Երևան
12 °C
Աշխատանքներն իրականացնելու է «Պատվի գործ» ռուս-հայկական բարեգործական կազմակերպությունը, որն անցած տարի վերակառուցեց Գյումրիի ռուսական ժամատան (ժողովրդական լեզվով` «Պլպլան ժամ») հարեւանությամբ գտնվող «Պատվո բլուրը» եւ հանդիսավորությամբ բացեց 2010թ. օգոստոսի 20-ին` Սերժ Սարգսյանի եւ Դմիտրի Մեդվեդեւի մասնակցությամբ: Այս մասին մենք գրել էինք «ՀԺ»-ի 2010թ. օգոստոսի 25-ի համարում: Օշականի համալիրի մասին քիչ բան գիտեի: Իմանանք ավելին: Պատմական համառոտ ակնարկ 1813 թվականի հոկտեմբերի 12-ին Արցախ աշխարհի Գյուլիստան գյուղում կնքված հաշտությունից հետո Պարսկաստանը չէր համակերպվում Անդրկովկասում իր կորցրած տարածքները Ռուսաստանին թողնելու մտքի հետ: Խոստումներ ստանալով Մերձավոր Արեւելքում Ռուսաստանի ուժեղացումը ամեն կերպ խափանել ցանկացող Անգլիայից, Պարսկաստանն ու Թուրքիան նախապատրաստվում էին նոր հարձակման: Ռուսաստանի դեմ պատերազմ սկսելու համար Անգլիան նրանց տրամադրում էր զենք-զինամթերք, վարժեցնում բանակները, անգլիական Օստ-հնդկական ընկերության միջոցով պարսկական արքունիքին տարեկան 800 հազար ռուբլու չափ գումար տալիս: Գյուլիստանի պայմանագիրը չէր գոհացնում նաեւ Ռուսաստանին, որի շահերը պահանջում էին սահմանն Անդրկովկասում հասցնել մինչեւ Արաքս գետ, որի համար անհրաժեշտ էր Պարսկաստանից գրավել Երեւանի եւ Նախիջեւանի խանությունները: Կովկասի կառավարիչ Ալեքսեյ Երմոլովը ցարական իշխանություններին տեղեկացնելով պարսիկների` մեծաքանակ ուժերով պատերազմի նախապատրաստվելու, Երեւանի եւ Սարդարապատի բերդերը ամրացնելու մասին, պահանջում է ռուսական զորքերի ուժեղացում: Ընդհարումն անխուսափելի է դառնում, եւ 1826թ.հուլիսի 31-ին պարսիկներն առանց զգուշացնելու պատերազմ են սկսում, Երեւանի խանության կողմից մտնում Ղարաբաղ, գրավում Գանձակը, պաշարում Շուշին: Առաջավոր զորքերի հրամանատարությունը հանձնվում է Պյատիգորսկից ժամանած հայ նշանավոր գեներալ Վալերիան Մադաթովին, Իվան Պասկեւիչին եւ Դենիս Դավիդովին: Մադաթովը սեպտեմբերի 5-ին ետ է առնում Գանձակը, նախաձեռնությունն անցնում է ռուսների կողմը: Նիկոլայ 1-ինի 1827թ. մարտի 28-ի հրամանագրով Երմոլովի փոխարեն Կովկասի կառավարիչ եւ Կովկասյան կորպուսի հրամանատար է նշանակվում գեներալ-ադյուտանտ Պասկեւիչը: Ռուսներն առաջանում են: Հունիսի 8-ին Պասկեւիչը ճամբար է հիմնում Էջմիածնի մոտերքում եւ մարտկոցային ամբողջ հրետանին ուղարկում Երեւանի մատույցներ` հարկադրելու սարդարին հանձնել Երեւանի բերդը: Սարդարը հրամայում է Էջմիածնապատկան գյուղերի բնակչությանը, վանքի հոգեւորականներին զենքի ուժով քշել Երեւանի բերդ, այս կերպ փորձելով կասեցնել հակառակորդի հարձակումները: Կովկասյան հատուկ կորպուսի գլխավոր ուժերը Պասկեւիչի գլխավորությամբ առանց մարտի հունիսի 26-ին գրավում են Նախիջեւանը, ապա հուլիսի 7-ի արյունալի ճակատամարտով` Արաքսի ափին անգլիական ճարտարապետ-զինվորականների կառուցած Աբասաբադ բերդը: Պարսից զորքի հրամանատար Աբաս-Միրզայի հետ բանակցելու նպատակով, հուլիսի 20-ին Պասկեւիչի ներկայացուցիչ Ալեքսանդր Գրիբոյեդովը մեկնում է պարսից զորակայան, սակայն բանակցությունները պարսկական կողմը ձախողում է եւ խախտելով զինադադարը, օգոստոսի 4-ին 30 հազարանոց զորքով անցնում Արաքսի ձախ ափն ու հարձակում սկսում: Թշնամին օգոստոսի 6-ին գրավում է Աշտարակը, օգոստոսի 15-ին` պաշարում Էջմիածինը: Գեներալ Կրասովսկին հաջորդ օրը Ապարանից շարժվում է Էջմիածնի ուղղությամբ: Օգոստոսի 17-ին Օշական գյուղի մոտ Կրասովսկու եւ Աբաս-Միրզայի բանակները հանդիպում են, սկսվում է արյունալի կռիվ, որը հետագայում պատմագրության մեջ մնում է «Օշականի ճակատամարտ» անվամբ: Հայոց կաթողիկոս Ներսես Աշտարակեցու բերած տվյալներով` «...թշնամու բանակը թվով 30000 էր, բաղկացած 9000 հետեւակից եւ 21000 հեծյալներից: Թնդանոթների թիվը` 24, որից երեքը` բավական մեծ: Իսկ ռուսաց բանակը` 3000-ի, մոտ 12 թնդանոթով... ...ասում են` այդ կռվում պարսիկներից մեռան ավելի քան 3500, իսկ վիրավոր` շատ ավելի...»: Ի վերջո ճակատամարտն ավարտվում է ռուսաց զինուժի հաղթանակով, որին մեծապես օժանդակում էին նաեւ հայ աշխարհազորայինները: Ռուսական զորքերը Սարդարապատի բերդը գրավում են 1827-ի սեպտեմբերի 20-ին, հինգ օր անց` պաշարում Երեւանի բերդն ու հոկտեմբերի 1-ին գրավում այն: 1818թ. փետրվարի 10-ին (նոր տոմարով` փետրվարի 22) Թուրքմենչայում կնքվում է երկկողմանի պայմանագիր Ռուսաստանի եւ Պարսկաստանի միջեւ, որով ամրագրվում է Արեւելյան Հայաստանի միացումը Ռուսաստանին: Հետաքրքիր է, որ ի հավերժացումն Օշականի ճակատամարտում զոհված ռուս զինվորների հիշատակի, Էջմիածնից չորս կիլոմետր հեռավորության վրա դեռեւս 1833թ. մայիսի 9-ին է հանդիսավորությամբ դրվել հուշարձանի հիմքը, իսկ կառուցումն ավարտվել է 1834 թվականին: Փաստորեն` 177 տարի առաջ: 150 տարի անց Արեւելյան Հայաստանի` Ռուսաստանին միավորվելուց հետո շատ ջրեր են հոսում: Փոխվում են կացութաձեւեր, ճշգրտվում սահմաններ, մղվում պատերազմներ: Հայաստանում ռուս զինվորի պատվին նոր հուշարձաններ են կանգնեցվում, որոնց թիվն ավելանում է հատկապես խորհրդային կարգերի հաստատումից հետո: Նման կոթողներ կան Երեւանում, Աբովյանում, Սպիտակում ու էլի շատ բնակավայրերում: 1978 թվականի հոկտեմբերին, երբ հանդիսավորությամբ նշվում էր Արեւելյան Հայաստանի՜ Ռուսաստանին միանալու 150-ամյակը, Խորհրդային Միության շատ հանրապետություններից ժամանած հյուրեր ոչ միայն մասնակցեցին տոնախմբություններին, այլեւ այցելեցին հուշարձաններ ու ծաղկեպսակ դրեցին` հարգելով մեկ ու կես դար առաջ ընկածների հիշատակը: Հուշարձաններից մեկն էլ Օշականի ճակատամարտում զոհվածներին նվիրված կոթողն էր: Մեր օրերում 2007 թվականի օգոստոսի 17-ին լրանում էր Օշականի ճակատամարտի 180 ամյակը: Այդ հիշարժան տարեթվին էր նվիրված ՀՀ պաշտպանության նախարարության կազմակերպած հանդիսությունը: Ստորեւ բերվող մեջբերումը ներկայիս ՀՀ պաշտպանության նախարար, այն օրերին` Գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանի խոսքից է. «Օշականի ճակատամարտը, որին ռուսական կողմից մասնակցել են բազմաթիվ հայ աշխարհազորայիններ, ռուս զենքի հաղթանակի եւ հայ-ռուսական դարավոր զինվորական եղբայրության վառ օրինակներից է...: Հայ ժողովուրդն ամեն անգամ այս հիշարժան օրը հարգանքի տուրք է մատուցում ռուս մարտիկներին` երախտագիտությամբ հիշելով նրանց մարտական սխրանքները հայկական հողում, որը հարազատ մոր պես ընդունեց ռուս քաջ մարտիկների աճյունները...: Այսօր Ռուսաստանը եւ Հայաստանը ռազմավարական դաշնակիցներ են, եւ այդ դաշինքն ամրապնդված է ռուս եւ հայ զինվորների` կռվի դաշտերում, Օշականի ճակատամարտում թափված արյունով...»: 2010 թվականի գարնանը Հայաստան էր այցելել Մոսկվայի եւ Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլ Առաջինը: Վերջինս` Ամենայն Հայոց Գարեգին Երկրորդ Կաթողիկոսի ընկերակցությամբ այցելեց Օշականի հուշահամալիր եւ ծաղկեպսակներ դրեց 1131 ռուս զինվորների հուշակոթողին, ովքեր զոհվել են 1827թ. օգոստոսի 17-ին տեղի ունեցած ճակատամարտի ժամանակ: Երկու եկեղեցիների ղեկավարներն աղոթեցին զոհված ռուս զինվորների հոգու հանգստության համար: Ապագան «Օշականի ճակատամարտի» հուշահամալիրը, ցավոք, գտնվում է ոչ բարվոք վիճակում: Շուրջ երկու դարերի ընթացքում կոտրվել են որոշ քարեր, զարդաքանդակներ, սալահատակը մաշվել է, գույնը` խամրել: Առկա անբարեկարգ վիճակն, անշուշտ, չի խոսում պատերազմի դաշտում ընկածների հիշատակի հանդեպ ցուցաբերվող ուշադրության օգտին: Կապ չունի` ինչպես ենք այսօր ընկալում ռուս-պարսկական պատերազմները, ռուսների` անցյալ ու ներկա շահերը, դերակատարումը եւ այլն: Բարեկարգ պիտի լինեն թե՚ հայոց հողում վերջին հանգրվանը գտած զինվորների հիշատակը հավերժացնող հուշարձան-կոթողը, թե, ասենք, պարսիկների կառուցած «Կապույտ» մզկիթը: Բոլորն էլ մեր պատմության էջերից են:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Թուրքիայի և ՌԴ-ի առաջնորդները հաղորդակցության պակաս չունեն. Պեսկով
Բեյրութից Երևան ուղևորվող ինքնաթիռը չի կարողացել վայրէջք կատարել «Զվարթնոց» օդանավակայանում
Խաղաղության ծրագիրը չի կարող բոլորին դուր գալ․ անշուշտ, փոխզիջումներ պետք է լինեն․ Զելենսկի
Ջերմաստիճանը կնվազի 6-9 աստիճանով. առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, քամու ուժգնացում
Սիսիան-Երևան ավտոճանապարհին բախվել են թեթև մարադատար մեքենան ու բեռնատարը. կա տուժած
Վթարային ջրանջատում Ագարակ քաղաքում
Սիդնեյի լողափերից մեկում տոնակատարության ժամանակ կրակոցներ են հնչել. 10 մարդ զոհվել է, 60-ը՝ վիրավորում ստացել
Սուրբ Գևորգում պատարագը մատուցել է Արմավիրի թեմի առաջնորդ Սիոն արքեպիսկոպոս Ադամյանը
Նոր մանրամասներ թուրքական շտապօգնության մեքենայի՝ ՀՀ-ում հայտնվելու հրապարակումներին ի պատասխան
Լոռու մարզի 3 գյուղում գործարկվելու են էլեկտրական շչակներ
Տիգրան Ավինյանը երևանցիներին և մայրաքաղաքի հյուրերին հրավիրում է Հանրապետության հրապարակ
Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը պատմական արդյունքով է վերադարձել հայրենիք
Երևանում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենա է այրվել
Օդային գծերում հենասյուներ են վնասվել. ՀԷՑ-ը՝ 5 մարզում ու Երևանում հոսանքազրկումների մասին
Եպիսկոպոսները մեզ չեն միացել, ժողովրդին են միացել, սա քաղաքական պայքար չէ. Խուդաթյան
Քամին երեկոյան զգալիորեն կնվազի և չի խանգարի գլխավոր տոնածառի լույսերի վառման արարողությանը. Ազիզյան
ՀՀ վարչապետն ու մի շարք պաշտոնյաներ Այգեշատի Սուրբ Գևորգ եկեղեցում մասնակցում են պատարագի
Քմծիծաղ ու խղճահարություն առաջացնող եթերներ հենց մեր մարզից սփռելն անտեղյակների համար է, սյունեցին ճիշտը գիտի
Վարդենյաց լեռնանցքում բուք է, Քարի լիճ տանող ճանապարհը՝ փակ
Պաշտպանության նախարարն ու գլխավոր դատախազն այցելել են հանրապետության հյուսիսարևելյան սահմանագոտի
Ուժգին քամին վնասներ է հասցրել Երևանում ու մարզերում
Քամու պատճառով վնասվել է Ապարանի ամանորյա զարդարանքը, ընկել են փայտյա հենասյուները. լուսանկար
Ֆրանսիան՝ «Մանկական Եվրատեսիլ 2025»-ի հաղթող. Հայաստանը 4-րդ տեղում է
Վարչապետը ծանոթացել է Արմավիրի և Արարատի մարզերում իրականացված և ընթացքի մեջ գտնվող ծրագրերին. լուսանկարներ
Ձմեռային տունկ Երևանում՝ մշտադալար ծառերով. տեսանյութ
Լուկաշենկոն ներում է շնորհել 123 քաղաքացու. նրանց թվում է նաև բելառուս ընդդիմադիր գործիչ Մարիա Կոլեսնիկովան
Հաստիքները համալրվա՞ծ են, պատրա՞ստ եք. վարչապետը մասնակցել է Նորավան բնակավայրի մսուր-մանկապարտեզի բացմանը
Ավարտը ե՞րբ է նախատեսվում. վարչապետը հետևել է Մրգաշատ-Ալաշկերտ-Արմավիր գյուղ ավտոճանապարհի հիմնանորոգմանը
Գոհ լինենք, որ տեսանյութի հեղինակը դրոշը տեսնելով՝ չի իջել ու վառել. Հակոբյան
Շնորհակալ ենք, պարոն վարչապետ. Փաշինյանը մասնակցել է Ակնաշեն բնակավայրում կառուցված նոր մանկապարտեզի բացմանը
«Հայրենասերներին» կառաջարկեմ այլ հետաքրքրություն գտնել. Զեյնալյանը՝ Երևան եկած թուրքական շտապօգնության մասին
Սև ծովը չպետք է օգտագործվի «հաշիվներ մաքրելու» համար, պետք է ապահովել անվտանգ նավարկություն. Էրդողան
Հայտնի է՝ երբ է ՔԿՀ-ից «Իզմիրլյան» ԲԿ տեղափոխվելու Միքայել Աջապահյանը
Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի կալանքը երկարաձգվել է
Ամբերդ ամրոցից Քարի լիճ տանող ավտոճանապարհը փակ է
Դեկտեմբերի 14-ի գիշերը Երևանի հանրային տրանսպորտը կաշխատի ավելի երկար
Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստում քննարկվել է Կառավարության կազմավորման վերաբերյալ հարցը
Հանրապետության 5 մարզում ուգին քամի կինի. օդի ջերմաստիճանը կնվազի
Հայանիստ բնակավայրում 432 աշակերտի համար նախատեսված միջնակարգ նոր դպրոց է կառուցվել
Իրանը կալանել է 6 մլն լիտր մաքսանենգ վառելիք տեղափոխող օտարերկրյա տանկեր
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT