Երևան
12 °C
Միջազգային «Մանկավարժ» հիմնադրամի տնօրեն, Հայ առաքելական եկեղեցու նախկին սպասավոր տեր Սահակը երեկ «ՀԺ»-ի հետ զրույցում ասել է, որ Հայ առաքելական եկեղեցին այսօր ամբողջությամբ պատկանում ՆՍՕՏՏ Գարեգին Բ կաթողիկոսին եւ նրա եղբորը` Մոսկվայի թեմի առաջնորդ տեր Եզրասին: «Իրենք ինչ ուզում են, անում են, ոչ ոք չի կարող ձայն հանել: Բարձրաստիճան հոգեւորականության ցանկը ամբողջությամբ փոխված է, նրանք լուրջ եկեղեցականներից ձերբազատվում են: Այսօր արքեպիսկոպոս ես դու, քահանա, դպիր, միեւնույն է` դպիրի կարգավիճակում ես: Երկու հոգին ամբողջությամբ եկեղեցին կառավարում են, եկեղեցում գործում են քրեական օրենքները, ոչ մի բանով եկեղեցին չի տարբերվում այդ աշխարհից»,- ասել է տեր Սահակը: Նա նշել է, որ եկեղեցին իր առաքելությամբ զբաղվելու փոխարեն զբաղված է բիզնեսով, փողերի լվացմամբ ու չարչիությամբ: «Էջմիածնում բարձրաստիճան հոգեւորականներ կան, որ երթուղային տաքսիներ են դրել գծի մեջ, աշխատեցնում են: Անուններ չեմ ասում, նրանք լավ կհասկանան` ում մասին է խոսքը: Այս է եկեղեցին»,- ասել է տեր Սահակը: Նա նաեւ խոսել է մարտի 1-ի եւ քաղբանտարկյալների մասին: Ըստ նրա, եկեղեցիներում վախենում են խոսել այդ թեմաներով, միակ բացառությունը Կաթողիկե եկեղեցին էր, որ պատարագ մատուցեց 10 զոհերի համար: Բայց, ըստ տեր Սահակի ճշտած տեղեկությունների, դրա համար նշված եկեղեցին խնդիր է ունեցել Էջմիածնի հետ: «Ի սկզբանե որոշված էր, որ պատարագը պետք է անի այդ եկեղեցու քահանան` տեր Ավետիս Դանիելյանը եւ պետք է նշի մարտի 1-ի 10 զոհերի անունները: Բայց նրան չթողեցին: Էջմիածնից այլ քահանա ուղարկեցին, որը 10 անուններից բացի այլ անուններ էլ կարդաց, որպեսզի միայն մարտի 1-ի զոհերի անունները չնշվեն»,- ասել է տեր Սահակը: Նա հայտարարել է, որ Ամենայն հայոց կաթողիկոսը պարտավոր է հանդես գալ քաղբանտարկյալներին ազատ արձակելու միջնորդությամբ: Իսկ երկրում տիրող վիճակը մեր եկեղեցու նախկին սպասավորը գնահատել է աղետալի: «Եթե ուզում եք այսօրվա Հայաստանը տեսնել, կարդացեք Խորենացու «Ողբը»»,- ասել է տեր Սահակը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Երևանի սննդի կետերից մեկի նկուղային հարկում հրդեհ է բռնկվել
Վանաձորում եղևնի է տապալվել. վնասվել են գազատար խողովակները
Տարածաշրջանում լարվածության աննախադեպ սրացում է. Պեսկովը՝ Իրանի շուրջ իրավիճակի մասին
Իրավապահները զննություն են կատարում Գագիկ Ծառուկյանի տանը
Պայթյուն Մոսկվայի մետրոյի «Բիցևսկի պարկ» կայարանում
24 ժամ օդում ու օդանավակայաններում և վերջապես հասանք Դալաս. Աննա Հակոբյան
Առգրավվել է 1 կգ 150 գրամ մարիխուանա․ ՔՈԳՎ խոշոր բացահայտումը
65+ տարիքի քաղաքացիներին միջինում 20,000 դրամ ենք տրամադրում դեղորայքի համար, վճարում է պետությունը. Ավանեսյան
Գյուլագարակի անտառապետի տան բակում հայտնաբերվել են փայտանյութով բեռնատարներ. նա ձերբակալվել է
2026-ի հունվարից ևս 15 հազար քաղաքացի սկսել է օգտվել հետվճարի ծառայությունից. ԱՍՀ նախարար
Արագածոտնի մարզում ավտոքարշակի անիվներից մեկը պոկվել է ու հարվածել ընթացող 2 մեքենայի
Բավականին ծանր է մեր պացիենտների վիճակը. Ավանեսյանը՝ կրակոցների հետևանքով հոսպիտալացված քաղաքացիների մասին
Հայաստան-Հունաստան նոր համագործակցություն. ստորագրվել է հուշագիր թվայնացման և բարձր տեխնոլոգիաների ոլորտում
Գիրք նվիրելու օրվա կապակցությամբ ԿԳՄՍՆ-ն Կառավարության անդամներին գրքեր է նվիրել
Պետբյուջեից 520,7 մլն դրամ կհատկացվի ՔՊ-ին, «Հայաստան» դաշինքին, ԲՀԿ-ին և «Հանրապետության»-ը
Շարունակում ենք աջակցել ՀՀ-ում ժողովրդավարական զարգացումներին. Շվեդիայի ԱԳ նախարար
Երրորդ և հաջորդ երեխաների համար սահմանվել է 50 հազար դրամ ամսական նպաստ. մանրամասներ
Պապոյանը նախաձեռնել է քննարկում հարկեր վճարող ու թափանցիկ աշխատող տաքսիստների վարկավորման մասով
Երևանում տեղի ունեցած ծեծկռտուքի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Պարզվել է Երևանում մարտաֆիլմ հիշեցնող միջադեպի հետևանքով հիվանդանոցում մահացածի և 7 վիրավորի ինքնությունը
Սպիտակի ոլորաններում բուք է․ որոշ տարածաշրջաններում ձյուն և ձնախառն անձրև է տեղում
Կոմիտասի պողոտա-Փափազյան խաչմերուկում ծառայություն իրականացնող պարեկը վրաերթի է ենթարկվել
Վիճաբանություն և ծեծկռտուք Երևանում. նախաձեռնվել է քրեական վարույթ
Հրազդանի և Եղվարդի որոշ հասցեներում ջուր չի լինի
Ալիևը ևս մեկնել է Վաշինգտոն
Ինչ քայլեր պետք է կատարեն Ղարաբաղից տեղահանված ընտանիքները, որոնց բնակապահովման դիմումները մերժվել են. ԱՍՀ
Հայաստանի երկաթուղային համակարգը կարող է մեկ գիշերում փլուզվել, եթե փոխանցվի այլ երկրի. Շոյգու
Հիվանդանոց, զորամաս, դպրոց քանդեք, տեղը «Տաշիր պիցցա» բացեք կամ մոլ. Հակոբյանը՝ հոսանքի հավելագրումների մասին
Հայաստանը կարևոր փուլում է․ ՇՄ նախարարը Հռոմում ելույթ է ունեցել հատուկ բարձր մակարդակի միջոցառման ժամանակ
ՀԷՑ-ը 691 մլն դոլարի չափով երաշխավորություններ է տրամադրել «Տաշիր»-ի հետ փոխկապակցված կազմակերպություններին
Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են
Եկանք Վաշինգտոն. վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Համոզված ենք՝ դեռ կան եպիսկոպոսներ, որոնք զերծ կմնան Կտրիճի օտարերկրյա հրահանգիչների ազգադավ ծրագրից
Աջափնյակ վարչական շրջանում տեղի ունեցած դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Ավստրիայում ՀՀ դեսպանը AIES նախագահին է ներկայացրել տարածաշրջանային խաղաղության օրակարգը և TRIPP-ը
«Արմենիա» ԲԿ-ից բերման են ենթարկվում Աջափնյակ վարչական շրջանի կրակոցների մասնակիցները․ տեսանյութ է տարածվում
Հունաստանում գտնվող ՀՀ նախագահն այցելել է Անհայտ զինվորի հուշահամալիր․ լուսանկարներ, տեսանյութ
Չպլանավորված այցս դեղատուն էր․ Ավանեսյանը հետևել է էլեկտրոնային դեղատոմսի սպասարկման, դեղի բացթողնման ընթացքին
Սլովակիան արտակարգ դրություն է հայտարարել նավթարդյունաբերության ոլորտում
Ուրուգվայում բացվել է Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոսությունը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT