հազար եվրո արժողությամբ «Մինի կուպեր»: Այս մասին տեղեկանում ենք Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած նրա հայտարարագրից:
2013 թ. հարկային տարում նրա ունեցվածքը կազմել է 400 միլիոն դրամ, 268 հազար եվրո եւ 1,3 միլիոն ԱՄՆ դոլար: Մինասյանը նախորդ տարի 291,6 միլիոն դրամի փոխառություն է կատարել, որից ստացել է 1,3 միլիոն դրամի եկամուտ: Եկամուտների թվում է նաեւ նրա 3 հազար եվրո աշխատավարձը, ինչպես նաեւ 207 միլիոն դրամ շահաբաժինը: Թե իր որ բիզնեսից է Մինասյանը նման շահաբաժին ստացել, որը կես միլիոն դոլար է կազմում, հայտարարագրում նշված չէ:
Դեսպանի կնոջ՝ Անուշ Մինասյանի դրամական միջոցները կազմում են 4,2 միլիոն դրամ, տարեկան եկամուտները՝ 2036 եվրո` ստացված փոխառություններից:
Միքայել Մինասյանի կողմից 2013թ. մարտի 9-ին դեսպանի պաշտոնը ստանձնելու հայտարարագրի համաձայն, նա ունեցել է Diavel Ducati մակնիշի մոտոցիկլետ, 1 միլիոն 93 հազար դրամի արժեթղթեր եւ փոխառություններից ստացված դրամական միջոցներ, ինչպես նաեւ թվով 48 հատ գեղանկարներ այնպիսի հռչակավոր հեղինակների գործերից, ինչպիսիք են Բոտեռոն, Գառզուն, Դավիթ Երեւանցին, Ջոտտոն, Հարություն Կալենցը, Արշիլ Գորկին, Մարտիրոս Սարյանը, Մինաս Ավետիսյանը, Երվանդ Քոչարը, Իոսիվ Կոռալովը, Պոտպոմոգովը, Բաժբեուկ-Մելիքյանը, Գրիգոր Խանջյանը, Տոնինո Գուերան, Հակոբ Կոջոյանը, Հակոբ Հակոբյանը, Սերգեյ Փարաջանովը, Մհեր Աբեղյանը եւ այլոք: Սա հսկայական կարողություն է:
«ՀԺ»-ն նախկինում գրել է, որ դեսպանին է պատկանում «Ձորագետ» ՀԷԿ-ը: Լրատվամիջոցներում բազմիցս գրվել ու չի հերքվել, որ Սերժ Սարգսյանի փեսային է պատկանում նաեւ «ՊանԱրմենիան Մեդիա Գրուպը», որը Հայաստանում ամենամեծ մեդիամիավորումն է: Այն իր մեջ համախմբում է «Արմենիա», «Արմնյուզ», «ATV» հեռուստաընկերությունները, «Արմռադիո» եւ «Ռադիո Ջան» ռադիոընկերությունները, «Մեդիա Հաուս» գործակալությունը, «Նանե» ամսագիրը եւ «TV մոլ» շաբաթաթերթը:
Այս տարվա մարտ ամսին ՀԱԿ պատգամավոր Լեւոն Զուրաբյանը հայտարարել էր, որ նորահայտ «Մեդիա Ինթերնեյշնլ Սերվիս» ընկերությունը նույնպես Մինասյանինն է: Այս ընկերությունը ձեռք է բերել գովազդի բաշխման բացառիկ իրավունքներ «Արմենիա», «Արմնյուզ», «Շանթ» եւ «ATV» հեռուստաընկերությունում գովազդ տեղադրելու համար:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ովքե՞ր կարող են օգտվել կաթի արտադրության սուբսիդավորման ծրագրից, ինչպես գրել դիմում․ մանրամասներ
Գյումրիում ճգնաժամը շինովի է, ըստ Առաքելյանի՝ այն ստեղծում է իշխանությունը․ ինչու ՔՊ-ն չեկավ ավագանու նիստին
Սիրելի´կանայք, լավ նորություն ունեմ ձեզ համար․ Անահիտ Ավանեսյանը տեսանյութ է հրապարակել
ԵՄ խորհուրդը հավանություն է տվել ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև առևտրային համաձայնագրին
Կարապետյանի ունեցվածքն ու կյանքը վտանգի տակ են. Կարապետյանն ու Քոչարյանը ՌԴ-ի գրպանում են․ Ռուբեն Գալչյան
Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով
Շնորհավորում եմ իմ գործընկեր Ռուբեն Ռուբինյանին, վստահ եմ՝ կկատարի աշխատանքը մեծ պատասխանատվությամբ․ Կոնջորյան
Մարտունիում բժշկական ամբուլատորիա կկառուցվի
Մարգարիտա Սիմոնյանը ինչո՞ւ է հայի ազգանուն կրում. ԱԺ-ում ունենալու ենք ընդդիմադիր գործակալների խմբակ
Կառավարությունը մեղմում է գյուղատնտեսական ծրագրերի շահառուների վարկային բեռը՝ երկարաձգելով մարման ժամկետները
Քաղաքական որոշումը կայացված է, շոյված եմ արդյունքից․ Ռուբինյանը՝ ԱԺ նախագահի թեկնածու ընտրվելու մասին
ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը
Տեղի է ունեցել «Արծիվ գործընկեր-2026» զորավարժության փակման հանդիսավոր արարողությունը․ տեսանյութ
Դավիթ Համբարձումյանի խափանման միջոցը փոխվել է
Կայացել է Հայաստանի Հանրապետություն-Եվրոպական Միություն անվտանգային և պաշտպանական խորհրդակցությունների նիստը
Թուրքիայի նախագահի խորհրդականն ու Մագդալենա Գրոնոն քննարկել են Ադրբեջան-Հայաստան խաղաղության գործընթացը
Ալիկ Ալեքսանյանը կմնա կալանավորված
Երևանում և ՀՀ խոշոր բնակավայրերում ավելի քան 1500 շքամուտքի էլեկտրամատակարարման ցանց կարդիականացվի
Ընտրությունները վերահաստատել են ՀՀ հավատարմությունը ժողովրդավարական արժեքներին և սահմանադրական գործընթացներին
Դատախազը Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրհետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու դիմում է ներկայացրել ԿԸՀ
Բլոգեր Արամ Ավետիսյանը բռնության է ենթարկվել. հարվածողի նկատմամբ հայտարարվել է հետախուզում. ՆԳՆ
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը մասնակցել է Ուկրաինայի վերականգնման համաժողովին
Կանդազի խափանման միջոցը փոխվել է
Դատախազությունը կբողոքարկի Աջապահյանի խափանման միջոցի փոփոխության որոշումը
ՄԹ թագավոր Չարլզ III-ի հրավերով ՇՄ նախարարը Սենթ Ջեյմսի պալատում բարձր մակարդակի ընդունելության է մասնակցել
«Apple» ընկերությունը առանց նախազգուշացման «App Store»-ից հեռացրել է «VK» խմբի հավելվածները
Միքայել Աջապահյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը վերացվել է
Շարունակում եմ ներկայացնել «Կրթվելը նորաձև է» շարժման ռազմավարական ծրագիրը. Աննա Հակոբյան
ՆԳ նախարարը պարգևներ է հանձնել Վահե Մելքոնյանին և Փամբակում որոնողական աշխատանքներ իրականացրած ջրասուզակներին
Անգրավ բիզնես վարկ՝ մինչև 15 մլն դրամ
Պետք է սովորենք՝ մենք պետք է գնանք Թուրքիա, իրենք գան Հայաստան. Փաշինյան
Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը չի մասնակցել ավագանու նիստին՝ հայտնելով պատճառը
Գլենդելի պատմության մեջ առաջին անգամ հայազգի ոստիկանապետ է նշանակվել
Ինչպիսին են ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ
Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակապահովման պետական ծրագրում փոփոխություններ են կատարվել. մանրամասներ
Երևանում և Արմավիրում ուժգին քամին ծառեր է տապալել, տանիքների թիթեղներ պոկել
Բջջային հեռախոսների շուկան ամենաստվերայինն է. մենք կատաղում ենք, թռնում վերև, իջնում ցած, իրենք շարունակում են
Ցանկանում եմ շարունակել ղեկավարել Առողջապահության նախարարությունը. Անահիտ Ավանեսյան
Առողջության ապահովագրության համակարգի գործունեությունը գնահատում եմ լավ. Փաշինյան
Վարչապետը հայտնել է՝ սպասվո՞ւմ են Կառավարության կազմում փոփոխություններ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT