Երևան
12 °C
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ ներկայացնելով երևակայական մի պատմություն ու անդրադառնալով մեր հասարակության մեջ կանանց թիրախավորմանը, նրանց նկատմամբ բռնությանն ու պարսավանքին:
Գրառումը ներկայացնում ենք ստորև.
«Դու ծնվել ես: Ծնվել ես որպես մի սովորական, փոքրիկ աղջիկ: Մեծ ուշադրության կենտրոնում ես, շրջապատված ես սիրով և հոգատարությամբ, կյանքը գեղեցիկ է, հարմարավետ, լի և անգամ շքեղ:
Հետո գալիս է մի պահ, երբ քո փոքրիկ ու անմեղ հոգին զգում է, որ դու և քո կյանքն ինչ-որ խորհրդավոր շղարշով եք ծածկված: Հետո դու հասկանում ես, որ այն, ինչը խորհրդավոր է, իրականում քո դատավճիռն է, մղձավանջը, որը հաղթահարելը լինելու է քո ամբողջ կյանքի մեծ պայքարը:
Դու հասկանում ես, որ այն մարդը, որ պետք է այս աշխարհում քո ամենամեծ պաշտպանն ու հենարանը լիներ, դավաճանել է քեզ դեռ քո լույս աշխարհ գալուց շատ առաջ, դավաճանել է՝ աններելի անպատասխանտվություն դրսևորելով և քո անմեղ ու մաքուր հոգին հավերժ դնելով անմարդկային մի ծանր բեռի տակ:
Հասկանում ես, որ քո հայրը, որով դու կցանկանայիր հրապարակայնորեն հպարտանալ, երբեք չի գա քո ծնողական ժողովներին, երբեք ձեռքդ չի բռնի ու քեզ այգի չի տանի, երբեք քո ծննդյան տարեդարձներին իր հայրական խոսքը չի ասի, քո հարսանիքի ժամանակ թամադան չի հայտարարի. «Իսկ հիմա երեկոյի ամենահուզիչ պահն է․ հայրիկը պարի է հրավիրում իր չքնաղ դստերը»: Հասկանում ես, տառապում, ըմբոստանում, հիասթափվում, պայքարում և, ի վերջո, հարմարվում:
Ու երբ կյանքը քիչ թե շատ պետք է կարգավորված լիներ, վերքերը՝ սպիացած, տեղի է ունենում անսպասելին․ քո ծնունդի, քո գոյության իրավունքը դառնում է տեղական և միջազգային քննարկման առարկա:
Քո կյանքը վերածվում է դժոխքի: Այն մարդը, որ քո պաշտպանը պետք է լիներ, վերջնականապես վերածվում է քո դահիճի՝ շարունակելով լուռ հետևել, թե ինչպես են քեզ հարվածում՝ այդ ընթացքում հոգ տանելով միայն սեփական անձի, սեփական էգոյի, սեփական պատկերացումների և սեփական գործերի մասին: Մարդիկ, քեզ դաժանաբար օգտագործելով, պատասխանատվություն, ազնվություն և առաքինություն են սպասում մեկից, որը ամենաանպատասխանատուն, ամենաանազնիվն ու ամենաանբարոյականն է եղել հենց քո հանդեպ:
Վերոնշյալը երևակայական պատմություն է, թե՛ հայրը, և թե՛ դուստրը երևակայական կերպարներ են:
Բայց այս երևակայական պատմության մեջ ես իմ խոր խղճահարությունն եմ ուղղում հորը, որը այդպես էլ երբեք հնարավորություն չի ունենալու ուղղելու այն սխալները, որ գործել է իր դստեր հանդեպ, և վայելելու վերջինիս զուլալ սերն ու հիացմունքը:
Այս երևակայական պատմության մեջ ես իմ բարձր և անվերապահ զորակցությունն եմ հայտնում այն կնոջը, որի կյանքը վերածվել է մղձավանջի: Ես իմ երևակայական հերոսուհուն ասում եմ՝ այս ամբողջ երևակայական պատմության մեջ ինձ համար ամենամեծ արժեքը դու ես, քո ապրումները, զգացմունքներն ու տառապանքները: Ես կիսում եմ քեզ հետ քեզ բաժին հասած բեռը ու ուզում եմ իմանաս, որ, օրինակ, իմ հայրիկն ինձ ավելի շատ չի կարողացել պաշտպանել, քան քոնը՝ քեզ: Մեր իրականության մեջ կանանց հիմնականում հարվածում են և ոչ թե պաշտպանում, և դու այս հարցում հարյուրհազարավոր բախտակիցներ ունես:
Ու քանի որ սկսել եմ, մինչև վերջ ասեմ:
Ես իմ զորակցությունն եմ հայտնում Սամվել Կարապետյանի կնոջը և դստերը, որովհետև երբ ամուսինը բանտում է՝ վայելելով հերոսացման դափնիները, կինը հազար անգամ ավելի շատ տառապում ու տանջվում է: Իսկ թե ինչպես են սիրում դուստրերը, հայրիկների համար հայտնի բան է:
Ես իմ զորակցությունն եմ հայտնում Ռուբենի, Բակոյի, Արայիկի և մյուսների կանանց, որոնք, վստահ եմ, իրենց կյանքի այս դժվար փուլում ստիպված են դիմակայել շրջապատի պարսավանքին․ «Հլը դու տես՝ ամուսինը որտեղ է, ինքն ասում-խոսում, ուրախանում է»։
Ես իմ զորակցությունն եմ հայտնում Թագուհի Թովմասյանին, որի արտաքինը բռի, գռեհիկ, անկիրթ ու տգետ տղամարդիկ արդեն մի քանի տարի է՝ դարձրել են իրենց համար ինքնահաստատման միջոց:
Ես իմ զորակցությունն եմ հայտնում ընդդիմադիր կին պատգամավորներին, արտիստներին, երգչուհիներին, բլոգերներին, լրագրողներին:
Ես իմ զորակցությունն եմ հայտնում Անահիտ Ավանեսյանին, բոլոր մյուս պաշտոնյա կանանց, ինչպես նաև տղամարդ պաշտոնյաների տիկնանց, որոնք իրենց սեռի բերումով արտաքինին, բարոյականությանը ուղղված հարվածներ են ստանում և չունեն ոչ մի պաշտպանություն ոչ մի կողմից:
Ես իմ զորակցությունն եմ հայտնում Նանե Իսրայելյանին, Նանե Արզումանյանին և բոլոր կին լրագրողներին, որոնք քաղաքական ճաշակի և կին լինելու հանգամանքով կրկին մշտական հարվածների տակ են:
Ես իմ զորակցությունն եմ հայտնում երկու օր առաջ մոլագար ամուսնու դանակի հարվածներից մահացած կնոջ հոգուն, որը հիմա, վստահաբար, խաղաղ չէ՝ լսելով, թե ինչպես է շրջապատը, ամենայն հավանականությամբ, կատարվածի դատավճիռը կարդացել հետևյալ կերպ՝ դե երևի հունից հանել է խեղճ մարդուն:
Ես իմ զորակցությունն եմ հայտնում բոլոր կանանց, որոնք ամեն օր լռելյայն բռնության են ենթարկվում և չեն կարող խոսել այդ մասին, որովհետև չունեն ոչ մի պաշտպանություն:
Ես իմ զորակցությունը չեմ հայտնում Հայաստանի այն սնուցող մայրերին և գերդաստանի տատիկներին, որոնց սև փեշի «բարձր» հովանու ներքո էլ բռնության մշակույթը փոխանցվում է սերնդեսերունդ: Նրանք են, որ իրենց ծանր լռությամբ ու սաստող հայացքներով, իսկ ավելի հաճախ՝ ուղիղ խոսքով, քաջալերում են որդիներին և թոռներին բռնության ենթարկել սեփական կանանց, ու դա տեղի է ունենում՝ «Ամոթ է, հարևան, բարեկամը բա չե՞ն ասի՝ դու ինչ տղամարդ ես» խավարամիտ խոսույթի ներքո:
Ես իմ զորակցությունը չեմ հայտնում տղամարդկանց: Ճիշտ է՝ նրանք բռնության մշակույթի առաջին, ամենամեծ զոհն են, բայց այդպես էլ չեն փորձում կյանքի ինչ-որ փուլում ուղեղներն աշխատեցնել և հասկանալ, թե իրենց հետ ինչ է կատարվել, երբ և ինչպես: Իսկ կատարվել է այն, որ վաղ տարիքից նրանք հետևում են, թե ինչպես են հայրերը բռնանում այս աշխարհում իրենց ճանաչած ամենասիրելի, ամենաթանկ և ամենափխրուն էակներին՝ մայրիկներին, տենչում են պաշտպանել նրանց, բայց անկարող են, որովհետև իրենք նույնքան անպաշտպան են: Բնականաբար, չարանում են հայրերի հանդեպ, որ այդպես են վարվում, բայց նաև մայրերի հանդեպ, որ չեն կարողանում իրենք իրենց և իրենց երեխաներին պաշտպանել: Հետո հասունանում են և մայրերի հետ միասին կատարվածի համար վրեժխնդիր լինում երիտասարդ աղջիկներից՝ հարսներից: Ու սա՝ գերդաստանի տատիկների լուռ և գոհունակ հայացքի ներքո:
Այսպես խեղվում են ինքնություններ, մարդկային ճակատագրեր և սերունդներ:
Կրթվելը նորաձև է․
Սևանում՝ «Հարսնաքար» ռեստորանի մոտ, «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ կա զոհ
Մշակույթից ու արժեքներից խոսելու պատասխանատվությունը պիտի դառնա գործնական պատասխանատվություն․ ԿԳՄՍ նախարար
RAF 11 մրցաշարում ըմբիշ Արսեն Հարությունյանը հաղթել է Եվրոպայի քառակի չեմպիոն Բեն Դավինոյին
Հրդեհ է բռնկվել Կապանի դպրոցներից մեկի տարածքում
Բարձր է գնահատվել Հայաստանի տեխնոլոգիական ներուժը․ Բուլղարիայում ՀՀ դեսպանը հանդիպել է Իվան Վասիլևի հետ
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Բարի լույս, այսօրվա առավոտն էլ ենք հեծանվային զբոսանքով սկսել․ վարչապետ
Ձեռնարկվում են միջոցառումներ Մուրացանի փողոցում տեղի ունեցած միջադեպի հանգամանքները պարզելու ուղղությամբ
ՆԳՆ ոստիկանությունը ուժեղացված ծառայություն է իրականացնում մայրաքաղաքում
Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում
Գուտերեշը դատապարտել է ԱՄՆ-ի հարձակումները Իրանի քաղաքացիական ենթակառուցվածքների վրա
Էնդի Բերնեմը կդառնա Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը
Ինֆանտինոն 2026 թվականի Աշխարհի առաջնությունը անվանել է պատմության մեջ լավագույնը
«Դաշտոյան Մեդիքլ Գրուպ». Զարգացման ճանապարհ վստահելի գործընկեր Կոնվերս Բանկի հետ
Հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում` կարկուտ
«Զանգեր» կոչվող հատվածից դեպի Ծղուկ կատարվում են միջին նորոգման աշխատանքներ
Քամու հետևանքով վնասվել են Արագածոտնի մի շարք բնակավայրեր սնուցող էլեկտրահաղորդման գծերի հենասյուները
Վթարի հետևանքով Նոր Նորքի մի շարք հասցեներում էլեկտրամատակարարումն ընդհատվել է
Պարեկային ծառայությունը 2026 թվականի միայն առաջին կիսամյակում բացահայտել է 2.288 հանցագործություն
ՖԻՖԱ‑ն բացառել է ԱԱ-2026-ի եզրափակչի հետաձգումը անտառային հրդեհների ֆոնին
Թուրքիայում 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
ԱՄՆ զինվшծ ուժերը յոթերորդ գիշերն անընդմեջ հարվшծներ են հասցնում Իրանի տարածքին
Թրամփը uպառնացել է Կանադային բարձր մաքuատուրքերով
Երևանի Կենտրոնում օդում փոշու պարունակությունը գրեթե ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի սահմանը
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
2026-ին բուհ է ընդունվել 9,620 դիմորդ
Իրավիճակը՝ ՀՀ ավտոճանապարհներին
Հաստատվել է ՀՀ-ից ԵՄ երկրներ ձկան և ձկնամթերքի արտահանման «TRACES» համակարգում գրանցման կարգը․ մանրամասներ
Հուլիսի 18-ից Նոր Գեղի-Արգել-Եղվարդ-Արզնի խաչմերուկում լուսացույց կգործի
ԱՄԷ գործարարները դիտարկում են ՀՀ-ից թարմ բանջարեղենի, ծաղիկների, հանքային ջրերի ներմուծման հնարավորությունները
Հայաստանի հրաձգության հավաքականը կմասնակցի Տալլինում կայանալիք աշխարհի առաջնությանը
Կենտրոնական Ասիան բացառիկ ուժեղ շոգի ազդեցության տակ է. ջերմաստիճանը հասել է մինչև +49°C
Ծառուկյանը քանդակագործին գցել էր առյուծի վանդակը, վախից մահացավ. պատժում էին մարդկանց, մնում անպատիժ
Թեհրանի գործողությունները սպառնում են տարածաշրջանային կայունությանը. Քուվեյթի ԱԳՆ
Պապոյանի գլխավորությամբ հասարակական խորհրդի նիստ է տեղի ունեցել․ ինչ հարցեր են եղել օրակարգում
Այս մարդիկ պետք է ձերբակալվեն, հանրությունն է այդպես որոշել. իրավապահները ծառայում են պետությանը
Պտտահողմ, կարկուտ և ավերածություններ Շիրակի մարզում․ որ գյուղերն են տուժել․ տեսանյութ
Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ հուլիսի 17-ին տեղի է ունեցել հանրապետական ընդունող հանձնաժողովի նիստ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Երևանի Վարշավյան փողոցում
Ուժեղ կարկուտ Լանջիկում․ տեսանյութ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT