Երևան
12 °C
«Էրեբունի պլազա» բիզնես կենտրոն ներխուժած եւ կրակոցներ արձակած 32-ամյա Արթուր Թորոսյանը ցանկացել է հանդիպել Ռոբերտ Քոչարյանի ավագ որդուն՝ Սեդրակ Քոչարյանին, եւ պարզել, թե իրեն ինչու են ծրագրավորել:
«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց նրա պաշտպան Էդուարդ Աղաջանյանը:
Հիշեցնենք՝ հունվարի 23-ին Արթուր Թորոսյանը ներխուժել էր «Էրեբունի պլազա» եւ կրակոցներ արձակել: Նրա հետ բանակցություններ էր վարել անձամբ ՀՀ ոստիկանապետի պաշտոնակատար Արման Սարգսյանը, ինչի արդյունքում նա հանձնել էր զենքը, ապա վնասազերծվել: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ-ի 218-րդ, 235-րդ (ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելը, կրելը կամ փոխադրելը) եւ 185-րդ հոդվածներով, եւ Թորոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը:
Պաշտպանի հետ ՀԺ-ի զրույցը՝ ստորեւ.
- Պարոն Աղաջանյան, ի՞նչ հոդվածներով է Ձեր պաշտպանյալին մեղադրանք առաջադրվել:
- Արթուր Թորոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 2 հոդվածով՝ 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (գույքի դիտավորյալ վնասումը, որը կատարվել է վտանգավոր եղանակով), եւ 218-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ, 7-րդ կետերով (պատանդ վերցնելը, որը կատարվել է զենքի գործադրմամբ՝ երկու ավելի անձանց նկատմամբ կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով): Ինչ վերաբերում է ապօրինի զենք-զինամթերք կրելուն, որով հարուցվել էր քրեական գործը, դրանով մեղադրանք չի առաջադրվել, քանի որ պարզվել է, որ զենքը (Սայգա տեսակի,-խմբ.) որսորդական խանութից ձեռք է բերվել օրինական ճանապարհով դեպքից օրեր առաջ՝ հունվարի 8-ին:
- Ի՞նչ դիրքորոշում ունի Թորոսյանը առաջադրված մեղադրանքի վերաբերյալ:
- Նա մեղադրանքը չի ընդունում, այսինքն՝ ընդունում է, որ այդ գործողությունները ինքն է կատարել, մտել է, կրակել է, պատանդ է վերցրել, բայց առաջադրված մեղադրանքում իր մեղքը չի ընդունում: Նա ունի իրավաբանական կրթություն, ավարտել է Մանկավարժական ինստիտուտի իրավագիտության ֆակուլտետը եւ բերում է շատ հետաքրքիր պատճառաբանություն: Բանն այն է, որ 218-րդ հոդվածը ունի խրախուսական նորմ, որը նախատեսված է նույն հոդվածի 4-րդ մասով: Համաձայն դրա՝ երբ պատանդ վերցրած անձը կամովին ազատում է պատանդին եւ հրաժարվում իր պահանջից, այլեւս ենթակա չէ քրեական պատասխանատվության, եթե իհարկե նրա գործողություններն այլ հանցակազմ չեն պարունակում: Արթուր Թորոսյանը գտնում է, որ ինքը հենց այդպես էլ վարվել է. պատանդ վերցնելուց հետո կամովին ազատել է նրան, հրաժարվել իր պահանջից, ուստի նա ենթակա չէ քրեական պատասխանատվության վերոնշյալ հոդվածով:
- Նրա անհամաձայնությունը մեղադրանքի հետ կոնկրետ ա՞յդ մասով է, գույքի վնասման վերաբերյալ առարկություններ չունի՞:
- Գույքի վնասման հետ կապված եւս իրեն մեղավոր չի ճանաչում, բերում է այն պատճառաբանությունը, որ իր դիտավորությունը ուղղված չի եղել գույք վնասելուն, որ չի գնացել այդ կենտրոն՝ պատերին կրակելու եւ գույքը վնասելու: Դա նրա նպատակը չի եղել, այլ եղել է միջոց՝ հիմնական նպատակին հասնելու համար:
- Ո՞րն է եղել նրա հիմնական նպատակը:
- Պատանդ վերցնելը եւ դրանով համապատասխան պահանջ ներկայացնելը: Նա պահանջել է, որ իր մոտ ներկայանա ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը, բայց նրանց միջեւ որեւէ կապ չի եղել, նա երբեք այնտեղ չի աշխատել եւ գույքային որեւէ հարաբերություն, որեւէ պահանջ չի ունեցել:
- Այդ դեպքում ինչո՞ւ է պահանջել հանդիպում Վիկտոր Սողոմոնյանի հետ:
- Ճիշտն ասած, այստեղ նա բերում է ոչ տրամաբանական պատճառաբանություն. գտնում է, որ իրեն ծրագրավորել են, եւ ինքը փորձում էր Վիկտոր Սողոմոնյանի միջոցով կանչել նաեւ Ռոբերտ Քոչարյանի ավագ որդուն՝ Սեդրակ Քոչարյանին, եւ նրանից պարզել, թե իրեն ինչու են ծրագրավորել: Ամեն դեպքում, դա է իր պատասխանը:
- Ի՞նչ նկատի ունի՝ ասելով, թե իրեն ծրագրավորել են:
- Այդ հարցը ինձ էլ է հետաքրքրում, գործը քննող քննիչին էլ, դատարանում կալանքի սանկցիան քննարկող դատավորին էլ: Ամեն դեպքում, ելնելով նրա պատասխաններից եւ բացատրություններից՝ երեւի թե անհրաժեշտություն առաջանա նրա նկատմամբ դատահոգեբուժական-հոգեբանական ստացիոնար փորձաքննություն նշանակել: Դրանից հետո պարզ կլինի՝ ինչպես պետք է վերաբերվել նրա ցուցմունքներին: Այս պահին ես չեմ բացառում, որ նա հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունենա: Ամեն դեպքում, նրա գլխում եղած խառնաշփոթը պարզելու համար անհրաժեշտ են դատահոգեբուժական բնագավառին հատուկ մասնագետների գիտելիքներ:
- Բայց նա չի՞ պարզաբանել, թե ինչն է ի վերջո հանգեցրել նման քայլի դիմելուն:
- Որեւէ տրամաբանական պատասխան այդ հարցին նա չի տվել, այդ իսկ պատճառով ես գտնում եմ, որ պետք է նշանակվի դատահոգեբուժական փորձաքննություն:
- Օրեր առաջ մեր զրույցում Թորոսյանի նախկին աշխատավայրի տնօրենն ասել էր, որ նրա վարքագծում որեւէ խնդիր չի եղել, դրանից բացի, աշխատանքի ընդունվելիս Թորոսյանը համապատասխան բժշկական զննություն էր անցել:
-Ի միջի այլոց, ասեմ. ըստ սահմանված կարգի՝ օրինական զենք ձեռք բերելու համար եւս պետք է ներկայացվի տեղեկանք՝ հոգեբուժական համապատասխան հաստատությունից, նարկոլոգիական դիսպանսերից, որպեսզի պարզ լինի՝ անձը հոգեկան որեւէ հիվանդությամբ տառապում է թե՝ ոչ: Այդ տեղեկանքները նա ներկայացրել է կամ անցած տարվա դեկտեմբերի վերջին, կամ այս տարվա հունվարի սկզբին, այսինքն՝ մոտավորապես 2 շաբաթ-մեկ ամիս առաջ: Ես ուզում եմ հավատալ, որ այդ տեղեկանքը ներկայացնելուց առաջ իրեն հետազոտել են, որովհետեւ եթե վաղը պարզվի, որ առանց հետազոտելու անձին տեղեկանք են տալիս, եւ դրա հիման վրա նա հրազեն է ձեռք բերում, ապա շատ վատ է: Ես չեմ կարծում, թե այդ տեղեկանքը կարող է կեղծված լինել: Ամեն դեպքում, այս դեպքից հետո պիտի վերանայվեն զենքի թույլտվություն տալու չափանիշները:
- Պատանդը, որի մասին նշեցիք սկզբում, կոնկրետ մե՞կն է եղել, թե՞ նկատի ունեն, որ տարածքում գտնվող անձանց ազատ տեղաշարժման իրավունքը սահմանափակվել է:
- Չէ, կոնկրետ մեկ անձի պահանջ է ներկայացրել, ինքն էլ է ընդունում, որ ասել է՝ դու գտնվում ես պատանդի կարգավիճակում, զգա պահի լրջությունը, իմացիր, որ այս պահին պատանդ ես: Պատահական անձ է եղել, նրանից որեւէ պահանջ չի ունեցել, ուղղակի զգուշացրել է:
- Իսկ Ձեր պաշտպանյալը չի՞ տվել որեւէ մեկի անունը, ով իրեն կարող էր դրդած լինել նման քայլի:
-Ոչ, նա պնդում է, որ գործել է միայնակ:
- Պարոն Աղաջանան, դեպքից հետո մամուլում տարբեր տեղեկություններ հրապարակվեցին. նախ նշվեց, որ նա աշխատել է Ռոբերտ Քոչարյանի գրասենյակում, ապա՝ որ գնացել է իր չստացած աշխատավարձի հետեւից…
- Նման ցուցմունք նա չի տվել, եւ այս պահի դրությամբ նման վարկած նախաքննության մարմնի կողմից չի էլ հաստատվել, ընդհակառակը նա հերքել է, որ երբեւէ աշխատել է Ռոբերտ Քոչարյանի գրասենյակում եւ որ գումար է ստացել, նույնիսկ գրասենյակի տեղը չի իմացել, Սեդրակ Քոչարյանին էլ անձամբ չի ճանաչել: Համենայն դեպս, նա այդպես է նշել:
- Իսկ ներկայումս որտե՞ղ է աշխատում:
- Ներկա պահին որեւէ տեղ չէր աշխատում:
- Այժմ պատրաստվո՞ւմ եք որեւէ միջնորություն ներկայացնել:
- Նախապատրաստում եմ բողոք՝ խափանման միջոց կալանավորման դեմ, քանի որ գտնում եմ, որ դատական նիստի ընթացքում չի հիմնավորվել ողջամիտ կասկածը առ այն, որ նա կատարել է նշված հանցագործությունը՝ հենց իր կողմից բերված հիմնավորումներով:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հայաստանի ապագան կրթված մարդիկ են, այս տրամաբանությամբ պետք է առաջնորդվենք․ նախագահն ընդունել է ԿԳՄՍ նախարարին
Կասեցվել է «Լուսաբաց» մանկական ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
Գետահովիտում ՈՒԵՖԱ ստանդարտներով ֆուտբոլի մարզադաշտ կկառուցվի. 57,7 մլն դրամ կհատկացվի
VK-ին պատկանող բոլոր հավելվածները հեռացվել են Google Play-ից
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 16-ին
Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավարին
Սուրբ Սոֆիայի տաճարում Աստվածաշունչ կարդալու համար ձերբակալվել են Ռուսաստանի երկու քաղաքացի
ՊԵԿ-ը շարունակում է հսկողական աշխատանքները մի շարք պահանջների խախտման դեպքերի բացահայտումների ուղղությամբ
Կհստակեցվեն ուսուցիչներին լրավճարի տրամադրման մեխանիզմները
ԱԽ քարտուղարը ողջունել է Հայաստանում ԵՄ նոր քաղաքացիական առաքելության տեղակայումը
Ի՞նչ անել, որ ունենալ. Հակոբյանը՝ Ծառուկյանից պահանջվող մեծ ծավալի ապօրինի գույքի մասին
Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Վելնես» մարզասրահի շենքն անցել է Երևանի քաղաքապետարանին
Դատախազությունը «Արարատցեմենտ»-ի հանքարդյունահանման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ
Ջերմաստիճանը ցերեկային ժամերին կնվազի 3-5 աստիճանով
Հանցավոր կազմակերպությունը հափշտակել է 538 մլն դրամ, կատարել փողերի լվացում. նախաքննության ավարտ՝ մեկ անձի մաս
Պատրաստ ենք պահանջված աջակցություն ցուցաբերել Ադրբեջանի և ՀՀ-ի միջև հարաբերությունների լիարժեք կարգավորմանը
Պետական անտառներում հրդեհային անվտանգության վերահսկողությունը վերապահվեց էկոպարեկային ծառայությանը
Իրանը թույլ է տվել 2024 թվականին ձերբակալված ամերիկուհուն լքել հանրապետությունը. Թրամփ
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ
Իսրայելը շանտաժի չի ենթարկում Թրամփին. Վենս
«Արարատցեմենտ»-ը հանձնվել է Հայաստանի Հանրապետության կառավարմանը
ԵՄ երկրներ սառեցված ձուկ ու ձկնամթերք արտահանելու հնարավորություն ենք ստացել. Գևորգ Պապոյան
Եվրոպայում շոգի ալիքը կարծես ավարտվում է․ Ազիզյան
Խոչընդոտել են պարեկների գործողությունները, դրսևորել անհարգալից վերաբերմունք. ՆԳՆ-ն՝ Գյումրու միջադեպի մասին
Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 4829-ի
Արմավիրում 3-ամյա երեխան անզգուշությամբ քաշել է մանղալը, ինչի հետևանքով այն ընկել է նրա վրա
Գիշերվա ընթացքում ԱՄՆ-ն և Իրանը փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց
ՌԴ-ն գիշերվա ընթացքում hարվածել է Կիևին. կան զոհեր և վիրավորներ. Ուկրաինայի ԱԻՊԾ
Կառավարությունը հաստատեց ՀՀ-ի ու ԱՄՆ-ի միջև TRIPP-ի վավերացման գործընթացը. որոշումը կուղարկվի ՍԴ
ՀՀ կառավարությունը «Հարավկովկասյան երկաթուղուն» լրացուցիչ 65,2 մլն դրամ սուբսիդիա կհատկացնի
«5G ցանցի թարմացման» պատրվակով խարդախությունները շարունակվում են. ՆԳՆ-ն զգուշացնում է
Ժաննա Անդրեասյանը հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր
Ջրանջատումներ որոշ բնակավայրերում
«Հայանտառ»-ի Ստեփանավանի անտառտնտեսության պաշտոնատար անձինք մեղադրվում են հափշտակություն կատարելու համար
Քննարկվել են հայկական գյուղատնտեսական արտադրանքի՝ ԱՄՆ շուկա արտահանման հնարավորությունները
2026 թվականի առաջին կիսամյակում հանրապետությունում հայտնաբերվել է 315 օձ, որոնցից 50-ը եղել են թունավոր
Կան ձերբակալվածներ. ինչու էին Գյումրու Սայաթ-Նովա փողոցում մեծաթիվ ոստիկանական ուժեր հավաքվել
Կրկեսում ելույթ ունեցողները դուրս են եկել փողոց. գնացեք օգնեք էն մարդկանց, որ ճաղերի հետևում են ձեր պատճառով
Կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության հարցերը ՄԻՊ հաստատության համար ունեն առաջնահերթ նշանակություն
Աշնանը կմեկնարկի նոր սերնդի անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրումը. որտեղ կարելի է ստանալ դրանք
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT