16-ամյա աղջկա սպանության դեպքը բացահայտվել է, ձերբակալվել է 1993 թվականին ծնված երիտասարդ (տեսանյութ)

Բացահայտվել է 16-ամյա աղջկա սպանության դեպքը, որը տեղի էր ունեցել երեկ՝ Երեւանում։

Այս մասին տեղեկացանք ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանից, որը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ նշելով, որ սպանությունը կատարելու կասկածանքով ձերբակալվել է 1993 թվականին ծնված երիտասարդ: Վերջինս տվել է ինքնախոստովանական ցուցմունք: Նախաքննությունը շարունակվում է:

Հիշեցնենք, որ երեկ Ժամը 23։00-ի սահմաններում Երեւանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը ահազանգել է ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն եւ հայտնել, որ կանչով մեկնել են Սայաթ-Նովա պողոտայի 15 շենքի բնակարաններից մեկը, որտեղ ննջասենյակում հայտնաբերել են երեխայի դի։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ երեխան մահացել է խեղդամահ արվելու հետեւանքով։ 

Ինչպես ավելի վաղ նշել էր Նաիրա Հարությունյանը, աղջկա սպանության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Տպել
10701 դիտում

ԿԸՀ-ի պաշտոնական www. elections.am կայքում այօր տեղադրվել են քվեարկությանը մասնակցող անձանց ցուցակները․ Բիչախչյան

Մեկնարկում է 2020 թվականի «Լավագույն մարզական ընտանիք» հանրապետական մրցույթը

Առողջապահության նախարարությունը 160 հազար բժշկական դիմակ է պահեստավորել

Բերման ենթարկվածների մոտ հայտնաբերվել է ծալովի դանակ, «G 231» և «Ակինետոն» գրառմամբ հաբեր, մարիխուանայի նմանվող զանգված

Երկշաբաթյա ժամկետով սահմանափակվել են Հայաստան-Իրան օդային փոխադրումները. ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտե

Իջևանի ոստիկանները բացահայտել են էլեկտրոնիկայի խանութից կատարված գողությունը․ 33-ամյա տղամարդը կալանավորվել է

Հրդեհ Բաղրամյան պողոտայում. դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ

Քննարկվել է ճանապարհային քարտեզով 2020 թվականի համար նախատեսված միջոցառումների իրականացման ընթացքը

Եղանակը տաքանալուն զուգահեռ կորոնավիրուսը կնահանջի՞, ինչը հատուկ է գրիպին. ԱՆ պաշտոնյայի մեկնաբանությունը

Մարտի 1-ի գործով Հովհաննես Ղազարյանն արդարացվել է` հանցակազմի բացակայության հիմքով

Ոստիկանները գրպանահատներին բերման են ենթարկել ու հայտնաբերել գողացված դրամապանակները. (տեսանյութ)

Ընդդիմախոսներն ասում են՝ սուպերվարչապետություն պետք չէ, բայց թվում է՝ ենթագիտակցորեն դա են ցանկանում. ԿԳՄՍ նախարար

ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Արթուր Մանուկյանն առերեսվել է իր և Նարեկ Սարգսյանի դեմ հաղորդում տված Հակոբ Հովհաննիսյանի հետ

Հանդիպել են ՀՀ և Սլովակիայի ԱԳ նախարարները. երկուստեք կարևորվել է մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսությունը

2019-ին ՀՀ-ում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 182 հազար 673 դրամ. ամենաբարձրը Սյունիքի մարզում է

Երեւանի 12 սոցիալական աջակցության տարածքային բաժիններ պլանշետներ են ստացել

Իջևանում 1.5 հա խոտածածկույթ է այրվել. ԱԻՆ

Վարչապետը կիրակի օրը հրավիրում է երթի՝ նվիրված 2008 թվականի Մարտի 1-ի զոհերի հիշատակին

Գանձաքարի անտառում հրդեհաշիջման աշխատանքները մթության պատճառով դադարեցվել են. ԱԻՆ

Գիշերը հրավառություն իրականացնողը հայտնաբերվել է. ոստիկանություն