Սերժ Սարգսյանի անձնական բիզնեսը

13/02/2011 schedule18:36

Հենց այսպիսի պատկեր է ներկայացվում մեր շարքային քաղաքացուն, որին փորձում են համոզել, թե Սերժ Սարգսյանը հիմա, ինչ-որ մի պահից սկսել է լավ գործեր անել։ Հիմա նայենք, թե իրականում ինչ է կատարվել եւ կատարվում Մաքսայինում։ Մաքսայինն իրականում եղել եւ մնում է վերնախավի կերակրման հիմնական աղբյուրներից մեկը։ Ամենաբարձրաստիճան պաշտոնյաներից յուրաքանչյուրն ունի իր «նախասիրությունները» արտահանման կամ ներմուծման ոլորտում։ Այսօր անդրադառնանք Սերժ Սարգսյանի «նախասիրություններից» մեկին` սեւ մետաղների ջարդոնի արտահանմանը։ Չափազանց մութ մի ոլորտ, որի ուսումնասիրությունից պարզ կդառնա, թե որքանով են Մաքսայինում բարեփոխումներ իրականացվում, որքանով է արմատախիլ արվում կոռուպցիան։ Նախ սկսենք նրանից, որ սեւ մետաղի ջարդոնի արտահանումը որպես բիզնես ազատ է, այն լիցենզավորման ենթակա գործունեություն չէ։ Այսինքն` յուրաքանչյուր մարդ կարող է օրինական ձեւով որեւէ գործարանից կամ անհատ քաղաքացիներից գնել մետաղի ջարդոնը, բարձել գնացքը կամ բեռնատարը, արտահանել իր ուզած երկիր ու վաճառել։ Բայց սա միայն տեսականորեն։ Խիստ տեսականորեն։ Գործնականում ոչ ոք չի կարող Հայաստանից նույնիսկ մեկ բեռնատար սեւ մետաղի ջարդոն արտահանել առանց հատուկ «դաբրոյի»։ Եւ այդ «դաբրոն» ստացվում է անձամբ Սերժ Սարգսյանից, իսկ արգելքը սրբորեն պահպանում է Մաքսայինը։ Այդպես եղել է անցած 8 տարիներին եւ այդպես է նաեւ հիմա։ Ջարդոնի արտահանման մենաշնորհը պատկանում է «Մետեքսիմ» ընկերությանը, որի տերը ԱԱԾ նախկին փոխտնօրեն Գրիգոր Հարությունյանի եղբայրն է` Միքայել Հարությունյանը։ Այս ընկերությունը ջարդոնը արտահանում է առանց որեւէ խոչընդոտի։ Մյուսները փոքր խմբաքանակներ արտահանելու քվոտաները ստանում են հենց այս ընկերության միջոցով։ Նրանց համար գործում է հետեւյալ մեխանիզմը. ասենք` երկար աղաչանքներից հետո ստացել ես ջարդոն արտահանելու քվոտա։ Քեզ ասում են, որ պետք է մի կլորիկ գումար փոխանցես մի ինչ-որ հաշվեհամարի։ Բայց որպեսզի դու չիմանաս, թե ինչ հաշիվ է դա, ում է պատկանում, քեզ հետ մի մարդ են դնում, դու կանխիկ գումարը ձեռքիդ նրա հետ մտնում ես բանկ, փողը տալիս բանկի աշխատակցին։ Սակայն հաշվեհամարը, որին պետք է վճարես այդ գումարը, թղթի վրա գրված տալիս է քո հետ եկած մարդը, վճարման կտրոնն էլ, բնականաբար, հենց նա է վերցնում։ Այս գործողությունից հետո դու ազատ ես եւ կարող ես արտահանել։ Բնականաբար, վերը նշված քվոտաները, բոլոր կարգի վճարումները բացարձակ ապօրինի են եւ ոչ պաշտոնական։ Սա` մեխանիզմների մասին։ Հիմա անցնենք թվերին։ Մետաղի ջարդոն կուտակելու համար այն պետք է գնել կազմակերպություններից եւ անհատ քաղաքացիներից։ Եթե դուք ուզում եք վաճառել ձեր ունեցած ջարդոնը, ապա ձեզնից այն կգնեն մեկ տոննան առավելագույնը 110-120 դոլարով։ Միջազգային շուկայում այն արժե 450-500 դոլար։ Կախված նրանից` ջարդոնը կարտահանեք գնացքով, թե բեռնատարներով, ձեր մաքուր եկամուտը կկազմի 200-300 դոլար յուրաքանչյուր տոննայից։ 2000 թվականից սկսած` ամենաէժան փոխադրամիջոցը հանդիսացող երկաթուղով ջարդոն է արտահանում բացառապես վերը նշված «Մետեքսիմը»։ Իսկ մյուսներին թույլատրվում է ջարդոն արտահանել շատ ավելի թանկ փոխադրամիջոցով` բեռնատարներով։ Որպեսզի հասկանալի լինի, թե ինչ թվերի մասին է խոսքը, նշենք, որ ըստ պաշտոնական վիճակագրության` այս տարվա առաջին հինգ ամիսներին Հայաստանից արտահանվել է 31 հազար տոննա սեւ մետաղի ջարդոն։ Եթե համեստ հաշվարկներ անենք, ապա այդ քանակությամբ ջարդոնն արտահանողը իր գրպանն է դրել 6-ից 9 միլիոն դոլար։ Եթե ջարդոնի արտահանումը մոնոպոլիզացված չլիներ, ապա այս եկամուտը կբաշխվեր բազմաթիվ տնտեսվարող սուբյեկտների միջեւ։ Բայց քանի որ այդ բիզնեսը կենտրոնացված է, այդ գումարները նստում են միայն մի քանի մարդկանց անձնական հաշիվներում։ Այս ամենին ներսից քաջածանոթ մեր աղբյուրների պնդմամբ, Սերժ Սարգսյանը մեկ-մեկ լավություններ է անում որոշ մարդկանց կամ կառույցների` նրանց ջարդոն արտահանելու քվոտա տրամադրելով։ Մասնավորապես, հայտնի է, որ մի անգամ ջարդոն արտահանելու քվոտա է տրամադրվել մի անձի, որի անվան տակ իրականում հանդես է եկել Դաշնակցությունը։ Հիմա մի այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ այն ընկերությունները, որոնց մոտ այս կամ այն պատճառով սեւ մետաղի ջարդոն է կուտակվում, աշխատում են հնարավորինս թաքցնել այն` սպասելով այն լուսավոր օրվան, երբ իրենց ջարդոնը կկարողանան իրենք արտահանել, իրենք էլ եկամուտ ստանալ։ Սակայն բոլոր այն դեպքերում, երբ թաքցված ջարդոնը հայտնաբերվում է, տվյալ ընկերությունները ենթարկվում են ԱԱԾ-ի, ԿՀԴՊ-ի եւ նմանատիպ այլ կառույցների հարձակումներին։ Այնպես որ, մետաղի ջարդոնի արտահանումը եղել է եւ կա Սերժ Սարգսյանի անձնական բիզնեսը։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
6636 դիտում

Լինելու ենք հասանելի տոնական օրերին. Ավանեսյանը մանրամասնել է՝ ինչպես կապ հաստատել

Արարատ Միրզոյանի մոտ տեղի է ունեցել 2025-ի վերջին աշխատանքային քննարկումը

Իսպանիան Թուրքիայից 30 միավոր ռազմաուսումնական ինքնաթիռ է գնել

Նոր նշանակում. վարչապետը որոշում է ստորագրել

Ռուսաստանցի միլիարդատիրոջ մանկապարտեզի սաները այսօր կռիվ են տվել մեր նկարների դեմ. Չախոյան

Խաղաղությունն իրական է. գալիս ենք Կիրանց, որպեսզի ցույց տանք, թե Իրական Հայաստան ասելով ինչ նկատի ունենք

Առաջիկա օրերին հանրապետության առանձին հատվածներում հնարավոր են ամսական նորմայի չափ տեղումներ. Ազիզյան

Հայաստանում Կատարի առաջին ռեզիդենտ դեսպանի նշանակումը կնպաստի հարաբերությունների առավել ընդլայնմանը

Երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով. կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

ՀՀ-ում ինտենսիվորեն աճել է էլեկտրաէներգիայի սպառման ծավալը, իսկ բաշխման ցանցն ու ենթակառուցվածքները հնամաշ են

Խաչիկ Գալստյանը կալանավորվեց

Վաշինգտոնյան համաձայնությունը տարվա լավագույն ձեռքբերումն է. հսկայական քայլ արվեց դեպի խաղաղություն. Վարդանյան

Սամվել Կարապետյանի խափանման միջոցը փոխվել է. դատախազությունը կբողոքարկի որոշումը

Այսուհետ նորակառույց դպրոցները, բացի գրադարանի գույքից, կստանան նաև նոր գրքեր. Ժաննա Անդրեասյան

Սա Իրական Հայաստանն է, որի առաջին կոմպոնենտը լեգիտիմությունն է․ վարչապետը քաղաքացիների հետ այցելել է Կիրանց

Ուրախ եմ, որ վստահ քայլերով գնում ես երազանքիդ հետևից. սիրով՝ Աննա. դատախազի նամակը 13-ամյա աղջնակին

Հայտնի է «Վարդաշեն» ենթակայանի հրդեհի նախնական պատճառը. «Էրեբունի» վարչական շրջանում նոր անջատումներ են արվել

Արայիկ Հարությունյանը Կառավարությունում ընդունել է Երևանի հ. 112 ավագ դպրոցի մի խումբ աշակերտների

ԱԺ նախագահի հրավերով 2025-ին Հայաստան են այցելել մի շարք պատվիրակներ

Շրջել եմ բանակային դիրքերում, հանդիպել հերթապահություն իրականացնող զինծառայողներին և հրամանատարներին. Պապիկյան

Քաղաքացիներին ներկայացվեց վերջին տարիներին գնված սպառազինությունը, եղանք պաշտպանական կառույցներում. վարչապետ

Ուկրաինայի վերաբերյալ խորհրդակցությունների նոր փուլ կլինի. Մերցը հայտնել է ինչ է պահանջվում կողմերից

Հերթական թերլիցքավորման դեպքը «ԱԼԵՔՍ-33» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում. կասեցվել է հեղուկ գազի վաճառքը

Վազգեն Սաղաթելյանը կմնա կալանավորված

36-ամյա հարսը դանակահարել է սկեսուրին ու ամուսնուն, վերջինիս կողմից նաև ինքն է դանակի հարվածներ ստացել

Առաջարկում եմ՝ «Մեր ձևով»-ի վարչապետի թեկնածուն լինի Կտրիճ Ներսիսյանը. Չախոյանն ասել է՝ ինչու. տեսանյութ

Որպես անհետ կորած որոնվում է 44-օրյա պատերազմի հերոս Գոռ Երմալովյանի 26-ամյա քույրը. որտեղ է եղել վերջին անգամ

Կայծակնային շախմատի ԱԱ. Հայկ Մարտիրոսյանը հաղթել է Մագնուս Կարլսենին. տեսանյութ

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան դեկտեմբերի 30-ին

Վանաձոր-Դիլիջան, Թթուջուր-Նավուր, Նորավան-Լծեն-Տաթև ավտոճանապարհները ծանր մեքենաների համար փակ են

Նազիկ Ավդալյանը Գևորգ Պապոյանին է ներկայացրել Շիրակի մարզում սպորտային մարզակրթական կենտրոնի ստեղծման ծրագիրը

Անդրազգային հանցավոր կազմակերպության՝ խոշոր չափի հափշտակության դեպքի նախաքննությունը 11 անձի մասով ավարտվել է

ՍԱՏՄ տեսուչները կանխել են ձիու մսի վաճառքը

Դատախազություն են հրավիրվել 2024-ին մահացած գեներալ-մայոր Պողոսյանի ընտանիքի անդամները

Հունվարի 1-ից մետրոպոլիտենի դրամարկղերի աշխատանքը դադարեցվում է. ինչպես ձեռք բերել տոմսեր

Տոնական օրերին մի շարք թանգարաններ հանրության համար բաց կլինեն

Սերոբ Հարությունյանից հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի Հյուսիսային պողոտայում գտնվող բնակարան, կայանատեղի, 207 մլն դրամ

Մեծամորի ատոմակայանում նոր էներգաբլոկ կառուցելու ծրագրերի վերաբերյալ գնդակը Երևանի դաշտում է. Կոպիրկին

Ավելի քան 16 հազար փորձագիտական հետազոտություններ մեկ տարում. բյուրոն ամփոփել է կատարված աշխատանքները

Էլեկտրաէներգիայի գործող սակագները սպառողների համար կմնան անփոփոխ. ՀԾԿՀ