Երեխաների ապօրինի որդեգրման գործով Դատախազությունը եւս 2 բողոք է ներկայացրել

Երեխաների ապօրինի որդեգրման գործով մեղադրյալ Դիանա Գրիգորյանը կմնա ազատության մեջ. նրան կալանավորելու դատախազության բողոքը Վերաքննիչ դատարանը մերժել է:

Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հարցին ի պատասխան՝ տեղեկացրեց Դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արեւիկ Խաչատրյանը:

Դատախազությունը բողոքարկել էր նաեւ մեղադրյալ Անուշ Գարսանցյանին չկալանավորելու դատարանի որոշումը. սրա վերաբերյալ դեռ որոշում չկա:

Նշենք, որ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ՝ երկու մեղադրյալներն էլ ազատ էին արձակվել գրավի դիմաց:

Գրիգորյանը մեղադրվում է ՀՀ ՔՕ-ի 34-168-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (երկու կամ ավելի երեխաների առք ու վաճառքի փորձը), իսկ Գարսանցյանը՝ ՀՀ ՔՕ-ի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով (պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ երեխային ծնողից ապօրինի բաժանելը կամ փոխելը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ):

Քրեական գործով մեղադրյալի կարգավիճակում է եւս 3 անձ, այդ թվում՝ «Վերարտադրողական առողջության պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի» տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը եւ փոխտնօրեն Արշակ Ջերջերյանը: Ռազմիկ Աբրահամյանը մեղադրվում է ՀՀ ՔՕ-ի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով (պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ երեխային ծնողից ապօրինի բաժանելը կամ փոխելը, որը կատարվել է երկու կամ ավելի երեխաների նկատմամբ եւ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ) և 200-րդ հոդվածի 3-րդ կետով (առեւտրային կաշառք), փոխտնօրեն Արշակ Ջերջերյանը՝ ՀՀ ՔՕ-ի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ երեխային ծնողից ապօրինի բաժանելը կամ փոխելը):

Մյուս մեղադրյլալի՝ «Երեւանի մանկան տուն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լիանա Կարապետյանի գրավի դիմաց ազատ արձակվելու դեմ բողոքը երեկ բավարարվեց, եւ նա կալանավորվեց: Կարապետյանն էլ մեղադրվում է ՀՀ ՔՕ-ի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ երեխային ապօրինի բաժանելը կամ փոխելը) եւ 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիքը): 

Քրեական գործը վերաբերում է 2016-2018 թթ. ընթացքում օտարերկրացի քաղաքացիների կողմից Հայաստանից երեխաների ապօրինի որդեգրման դեպքերին, ինչի մասին ԱԱԾ-ն հայտարարեց նոյեմբերի 14-ին:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2722 դիտում

Կանոնադրությունը խախտվում է. Գարեգին Բ-ն պարտավոր է հրավիրել Գերագույն հոգևոր խորհրդի նիստ. հայտարարություն

Միչիգանի նավամատույցը և փարոսը ծածկվել են հաստ սառցալեզվակներով. տեսանյութ

Ադրբեջանից Հայաստան կուղարկվի նավթամթերքի առաջին խմբաքանակը՝ 22 վագոն բենզին

Գրիգորյանն ու Մեծ Բրիտանիայի պաշտպանության հարցերով պետնախարարը քննարկել են համագործակցության ընդլայնումը

Կտրիճի հույսը մնացել են խաչը մերժած Քոչարյանի որդին, դաշնակ Իշխան Սաղաթելյանը և հոպարի պուճուր գանձը. Ղազարյան

Կտրիճի փրկիչները նույն գործակալական ցանցին են ծառայում, փրկում են իրենց հանրահավաքներին մարդաքանակ ապահովողին

Չեմ հավատում, որ չխաչակնքվող հայրը սովորեցրել է խաչակնքվել, ֆրանկ հորեղբայրը՝ ՀԱԵ հետևորդ դառնալ. Հակոբյան

Գարեգին Բ-ն կարող է տեղափոխվել ՌԴ. նրա եղբայր Եզրասը Մոսկվայում հոգևորականների ժողով է հրավիրել. ԶԼՄ

Սամվել Շահրամանյանին կանչել են Քննչական կոմիտե

Ակնկալում եմ մոտ ապագայում հյուրընկալել Ձեզ Հայաստանում. Նիկոլ Փաշինյանը՝ Կատարի Էմիրին

Արման Ծառուկյանը հաղթել է Մեհդի Բայդուլաևին՝ նվաճելով «Աստղերի գոտի» չեմպիոնական տիտղոսը. տեսանյութ

Ձեր նպատակը բախումն է, սցենարը չի աշխատելու. վեհարանը քաղաքական հաշվեհարդարի հարթակ չէ. Քլոյանը՝ ընդդիմությանը

Նրանք առաքելություն ունեն փրկելու Կտրիճ Ներսիսյանին, բայց անունը դնում են՝ փրկում են եկեղեցին. Հարությունյան

Երևան-Երասխ ավտոճանապարհին մառախուղ է

Գորիսի բժշկական կենտրոն է տեղափոխվել ցրտահարված տղամարդ. ժամեր անց նա մահացել է

Քննարկվել են խաղողագործության և գինեգործության ոլորտում ՀՀ-ԱՄՆ համագործակցության հեռանկարները

Խնդիրը պետք է լուծել շուտափույթ. «Նուբարաշեն» ՔԿՀ շենքային պայմանները վատթար վիճակում են. լուսանկարներ

Մայր Աթոռում սպասվող հանդիպումների մասին սադրիչ գրառումներ են արվում. ՆԳՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ

Զարմանալի չէ, որ Կտրիճի հենարանը պիտի աստվածամերժ-աթեիստ Քոչարյանն ու նրա թիմը լինեն. Ալեքսանյան

Մեզ Մայր Աթոռն ասպատակելու համար մեղադրող Քոչարյանն ու ռուսաստանցի բիզնեսմենը պատրաստվում են իրենք ասպատակել

Այսօրվա նիստը նույնպես տևեց ավելի քան 5 ժամ. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Դեկտեմբերի 18-ին մեր տեղը պետք է լինի Սուրբ Էջմիածնում՝ որպես այս տան իրական զավակներ ու տերեր. Բաբաջանյան

ԱՄՆ ավիակիրը հարվածի հեռավորության վրա մոտեցել է Վենեսուելայի ափերին

Ալափարս-Սոլակ ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվել

ՀՀ պաշտպանության նախարարությունը և Միացյալ Թագավորության դեսպանությունը Երևանում համաժողով են կազմակերպել

Ժողովրդին շոկային բացահայտումներ են սպասվում. շատ ժամանակ չի մնացել, Գարեգին Բ-ն գնալու է. Տեր Թադե. տեսանյութ

Առաջարկում եմ կրկին կարդալ պոեմը. գուցե պարզվի՝ Թոքմաջյանը դեռ մի բան էլ մե՞ղմ կոմպոզիցիա է ստացել. Հակոբյան

Լիլիթ Մակունցը կմեկնի արձակուրդ

Բուլղարիայի հայոց թեմի թեմական խորհուրդը միանում է տասը եպիսկոպոսների վերջին ուղերձին

Պուտինը կանչել է խոսելու, սրանք միանգամից «հանվել պառկել են». նախկին նախագահները ՌԴ-ի «հաճախորդն» են

Տեղի է ունեցել հարկային վարչարարության արդյունքում քրվարույթների նախաձեռնման պրակտիկայի վերաբերյալ քննարկում

Պոլսի հայոց պատրիարքը հանդիպել է Թուրքիայի ներքին գործերի նախարարի հետ. ինչ է քննարկվել

Երևանում ավտոմեքենա է այրվել

Հունվարի 1-ից մոտ 1 մլն 600 հազար մարդ կունենա առողջության ապահովագրություն. 10 կարևոր փաստ

Երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի Երևանի խաչմերուկներից մեկում

Աստղաձոր գյուղում տան տանիք է հրդեհվել

Որոշ տարածաշրջաններում մառախուղ է. իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին ժամը 19:35-ի դրությամբ

ՀՀ նախագահն ընդունել է «Ստարտափ Արմենիա» հիմնադրամի և «Սևան ստարտափ սամմիթ»-ի հիմնադիր Հակոբ Հակոբյանին

ՖԻԴԵ-ն 17-ամյա հայ շախմատիստին միջազգային վարպետի կոչում է շնորհել

Գևորգ Պապոյանն ու Շվեյցարիայի դեսպանը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները