Գեւորգ Պետրոսյանը հոգեկան խնդիրներ ունի, ես նման տեղեկություն ունեմ․ Ալեն Սիմոնյան

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կենտրոնական գրասենյակում տեղի ունեցած հավաքը տեւեց մի քանի ժամ. մասնակցում էին ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ, գործադիրի ներկայացուցիչներ, մարզպետներ:

Հանդիպմանը ներկա էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը: ՔՊ գրասենյակից դուրս գալուց հետո նա չպատասխանեց լրագրողների հարցերին: Լրագրողների հետ զրուցեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը:

Խոսելով կադրային փոփոխությունների մասին`նա նշեց, որ վերադասավորումների հետ կապված որևէ բան ասել չի կարող, ինչ վերաբերում է քննարկմանը, ըստ նրա՝ սա նոր ֆորմատ է, որտեղ գործադիրը, օրենսդիրը միասին քննարկում են օրվա օրակարգային հարցը։

Օրակարգային հարցը, Սիմոնյանի փոխանցմամբ, վերաբերում է տնտեսությանը կորոնավիրուսի պայմաններում։ Նա փոխանցեց, որ եղել են տարբեր արձանագրումներ, հարցեր, պատասխաններ։

Հարցին, թե քննարկում եղե՞լ է արդյոք վերջին շրջանում ընդդիմադիր գործընկերների հետ լարվածության շուրջ, Սիմոնյանը բացասական պատասխան տվեց։ «Որեւէ այլ կուսակցություն, անուն չի քննարկվել»,- հայտնեց ԱԺ փոխնախագահը։

Նա նաեւ հայտնեց, որ  նմանատիպ ֆորմատը լինելու է շարունակական՝ առնվազն ամիսը մեկ անգամ:

Նրա փոխանցմամբ՝ պաշտոնյաները լսում են իրար, բարձրացնում են առկա խնդիրները եւ հետեւություններ անում։

Ինչ վերաբերում է օրեր շարունակ ընթացող իշխանություն-ընդդիմություն բանավեճին, Սիմոնյանը շեշտեց, որ երբ իրենք եղել են ընդդիմություն, երբեւէ իրենց թույլ չեն տվել այդ կերպ քաղաքական քննարկումներ անցկացնել։ «Դա խոսում է նրա մասին, որ եթե մենք այդ վիճակում լինելով նման քայլերի չենք դիմել, ապա իշխանություն լինելով ընդհանրապես դրա կարիքը չունենք»,- ասաց ԱԺ փոխնախագահը։ Նրա խոսքով՝ այլ հարց է, որ որոշ մասի մոտ ստացվում է քաղաքական բանավեճն իջեցնել այդ մակարդակի։

Հարցին, թե ու՞մ էր ուղված վարչապետի գրառումը, Սիմոնյանը պատասխանեց․ «Չեմ կարծում, որ պետք է մեկնաբանեմ: Կարծում եմ՝ բոլորը գիտեն, թե ում է ուղված, եւ ենթադրում եմ, որ զուգահեռներ անցկացնելով գրվածի եւ վերջին ժամանակահատվածում շրջանառվող լուրերի հետ, շատ հանգիստ կարելի է ենթադրել, թե ում է ուղղված»։

Մյուս հարցին, թե ինչո՞ւ է խոսվում անցած-գնացած դեպքերի մասին, Սիմոնյանը պատասխանեց, որ երբ խոսվում է պարկեշտության, եկեղեցու, բարոյականության, այլասերության մասին, բնական է՝ յուրաքանչյուր նման արտահայտություն իր հետեւից բերում է հակադարձում։

Հաջորդող հարցին, թե ինչո՞ւ են այդ դեպքում հուշագիր ստորագրել, ԱԺ փոխնախագահը պատասխանեց, որ ՀՀ իշխանությունն ունեցել է մի համաձայնություն, այն է՝ գործող քաղաքական ուժի հետ, որն այդ պահին գտնվել է խորհրդարանում՝ նոր ընտրություններ անցկացնելու վերաբերյալ։ «Մենք հուշագիր ունեցել եւ ունենալու ենք միայն ՀՀ քաղաքացիների հետ, եւ ասել, որ մենք հուշագիր ենք ունեցել, դա, առնվազն, քաղաքագիտական սխալ է»,- պնդեց Սիմոնյանը։

Նա անդրադարձավ նաեւ նախօրեին «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանի՝ վարչապետին ուղղված հարցին, թե ինչպես է պատահել, որ վարչապետը մասնակցել է մի շարք գործարանների բացման արարողությանը, այդ թվում՝ գազաբալոնների արտադրությամբ զբաղվող հայ-իրանական ընկերության, սակայն դրանք կա՛մ չեն աշխատում, կա՛մ վնասով են աշխատում: «Երկրի վարչապետը մեծ աշխատատեղ ապահովող յուրաքանչյուր հիմնարկ կարող է ճիշտ գտնել եւ մասնակցել բացման արարողությանը։ Դա որեւէ մեկին ինդուլգենցիա չի տալիս եւ չի նշանակում, որ այդ մարդիկ օրենքից բարձր են եւ այդ մարդկանց հետ կան ինչ-որ հարաբերություններ»,- ասաց Սիմոնյանը։

Անդրադառնալով Ծառուկյանի հայտարարությանը, թե մտավոր խնդիրներ ունեցող մարդիկ չպետք է պետական պաշտոններ զբաղեցնել և Ալեն Սիմոնյանը դա մասնավորեցրել էր Գևորգ Պետրոսյանի հետ, ԱԺ փոխնախագահը նշեց։ «Մտավոր խնդիր ունեցող մարդիկ՝ դա վիրավորանք չէ, ես չեմ ասում, որ մտավոր, կարծում եմ, որ հոգեկան խնդիրներ ունի։ Ես նման տեղեկություններ ունեմ, ինչպես նաեւ ասել եմ, որ դրա պատճառով նա չի կարողացել շարունակել իր աշխատանքը որպես սոցապ նախարար։ Քանի դեռ պարոն Ծառուկյանը չի արտաբերել, թե ինքը ում նկատի ունի, ես շարունակելու եմ կարծել, որ դա վերաբերում է իմ իմացած անձնավորությանը, որովհետեւ պետական կառավարման համակարգում ավելի ակնառու նման խնդիր ունեցող մարդ ես չեմ ճանաչում»,- եզրափակեց Սիմոնյանը:

Տպել
4181 դիտում

Մեր ՀՀ-ն 33 տարեկան է, այն իրական է, մեզանից յուրաքանչյուրինն է, և մենք այն փոխանցելու ենք մեր սերունդներին. Սիմոնյան

Կարծում եմ նոր դերակատարներ ի հայտ կգան, նոր մեղադրանքներ կներկայացվեն. Խաչատրյանը՝ ՀՀ-ում հեղաշրջման փորձի մասին

ՄԱԿ-ի ներկայացուցիչներն այցելել են ՔԿՀ-ներ, ծանոթացել ընդհանուր վիճակին ու առկա կարիքներին

Երգը միշտ կմնա իմ հիմնական մասնագիտությունը, բայց նոր ներուժ եմ բացահայտել. «Իմ քայլը»-ի շահառուն ջերմատուն է հիմնել

Օտար երկրում ծվարած նարկոբարոններ, կրիմինալներ, գործակալներ. ով և ինչի համար է ուզում ՀՀ-ում հրատապ իշխանություն փոխվի

Հայաստանը գտնվում է Սև ծովից ներթափանցած ցիկլոնի ազդեցության գոտում. Սուրենյանն ասել է՝ մինչև երբ կշարունակվեն անձրևները

Ռուսաստանը չի ցանկանում Արևմուտքի հետ հակամարտության սրում. Լավրով

Արթիկում «Կամազ»-ը կողաշրջվել է. կա վիրավոր

Պաշտոնանկություն վարչապետի աշխատակազմում

Թուրքիայում պահանջում են դուրս բերել ՆԱՏՕ-ի ռազմաբազան

«Մերսեդես»-ն ընկել է Աղստև գետը․ կա 1 զոհ, 1 վիրավոր

Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով կմեկնի Նիդերլանդներ, այնուհետ Բրյուսել

Մեր նպատակն է Հայաստան-Սփյուռք հարաբերություները դարձնել ավելի ինստիտուցիոնալ և պետականակենտրոն. Նիկոլ Փաշինյան

Չի բացառվում՝ Վարդանյանը ադրբեջանական գործակալ է դարձել, դրա համար թույլ են տվել՝ հայտարարություն անի. Հայկ Սուքիասյան

Ծանրամարտի երիտասարդների ԱԱ. Ալեքսանդրա Գրիգորյանը` բրոնզե մեդալակիր

Վրացական բանկը Հայաստանի ֆինանսական ոլորտ կբերի նոր մշակույթ. վարչապետն ընդունել է Bank of Georgia-ի խորհրդի նախագահին

Իսրայելը հարվածել է Բեյրութին. տեղեկություններ կան զոհերի և վիրավորների վերաբերյալ (տեսանյութ)

Գլխավոր դատախազության հայտարարությունը՝ ԲԴԽ նիստում դատավոր Արտուշ Գաբրիելյանի ներկայացրած դիտարկումների վերաբերյալ

Հայաստանը հավատարիմ է խաղաղության օրակարգին ու տարածաշրջանում կայունության ապահովմանը. վարչապետը՝ Ջոշուա Հաքին

Սեպտեմբերի 20-ից հոկտեմբերի 10-ը որոշակի ժամերի Թամրուչի փողոցը փակ է լինելու

ՆԳ նախարարն ընդունել է ՀՀ-ում Ղազախստանի դեսպանին. անդրադարձել է եղել «Խելացի քաղաք» հայեցակարգին

Քննարկվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերը. Արմեն Գրիգորյանն ընդունել է Ջոշուա Հաքին

Հօգուտ Հայաստանի ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարարից նախատեսվում է բռնագանձել 200 մլն դրամ

Շիրակի մարզում երիտասարդ ամուսինների ու նրանց անչափահաս տղայի ողբերգական ավտովթարի կասկածյալը հայտնաբերվել է

Պարզվել է երկու մարդու մահվան պատճառ դարձած ավտոպատահարի իրական մեղավորը. վերջինս կալանավորվել է

Շանհայում մոլեգնում է «Պուլասան» հզոր թայֆունը. ավելի քան 110 հազար բնակիչ է տարհանվել (տեսանյութ)

Հոսանքի անջատումների պատճառը համակարգի մաշվածությունն է. սպասարկման որակի բարելավմանը 65 մլրդ քիչ է ուղղվել. Բաղրամյան

Կարեն Գիլոյանը դարձել է Համաշխարհային հակադոպինգային գործակալության հիմնադրամի խորհրդի անդամ

Ինչու է ՀՀ-ում էլեկտրաէներգիայի 1 Կվտ գինն ավելի թանկ, քան տարածաշրջանի երկրներում. ՀԾԿՀ նախագահը պարզաբանել է

Ռուբեն Ռուբինյանի մասնակցությամբ Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին վերաբերող հարցեր են քննարկվել

Արևմուտքն է կանգնած Հայաստանում հեղաշրջման փորձի՝ Ռուսաստանի մասնակցության կեղծիքի հետևում. Զախարովա

Վարչապետին է ներկայացվել Նորագյուղ թաղամասում քաղաքաշինական ծրագրի հայեցակարգը. տեղի է ունեցել խորհրդակցություն

Չենք կարող կորցնել հայրենադարձության հույսը. հայերի վերադարձը ԼՂ կարող են ապահովել միջազգային խաղաղապահ ուժերը. Թանկյան

Մարդու 300.000-անոց տեխնիկան շարքից հանում ենք, ասում ենք՝ համեցեք, 2.500 դրամ քեզ դրա դիմաց. Մկրտչյան

Ով է Երևանի ավագանու՝ «Ազգային առաջընթաց»-ի նոր անդամը. ԿԸՀ նիստ է տեղի ունեցել

ԱՄՆ-ում Հայաստանը ռազմական կցորդ կունենա. վարչապետը որոշում է ստորագրել

Բացահայտվել է Իրանից Հայաստան շուրջ 31կգ թմրամիջոցի խմբաքանակի մաքսանենգության դեպք. 1 անձ կալանավորվել է

Եվրոն թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան սեպտեմբերի 20-ին

Փարաքար համայնքի նախկին ղեկավար Դավիթ Մինասյանը կազատվի կալանքից

Վիճաբանություն, ծեծկռտուք և դանակահարություն Երևանի կենտրոնում. կան վիրավորներ