«Մենք ժողովրդի կողքին ենք». Նիկոլ Փաշինյանն ու Գագիկ Ծառուկյանը հանդիպել են (լուսանկարներ, տեսանյութ)

Մի շարք քաղաքական ուժերի ղեկավարների հետ անցկացվող խորհրդակցությունների շրջանակում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հանդիպել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ:

Հանդիպման վերաբերյալ ՀՀ վարչապետի պաշտոնական կայքը հայտնում է, որ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Գագիկ Ծառուկյանին հանդիպման հրավերն ընդունելու համար և նշել. «Մեր գնահատականը ես արդեն հրապարակել եմ. դա այն է, որ խորհրդարանական ընտրությունների արդյունքում ներքաղաքական ճգնաժամը հաղթահարվեց: Կարծում ենք, որ մեր երկրի առաջ ծառացած խնդիրների լուծման համար անհրաժեշտ է բոլոր հնարավոր միջոցները ձեռնարկել՝ մեր համազգային, հանրային լավագույն ներուժն այդ մարտահրավերների լուծման հարցում համախմբելու և համագործակցության ուժերը մեկտեղելու, ճիշտ ֆորմատներ գտնելու ուղղությամբ:

Իհարկե, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը երկար տարիներ շատ շոշափելի դերակատարում ունի Հայաստանի Հանրապետության քաղաքական կյանքում: Այս ընտրությունների արդյունքում նա չի հաղթահարել խորհրդարան անցնելու համար անհրաժեշտ շեմը, սակայն կարծում եմ, որ կուսակցությունը շարունակում է մնալ ազդեցիկ ուժ Հայաստանի ներքաղաքական կյանքում: Իհարկե, վերջին ամիսներին դժվար իրադարձությունների միջով ենք անցել, բայց մենք դեռ անցյալ տարի հանդիպելու, իհարկե կարճատև, քննարկելու հնարավորություն ունեցել ենք: Ես կուզենայի լսել Ձեր տեսակետները՝ քաղաքական կյանքի հետագա ընթացքի վերաբերյալ, թե ինչ կարող ենք անել, որպեսզի արտախորհրդարանական ընդդիմությունն ընդհանրապես, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը մասնավորապես, և կառավարությունը փոխադարձաբար ավելի լսելի լինեն միմյանց, որովհետև կարծում եմ, որ առավել ևս այս իրավիճակում պետք է ունենալ այնպիսի հաղորդակցության ֆորմատներ, որ լավ գաղափարները հնարավորություն ունենան կյանքի կոչվելու: Չեմ կարծում, թե լավ գաղափարներ ծնվում են միայն նրանց մոտ, ովքեր ավելի շատ ձայն են հավաքում խորհրդարանական ընտրություններում: Եվ եթե քաղաքական դաշտի մյուս ներկայացուցիչների կողմից այդ գաղափարները կիսելու, հաղորդակցվելու ցանկություն լինի՝ մենք պատրաստ ենք հնարավորն անելու, որպեսզի դրանք դրվեն, այսպես ասած, իրագործման հոսքագծի վրա: Այնպես որ, շատ հետաքրքիր կլինի լսել Ձեր դիրքորոշումներն այս հարցի վերաբերյալ»:

Գագիկ Ծառուկյանը հայտարարել է. «Պարոն, վարչապետ, ընտրություններից հետո ես ինչպես շնորհակալություն հայտնեցի ժողովրդին, ընտրությունների մասնակիցներին, մեզ ձայն տվողներին, այնպես էլ ասացի, որ մանդատով չէ ամեն ինչ պայմանավորված, մանդատը չկա, ուրեմն մենք ժողովրդի հետ չենք, չենք շփվելու: Մենք ժողովրդի կողքին ենք, քննարկել ենք, մասնակցել ենք, տեղյակ ենք պահել մեր տեսակետը, մեր մոտեցումը, թե ինչպես կարելի է այս վիճակից դուրս գալ: Անկախ ամեն ինչից, մենք խորհրդարանում ենք, թե ոչ՝ դա չի նշանակում, որ մենք մեր ժողովրդի կողքին չենք: Ցանկացած բան, ինչ օգուտ կբերի, մեր հնարավորությունների սահմաններում միշտ էլ արել ենք, անում ենք, անելու ենք:

4157.jpg (317 KB)

85.jpg (508 KB)

77շ.jpg (241 KB)

Տպել
2759 դիտում

Մեր ՀՀ-ն 33 տարեկան է, այն իրական է, մեզանից յուրաքանչյուրինն է, և մենք այն փոխանցելու ենք մեր սերունդներին. Սիմոնյան

Կարծում եմ նոր դերակատարներ ի հայտ կգան, նոր մեղադրանքներ կներկայացվեն. Խաչատրյանը՝ ՀՀ-ում հեղաշրջման փորձի մասին

ՄԱԿ-ի ներկայացուցիչներն այցելել են ՔԿՀ-ներ, ծանոթացել ընդհանուր վիճակին ու առկա կարիքներին

Երգը միշտ կմնա իմ հիմնական մասնագիտությունը, բայց նոր ներուժ եմ բացահայտել. «Իմ քայլը»-ի շահառուն ջերմատուն է հիմնել

Օտար երկրում ծվարած նարկոբարոններ, կրիմինալներ, գործակալներ. ով և ինչի համար է ուզում ՀՀ-ում հրատապ իշխանություն փոխվի

Հայաստանը գտնվում է Սև ծովից ներթափանցած ցիկլոնի ազդեցության գոտում. Սուրենյանն ասել է՝ մինչև երբ կշարունակվեն անձրևները

Ռուսաստանը չի ցանկանում Արևմուտքի հետ հակամարտության սրում. Լավրով

Արթիկում «Կամազ»-ը կողաշրջվել է. կա վիրավոր

Պաշտոնանկություն վարչապետի աշխատակազմում

Թուրքիայում պահանջում են դուրս բերել ՆԱՏՕ-ի ռազմաբազան

«Մերսեդես»-ն ընկել է Աղստև գետը․ կա 1 զոհ, 1 վիրավոր

Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով կմեկնի Նիդերլանդներ, այնուհետ Բրյուսել

Մեր նպատակն է Հայաստան-Սփյուռք հարաբերություները դարձնել ավելի ինստիտուցիոնալ և պետականակենտրոն. Նիկոլ Փաշինյան

Չի բացառվում՝ Վարդանյանը ադրբեջանական գործակալ է դարձել, դրա համար թույլ են տվել՝ հայտարարություն անի. Հայկ Սուքիասյան

Ծանրամարտի երիտասարդների ԱԱ. Ալեքսանդրա Գրիգորյանը` բրոնզե մեդալակիր

Վրացական բանկը Հայաստանի ֆինանսական ոլորտ կբերի նոր մշակույթ. վարչապետն ընդունել է Bank of Georgia-ի խորհրդի նախագահին

Իսրայելը հարվածել է Բեյրութին. տեղեկություններ կան զոհերի և վիրավորների վերաբերյալ (տեսանյութ)

Գլխավոր դատախազության հայտարարությունը՝ ԲԴԽ նիստում դատավոր Արտուշ Գաբրիելյանի ներկայացրած դիտարկումների վերաբերյալ

Հայաստանը հավատարիմ է խաղաղության օրակարգին ու տարածաշրջանում կայունության ապահովմանը. վարչապետը՝ Ջոշուա Հաքին

Սեպտեմբերի 20-ից հոկտեմբերի 10-ը որոշակի ժամերի Թամրուչի փողոցը փակ է լինելու

ՆԳ նախարարն ընդունել է ՀՀ-ում Ղազախստանի դեսպանին. անդրադարձել է եղել «Խելացի քաղաք» հայեցակարգին

Քննարկվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերը. Արմեն Գրիգորյանն ընդունել է Ջոշուա Հաքին

Հօգուտ Հայաստանի ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարարից նախատեսվում է բռնագանձել 200 մլն դրամ

Շիրակի մարզում երիտասարդ ամուսինների ու նրանց անչափահաս տղայի ողբերգական ավտովթարի կասկածյալը հայտնաբերվել է

Պարզվել է երկու մարդու մահվան պատճառ դարձած ավտոպատահարի իրական մեղավորը. վերջինս կալանավորվել է

Շանհայում մոլեգնում է «Պուլասան» հզոր թայֆունը. ավելի քան 110 հազար բնակիչ է տարհանվել (տեսանյութ)

Հոսանքի անջատումների պատճառը համակարգի մաշվածությունն է. սպասարկման որակի բարելավմանը 65 մլրդ քիչ է ուղղվել. Բաղրամյան

Կարեն Գիլոյանը դարձել է Համաշխարհային հակադոպինգային գործակալության հիմնադրամի խորհրդի անդամ

Ինչու է ՀՀ-ում էլեկտրաէներգիայի 1 Կվտ գինն ավելի թանկ, քան տարածաշրջանի երկրներում. ՀԾԿՀ նախագահը պարզաբանել է

Ռուբեն Ռուբինյանի մասնակցությամբ Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին վերաբերող հարցեր են քննարկվել

Արևմուտքն է կանգնած Հայաստանում հեղաշրջման փորձի՝ Ռուսաստանի մասնակցության կեղծիքի հետևում. Զախարովա

Վարչապետին է ներկայացվել Նորագյուղ թաղամասում քաղաքաշինական ծրագրի հայեցակարգը. տեղի է ունեցել խորհրդակցություն

Չենք կարող կորցնել հայրենադարձության հույսը. հայերի վերադարձը ԼՂ կարող են ապահովել միջազգային խաղաղապահ ուժերը. Թանկյան

Մարդու 300.000-անոց տեխնիկան շարքից հանում ենք, ասում ենք՝ համեցեք, 2.500 դրամ քեզ դրա դիմաց. Մկրտչյան

Ով է Երևանի ավագանու՝ «Ազգային առաջընթաց»-ի նոր անդամը. ԿԸՀ նիստ է տեղի ունեցել

ԱՄՆ-ում Հայաստանը ռազմական կցորդ կունենա. վարչապետը որոշում է ստորագրել

Բացահայտվել է Իրանից Հայաստան շուրջ 31կգ թմրամիջոցի խմբաքանակի մաքսանենգության դեպք. 1 անձ կալանավորվել է

Եվրոն թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան սեպտեմբերի 20-ին

Փարաքար համայնքի նախկին ղեկավար Դավիթ Մինասյանը կազատվի կալանքից

Վիճաբանություն, ծեծկռտուք և դանակահարություն Երևանի կենտրոնում. կան վիրավորներ