Լուսանկարվելու դիմաց գումար պահանջող Ձմեռ պապիկները կձերբակալվեն. Երեւանի փոխքաղաքապետը դիմել է ոստիկաններին

Երեւանի հանրապետության հրապարակի հեքիաթային միջավայրը որեւէ Ձմեռ պապիկ, Ձյունանուշ կամ էլֆ խաթարելու իրավունք չունի: Երեւանի քաղաքապետարանի համապատասխան բաժնի կողմից կաստինգ անցած եւ որպես Ձմեռ պապիկներ ընտրվածները, եթե հրապարակում լուսանկարվելու դիմաց գումար պահանջեն՝ կձերբակալվեն: Այս մասին ավագանու նիստի ժամանակ հայտարարել է  Երեւանի փոխքաղաքապետ Սերգեյ Հարությունյանը: Նշենք, որ հարցը հնչեցրել էր ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Էռնեստ Ավանեսովը: Ըստ Ավանեսովի, քաղաքացիները տեղեկացրել են, որ հրապարակում լուսանկարի համար վճարվելիք գումարի դիմաց կտրոն են ուզել, որին ի պատասխան քաղաքացուն ուղորդել են դեպի Երեւանի քաղաքապետան: «Ասել են գնացեք, քաղաքապետարանից ուզեք, մեզ քաղաքապետարանն է էստեղ ուղորդել: Հիմա քաղաքապետարանը կապ ունի՞, թե՝ չէ»,-հարցրել էր Ավանեսովը:

Երեւանի փոխքաղաքապետն ասաց, նշված դեպքից 10 րոպե հետո ոստիկանությունն իրեն այդ մասին տեղեկացրել է: Որպես պատասխան ստացել են խիստ արձագանքելու հանձնարարական: «Որեւէ մեկը հրապարակում նկարվելու համար գումար ուզելու իրավունք չունի: Էն Ձմեռ պապն ու Ձյունանուշիկները, որոնք մեր մոտ կաստինգով անցել են, նրանք նույնպես գումար ուզելու իրավունք չունեն: Առեւտրի վարչությունն է վերահսկում դա: Ասել եմ ձերբակալեք, որովհետեւ դա ապօրինի ձեռնարկատիրություն է, իրավունք չունի նման բան անելու»:

«Ներողություն, այս  դեպքում, ո՞րն է էդ մարդու հետաքրքրությունը, որ էնտեղ Ձմեռ պապի շորերով ժամանակ է անցկացնու՞մ»,-հարցրեց Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը:

Փոխքաղաքապետն ասաց այդ անհասկանալի հարցի մասին ինքն էլ է 2 օր մտածել: Պատասխանի հստակեցման համար հենց Ձմեռ պապիկներից մեկի հետ է խոսել, եւ իմացել, թե ինչի համար են հրապարակում: «Ընտանիք էին, Ձմեռ պապիկը, Ձյունանուշն ու Էլֆը:  Ասացին, մենք գալիս են մի երկու ժամ աշխատում ենք, աչքի ենք ընկնում, հետո երեխաների ծնողները մեզ նաեւ տուն են հրավիրում: Կամ պայմանավորվում են, որ երեխայի հետ գան, նախապես ծնողի գնած նվերը Ձմեռ պապիկը նվիրի: Թեյավճարի սկզբունք կարող է լինել, բայց իրենք իրավունք չունեն գումար ուզեն»,-բացատրեց փոխքաղաքապետ Սերգեյ Հարությունյանը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
7171 դիտում

ՊԵԿ պատվիրակությունը մասնակցում է Հարկային մարմինների ներեվրոպական կազմակերպության 30-րդ Գլխավոր համաժողովին

Պուտինը և Թուրքիայի արտգործնախարարը քննարկել են երկու երկրի միջև հարաբերությունները

ԿԸՀ-ն բավարարել է Ասատուր Քոչարյանի և Աշոտ Եղիազարյանի վերաբերյալ դատախազության միջնորդությունները

Զելենսկին և Պուտինը ցանկանում են խոսել, բայց չգիտեն՝ ինչպես. Թրամփ

Մուսալեռում բախվել են «Օպել»-ն ու բեռնատար «Գազել»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է դաշտում

Կալանավորված, դատապարտված և տնային կալանքի տակ գտնվող անձանց փոխադրումների կարգը կհստակեցվի. մանրամասներ

Կկատարելագործվի ֆինանսական հաշիվների միջազգային փոխանակման գործող համակարգը

Դավիթ Ղազինյանը կալանավորվել է

Խոպանից եկել էին, ուզում էին այստեղ լուրջ դերակատարում ունենալ. փողի տոպրակը հանես՝ տակները բան չկա. տեսանյութ

ԿԸՀ-ն համաձայնել է «Հայաստան» դաշինքի թեկնածու Ռուսլան Բարսեղյանի նկատմամբ քրհետապնդում հարուցել

Մոսկվայում և մի շարք այլ շրջաններում կսահմանափակվեն թեթև ինքնաթիռների թռիչքները

Թրամփը սպառնացել է վերսկսել Իրանի դեմ հարվածներն ու «ռումբեր նետել գլխներին», եթե դժգոհ մնա համաձայնագրից

Նողկալի է այլասերվածների ներգրավվածությունը խորհրդարանում. նրանց բոլորի տեղը բանտն է. Սաֆարյան. տեսանյութ

Ողբերգական ավտովթար Երևան-Մեղրի ճանապարհին. վարորդներից մեկը մահացել է

Գիտեք՝ ովքեր են մեղադրում. ովքեր հայաթներում եկեղեցիներ են սարքել, վրան դրել իրենց քեռու կնկա, սիրուհու անունը

Կայացել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ծրագրի կառավարման խորհրդի հերթական նիստը

Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխան. վարչապետը տեսանյութ է հրապարակել

300 հազար ադրբեջանցիների թեման ֆեյք, մտացածին, հորինովի թեմա է, նման բան չի եղել, չկա և չի լինելու. վարչապետ

ՊՆ-ն հայտարարում է ԶՈՒ պատվո պահակային վաշտում ծառայության համար զորակոչիկների ընտրություն անցկացնելու մասին

Ոստիկանները ձերբակալել են գիշերվա ժամը 3:40-ին դրիֆթ կատարած երիտասարդին. տեսանյութ

Դավիթ Ղազինյանը ձերբակալվել է

Այն ուժը, որն ասում է՝ մենք 29.743 քկմ-ով չպետք է բավարարվենք, հայտարարում է պատերազմ հարևաններին. Փաշինյան

ԿԸՀ-ն Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն է տվել

Ո՞ւմ ձայնն է կեղծված. տանը վեր ընկած լիդերներին կոչ եմ անում դուրս գալ փողոց․ ինչի՞ են ձեր դրած դրոշները անտեր

Ռոբերտ Քոչարյանի և իր շրջապատի հարսը, փեսան, աներձագը, բոլորը դատավորներ են ՀՀ-ում մինչև հիմա. Փաշինյան

Քոչարյան, կալուգացի օլիգարխ, բելառուսամետ օլիգարխ, ջախջախելու եմ. ովքեր համաձայն չեն, թող հեղափոխություն անեն

ՎՏԲ-Հայաստան Բանկ․ ակնթարթային փոխանցումները դեպի Ռուսաստան դառնում են առավել պահանջված

2021-ից հետո ընտրակաշառքի գործերով ոչ մի մեղադրյալ բանտում չէ․ դատաիրավական համակարգը պիտի սրա պատասխանը տա

Moody’s Ratings-ը վերահաստատել է Յունիբանկի B1 վարկանիշը՝ կայուն հեռանկարով

Դպրոցական երեխաներին էքսկուրսիա տանող ավտոբուսի վթարի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

ՀԾԿՀ-ն ազատականացնում է 6(10) կՎ լարմամբ սպառման համակարգերի, բազմաբնակարան շենքերի՝ ցանցին միացման գործընթացը

Ընդդիմությանը դաժան իրականություն է սպասվում, բայց տուրուդմփոց չի լինելու. Հովհաննիսյան

Ընդդիմադիր պատգամավորները գին են ունենալու, գինը մեխվելու է նրանց ճակատին, սուպերմարկետի բաժիններ են լինելու

Դավիթ Ղազինյանը զրկվեց անձեռնմխելիությունից

Հայաստանում ազդարարվել է «Արծիվ գործընկեր-2026» զորավարժության մեկնարկը․ տեսանյութ

Վերականգնվել է Լոռի Բերդ համայնքի սեփականության իրավունքը Կողեսի 1,3 հա մակերեսով հողամասի նկատմամբ․ վարչապետ

ԱԱԾ շենքի վրա պայթուցիկ նետելու գործով հարցաքննվել է Ալիկ Ալեքսանյանը

Վերանայել և խստացնել գործող կարգավորումները․ ՔԿՀ-ներում արգելված իրերի շրջանառության կանխարգելման նոր նախագիծ

Ստոկհոլմի արբիտրաժային տրիբունալը բավարարել է ՀԷՑ-ի գործով Հայաստանի Կառավարության առանցքային միջնորդությունը

Դպրոցականներին տեղափոխող ավտոբուսը կողաշրջվել է. ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել պատահարից