Որոշ խախտումներ արձանագրվել են, մեր թիմը եւս դժգոհություն է ունեցել. Ա. Հարությունյանը՝ ԱՀ-ում ընտրական իրավիճակի մասին

Արցախում այսօր հաստատվել է կորոնավիրուսով հիվանդացության առաջին դեպքը: Վարակվածը ապրիլի 2-ի առավոտյան շտապօգնության մեքենայով տեղափոխվել էր Քաշաթաղի բուժմիավորում եւ մեկուսացվել, որովհետեւ Արցախ էր վերադարձել ՀՀ-ից՝ «վարակի օջախ» համարվող բնակավայրից: Տեղեկությունից հետո համացանցում կրկին քննարկում ծավալվեց այդ պայմաններում ընտրությունների 2-րդ փուլի անցկացման նպատակահարմարության վերաբերյալ: Չնայած դրան այսօր Արցախի ԿԸՀ-ն, ամփոփելով մարտի 31-ի ընտրությունների արդյունքները, որոշել է. ապրիլի 14-ին կանցկացվի նախագահական ընտրությունների 2-րդ փուլ: Մարտի 31-ին տեղի ունեցած ընտրություններում որեւէ թեկնածու չէր ստացել ընտրություններին մասնակցած անձանց 50 տոկոս +1 քվեն: 36,076 քվե կամ կողմ ձայների 49.6 տոկոսը ստացած Արայիկ Հարությունյանն ու 19,360 քվե կամ 26.4 տոկոս ձայներ ստացած Մասիս Մայիլյանը անցել էին երկրորդ փուլ: Մայիլյանը օրերս իր ընտրողներին կոչ է արել բոյկոտել կորոնավիրուսի տարածման վտանգի պայմաններում անցկացվող ընտրությունների 2-րդ փուլը: Չնայած սրան՝ նա օրենքով սահմանված ժամկետում չի դիմել ԿԸՀ՝ իր գրանցումը ուժը կորցրած ճանաչելու հարցով: Սա նշանակում է, որ նրա անունը կլինի ապրիլի 14-ի ընտրությունների քվեաթերթիկում:

Նախագահական ընտրություններում Մայիլյանին սատարող ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանն էլ այսօր փաստացի հայտարարել է, որ 2-րդ փուլի ժամանակ որեւէ թեկնածուի չի սատարելու: Ավելին, Բաբայանը իր հայտարարությունում խոսել է նաեւ այն մասին, որ առկա են բոլոր հիմքերն ու հիմնավորումները՝ անվավեր ճանաչելու կամ դատական կարգով վիճարկելու ընտրությունների արդյունքները, սակայն հաշվի առնելով տարբեր մարտահրավերներ՝ հանդուրժում են ընտրությունների արդյունքները:

Արցախի ԿԸՀ-ն, մինչդեռ, այսօր հրավիրված նիստում արձանագրել է. «Ընտրությունների նախապատրաստման եւ քվեարկության ընթացքում տեղի չեն ունեցել ԱՀ ընտրական օրենսգրքի այնպիսի խախտումներ, որոնք կարող էին ազդել ընտրությունների արդյունքների վրա»: Անցկացվել է նաեւ վիճակահանություն եւ պարզվել, որ քվեաթերթիկում 1-ին համարի ներքո կլինի Մայիլյանի, իսկ 2-րդ համարի ներքո՝ Հարությունյանի տվյալները: Արցախի Ընտրական օրենսգրքի համաձայն՝ երկրորդ փուլում կհաղթի այն թեկնածուն, որ կստանա քվեարկության մասնակիցների կեսից ավելիի քվեն:

Ի տարբերություն նախագահական ընտրությունների ելքի, նույն օրը տեղի ունեցած ԱԺ ընտրությունների արդյունքում խորհրդարան ձեւավորվել է: ԿԸՀ այսօրվա նիստում բաշխվել են նորընտիր ԱԺ 33 մանդատները: Այսպիսով, 16 մանդատ կստանա Արայիկ Հարությունյանի գլխավորած «Ազատ Հայրենիք-ՔՄԴ» դաշինքը, 9 մանդատ՝ Սամվել Բաբայանի գլխավորած «Միասնական հայրենիք» կուսակցությունը, 3-ական մանդատ՝ Վիտալի Բալասանյանի գլխավորած Արցախի «Արդարություն»-ը եւ ՀՅԴ-ն, 2 մանդատ Աշոտ Ղուլյանի ԱԺԿ-ն: 

- Պարոն Հարությունյան, խնդրում եմ տեղեկացնել, թե ինչպե՞ս եք գնահատում Արցախում  մարտի 31-ին տեղի ունեցած ընտրությունները՝ հնչող արձագանքների համատեքստում: Մասնավորապես, դիտորդները բազմաթիվ խախտումների մասին են խոսում: 

- Այս համապետական ընտրություններն, իսկապես, իրենց տեսակով աննախադեպ էին: Դա է վկայում քաղաքական ուժերի և նախագահի թեկնածուների մեծ թվով մասնակցությունը, որը երբեք չենք ունեցել: Ասել է թե՝ ինչպես նախագահական, այնպես էլ խորհրդարանական ընտրություններն անցել են բարձր մրցակցային պայմաններում, ինչը գրեթե յուրաքանչյուր ընտրատեղամասում վերահսկվում էր տասնյակ վստահված անձանց ու դիտորդների կողմից: Թերևս մեծ մրցակցությամբ էլ պայմանավորված՝ Արցախում առաջին անգամ կունենանք նախագահական ընտրությունների երկրորդ փուլ:

Կարծում եմ՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կարողացել է ապահովել օրինական և թափանցիկ ընտրություններ: Իհարկե, որոշ խախտումներ արձանագրվել են տարբեր ընտրատեղամասերում, մեր քաղաքական թիմը ևս այս իմաստով դժգոհություններ է ունեցել, բայց, համոզված եմ, դրանք իրենց որակով չեն կարող ազդել ընտրությունների վերջնարդյունքի վրա: Մարտի 31-ին, անկախ ընտրությունների արդյունքներից, ունեցանք Արցախի քաղաքացու հաղթանակը և պարտավոր ենք արձանագրել, որ ժողովրդավարական գործընթացներում կատարել ենք ևս մեկ հաստատուն քայլ: 

- Ապրիլի 14-ին տեղի է ունենալու նախագահական ընտրությունների 2-րդ փուլը: Խնդրում եմ տեղեկացնել, թե ինչպե՞ս եք պատրաստվում այս փուլին:

- Ինչպես արդեն նշեցի, Արցախի քաղաքական տարեգրության մեջ առաջին անգամ կանցկացվի նախագահական ընտրությունների երկրորդ փուլ: Եթե առաջին փուլում նոր տիպի կորոնավիրուսի դեպք Արցախում չկար, բայց կար դրա տարածման վտանգը, այսօր, ցավոք, Քաշաթաղի շրջանի Միրիկ համայնքում արդեն ունենք գրանցված դեպք, ինչը հուշում է, որ պետք է ավելի խստացվեն ընտրությունների անցկացման պայմանները, որպեսզի խուսափենք անցանկալի հետևանքներից:

Դեռևս առաջին փուլում մեր քաղաքական թիմն առաջինը եղավ, որ հայտարարեց, որ հրաժարվում է փակ, ապա և բաց տարածքներում հանրության հետ հանդիպումներից: Նման ձևաչափ մենք պահպանելու ենք նաև երկրորդ փուլի քարոզարշավի ժամանակ: Այդ նպատակով որպես հիմնական հարթակներ կծառայեն սոցիալական ցանցերն ու լրատվության միջոցները:

- 2-րդ փուլում ձեր միակ մրցակիցը՝ Մասիս Մայիլյանը ընտրողներին կոչ է արել չմասնակցել ապրիլի 14-ի ընտրություններին: Սակայն նա ԿԸՀ չի դիմել՝ իր թեկնածությունը հանելու հարցով: Ինչպե՞ս եք վերաբերում այս հայտարարություններին:

- Դա նրա քաղաքական իրավունքն է: Ես չեմ մեկնաբանի: Բայց առողջապահական իրավիճակի գնահատականը պետք է տան մասնագետները, ոչ թե քաղաքական գործիչները:

- Կրկին շրջանառվում է կորոնավիրուսի տարածման վտանգի թեման՝ ապրիլի 14-ի ընտրությունները չեղարկելու առաջարկ-պահանջներով: Հիմա դուք այդպիսի անհրաժեշտություն տեսնո՞ւմ եք: Խոսե՞լ եք Արցախի նախագահի հետ այդ թեմայով: Հնարավո՞ր է նա այդպիսի որոշում կայացնի: 

- Ոչ: Ես ոչ մեկի հետ նման քննարկում չեմ անցկացրել, բայց բազմիցս նշել եմ, այսօր էլ հայտարարում եմ, որ մարդու առողջությունը մեզ համար առաջնային պայման է, և պատրաստ ենք առաջնորդվել իշխանության կայացրած ցանկացած որոշմամբ:

- Մամուլում եւ սոցցանցերում հրապարակումներ եղան, որ պաշտոններ բաժանելու շուրջ բանակցություններ կան արդեն: Մասնավորապես, խոսվում էր, որ Սամվել Բաբայանը բանակցում է ձեզ հետ՝ ձեր կողմից պաշտոնի խոստման պարագայում Մայիլյանին չաջակցելու հարցի շուրջ: Ինչպե՞ս կարձագանքեք այս խոսակցություններին:

- Նման խոսակցություններին լուրջ չեմ վերաբերում: Նախ պաշտոններում նշանակումներ անելու հարցով որևէ քաղաքական ուժի կամ քաղաքական գործչի հետ քննարկում չեմ ունեցել, առավել ևս՝ կուլիսային: Կսպասենք երկրորդ փուլի ընտրությունների արդյունքներին, եթե ժողովուրդը իր վստահության քվեն կտա իմ թեկնածությանը, դրանից հետո բոլոր հնարավոր քննարկումների և որոշումների մասին տեղյակ կպահենք մեր հանրությանը և, իհարկե, լրատվամիջոցներին:

- Օրերս Արցախում բողոքի ակցիա էր՝ ընտրություններից դժգոհ անձանց մասնակցությամբ: Բակո Սահակյանը շուտով հեռանալու է, իսկ դուք դեռ չեք ընտրվել: Ի՞նչ են պահանջում այդ մարդիկ եւ ումի՞ց:

- Ես շատ հանգիստ եմ վերաբերում օրինականության շրջանակում անցկացվող ցանկացած նախաձեռնության: Եթե մենք ընտրել ենք ժողովրդավարական ճանապարհով երկիր կառուցելու ուղին, ապա պետք է հարգենք նաև մարդկանց հավաքներ անցկացնելու իրավունքը: Այլ խնդիր է նրանց դավանած քաղաքական մշակույթի բարձր կամ ցածր լինելը: Բայց դա իրենց խնդիրն է: Ամեն դեպքում՝ ընտրություններն իշխանություն ձևավորելու լավագույն միջոցն է, որը երբևէ հնարել է մարդկությունը: Իսկ այդ սակավաթիվ հավաքի կազմակերպիչներն այն ուժերի ներկայացուցիչներն են, որոնք, մասնակցելով խորհրդարանական ընտրություններին, ոչ միայն չեն հաղթահարել Աժ մտնելու համար սահմանված շեմը, այլև անհամեմատ քիչ ձայն են ստացել: Այսինքն ժողովուրդն արդեն իր գնահատականը տվել է, և ես ավելացնելու ոչինչ չունեմ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
5535 դիտում

ԱԱԾ-ն հանցագործության մասին հաղորդում կուղարկի ՔԿ՝ Թևանյանի դեմ հայրենիքի դավաճանության հոդվածով․ վարչապետ

Ա՛յ անգրագետ, մռութիդ կստանաս. վեր ընկեք տեղներդ կամ պաղ ջուր նստեք, հանգստացեք. Մկրտչյան

էս ինչ եք դուք անում․ Վանաձորում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մեծ հանրահավաքը

2016-ի համեմատ նվազել է ԵՄ-ում ՀՀ քաղաքացիների կողմից ապաստանի հայցերի թիվը․ ՀՀ-ն հուսալի հանգրվան է․ նախարար

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը ընդունել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության պատվիրակությանը

«ՀԷՑ»-ի՝ 2026 թվականի ներդրումային ծրագրով նախատեսված աշխատանքները գտնվում են մեկնարկային փուլում

«Վերջին զանգ»-ով պայմանավորված կիրականացվի ուժեղացված ծառայություն․ աշխատանքային խորհրդակցություն է անցկացվել

«Դավիթ Գասպարյան» անվամբ տելեգրամյան փակ օգտահաշվով տարածվող տեղեկատվությունը կեղծ է․ վարչապետի աշխատակազմ

Հաղարծին գյուղում վագոն-տնակ է այրվել

Եթե Պուտինը չի խոսում հեռախոսով, Ռոբերտ Քոչարյան, ո՞ւմ ես ուղարկել այս ձայնային հաղորդագրությունը․ Սիմոնյան

Փարաքարում վիճաբանություն-ծեծկռտուքն ավարտվել է ծանր մարմնական վնասվածքներ պատճառելով

Մհեր Գրիգորյանը տեսակապի միջոցով մասնակցել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստին

«Երկիրը երկիր չի» արտահայտությունն ուղարկված է պատմություն․ մեզ հաջողվեց սկսել իրական երկրի իրական կառուցումը

Առանց վարորդական իրավունքի վկայականի մեքենա վարած և Էջմիածնում դրիֆթ արած երիտասարդը ձերբակալվել է․ տեսանյութ

Մեր մեծագույն ջանքերի շնորհիվ օր օրի ավելի ենք մոտենում վիզաների ազատականացմանը․ ՆԳ նախարար

ԲԴԽ նախագահը ԵԽ գործընկերների հետ քննարկել է առաջիկա անելիքները

Նոր կարգավորումներ՝ ուղղված ԵՄ երկրներ ձուկ և ձկնամթերք արտահանելու գործընթացի հստակեցմանը

Հայաստանը մեծ առաջընթաց է գրանցել վիզաների ազատականացման ուղղությամբ տարվող աշխատանքներում

Պարոն Քոչարյան, խի՞ կրակեցիք մեզ վրա. Գոռ Քլոյանին ճանաչո՞ւմ եք. երեխեն անտեր մեծացավ ձեր պատճառով․ տեսանյութ

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4 աստիճանով, հետո նույնքան կնվազի․ անձրևային եղանակը կպահպանվի

Վթարային ջրանջատում Արմավիրի մարզում․ հասցեներ

Նախընտրական քարոզչություն իրականացնելիս առաջնորդվել բացառապես ՀՀ օրենսդրությամբ․ ԿԸՀ

Ոչխարներին կտանեմ, ո՛չ ճամփա գիտեն, ո՛չ տեղ, հորս արև. իրանց լ..վը. Կանդազը պիղծ ա. ձայնագրություն

Բևեռականները աղմկում են՝ փիքափը տեղափոխվել է հատուկ պահպանվող տարածք. ինչ խախտումներ են արձանագրվել

Նոր տուն, նոր փուլ. պետությունը շարունակում է տեղահանված ընտանիքների բնակապահովման ծրագրերը

Վերիչկա տատիկը քաղաքական մաստեր կլաս արեց. մարդիկ հետևում են ու եզրակացություններ անում. Հարությունյան

Հաստատվել է 2026 թվականի հունիսին անցկացվող (երկրորդ փուլ) միասնական քննությունների ժամանակացույցը․ ԿԳՄՍՆ

Ախթալայում պետք է ունենանք այնպիսի կամուրջ, որ 14 դար հետո մեզ հիշեն. Փաշինյան

Գլխավոր դատախազությունը «Արարատցեմենտ» ընկերության մասնավորեցման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ

Դուք հաճո՞ւյք եք ստանում զոհերի ու վիրավորների թիվը մեծացնելուց, ուռճացնելուց. Ռուբինյան

Միակ բանը, որ դու կարաս բերես երկրին, երաշխավորված տգիտությունն է ու երաշխավորված թալանը. Հովհաննիսյան

Հիմա որ ասենք լրտես, կնեղանա. պրոբլեմն էն է, որ գրած տվածն էլ չես հասկանում, բառեր շարելով եթեր ես լցնում

Ամառը սկսվում է սառը սուրճից․ իսկ եթե այն նաև բոնուսնե՞ր է բերում․ Idram&IDBank

ՎՏԲ-Հայաստան Բանկը բարելավում է անշարժ գույքի գրավով վարկերի պայմանները

Ես ջարդելու եմ դրանց թալանչի թաթիկները․ նրանց հասցնելու եմ բոթասի մակարդակի․ Փաշինյան

Ոստիկանները հեռացրին «մուկ տշելու» համար Կառավարության դիմաց դրված «դարպասներն ու մուկը»

Հրացաններ, նռնակներ, փամփուշտներ, ատրճանակներ. Լոռիում և Շիրակում ապօրինի զինամթերք է հանձնվել

Կալուգացու հարցը պարզ է․ էնպիսի անառարկելի փաստեր կան, որ չեն էլ համարձակվում ասել՝ դատի կտան. Փաշինյան

«Ուժեղ Հայաստան»-ի անդամներին հորդորում եմ զերծ մնալ «Սևանի հոգեկան առողջության» կենտրոնի անունը շահարկելուց

Ձեր գալը բարի․ Շնողում աղ ու հացով են դիմավորել Նիկոլ Փաշինյանին