Երևան
12 °C
«Վիճարկվող դատական ակտն օրինական է, իսկ դրա պատճառաբանական մասի վերաբերյալ պաշտպանական կողմի պնդումները՝ հիմնազուրկ»:
Վերաքննիչ քրեական դատարանում այսօր այս մասին հայտարարեց Ռոբերտ Քոչարյանի գործով մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանը՝ առարկելով պաշտպանական կողմի բողոքի դեմ:
Պաշտպանները բողոքարկել են առաջին ատյանի դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանի նոյեմբերի 7-ի որոշումը, որով մերժվել էր Քոչարյանին գրավով ազատելու միջնորդությունը:
Իր առարկությունը ներկայացնելիս դատախազ Պետրոս Պետրոսյանն ասաց, որ պաշտպանական կողմն ուղիղ մեջբերումներ կատարեց վիճարկվող դատական ակտից՝ ցույց տալու, որ, ահա, ընդամենը երկու պարբերությամբ դատարանն այդպիսի որոշում է կայացրել. «Փորձ արվեց՝ ցույց տալու, թե այդ որոշումը պատճառաբանված չէ, եւ պարունակում է բացառապես մեջբերումներ Վերաքննիչ, Վճռաբեկ դատարաններից, սակայն դա տեղին չէ, քանի որ Առաջին ատյանի դատարանը նախորդիվ՝ սեպտեմբերի 20-ի որոշմամբ, արդեն իսկ դրանց անդրադարձել էր եւ պատճառաբանություն տվել»:
Գործով մյուս մեղադրող դատախազ Գեւորգ Բաղդասարյանն էլ, անդրադառնալով Սահմանադրական դատարանի հոկտեմբերի 15-ի որոշմանը, որը պաշտպանական կողմը որպես նոր ի հայտ եկած հանգամանք դրել էր իր միջնորդության հիմքում, ասաց. «ՍԴՈ-1480 որոշմամբ քննադատության է ենթարկվել խափանման միջոց գրավի՝ որպես այլընտրանքի կարգավիճակը, եւ արձանագրվել է, որ մենք փաստացի այլընտրանքի հետ չէ, որ գործ ունենք»:
Գեւորգ Բաղդասարյանը շեշտեց՝ ՍԴ-ն հակասահմանադրական է ճանաչում այն հանգամանքը, որ գրավը կարող է հանդիսանալ բացառապես անձի թաքնվելու ռիսկը չեզոքացնելու միջոց. «Բայց ՍԴ-ն չի արձանագրել, թե խափանման միջոց գրավն առհասարակ չի կարող որեւէ անձի պատշաճ վարքագիծը երաշխավորել: ՍԴ-ն այսպիսի բան չի ասել, չէր կարող ասել, եւ ասելու դեպքում կհակասեր իր այն դիրքորոշմանը, ըստ որի՝ քրեական վարույթն իրականացնող մարմինը պետք է իրական հնարավորություն ունենա ոչ միայն հիմնավորված ենթադրության մակարդակով գնահատել կասկածյալի կամ մեղադրյալի հնարավոր ոչ պատշաճ վարքագծի այս կամ այն դրսևորման հավանականությունը, այլև անկաշկանդ կիրառել հենց այն խափանման միջոցը, որը, իր համոզմամբ, պիտանի և անհրաժեշտ է նախանշված նպատակին հասնելու համար և կարող է արդյունավետ կերպով չեզոքացնել ենթադրյալ ոչ պատշաճ վարքագծի բացասական հետևանքները»:
Այս ձեւակերպումների վերլուծությամբ, ըստ Բաղդասարյանի, պետք է հանգել հետեւության, որ ՍԴ-ն չի ասում, թե որեւէ դեպքում դատարանը չի կարող փաստել, որ կոնկրետ անձի նկատմամբ խափանման միջոց գրավը չի կարող պիտանի եւ արդյունավետ միջոց հանդիսանալ, որպեսզի չեզոքացնի նրա թաքնվելու, քննությանը խոչընդոտելու կամ այլ ռիսկեր. «Տպավորություն էր, թե ՍԴ-ն արձանագրել է, որ խափանման միջոց գրավը որեւէ դեպքում ի զորու չէ ապահովել անձի պատշաճ վարքագիծը: Չկա այդպիսի բան»:
Անդրադառնալով Առաջին ատյանի դատարանի սեպտեմբերի 20-ի որոշմանը՝ դատախազը նշեց, որ դրանով արձանագրվել էր, որ չհեռանալու մասին ստորագրությունը եւ գրավն ի զորու չեն չեզոքացնելու Ռոբերտ Քոչարյանի կողմից քննությանը խոչընդոտելու ռիսկը. «Երկու խափանման միջոցներն էլ հավասարապես քննարկելով՝ դատարանը գտել է, որ արձանագրված ռիսկը չի կարող չեզոքացվել, ընդ որում, այդ ռիսկն այս պահին չի էլ վիճարկվում»:
Անդրադառնալով պաշտպանների այն պնդմանը, թե գրավի հարցը քննարկելուց հետո ժամանակ է անցել՝ Երեւան քաղաքի դատախազն ասաց. «Այո՛, անցել է, բայց անցել է դարձյալ խափանման միջոցի հարցը քննարկելու համար, եւ դրանից հետո դատախազին եւ դատավորին բացարկներ են հայտնվել, որոնց հիմքերում էլ դրվել են նույն փաստարկները, ինչ խափանման միջոցի միջնորդություն հիմքում, հետեւաբար, պնդումը, թե խափանման միջոցը պիտի փոխվի, որովհետեւ ժամանակ է անցել, չի կարող արդարացվել, այդ ժամանակը ոչինչ չի տվել քննությանը»,- նշեց դատախազը՝ խնդրելով դատարանին մերժել բողոքը:
Հիշեցնենք, որ դատարանը բողոքի վերաբերյալ որոշումը կհրապարակի դեկտեմբերի 20-ին:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ռուսաստանը Հայաստանի խնդրանքով է ԵԱՏՄ-ին միանալու պնդում արել․ Պուտին
Քանի մարդ է մասնակցել Ազատության հրապարակում «Բարգավաճ Հայաստան»-ի նախընտրական ամփոփիչ հանրահավաքին․ լուսանկար
Քվեարկությանը մասնակցելու նպատակով Հայաստան ժամանողների համար զարմանալի տեսարան է բացվելու հենց «Զվարթնոց»-ում
Հանրապետության տոնի առթիվ փրկարար ծառայողները պարգևատրվել են մեդալներով և արտահերթ կոչումներով․ տեսանյութ
ՌԴ-ից զոմբիի պես հավաքվել եկել են, որ երկիրը «փրկեն». սա վենդետա է Հայաստանի նկատմամբ․ Վիգեն Ավետիս․ տեսանյութ
ՌԴ հայերի միության ներկայացուցիչները բացահայտել են ՀՀ ընտրություններին միջամտելու մանրամասները․ FIP
ՌԴ-ում ընտրակաշառք վերցրած և ՀՀ եկածները ձերբակալվելու են. էս մարդիկ փորձանք են. Չախոյան. տեսանյութ
Փաշինյանին է աջակցում, հարկ չեմ համարել հետը խոսել․ Ծառուկյանը՝ Բաբայանի և բանավեճին չմասնակցելու մասին
Լրատվամիջոցները ստացել են ինձ վերագրվող էլեկտրոնային նամակներ․ նշված հասցեն երբևէ չի պատկանել ինձ․ Բաղդասարյան
Ուղիղ չվերթով Լատվիա է ուղարկվել ծաղկի հերթական խմբաքանակը
Ազատության հրապարակում ընթանում է ԲՀԿ ամփոփիչ հանրահավաքը
Մեկ մարդու պես մասնակցեք ընտրություններին, մի թողեք, որ փորձեն խլել մեծ զոհողությունների գնով ձեռք բերվածը
ՊՆ-ն անդրադարձել է սահմանային անցակետերում ռազմական ոստիկանության գործողություններին
Հայաստանի ապագան պետք է որոշեն այստեղ ապրող քաղաքացիները. Թորոսյանը տեսանյութ է հրապարակել
