«Մեքենայի միջից ուղղակի գողացան Գարիկին, ու արգելափակեցին իմ դուրս գալը». Շեկոյի ընկերը մանրամասնում է

10/12/2019 schedule16:16

Գյումրիում այսօր ասուլիս է հրավիրել երեկ ձերբակալված գյումրեցի գործարար Շեկո մականվամբ հայտնի Գարիկ Ուզունյանի ընկերը՝ Կարապետ Պողոսյանը եւ հայտարարել, որ ընկերոջ նկատմամբ անօրինական գործողություններ են իրականացվում:

Ինչպե՞ս է բերման ենթարկվել Գարիկ Ուզունյանը եւ որտեղի՞ց: Ըստ Կարապետ Պողոսյանի՝ երեկ նրանք եղել են Երեւանում, երբ տեղեկացել են, որ ԱԺ պատգամավոր Կարեն Սարուխանյանը «Ֆեյսբուքում» գրել է իրենց կողմից մի քաղաքացու ծեծելու մասին: Այնուհետեւ Ուզունյանի եւ Պողոսյանի հետ կապ է հաստատել ոստիկանությունը:

«Մենք էլ ասել ենք, որ այս պահին Երեւանում ենք, Գյումրի վերադառնալուն պես միանգամից կներկայանանք ոստիկանության Մուշի բաժին: Ե՛վ Գարիկ Ուզունյանն է խոսել ոստիկանների հետ եւ ե՛ս: Հասել ենք Գյումրի, հենց քաղաքի մուտքի մոտ ՃՈ կանգնեցրել է, խնդրել են իմ փաստաթղթերը, մինչեւ ես կներկայացնեի դրանք, քաղաքացիական հագուստով, առանց որեւէ տարբերանշանի անձինք, առանց ներկայանալու կամ փաստաթուղթ ցույց տալու մեքենայի միջից ուղղակի գողացան Գարիկին: Նաեւ արգելափակեցին իմ դուրս գալը: Հետո ես զանգել եմ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, իմացել եմ, որ Գարիկին Մուշի բաժին են տարել, ինձ պատմեցին, որ ինչ-որ թատերական ձեւով են արել դա, նկարահանում է եղել, ասֆալտին փռելու ինչ-որ օպերացիա է եղել»,- պատմեց Կարապետ Պողոսյանը:

Ըստ Պողոսյանի՝ ոստիկանության Մուշի բաժնում Գարիկ Ուզունյանը մնացել է 4 ժամ, այնուհետեւ կայացվել է  ձերբակալման որոշում: Պողոսյանը, սակայն, վստահ է, որ այս ամենը նախօրոք մտածված եւ մշակված է եղել: Ըստ նրա՝ ոստիկանության պաշտոնական հաղորդագրության ժամը սխալ է նշված, այսինքն՝ 22:00 են գրել, բայց իրականում 21:00 է եղել: «Նաեւ շատ կարեւոր հանգամանք կար, որը ցույց է տալիս, որ գործը կանխակալ վերաբերմունք է ունեցել: Խոսքն այն մասին է, որ Գարիկ Ուզունյանին ձերբակալման որոշում է տրվել 12:10 (24:10), մինչդեռ «Հրապարակ» կայքն արդեն 11:55-ին (23:10) գցել էր ձերբակալման մասին: Իսկ որոշումը կայացվել է այդ նյութը հրապարակելուց 15 րոպե հետո: Այս պահին քրեական գործի մեջ չեմ ուզում խորանալ, բայց ասեմ, որ բերման ենթարկվելն արված էր, որ կարողանային ինչ-որ ձեւով ձերբակալումն ու կալանքի ներկայացնելը հիմնավորել, որովհետեւ ոստիկանությունը շատ լավ գիտեր, որ գալիս ենք Գյումրի եւ գալիս ենք ոստիկանության բաժին ներկայանալու, իսկ ձերբակալման պահին որեւէ բողոք չի եղել, եղել են ընդամենը նյութեր եւ երկու բացատրություն»:

Դեպքի պահին արդյո՞ք Պողոսյանը եղել է Ուզունյանի հետ: Կտրականապես հերքեց: Ասաց՝ ո՛չ: Բայց այլ մարդիկ եղել են, ովքեր հետագայում ցուցմունք կտան, կպատմեն, թե ինչն ինչպես է եղել: «Ես դեպքի պահին չեմ եղել, դրա համար սկզբում իմ անունը տվել էին, հետո երեւի ճշտել էին, իմ անունը դուրս բերեցին եւ էդքան էլ շատ շառով չտվեցին: Իսկ ինչ մնում է, որ ոստիկանությունն ինձ որոնում է, Ուզունյանին բերման ենթարկելու ժամանակ մեքենայում եմ եղել, բոլորն իմ տեղը գիտեին, գիշերը մինչեւ 4-ն էլ ոստիկանությունում եմ եղել: Դա հերթական ապատեղեկատվությունն է»:

Եղե՞լ է իրականում միջադեպ: Պողոսյանն ասում է՝ եղել է, բայց՝ ոչ խուլիգանություն: Վեճը եղել է կենցաղային հողի վրա: «Ում համար որ ասում են Սարուխանյանի ընկերն է՝ Գարիկին շատ հին ծանոթ է, լավ հարաբերությունների մեջ են եղել եւ էդ պահին էլ որ հանդիպել են, անձնական կենցաղային բնույթի խոսակցություն է եղել, որի մասին ես ասելու իրավունք չունեմ, դա նախաքննությունից կիմանաք: Մեքենային որեւէ մեկը չի հետապնդել, ավելին՝ էդ օրը, էդ պահին Գարիկ Ուզունայնի մոտ ժամը 7-ից հետո (19:00), նաեւ մեքենա չի եղել, ինքը եղել է խանութում, իրա գործերով: Հենց խանութի մոտ է եղել դեպքը, խանութը միջպետական ճանապարհի վրա է, եւ երկար են աշխատում, որ մարդիկ կարողանան տուն պահել: Եկել մտել է խանութ, (նկատի ունի ծեծվածին), խանութից դուրս է եկել, զրուցել են, ինչ-որ մի պահի իրար չեն հասկացել: Եղել է հրմշտոց, բայց խուլիգանություն չի եղել, չի եղել հայհոյանք, այսինքն՝ հատկանիշ, որը բնորոշեր խուլիգանությունը: Բայց քանի որ կար վերեւից պատվեր, իսկ դա երեք ամիս առաջ էլ կար, ուրեմն, բնականաբար, ծեծի հատկանիշներով իրենք քրեական գործ հարուցելու դեպքում էլ ստորագրություն պետք է վերցնեին եւ շարունակեին նախաքննությունը: Եվ շատ արագ մտածել են էդ խուլիգանությունն ու էդ հատկանիշներով ձերբակալել են: Հիմք ընդունել են ինչ-որ մեկի կամ ոմանց զանգերը»:

Ումի՞ց կար պատվերը, եւ ու՞մ զանգի մասին է խոսքը հարցին՝ Կարապետ Պողոսյանն ասաց՝ վերեւներից: Վերեւների՞ց, հատկապես ումի՞ց՝ ՀԺ-ի ճշտող հարցին Պողոսյանն անուղղակի ակնարկեց ՀՀ վարչապետի աշխատակազմին՝ ներկայացնելով մի հարցման մասին փաստաթուղթ, որը, ըստ Պողոսյանի, իրենք ուղղել են դատախազություն եւ ստացել են պատասխան, որ հարցումն ուղարկված է վարչապետի աշխատակազմի տնօրինությանը: Ըստ Կարապետ Պողոսյանի՝ ՀՀ-ում կա «զանգովի եւ ընտրովի արդարադատություն»:

Զանգել են արդյո՞ք Պողոսյանը կամ Ուզունյանը ԱԺ պատգամավոր Կարեն Սարուխանյանին կամ ցանկացե՞լ են հանդիպել: Ասաց՝ ոչ: Ո՛չ իրենք են զանգել, ո՛չ էլ ուրիշներին են ասել, որ զանգեն:

«Սարուխանյան Կարենին ես որպես ի՞նչ պտի տեսնեի: Սարուխանյան Կարենը երեւի կայանալու խնդիր ունի, փորձում է իրեն ինչ-որ ձեւով արժեւորել: Զանգ միանշանակ չի եղել, չի եղել սպառնալիք: Նախ ես կամ որեւէ մեկը Քոչարյանի անունից չէինք կարող ծաղկեպսակ դնել, կա արարողակարգ, դա բացառապես նրանց գործն էր: Համակիր լինել-չլինելը կապ չունի, որ 2-րդ նախագահի անունից ծաղկեպսակ դնեինք: Հետո, ի՞նչ պիտի ասեինք առհասարակ իրեն: Իջնել ինչ-որ Սարուխանյան Կարենի մակարդակի եւ պարզաբանումներ պահանջել եւ այլն, դա միանշանակ իմաստ չուներ: Ո՛չ ես, ո՛չ Ուզունյանը Սարուխանյանին չենք զանգել, հեռախոսի համարն էլ չունենք: Եթե ուզենայինք որեւէ մեկին տեսնել, էս քաղաքում մարդ գտնել, տեսնելը դժվար չէր: Եթե կան միջնորդավորված զանգեր, թող ասեն՝ ինչ հեռախոսահամարով են զանգել, հասկանանք՝ ինչ են ուզեցել ասել, ով են»,- ասաց Պողոսյանը:

Կուսակցակա՞ն են արդյոք Պողոսյանն ու Ուզունյանը: «Պողոսյանն ասաց՝ ո՛չ, ուղղակի ընդդիմադիր հայացքներ ունեն, ուզում են ունենալ այն Հայաստանը, որը երազում են: Ներկայիս իշխանությունը չի հանդուրժում անկախ մարդկանց, ովքեր ունեն սեփական կարծիք, եթե չկա այլ կոմպրոմատ, հարկային ճնշում, կոռուպցիա, իմ ու Գարիկի վրա պետք է էսպիսի բան սարքեին»,- վստահ է Կարապետ Պողոսյանը:

Հիշեցնենք, որ երեկ «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում էր արել ԱԺ պատգամավոր Կարեն Սարուխանյանը, ինչն էլ Գյումրիում հաշվեհարդարի եւ ծեծի պատճառ է դարձել: Ըստ Սարուխանյանի՝ իր գրառման պատճառով Գարիկ Ուզունյանն ու Կարապետ Պողոսյանը հետապնդել եւ ծեծել են իր ընկերոջը: Ավելի ուշ Ուզունյանը բերման էր ենթարկվել ոստիկանության Մուշի բաժին եւ ձերբակալել:

Տպել
3921 դիտում

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով

Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Հայ-վրացական սահման տանող ճանապարհի փակ հատվածը թեթև մարդատար մեքենաների համար բացվել է

Թալանել են Սայաթ-Նովա պողոտայի «Զիգզագ» խանութը. հափշտակվել է 5,5 մլն դրամի բջջային հեռախոս

1000-րդ գործն է մակագրվել ամբողջությամբ թվայնացված քաղաքացիական դատարան. Մինասյանը նշել է համակարգի առավելությունները

Հաստատվել է Բլինքենի և Սամանթա Փաուերի մասնակցությունը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպմանը

Սպանդարյան, Տոլորս և Տաթև ջրամբարներում ձկնապաշտպան կառույցների նախագծում. հայտարարվում է մրցույթ

Ինչպես ապահովել երեխաների անվտանգ երթևեկությունը. Առողջապահության նախարարության խորհուրդը

Ucom ընկերությունը ցանցային վերազինման աշխատանքներ է մեկնարկում մի շարք մարզերում

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

«Ինկած բերդի իշխանուհին»՝ 6 մրցանակի դափնեկիր. հայտնի են «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության հաղթողները

Գեղամ Մանուկյանը երբ լսեց կատարված աշխատանքների մասին, երևի ուրախությունից հուզվել է, և լացը կարող էր գալ․ Քոչարյան

Crocus City Hall-ի ահաբեկչության զոհերի թիվը հասել է 143-ի