Երևան
12 °C
«Երեւանի մանկան տուն» ՊՈԱԿ-ի նախկին տնօրեն, երեխաների ապօրինի որդեգրման գործով մեղադրյալ Լիանա Կարապետյանը 6 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ կարձակվի:
Քիչ առաջ վերադառնալով խորհրդակցական սենյակից՝ այս որոշումը հրապարակեց Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրի դատավոր Մնացական Մարտիրոսյանը՝ այդպիսով բավարարելով պաշտպանական կողմի միջնորդությունը:
«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Լիանա Կարապետյանի պաշտպան Ալեքսան Խաչատրյանը տեղեկացրեց, որ օրվա մեջ որոշումն ստանալուց հետո Կարապետյանի հարազատները կկազմակերպեն գրավի վճարումը: Պաշտպանը նշեց, որ իրենք գրավի չափ չէին առաջարկել՝ դա թողնելով դատարանի հայեցողությանը:
Մինչեւ վերջերս Լիանա Կարապետյանը մեղադրվում էր ՀՀ ՔՕ-ի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ երեխային ապօրինի բաժանելը կամ փոխելը), սակայն երկու օր առաջ նրա մեղադրանքը ծանրացվել է: Կարապետյանն այժմ մեղադրվում է ՀՀ ՔՕ-ի 167-րդ հոդվածի 3-րդ կետով (ծնողներից երեխային ապօրինի բաժանելը կամ փոխելը, ինչը կատարվել է կազմակերպված խմբի կողմից կամ անզգուշությամբ առաջացրել է երեխայի մահ կամ այլ ծանր հետևանքներ): Առաջադրված մյուս մեղադրանքի՝ 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիքը) որեւէ փոփոխություն տեղի չի ունեցել: Մեղադրանքի փոփոխությունից հետո նախաքննական մարմինը խափանման միջոցի վերաբերյալ միջնորդություն չէր ներկայացրել, քանի որ Կարապետյանն արդեն իսկ գտնվում էր կալանքի տակ:
Պաշտպանի խոսքով՝ մեղադրանքի վերաորակում կատարելով՝ քննիչը որեւէ նոր արարք չի նկարագրել. «Այսինքն՝ Լիանա Կարապետյանին վերագրվում է նույն արարքը, բովանդակային որեւէ բան չի փոխվել, ուղղակի այս պահին նախաքննական մարմինը նպատակահարմար է գտել նրան մեղադրանք առաջադրել 167-րդ հոդվածի 3-րդ մասով»: Հարցին, թե նոր մեղադրանքի՝ կազմակերպված խմբի հանգամանքը քննիչն ինչպես է հիմնավորել, պաշտպանը նշեց. «Ես չեմ կարող ասել, իմ կարծիքով՝ չի հիմնավորել, առաջադրված մեղադրանքը երկու դեպքում էլ անհիմն է»: Հարցին՝ նոր մեղադրանքի վերաբերյալ Կարապետյանը ցուցմունք տվե՞լ է, պաշտպանը չցանկացավ մանրամասնել, միայն նշեց, որ պաշտպանական կողմը մեղադրանքն անհիմն է համարում. «Նշեմ նաեւ, որ գրավի կիրառումը մեզ համար ամենացանկալի լուծումը չէր, քանի որ մենք համարում ենք, որ հիմնավոր կասկածն առհասարակ բացակայում է, այդ իսկ պատճառով նաեւ վճռաբեկ բողոք ենք ներկայացրել»:
Հիշեցնենք՝ 2019 թվականի տարեվերջին՝ մեղադրանքի առաջադրումից հետո, նախաքննական մարմինը Լիանա Կարապետյանին կալանավորելու միջնորդություն էր ներկայացրել, որը բավարարվել էր դատավոր Ռոբերտ Պապոյանի կողմից: Վերջինս միաժամանակ թույլատրելի էր համարել գրավի կիրառումը, եւ Կարապետյանն ազատ էր արձակվել 3 միլիոն գրավի դիմաց: Դատարանի այդ որոշման դեմ Դատախազությունը վերաքննիչ բողոք էր ներկայացրել, որը բավարարվել էր դատավոր Արմեն Դանիելյանի կողմից: 2020 թվականի հունվարի 29-ին Կարապետյանը կալանավորվել էր: Դատարանի այդ որոշումն էլ Ալեքսան Խաչատրյանը բողոքարկել էր Վճռաբեկ դատարան:
Բողոքը վարույթ ընդունվել է, թե ոչ, պաշտպանը դեռեւս տեղեկություն չունի:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Թուրքիայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ արգելվել է հավաքվել, տոնել, բողոքել, նկարահանել. կան ձերբակալվածներ
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը
Ինքնասպանություն Գյումրիում. տղամարդը վերջ է տվել կյանքին՝ ձեռքում նռնակը պայթեցնելով
Օգոստոսի 1-ից «ՀՀ սպորտի վարպետ» և «ՀՀ միջազգային կարգի սպորտի վարպետ» կոչումների համար նոր չափանիշներ կլինեն
Երևանի հանրակացարաններից մեկում հայտնաբերվել է Եգիպտոսի քաղաքացու մարմին. կա սպանության վարկած
Վարչապետը Մալաթիա-Սեբաստիայի Սուրբ երրորդություն եկեղեցում մասնակցել է սուրբ պատարագի. տեսանյութ
Պարզվել է Փամբակ գետից դուրս բերված և որոնվող ջրահեղձ եղած տղամարդկանց ինքնությունը
Պատմական շոգ Եվրոպայում․ Գերմանիան, Չեխիան և Դանիան նոր եղանակային ռեկորդներ են սահմանել
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով
Արուսյակ Ջուլհակյանն ու Արման Եղոյանն առաջադրվել են որպես ԱԺ փոխնախագահի թեկնածուներ
Վարդենիկ գյուղում իր դռներն է բացել «Կրթվելը նորաձև է» շարժման աջակից ծրագրի կանանց 5-րդ ակումբը. տեսանյութ
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ՝ հավասարվելով 13 տարի առաջ գրանցված ցուցանիշին
Բագրատաշենի մաքսային կետում մաքսային ձևակերպումներ չիրականացնելու մասին պնդումները սուտ են. ՊԵԿ
Սահմանադրական դատարանը շարունակում է քննել ԱԺ ընտրությունների արդյունքները վիճարկելու դիմումները
Իսրայելի կառավարությունը միաձայն ճանաչել է Հայոց ցեղաuպանությունը
«Փաստաբանություն» Մեդվեդևի կողմից. ՌԴ ԱԽ քարտուղարը հանդես է եկել Ծառուկյանի պաշտպանությամբ
Ռուսաստանի հետ հարաբերությունների խզումը ծանր հետևանքներ կունենա Հայաստանի քաղաքացիների համար. Մեդվեդև
Վթարային ջրանջատում Կենտրոն վարչական շրջանի որոշ հասցեներում
Վրաերթ Երևանում. տուժածը նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թոռն է
Էապես աճել են կենսաթոշակները, ներդրվել նոր աջակցության մեխանիզմներ. առանցքային փաստերը՝ գրաֆիկական պատկերներով
Ադրբեջանի տարածքով ՌԴ-ից Հայաստան է տեղափոխվել 770 տոննա ցորեն
Երևանի քաղաքապետարանը պարգևատրել է 2026 թ. աշխարհի գավաթների առաջնություններում մեդալակիրներին ու մարզիչներին
Հրազդանում «Օպել»-ը բախվել է բաժանարար գոտու բետոնե արգելապատնեշին․ կա վիրավոր
Ուկրաինան հարվածել է ՌԴ Կուբանի Սլավյանսկ քաղաքի նավթավերամշակման գործարանին
Խոշոր ավտովթար Գեղամավանի մոտակայքում․ 9 վիրավորից 2-ն անչափահաս են
Քաջարանի թունելի կառուցման ծրագիրը թևակոխել է նոր՝ շինարարության փուլ. ինչ է նախատեսվում
Փամբակ գետում վերսկսվել են մեքենայով ջուրն ընկած քաղաքացիներից մեկի որոնողական աշխատանքները
Հրդեհ՝ Թաիրով բնակավայրում կառուցվող շինության շինհրապարակում
Հայաստանը միացել է ՄԱԿ-ի կանոնադրության 81-ամյակի խորհրդանշական ստորագրմանը
Եկեղեցու ներսում՝ կուսակրոն սեռական մոլագարներ, սիրուհիներ ու սիրեկաններ. «շեֆին» քծնելու անվերապահ լռություն
ՀՑԹԻ-ին է հանձնվել բացառիկ հուշագրություն՝ Մուսա լեռան հերոսամարտի մասնակցի հայատառ թուրքերեն ձեռագիրը
Ռաիսա Մկրտչյանի արգասաբեր գործունեությունը խորհրդանշում է մի ողջ ժամանակաշրջան․ վարչապետի ցավակցական ուղերձը
Նոր Հաճնի կամրջից քաղաքացու ինքնասպանությունը կանխվել է
Կարապետյանների ուժեղ հավաքն է, գոնե մի կրկեսի շենք մարդ չեք կարողանում հավաքել․ Հակոբյան․ լուսանկար
Տրվել է Քաջարանի 7.2 կմ երկարությամբ թունելի շինարարության մեկնարկը․ Դավիթ Խուդաթյանը տեսանյութ է հրապարակել
Ուզում ենք օգնել, որ նոր հեռանկարներ բացվեն ձեզ համար․ վարչապետն այցելել է «Կոնդ»․ լուսանկարներ, տեսանյութ
Գագիկ Սուրենյանը եղանակի վերաբերյալ նոր տեսանյութ է հրապարակել
Իշխան Զաքարյանի հետ հաշտության համաձայնություն է կնքվել․ ՀՀ-ին կվերադարձվի շուրջ 305 միլիոն դրամ
Իսրայելի և Լիբանանի միջև ձեռք է բերվել հրադադարի շրջանակային համաձայնություն․ Ռուբիո
Ուկրաինան հրթիռներ է արձակել Վոլգոգրադի ուղղությամբ․ Զելենսկին հրապարակել է հարվածի պահը․ տեսանյութ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT