Քաղաքացին բնակարան գնելու համար List.am-ով գործակալություն է գտել, վճարել 10 միլիոն դրամ, ապա հետքը կորցրել

Երեւան քաղաքի բնակիչ Արֆենյա Գեւորկյանը դիմել է «Հայկական ժամանակի» խմբագրություն՝ հայտնելով, որ խաբեության զոհ է դարձել ու ձեռնունայն մնացել:

Քաղաքացին 2019 թվականի փետրվարին List.am կայքում տեղադրված հայտարարություններից մեկի միջոցով տեղեկացել է անշարժ գույքի գործակալության մասին: Գործակալության մասին տեղեկատվություն է գրված եղել, թե իբր այն միջնորդ է ինչ-որ «ԱԳԱ-ԱՐՄ հայ-ամերիկյան բարեգործական կազմակերպության: Գեւորկյանը որոշել է այդ գործակալության միջոցով ձեռք բերել բնակարան, սակայն հայտնվել է ծուղակում:

Գործակալության մասին նշված է եղել, որ այն հայ ընտանիքներին բնակարաններ է վաճառում շուկայական արժեքից 2-3 անգամ էժան, եւ թոշակառու կինը որոշել է օգտվել: «Այդ ժամանակ ես բնակարան էի փնտրում, բայց հարմար բնակարան գնելու համար գումարս չէր բավարարում: Ոգեւորված դիմեցի այդ գործակալությանը: Տնօրեն Գայանե Խաչիկյանը խոստացավ 1 ամսվա ընթացքում ինձ բնակարանով ապահովել»,- պատմեց Գեւորկյանը:

Քաղաքացու խոսքով՝ միանգամից կնքել է պայմանագիրն ու նախնական գումար վճարել: Գործակալության աշխատակիցները համակարգչով ցույց են տվել մի քանի բնակարններ՝ ասելով, որ Գեւորկյանն անգամ ընտրության լայն հնարավորություն ունի. «Ես կատարեցի ընտրությունս, եւ միջնորդն ասաց, որ այդ բնակարանն աճուրդային կարգով են գնելու, քանի որ դրանք գրավի տակ դրված բնակարաններ են: Վստահեցրեց, որ 1 ամսվա ընթացքում այդ հարցը կլուծվի»:

Չանցած 10 օր՝ գործակալության տնօրեն Գայանե Խաչիկյանը Արֆենյա Գեւորկյանից պահանջել է գումարի մի մասը, ասել, որ ԱՄՆ-ում գտնվող իրենց ղեկավարը ուզում է հեռախոսազրույց ունենալ իր հետ: «Նա ներկայացավ ոմն Արման Արամյան, հետագայում իմացանք, որ կեղծ անունով է ներկայացելեւ իրականում բանտում է: Այդ անձը սաց, որ այդ գումարը փոխանցվելու է ամերիկյան կազմակերպության ֆոնդին»,- պատեց նա:

Քաղաքացին գործակալությանը վճարել է 9 միլիոն 600 հազար ՀՀ դրամ: Ութ ամիս շարունակ գործակալության աշխատակիցները խոստումներ տալով ամեն անգամ տուն են ուղարկել բնակարանի առքով անհանգստացած քաղաքացուն:

Ավելի ուշ իմացել է, որ նույն իրավիճակում են եւս 23 ընտանիք: Ըստ Արֆենյա Գեւորկյանի՝ գործակալությունը նրանցից յուրացրել է ընդհանուր առմամբ 101 միլիոն ՀՀ դրամ: Նա փաստաբանի հետ միասին գնացել է գործակալություն, համաձայագիր են ստորագրել, որով կազմակերպությունը պարտավորվել է մինչեւ 2019 թվականի սեպտեմբերի 31-ը վերադարձնել ամբողջ գումարը: Դրանից հետո տուժող ընտանիքներից մեկը բողոք է ներկայացրել իրավապահ մարմիններին, որից հետո էլ դադարեցվել է Նոր Նորքի Մոլդովական 50/2 հասցեում գտնվող գործակալության գործունեությունը:

Քաղաքացին արդեն 7 ամիս է ապրում է վարձով բնակարանում, քանի որ նրանից շորթել են այն բնակարանի գումարը, որը ինքը վաճառել էր նոր բնակարան գնելու համար: Արֆենյա Գեւորկյանը թոշակառու է, բնակարանի վարձը տալիս է բարեկամների աջակցությամբ:

«Վերջապես այս երկրի խաբեբաներն ու թալանչիները ստանում են իրենց արժանի պատիժը եւ վերադարձնում թալանվածը, որը նրանք անօրինական ճանապարհներով հափշտակել էին ժողովրդից: Բայց դեռ մեր երկրում ապրում են այնպիսի ճիվաղներ, խաբեբաներ, որոնց գործունեությունը դեռ ստվերում է»,- ասում է նա: Գեւորկյանը հույսը չի կորցրել, որ կգտնվեն իրենից գումար շորթած անձինք եւ կենթարկվեն պատասխանատվության:

Նա հայտնեց, որ ամիսներ առաջ բաց նամակով դիմել էին ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին: ՀՀ գլխավոր դատախազությունից Գեւորկյանը նամակ է ստացել, որ իր գործն ուղարկվել է Երեւան քաղաքի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանի դատախազ, արդարադատության առաջին դասի խորհրդական Վ. Միլիտոնյանին:

ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արեւիկ Խաչատրյանը «Հայկական ժամանակի» հետ զրույցում հայտնեց, որ այդ գործի շրջանակներում դեռեւս 1 մեղադրյալ եւ 1 կասկածյալ կա: Իսկ ընդհանուր առմամաբ շղթայական գործարք է եղել եւ մի ամբողջ հանցախումբ է աշխատել: Տարբեր մարդիկ են ներգրավված այս գործում: Մեղադրյալը գործակալության տնօրեն Գայանե Խաչիկյանն է: Խաչիկյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությամբ երկրից չհեռանալը: 

Արեւիկ Խաչատրյանից հետաքրքրվեցինք, թե հնարավո՞ր է հանցագործության մեջ ներգրավվածների թվում պաշտոնատար անձինք եւս լինեն: Նա նշեց, որ այս պահին նման տեղեկատվություն չունեն: Գործը նախաքննության փուլում է:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
7954 դիտում

Հանցավոր հերթական գործունեությունը կասեցված է․ կիբեռոստիկանություն

Վահան Կոստանյանը հանդիպել է Կանադայի ակադեմիական և փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հետ

Մեսրոպ Մեսրոպյանը և Հունաստանի կարգավորող մարմնի նախագահ Ցիմարասը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

Կայացել է սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը

Առինջի ինքնակամ կառույցները գտնվում են բարձր լարման էլեկտրահաղորդման գծերի տակ՝ վտանգելով քաղաքացիների կյանքը

Գրտնակով մորը սպանած եղբայրներից մեկն առողջական խնդիր է ունեցել

ԳԴՀ-ում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժինը անձնագրավորման արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել

DipTalk․ ԱԳՆ-ն տեղեկացնում է նոր ձևաչափի մասին, առաջին թողարկումը՝ հուլիսի 23-ին

Մելիքգյուղում 20 և 25-ամյա եղբայրները գրտնակով սպանել են մորը, դիակը թաղել կիսաշինության տարածքում

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում

Կկարգավորվեն մանկատների շրջանավարտների և սաների բնակարանային խնդիրները

Արփինե Սարգսյանը 5 օրով արձակուրդ է մեկնում

Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Դադարեցվել է Սևանա լճի 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը

Դիլիջանում ոչ սթափ վարորդը «Lixiang L7»-ով գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս․ կա վիրավnր

Նորակառույց բնակարան գնելը հնարավոր կդառնա հեռավար՝ առանց նոտարի այցելելու. տեսանյութ

Ցեղասպանության հուշահամալիրը ձեզ համար կրկեսի արենան չէ. կրկեսային ձեր ելույթների տեղը «Տաշիր Արենա»-ն է

0-ներով համարանիշերն արդեն հասանելի են նաև առանց աճուրդի. ՆԳ նախարարի հրամանն ուժի մեջ է մտել

Ucom-ի աջակցությամբ Վայքի մարզադպրոցում տեղադրվել է 15 կՎտ հզորությամբ արևային կայան

ՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության և աշխատավարձի թերհայտարարագրման դեպք. տեսանյութ

ԱԺ-ում ովքեր կլինեն «Հայաստան» խմբակցության ղեկավարը և քարտուղարը

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը «Նաիրի» ԲԿ-ում անցել է պլանային բուժզննում

Մակունցի արձագանքը՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար նշանակվելու մասին հարցին

Բագրատաշենից և Ագարակից մեկնող բեռնատարները պետք է անցնեն կուտակային կայանատեղիներով. որքան կլինի վճարը

Արարատում բնակելի համալիրներ կկառուցվեն․ համայնքը կստանա 48 բնակարան և գրադարանի տարածք

Նարեկ Կարապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է բացակայելու արգելքը և 1 միլիարդ դրամ գրավը

Կապանը ճանաչվել է 2026 թ.-ի ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք

Զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու համար մեղադրվող 2 զինծառայողները կալանավորվել են

Ռուբիոն հայտարարել է, որ Լավրովի հետ քննարկել է պատերազմին վերջ դնելու անհրաժեշտությունը

Դադարեցվել է Սևանա լճի 3000 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը

Մարմաշենում կստեղծվի «Կանաչ տեխնոլոգիաների հաբ». Կառավարությունն ուղղակի վաճառքով համայնքային հող կտրամադրի

«Գլոբալ Կոլիբրի» ՍՊԸ-ի 31-ամյա աշխատակցուհին կասկածվում է ընկերությունից շուրջ 14 մլն դրամ հափշտակելու համար

ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Աբովյան» ՔԿՀ և առանձնազրույց ունեցել Արեգնազ Մանուկյանի հետ

Կառավարությունը հավանություն տվեց ՀՀ-ի և Մոնղոլիայի միջև վիզային համաձայնագրում փոփոխությունների վավերացմանը

1980-ական թվականներին հիմնադրված մանկապարտեզն առաջին անգամ հիմնանորոգվել է. տեսանյութ

Դադարեցվել է Սևանա լճի 1215 քմ մակերեսով տարածքի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը

Մարալիկում մի քանի ժամ ջուր չի լինի

Քաղաքացիների առաջարկով գործնական քննության մեկնարկային կետը կտեղափոխվի

Ֆիլիպիններում ավարտվել են Լավրովի և Ռուբիոյի բանակցությունները. ՌԴ ԱԳՆ

ՀՀ-ն մեծապես կարևորում է Եգիպտոսի հետ բազմոլորտ հարաբերությունների ընդլայնումն ու զարգացումը. Նիկոլ Փաշինյան