Գարեգին Բ-ի եղբայրը և նրա որդիները Ոսկեհատում խոչընդոտել են Հ. Մկրտչյանի քարոզարշավը. թեկնածուն ահազանգում է

01/11/2025 schedule22:41

Վաղարշապատ խոշորացված համայնքում «Հանրապետություն» կուսակցության թեկնածու Հարություն Մկրտչյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ այն վերտառելով «Ոսկեհատը և Կտրիճ Ներսիսյանի ընտանեկան ստվերային կառավարումը»:

«Այսօր՝ կեսօրին՝ գրեթե 16։10-ն ընկած ժամանակահատվածում, իմ քաղաքական թիմի հետ նախընտրական քարոզարշավի շրջանակներում այցելում եմ Վաղարշապատ խոշորացված համայնքի Ոսկեհատ բնակավայր, որտեղ մեզ էին սպասում Կտրիճ Ներսիսյանի ընտանիքի անդամները և նազիր-վեզիրներից բաղկացած լեգեոնը, մասնավորապես՝ նախկինում նույն համայնքի ղեկավար եղած Կտրիճ Ներսիսյանի եղբայր Գևորգ Ներսիսյանը յուր որդիների հետ։

Սույն լեգեոնները նպատակադրված խոչընդոտում էին մեր քաղաքական թիմի օրինական նախընտրական քարոզարշավի անցկացումը տվյալ բնակավայրում, հրահրում էին բաց և սուր կոնֆլիկտ մեր քաղաքական թիմի անդամների հետ, սադրում էին մեր քաղաքական թիմին՝ հայհոյանքների և անվանարկումների դիմելով՝ առանց հաշվի առնելու անգամ տարիքային ցենզ ու գենդերային պատկանելիություն։

Նկատվել են նաև զանգվածային կուտակումներ մեր՝ տվյալ բնակավայրում տեղադրված քարոզչական վրանի շուրջ, ինչպես նաև հոգեբանական ճնշման գործադրման միտումներ բնակավայրի բնակիչների նկատմամբ։

Թոկից փախած սույն լեգեոնները երևի թե չգիտեն, որ Կտրիճ Ներսիսյանի վարկաբեկվածության աստիճանը մարդկանց աչքերում դրանով ոչ թե նվազեցնում, այլ բարձրացնում են շեշտակի ավել: Ինչպես նաև չգիտեն, որ Ոսկեհատ բնակավայրի գիտակից բնակիչները իրենց մտքում վաղուց արդեն ընտրություն են կատարել, ու իրենց ահ ու սարսափի տարածման միջնադարյան մեթոդները քվեախցիկում դեր խաղալ չեն կարող:

Չգիտեն նաև, որ նախընտրական, օրինական քարոզարշավի խոչընդոտումը թեկնածուի, կուսակցության, քաղաքական ցանկացած ուժի նկատմամբ բացահայտ ապօրինություն է, որը արժանանալու է իրավապահ համակարգի համապատասխան մարմինների համապատասխան իրավական գնահատականին։

Չգիտեն նաև, որ Հայաստանի Հանրապետությունը իրավական պետություն է, որտեղ իրենց խուլիգանությունները ևս արժանանալու են իրավական գնահատականների։

Մինչև հիմա դեռ չեն էլ հասկացել, որ Ոսկեհատը այդ իրավական պետության լիարժեք մաս է, ոչ թե իրենց ընտանեկան-կլանային կառավարման ինչ-որ վերացական սուբյեկտ կամ «ճռթոյի դուքյան»։

Բայց էս պատմությունը շատ ավելի խորքային բաների մասին է. նրա մասին է, որ սրանց պատկերացումները Քրիստոսի վարդապետության, հոգևոր արժեքների, բարեպաշտության, բարոյականության, մարդակենտրոնության, հասարակական հարաբերությունների, կարծիքների բազմազանության, օրինականության վերաբերյալ այս տեսք ունեն:

Ամեն ինչի մասին սրանց պատկերացումները այս տեսքն ունեն՝ ինքնիրավչություն, խուլիգանություն, բռնակալություն, վախի մթնոլորտի ստեղծում, օրենքի ու հասարակական կարգի ոտնակոխ, լկտի բառապաշար, վերունու պահվածք... ու ոչ մի բան լավի, բարու, հոգևորի հետ կապ ունեցող...

ՈՍԿԵՀԱՏԸ ԱԶԱՏԱԳՐՎԵԼՈ՛Ւ Է...

Ընտանեկան, ստվերային, կլանային կառավարում Հայաստանի Հանրապետության որևէ բնակավայրում այլևս չի լինելու։

Համապատասխան մարմինները արդեն իսկ ստացել են համապատասխան հաղորդագրություն՝ սույն անձանց և սույն միջադեպի վերաբերյալ։

Իրավական գործընթացի հետագա ընթացքի մասին հանրությանը լրացուցիչ կտեղեկացնեմ»,- գրել թեկնածուն:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
14118 դիտում

Հրդեհ է բռնկվել Կապանի դպրոցներից մեկի տարածքում

Բարձր է գնահատվել Հայաստանի տեխնոլոգիական ներուժը․ Բուլղարիայում ՀՀ դեսպանը հանդիպել է Իվան Վասիլևի հետ

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում

Բարի լույս, այսօրվա առավոտն էլ ենք հեծանվային զբոսանքով սկսել․ վարչապետ

Ձեռնարկվում են միջոցառումներ Մուրացանի փողոցում տեղի ունեցած միջադեպի հանգամանքները պարզելու ուղղությամբ

ՆԳՆ ոստիկանությունը ուժեղացված ծառայություն է իրականացնում մայրաքաղաքում

Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում

Գուտերեշը դատապարտել է ԱՄՆ-ի հարձակումները Իրանի քաղաքացիական ենթակառուցվածքների վրա

Էնդի Բերնեմը կդառնա Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը

Ինֆանտինոն 2026 թվականի Աշխարհի առաջնությունը անվանել է պատմության մեջ լավագույնը

«Դաշտոյան Մեդիքլ Գրուպ». Զարգացման ճանապարհ վստահելի գործընկեր Կոնվերս Բանկի հետ

Հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում` կարկուտ

«Զանգեր» կոչվող հատվածից դեպի Ծղուկ կատարվում են միջին նորոգման աշխատանքներ

Քամու հետևանքով վնասվել են Արագածոտնի մի շարք բնակավայրեր սնուցող էլեկտրահաղորդման գծերի հենասյուները

Վթարի հետևանքով Նոր Նորքի մի շարք հասցեներում էլեկտրամատակարարումն ընդհատվել է

Պարեկային ծառայությունը 2026 թվականի միայն առաջին կիսամյակում բացահայտել է 2.288 հանցագործություն

ՖԻՖԱ‑ն բացառել է ԱԱ-2026-ի եզրափակչի հետաձգումը անտառային հրդեհների ֆոնին

Թուրքիայում 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԱՄՆ զինվшծ ուժերը յոթերորդ գիշերն անընդմեջ հարվшծներ են հասցնում Իրանի տարածքին

Թրամփը uպառնացել է Կանադային բարձր մաքuատուրքերով

Երևանի Կենտրոնում օդում փոշու պարունակությունը գրեթե ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի սահմանը

Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

2026-ին բուհ է ընդունվել 9,620 դիմորդ

Իրավիճակը՝ ՀՀ ավտոճանապարհներին

Հաստատվել է ՀՀ-ից ԵՄ երկրներ ձկան և ձկնամթերքի արտահանման «TRACES» համակարգում գրանցման կարգը․ մանրամասներ

Հուլիսի 18-ից Նոր Գեղի-Արգել-Եղվարդ-Արզնի խաչմերուկում լուսացույց կգործի

ԱՄԷ գործարարները դիտարկում են ՀՀ-ից թարմ բանջարեղենի, ծաղիկների, հանքային ջրերի ներմուծման հնարավորությունները

Հայաստանի հրաձգության հավաքականը կմասնակցի Տալլինում կայանալիք աշխարհի առաջնությանը

Կենտրոնական Ասիան բացառիկ ուժեղ շոգի ազդեցության տակ է. ջերմաստիճանը հասել է մինչև +49°C

Ծառուկյանը քանդակագործին գցել էր առյուծի վանդակը, վախից մահացավ. պատժում էին մարդկանց, մնում անպատիժ

Թեհրանի գործողությունները սպառնում են տարածաշրջանային կայունությանը. Քուվեյթի ԱԳՆ

Պապոյանի գլխավորությամբ հասարակական խորհրդի նիստ է տեղի ունեցել․ ինչ հարցեր են եղել օրակարգում

Այս մարդիկ պետք է ձերբակալվեն, հանրությունն է այդպես որոշել. իրավապահները ծառայում են պետությանը

Պտտահողմ, կարկուտ և ավերածություններ Շիրակի մարզում․ որ գյուղերն են տուժել․ տեսանյութ

Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ հուլիսի 17-ին տեղի է ունեցել հանրապետական ընդունող հանձնաժողովի նիստ

Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Երևանի Վարշավյան փողոցում

Ուժեղ կարկուտ Լանջիկում․ տեսանյութ

Հայաստան-Ադրբեջան խաղաղությունը եզակի հնարավորություն է ստեղծում տարածաշրջանի բարգավաճման համար․ Բայրամով

Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք

Մեր երկու ժողովուրդների բարեկամությունը Հայաստան-Լիտվա փոխգործակցության ընդլայնման ամուր հիմք է․ վարչապետ