Չնայած օրենքի արգելքին՝ ԱԱԾ քննիչները խուզարկել են փաստաբանի գրասենյակը եւ փորձել առգրավել համակարգիչները

ՀՀ ԱԱԾ քննիչներն արդեն մի քանի ժամ է՝ փաստաբան Հովհաննես Չամսարյանի գրասենյակում քննչական գործողություններ են իրականացնում. նրանք խուզարկություն են իրականացրել գրասենյակում, ապա փորձել առգրավել փաստաբանի երկու համակարգիչները: 

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Հովհաննես Չամսարյանն ասաց, որ ինքը հրաժարվել է համակարգիչները տրամադրել: «Խնդիր կա. Փաստաբանության մասին օրենքով՝ պաշտպանված է իմ համակարգիչը, իմ գրասենյակը, քանի որ դրանք փաստաբանական գաղտնիք հանդիսացող տեղեկություններ են պարունակում: Ե՛վ խուզարկություն են կատարել, ե՛ւ ցանկանում են առգրավել համակարգիչս, բայց ես թույլ չեմ տալիս»:

Նշենք, որ Փաստաբանության մասին ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 7-րդ կետը սահմանում է. «Փաստաբանի մոտ կամ փաստաբանական կազմակերպության գրասենյակում գտնվող իրավաբանական օգնությանը վերաբերող փաստաթղթերը և տեղեկատվական կրիչները (համակարգիչները, տեսաձայնագրող սարքերը, լազերային սկավառակները, տեսաժապավենները և այլն) անձեռնմխելի են, չեն կարող առգրավվել (վերցվել) և չեն կարող որպես ապացույց օգտագործվել:

Չամսարյանի խոսքով՝ առգրավումը ցանկանում են կատարել «Աշտարակ կաթ» ընկերությանը վերաբերող մի քրեական գործի շրջանակում, որով ինքը հանդես է եկել որպես վկայի ներկայացուցիչ: Թե ինչ քրեական գործի մասին է խոսքը, փաստաբանը չմանրամասնեց՝ նշելով, որ այն դեռեւս նախաքննության փուլում է:

Մեր այն հարցին՝ առգրավում կատարելու համար դատարանի որոշում կա՞ թե՞ ոչ, փաստաբանը պատասխանեց. «Դատարանի որոշում կա, բայց դատարանի որոշման մեջ էլ հստակ նշված է, որ փաստաբանի համակարգիչը չի կարող առգրավվել: Աբսուրդ է դա: Չգիտեմ, թե ինչ եղանակով ի վերջո կտանեն, բայց եթե դատարանը նման որոշում է կայացրել, եւ իրենք էլ եկել են, մտավախություն, ամեն դեպքում, ունեմ»:

Հովհաննես Չամսարյանը տեղեկացրեց նաեւ, որ իր գրասենյակ են ժամանել Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատակիցները, Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը: Այնտեղ է նաեւ իր ներկայացուցիչ Արամազդ Կիվիրյանը:

Փաստաբանի խոսքով՝ տեղի ունեցող անօրինականության մասին առաջիկայում կբարձրաձայնեն:

ԱԱԾ քննիչների կողմից փաստաբանի գրասենյակում քննչական գործողություններ կատարելու վերաբերյալ հայտարարություն է տարածել ՀՀ փաստաբանների պալատը՝ նշելով, որ պալատի ներկայացուցիչներն այլ փաստաբանների հետ միասին գտնվում են փաստաբանի գրասենյակում և չեն թույլատրում 2 համակարգիչների առգրավումը: Պալատը բացի «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 7-րդ կետից, մեջբերել է նաեւ նույն հոդվածի 6-րդ կետը, որում մասնավորապես նշվում է. «Փաստաբանի բնակարանը, տրանսպորտային միջոցը կամ գրասենյակը, ինչպես նաև փաստաբանական կազմակերպության գրասենյակը չեն կարող խուզարկվել փաստաբանական գործունեության հետ առնչվող հանգամանքները պարզելու կապակցությամբ: Չի թույլատրվում փաստաբանին խուզարկել իր մասնագիտական պարտականություններն անմիջականորեն կատարելիս:

Նշենք, որ Հովհաննես Չամսարյանն «Աշտարակ կաթ»-ի գործով ներկայացնում է «Պարգեւ» ՍՊԸ-ի շահերը: «Աշտարակ կաթ» ընկերության անունը շոշափվեց անցած տարի ամռանը, երբ «Աշտարակ կաթ» ՓԲԸ-ի նախկին սեփականատեր Աշոտ Ափոյանը հայտարարեց, որ գործարանը «ռեյդերային զավթման զոհ է դարձել «Պարգեւ» ՍՊԸ-ի կողմից»:

Միլենա Խաչիկյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4025 դիտում

Մյասնիկյան գյուղի բնակչի տնից ապօրինի զենք-զինամթերք և թմրամիջոց է հայտնաբերվել

Հայտնի է ԱՄՆ-Իրան միջուկային համաձայնագրի շուրջ բանակցությունների օրը

Փրկարարները կանխել են ճաղավանդակի ընկնելու վտանգը

Ինչ է հարկավոր անել առողջապահական ապահովագրությունից օգտվելու համար. Տիգրանյանը մանրամասնում է. տեսանյութ

Մասուդ Փեզեշքիանը հրամայել է միջուկային հարցի շուրջ Միացյալ Նահանգների հետ բանակցություններ սկսել

Հայտնաբերվել է 451 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները

Քարաթափում՝ Երևան-Մեղրի ավտոճանապարհի՝ Ջերմուկ տանող հատվածում

Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով մեքենաների համար․ Աշոցքի, Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում

Ժաննա Անդրեասյանը «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել է Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականին

Հնդկաստանի զինված ուժերի պաշտպանության շտաբի պետն այցելել է ռազմական ակադեմիա, հանդես եկել դասախոսությամբ

Դեմ չեմ «սեքսի նախարարություն» ստեղծելուն, եթե Կարապետյանի ընտանիքի կանայք լինեն առաջին շահառուները. տեսանյութ

ԱԲ-ի նոր սերունդը կվերափոխի տնտեսությունը և կնպաստի ՀՀ-ում թվային վերափոխման քաղաքականությունների իրականացմանը

Թուրքիան ու Եգիպտոսը առևտրային համաձայնագիր են ստորագրել

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է․ երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով

Կառավարությունը պատրաստ է կառուցողական համագործակցության․ վարչապետն ընդունել է GRAWE-ի գլխավոր տնօրենին

Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով․ ձնախառն անձրև, լեռնային առանձին շրջաններում բուք կլինի

Տեխնոլոգիական կրթությունը դառնում է Հայաստանի այցեքարտերից մեկը․ Անդրեասյանը՝ Իսրայելի կրթության նախարարին

Արմեն Գրիգորյանն ընդունել է Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության պատվիրակությանը

Ռոբերտ Քոչարյանը սխալ է․ նա համադրել է գործազրկության անհամադրելի տվյալներ․ FIP

Մեկնարկում է «Տնտեսապես կայուն ընտանիքներ» նախաձեռնության 2026թ․ դիմումների ընդունումը․ ովքեր են շահառու

Նիկոլ Փաշինյանը Աբու Դաբիում կմասնակցի «Մարդկային եղբայրության համար» 2026 թվականի մրցանակաբաշխությանը

Ինչ ջերմաստիճան է կանխատեսվում փետրվարին

Սևանա լճում արդյունագործական որսի հսկողության արդյունավետության բարձրացմանը վերաբերող հարցեր են քննարկվել

Քննարկվել է պաշտպանության ոլորտում Հայաստանի և Հնդկաստանի միջև համագործակցության ներկայիս ընթացքը

«Մուլտի Լեոն» ՍՊ ընկերությունը Երևանում շուրջ 16 տարի ապօրինի տարածքներ է օգտագործել. նախաձեռնվել է քրվարույթ

Հայաստանում աշխատանք փնտրողների ու գործազուրկների թիվը վերջին տարիներին էականորեն նվազել է. Հարությունյան

Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում

Վագիֆ Խաչատրյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Գեներալ Չաուհանին և Պապիկյանը բարձր են գնահատել Հայաստան-Հնդկաստան համագործակցության մակարդակը. տեսանյութ

Իջևան համայնքին է վերադարձվել 2,3 մլն դրամ մոտարկված արժեքով հերթական հողամասը. վարչապետ

Ռուսաստանում ուսումնական ինքնաթիռ է կործանվել. կան զոհեր

Նոր գործառույթ Yandex Go հավելվածում՝ վիրտուալ հերթի ձևավորում ծանրաբեռնված ժամերին ուղևորություն պատվիրելիս

Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը գործուղվել է Մանչեսթեր

Վարչապետի կողմից չկա և չի եղել որևէ որոշում՝ ԼԳԲՏ շքերթի անցկացման վերաբերյալ. լուրն ապատեղեկատվություն է

Հունիսի 1-ից «Հին Խնձորեսկ» պատմամշակութային արգելոցի մուտքը կդառնա վճարովի

Անգլերենի թեստերում եղել է խոտան. ովքեր համաձայն չեն արդյունքի հետ, կարող են մասնակցել նոր քննության. ԿԳՄՍՆ

Օդային ճանապարհով քաղաքացին ՀՀ է ներմուծել 845 գրամ կոկաին տեսակի թմրամիջոց

Նորատուսում վիճաբանություն-ծեծկռտուքից հետո 3 քաղաքացի տեղափոխվել է Գավառի հիվանդանոց

Սիմոնյանն ու ՀՀ-ում Իրանի դեսպանն անդրադարձել են տարածաշրջանային հետաքրքրություն ներկայացնող հարցերի

Իսրայելի յուրաքանչյուր թշնամի ԱՄՆ-ի թշնամին է. դեսպան Մայք Հաքաբի