Դրոններ, արդեն նաև ծանր տեխնիկա. ինչ զենքեր է արտադրում Հայաստանը. տեսանյութ
«Հայաստանն ընտրում է»․ որ քաղաքական ուժերը կմասնակցեն վերջին հեռուստաբանավեճին
ՀՀ նախագահը պետական բարձր պարգև է հանձնել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին
Սեպտեմբերից ավագ դասարանների սովորողների համար կգործեն անվտանգ երթևեկության և վարորդական իրավունքի խմբակներ
Հայոց հարյուրամյա ստրկությունն իր մահն է գտնում Նիկոլ Փաշինյանի ոտքերի տակ. այլևս Պապ թագավորը չպիտի սպանվի
Վաղարշակ Հարությունյանը ևս չի մասնակցի հեռուստաբանավեճին
Գալստանյանի խափանման միջոցը փոխվել է․ դատախազությունը կբողոքարկի որոշումը
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
Վերահաստատվել է Իտալիայի աջակցությունը ՀՀ քաղաքացիների՝ Շենգենյան մուտքի արտոնագրերի ազատականացման գործընթացին
Ալեքսանյանին օժանդակելու, ընտրակաշառքի, փողերի լվացման քրվարույթով 37 անձի նկատմամբ հարուցվել է քրհետապնդում
Ասում էին՝ 155 մմ-ը որտեղի՞ց եք գտնելու, ո՞վ է ձեզ վաճառելու, մենք ենք վաճառելու․ վարչապետ․ տեսանյութ
Տարբեր կուսակցությունների համակիրները պատրաստվել են ընտրակաշառք փոխանցել քաղաքացիներին լռության օրվա գիշերը
Ռոբերտ Քոչարյանը և Գագիկ Ծառուկյանը չեն մասնակցի նախընտրական մեծ բանավեճին
Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ անձրևային եղանակը կպահպանվի
Փաշինյանն ու Ֆոն դեր Լայենը քննարկել են հայկական արտադրանքի համար եվրոպական շուկաների նոր հնարավորությունները
2026 թվականի 1-ին կիսամյակում տրամադրվել է օտարերկրյա պետություններում ՀՀ քաղաքացու վավերական 334 անձնագիր
Ինչքան շատ գան Հայաստանը Նիժնի Տապռ դարձնել փորձող մարդիկ, այնքան շատ են լինելու նրանց ո՛չ ասողները. վարչապետ
ՌԴ-ից եկող ՀՀ քաղաքացին պարտականություններ չունի՞. Պապիկյանը՝ հավաքներին մասնակցելու ծանուցագրեր տալու մասին
Կստեղծվի իրավական տարբերակ՝ սահմանված ժամկետի խախտմամբ կառուցված ինքնակամ կառույցների օրինականացման համար
Կառավարությունը Ղարաբաղից տեղահանված հազարավոր քաղաքացիների կազատի մի շարք վարկային պարտավորություններից
Անհետ կորած քաղաքացիների ընտանիքները ևս 3 ամիս կստանան սոցիալական աջակցություն
Հայաստանին են վերադարձվել Կենտրոն վարչական շրջանում գտնվող գույքեր
ԵՄ-ն Հայաստանին 50 մլն եվրո ֆինանսական աջակցություն կտրամադրի. հեշտացվում է հայկական ապրանքների ներմուծումը
Ընտրակաշառք տալու և ստանալու վարույթի շրջանակում ձերբակալվել է 2 անձ
Ռուսաստանը կլուծի Հայաստանից եկող արտադրանքն այլ տեսակներով փոխարինելու հարցը. Գալուզին
ԵՄ-ն լրացուցիչ աջակցություն կտա Հայաստանին ՌԴ-ի կողմից հայկական ապրանքների ներմուծման սահմանափակումների ֆոնին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT