Նախկին վարչապետն ու մարզպետը ուզում են օրինականացնել ոչ միայն ապօրինի շենքերը, այլեւ զավթած հողերը... դղյակների հետքերով

Երեւանի «Հաղթանակ» զբոսայգու հարակից տարածքում գտնվող ինքնակամ շինություններն օրինականացնելու հարցով առանձին-առանձին Երեւանի քաղաքապետարան են դիմել ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին եւ կինը, ինչպես նաեւ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը: ՀԺ-ի հարցմանն ի պատասխան՝ այս մասին հայտնել են քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Մենք հետաքրքրվել էինք, թե նախկին ո՞ր պաշտոնյաներն են դիմել քաղաքապետարան իրենց ապօրինի շինություններն օրինականացնելու խնդրանքով:

Քաղաքապետարանից մասնավորապես հայտնել են, որ Արգամ Աբրահամյանը դիմել է «Ազատության հ. 1/6 հասցեում սեփականության իրավունքով պատկանող հողամասին կից ավելի զբաղեցրած մոտ 500 քմ համայնքային հողամասը եւ դրա վրա կառուցված բնակելի եւ օժանդակ շինությունները 28.06.2008թ. հ. ՀՕ-117-Ն «Երեւան քաղաքում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի շրջանակներում օրինականացնելու խնդրանքով»:

Նրա մայրը՝ Ջուլիետա Աբրահամյանը, քաղաքապետարանից խնդրել է Ազատության հ. 1/20 հասցեում սեփականության իրավունքով պատկանող հողամասում ինքնակամ շինությունները (1962.6 քմ) օրինականացնել: 

Մեզ փոխանցված տեղեկությունների համաձայն՝ լրացուցիչ ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ սեփականության իրավունքով պատկանող պարսպապատ տարածքում առկա է նաեւ համայնքային հող:

Ինչ վերաբերում է Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանին, ապա վերջինս քաղաքապետարան է դիմել՝ Կարապետ Ուլնեցու հ. 32/11 հասցեում սեփականության իրավունքով պատկանող հողամասում ինքնակամ շինությունների (1698.8 քմ) օրինականացման խնդրանքով: Քաղաքապետարանից ՀԺ-ին հայտնել են, որ նշված հասցեում առկա է նաեւ ինքնակամ զբաղեցրած համայնքային հողամաս, որի մակերեսի վերաբերյալ տվյալներին չեն տիրապետում, քանի որ սեփականատիրոջ կողմից չափագրում չի պատվիրվել:

«Նշված երեք դեպքերում էլ քաղաքապետարանը չի բավարարել դիմումների պահանջները, հետեւաբար դրանք ընթացք չեն ստացել: Այս պահին խնդիրը մասնագիտական ուսումնասիրության փուլում է: Խնդրի բազմակողմանի ուսումնասիրության ու հետագա քայլերի վերաբերյալ կտրվի լրացուցիչ պարզաբանում»,- ասվում է ՀԺ-ին տրամադրված պատասխանում:

Նախկին բարձրաստիճան պաշտոնյաների դղյակների թեմային նախորդ շաբաթ ՀՀ կառավարության նիստում անդրադարձել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը 

«Հիմա պարզվում է, որ Երեւանում դղյակներ կան, որոնք սկզբից մինչեւ վերջ կառուցվել են ապօրինի: Օրինակ՝ մի շարք նախկին բարձրաստիճան պաշտոնյաների պատկանող հայտնի առանձնատներն ամբողջությամբ ապօրինի շինություններ են: Այդ նույն բարձրաստիճան պաշտոնյաները ջանք են գործադրել, որպեսզի ընդունեն օրենսդրություն ապօրինի շինությունների օրինականացման վերաբերյալ, եւ, օրինակ, այսօր Երեւանի քաղաքապետարանն այլ տարբերակ չունենա, քան այդ շինություններն օրինականացնելն է»,- ասել էր վարչապետը՝ ավելացնելով, որ Երեւանի քաղաքապետն էլ, իրավաբաններն էլ ասում են, թե օրենքով պարտավոր են օրինականացնել այդ շինությունները:

Իրավական նորմը, որ Երեւանի քաղաքապետին թույլ չի տալիս չօրինականացնել սեփական հողի վրա կառուցված ապօրինի շինությունը, Կառավարության 2006թ.–ի 912-Ն հայտնի որոշումն է, որը համայնքին պարտավորեցնում է օրինականացնել սեփական տարածքներում գտնվող ինքնակամ շինությունները, եթե դրանք չեն հակասում քաղաքաշինական նորմերին։ Սակայն այստեղ վիճահարույց է նաեւ այն, որ Աբրահամյանների կողմից ինքնակամ շինության մի մասը կառուցվել է համայնքային հողի վրա:

Ներկայումս Աբրահամյանները դատարանում բողոքարկում են իրենց շինություններն օրինականացնելը մերժելու հարցով քաղաքապետարանի որոշումը: Սուրիկ Խաչատրյանի կողմից նման բողոքարկման տեղեկություն այս պահին չունենք:

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետն արդարադատության նախարարին հանձնարարել էր լուծումներ գտնել այս իրավիճակից, խոսել էր նաեւ անհրաժեշտության դեպքում անցումային արդարադատության մեթոդների կիրառման մասին: Արդարադատության նախարարի տեղակալի գլխավորությամբ ստեղծված աշխատանքային խումբն ուսումնասիրում է թեման:

Տարիներ շարունակ մամուլում գրվել է, որ «Հաղթանակ» զբոսայգու տարածքում շքեղ առանձնատներ ունեն ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, տրանսպորտի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանը, նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, ՊԵԿ նախկին նախագահ Հովհաննես Հովսեփյանը, ՍԴ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանը եւ ուրիշներ: Դատելով քաղաքապետարանից ստացված պատասխանում նրանց մասին խոսք չլինելուց՝ պետք է ենթադրել, որ նշված պաշտոնյաները հասցրել են ժամանակին լուծել օրինականացման խնդիրը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
9119 դիտում

ՌԴ-ն հույս ունի, որ Երևանը վերջնական հաշվով ընտրություն կկատարի հօգուտ Եվրասիական տնտեսական միության. Պեսկով

Երևանում բացվել է ընտանի շների համար նախատեսված 13-րդ առանձնացված զբոսայգին. տեսանյութ

Փոխվարչապետ Գրիգորյանը ՎԶԵԲ-ի ներկայացուցիչների հետ հանդիպմանը քննարկել է համատեղ ծրագրերի ընթացքը

Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները կզարգանան․ մենք բազմաթիվ ընդհանուր գործեր ունենք. Պեսկով

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ նախաձեռնվել է քրեական վարույթ

Չալաբյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել. ՔԿ-ն մանրամասնել է՝ ինչ քրվարույթով է անցնում նա

Ստեփանավանի քաղաքային զբոսայգին հիմնանորոգված և համալրված է խաղային ատրակցիոններով. Փաշինյան

Արագած լեռան ձյան շերտի բարձրությունը հասել էր 324 սմ-ի, որը ռեկորդային է կայանի ողջ պատմության համար. Ազիզյան

Տեղումները՝ նորմայից ավելի, շոգը՝ նորմայի սահմաններում. ինչ եղանակ է սպասվում հուլիս ամսին

Ջերմաստիճանը կնվազի մոտ 4-5 աստիճանով. մինչև հունիսի 27-ը Հայաստանը ցիկլոնի ազդեցության գոտում է. Սուրենյան

Թուրքիան բարձր է գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցային գործընթացը, գրանցված առաջընթացը. Քուրթուլմուշ

Յունիբանկում այժմ կարելի է գրանցել ԱՁ և ՍՊԸ

ԵՄ-ն խորհրդատվական աջակցություն կցուցաբերի Ախուրիկ-Կայան և Մարգարա-Կայան ռազմավարական ճանապարհների աշխատանքին

Հերոսության բան չկա, ուղղակի մարդ պետք է խղճով ապրի. ջրասուզակ Վահեն՝ իր կատարած աշխատանքի ու ապրումների մասին

«Վահագն Վիշապաքաղ» հուշարձանը տեղադրվել է Երևանի կենտրոնում. տեսանյութ

Ռուսաստանում հայ գործարարների վրա ճնշում գործադրելու կոչ անող Չալաբյանը շատ բան կունենա պատմելու իրավապահներին

Կասեցվել է Հրազդանում գործող հացի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ

Չվճարված հարկային պարտավորությունների համար հուլիսի 1-ից կուղարկվի հիշեցում, ապա կկիրառվեն գանձման մեթոդներ

Հրդեհ է բռնկվել Տիչինայի փողոցի շենքերից մեկում

800 ա քո համար, կարաս ասես՝ 1 ա ըլնում, սարքեն 1. հրապարակվել են ընտրակաշառքի մասին նոր ձայնագրություններ

Իլոն Մասկը զրկվել է տրիլիոնատերի կարգավիճակից

Երևանի գերեզմանատներից մեկում քաղաքացին ընկել է 5 մ խորությամբ ձորակը․ նա հոսպիտալացվել է

Չալաբյանը ձերբակալվել է քննվող քրեական վարույթի շրջանակում. ՔԿ

Ձերբակալվել է Ավետիք Չալաբյանը

Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն

Կոտայքի և Գեղարքունիքի էկոպարեկները երդվել են լիազորություններն իրականացնել բարձր պատասխանատվությամբ

Աշխատանքային հանդիպումներ Օփեն ԷյԱյ միջազգային թվային հարթակի պատվիրակության հետ

ՆԳ նախարարը հետևել է Միգրացիայի և քաղաքացիության ծառայության նոր գրասենյակների շինարարության ընթացքին

Երևանում ավտոմեքենաներ են բախվել․ կան տուժածներ

Ֆրանսիայում 40 մարդ է ջրահեղձ եղել՝ փորձելով լողալու միջոցով զովանալ ռեկորդային շոգից

Կարևորվել է ՀՀ-ԵՄ կապակցվածության գործընկերության մասին ստորագրված համատեղ հայտարարությունը

Իրանին թույլ չի տրվի վճար պահանջել Հորմուզի նեղուցով անցման համար․ Ռուբիո

Պայթյուն Թուրքիայի զինամթերքի պահեստավորման և օգտահանման ձեռնարկությունում․ կան զոհեր

Քննարկվել է հայկական ավիափոխադրողներին ԵՄ օդային անվտանգության ցանկից դուրս բերելու գործընթացը

Հոգեվարքի մեջ են, իրենց ողորմաթասը խմված է, 7-ն ու 40-նքն էլ կտանք, վերանան գնան. Հասմիկ Հակոբյան․ տեսանյութ

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը. տեսանյութ

Պապոյանը ԵՄ դիվանագետների հետ քննարկել է ՀՀ տնտեսական դիմակայունության ամրապնդման և զարգացման ուղղությունները

Ներառական կապակցվածությունը նպաստում է տարածաշրջանային համագործակցությանը և վստահության ամրապնդմանը

Մարդիկ գնացին, ընտրեցին ՔՊ-ին, քանի որ դրսից եկած հայերը գալիս էին Տաշիր Սամոյին ընտրելու. Ադամյան. տեսանյութ

Սևծովյան տարածաշրջանի և Հարավային Կովկասի կապակցվածության համար ԵՄ-ն ակնկալում է ներգրավել մինչև 2 մլրդ եվրո