Երևան
12 °C
Արփի լճի ջրային ծավալի նվազումն ուղղակիորեն կանդրադառնա լճի կենսաբազմազանության վրա: Այս մասին ՀԺ-ի հետ զրույցում ասել է Արփի լիճ ազգային պարկի նախկին տնօրեն Հովսեփ Սիմոնյանը: Ըստ նրա, ջրի թույլատրելի նվազման սահմանը 20 մլն խմ է, լիճը, սակայն ներկա պահին ընդամենն ունի 5 մլն խմ լցվածություն:
Ըստ Սիմոնյանի, իր տնօրինության ժամանակահատվածում, երբ Ջրային կոմիտեից ստացվել է պատվարի անվտանգությունն ապահովելու գործողություններն իրականացնելու համար ջրի մակարդակն իջեցնելու մասին գրությունը, իրենք դեմ են եղել: «Մենք գրել ենք, որ դա լուրջ խնդիրներ է առաջացնելու, նույնիսկ էդ ժամանակ Շրջակա միջավայրի նախարարն էլ գրեց, որ մեզ համար ընդունելի չէ: Ընդունելի տարբերակը մինչեւ 20 մլն խմ էր, դրանից ներքեւ արդեն խնդիրներ են առաջացնում: Թերակղզիներ ենք ունենում, որը հնարավորություն է տալիս, որ գազանները մտնեն լիճ: Մեզնից ինչ կախված եղել է, արել ենք գրագրության առումով, ժամանակին ահազանգել ենք, ասել ենք, արել ենք: Հիմա, թե ինչքանով է դա համադրելի եղել անվտանգության հետ, դա չեմ կարող ասել, որովհետեւ եթե խոսքը գնում է պատվարի անվտանգության մասին, էլ ես մասնագետ չեմ, չգիտեմ»,-ասաց Հովսեփ Սիմոնյանը:
Անկախ Արփի լիճ ազգային պարկի հորդորներից, Ջրային կոմիտեն լճի մակարդակը ջրթողումների արդյունքում ներկա պահին հասցրել է 5 մլն խմ-ի: Այսինքն մեռյալ ծավալի, ինչն, ըստ Հովսեփ Սիմոնյանի, անթույլատրելի էր: Այս կերպ խախտվել է լճի կենսաբազմազանությունը: Հիմա ձմեռը մոտենում է, նկատելի չէ խնդիրը, գարունը բացվելուն պես ամեն ինչ կերեւա,-ասաց Արփի լիճ ազգային պարկի նախկին տնօրենը: «Հիմա սեզոնը էնպիսին է, որ թռչունները դեռ բնադրելու խնդիր չունեն, բայց չգիտեմ, թե գարնանն ինչ կլինի: Խնդիրներ կլինեն, բայց թե ինչ հետեւանքներ հստակ կլինեն, ասել չեմ կարող: Բավական ձկնային պաշար կար, էդ ջրթողի հետ ձկնային պաշարները գնացին գետը, էդ ձկնային պաշարը թռչունների համար կերակուր էր եւ անհայտ է, թե վաղը էդ թռչուններն որ եկան ինչ է լինելու դրանց հետ»:
Ջրթողման մասին գրությունը Ազգային պարկը ստացել է ընթացիկ տարվա հուլիսին, օգոստոսի վերջին արդեն սկսվել է Արփի լճի մակարդակի իջեցումը: Ամեն ինչ արել է Ջրային կոմիտեն,-ասաց Սիմոնյանը: «Ջրի տերն իրենք են, դա նաեւ ջրամբար է, եւ նախատեսված է ոռոգման համար: Իրենք էդ իրավասությունն ունեն, մենք որպես պարկ ջրի հետ կապ չունենք: Ջրի մեջ եղած կենդանական աշխարհը մերն է, մենք ենք պատասխանատու, բայց ջրի քանակությունը, ջրթողը հիմնականում ջրային կոմիտեն է անում նախարարության ջրային գործակալության հետ համաձայնեցված»,-բացատրեց Սիմոնյանը:
Անկախ այս ամենից, Ջրային կոմիտեն տեղեկացնում է, որ մտահոգության առիթ չկա, քանի որ նոյեմբերի 20-ից հետո վերսկսվելու է ջրի կուտակումը։
Ունի՞ իսկապես 1950-ականներից շահագործվող Արփի լճի պատվարն այնպիսի վնասվածություն, որի վերականգնումը պահանջում էր լճի մակարդակի իջեցում մինչեւ մեռյալ ծավալ: Հովսեփ Սիմոնյանը չգիտի: Ասում է, տեղյակ չէ: Հնարավոր է, եւ կա խնդիր: «Էդ պատվարի շլյուզները որ կան բացվող-փակվող, որպեսզի կարողանան նորոգել, ջրի ճնշումը պատվարի վրա պետք է նվազեցվեր, իսկ որպեսզի նվազի, ջուրը պետք էր իջեցնել: Ջրային պետական կոմիտեն էդպես էր ասել: Չնայած մենք էդ տարբերակին դեմ էինք, բայց եթե վտանգ կա, ով կարող էր դեմ կանգնել: Եթե պատվարն իսկապես ունի խնդիր ու փլվի, ո՞վ էր պատասխան տալու»,- ասաց Հովսեփյանը, չհստակեցնելով նաեւ մեկ կարեւոր հարցի պատասխան եւս՝ արդյո՞ք տարածքում գործող ՀԷԿ-ն է լճի մակարդակի տարեցտարի նվազման իրական պատճառը:
«Ես չեմ կարող ՀԷԿ-ի կամ ՀԷԿ-երի մասին խոսեմ, չեմ ուզում դիլետանտի տպավորություն թողնեմ, ես էն մարդը չեմ, որ օդի մեջի խոսակցություններով առաջնորդվեմ: Մեզ ներկայացվել է, որ պատվարն ունի խնդիրներ եւ դա է եղել պատճառը»,- ասաց Հովսեփ Սիմոնյանը:
Նշենք, որ Հովսեփ Սիմոնյանն աշխատանքից ազատման դիմում էր ներկայացրել հոկտեմբերի 31-ին՝ առողջական խնդիրներով պայմանավորված: Սիմոնյանը պաշտոնավարում էր 2.5 տարի, աշխատանքային պայմանագրի ավարտին դեռ 2.5 տարի էլ կար: «Ճանապարհը վատն էր, ես էլ 2 ծանր վիրահատություն եմ տարել, Արփի լճում մթնոլորտային ճնշումը 600 մետրի շեղում է տալիս, առողջությունս չէր ներում, անհնար էր այդպես աշխատելն այլեւս»,-ասաց Ազգային պարկի նախկին տնօրենը:
Արմենուհի Մինասյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Մեքենան բախվել է ավտոբուսին, ապա էլեկտրասյանը․ վարորդը Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում է
6.7 մլն դրամի համակարգչային հափշտակություն կատարած անձի մասով քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում․ հասցեներ
Ով է Երևանում հանդիպակաց երթևեկող վարորդը և ինչու է դիմել նման քայլի. ՆԳՆ-ից պարզաբանում են
Հունիսի 1-ից հուլիսի 19-ը ՀՀ-ից արտահանվել է 7654 տոննա ծիրան․ Իսպանիա, նաև Պորտուգալիա արտահանում չունենք
Բարձր եմ գնահատում Բելգիայի աջակցությունը ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանը․ վարչապետի ուղերձը Բարտ դե Վևերին
Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը պաշտոնը ստանձնելուց հետո հայտնել է կառավարութան կազմը
Կոտայքի մարզի բազմաթիվ բնակավայրերում գազ չի լինի
Մալիշկա գյուղի համայնքային նշանակության հողատարածքում ապօրինի արդյունահանվել է հրաբխային բազալտ․ տեսանյութ
«Գորիս» ՔԿՀ-ի շենքային պայմանները չեն համապատասխանում ոլորտում գործող միջազգային չափանիշներին․ ՄԻՊ
Լույս աշխարհ է եկել փոքրիկ Տիգրանը․ Արփինե Սարգսյանն այցելել է Մարմարիկ՝ Պետրոսյանների ընտանիք
Անհամբեր սպասում եմ Ձեզ հետ սերտ համագործակցությանը․ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ՄԹ նորընտիր վարչապետին
Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի
Հուլիս ամսվա ընթացքում կնշանակվի «Արարատցեմենտ»-ի կառավարիչը․ ովքեր կշարունակեն աշխատել․ Պապոյան
Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ՝ Տիգրան Արզաքանցյանի որդու և առաջին կնոջ
Նա գրկեց ինձ, սփոփում էր և մի քանի անգամ խնդրեց չարտասվել․ Մեսսին՝ Յամալի մասին
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն չի ձերբակալվի ԱՄՆ-ում. Թրամփ
Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Պարագվայի միջև միջխորհրդարանական կապերի ակտիվացման հնարավորությունների շուրջ
ՆԳՆ ծառայողների կատարողականի գնահատման համակարգը պետք է հիմնված լինի չափելի թիրախային ցուցանիշների վրա
Կալուգացու խմբակցությունը գերազանցում է բոլոր ռեկորդները, այս արագությամբ դեռ ոչ մի խմբակցություն չեն լքել
Հնդկաստանում ջրհեղեղներից ավելի քան 170 հազար մարդ է տուժել
Ծառուկյանը քրեաօլիգարխիկ ենթամշակույթի կրող է. նա գործիք է, այլ երկրի շահերի պաշտպան. Ազատ Արշակյան. տեսանյութ
Ինքնաբացարկների նոր դիմումներ «Ուժեղ Հայաստան»-ից
Քիչ մարդիկ կգտնվեն, որ ասեն՝ Ծառուկյանին ձերբակալելու կամ ունեցվածքը վերադարձնելու հիմքեր չկան. տեսանյութ
Apple Pay-ը և Google Pay-ն արդեն հասանելի են հանրային տրանսպորտում․ Ավինյան
Երևանում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել
Հայաստանը հետևողականորեն նախապատրաստվում է COP17-ին՝ նպատակ ունենալով ապահովել բարձր մակարդակի համաժողով
Լիլիթ Մակունցը չի վերցնի պատգամավորական մանդատը
Իրականացվել են ջրի և կենսաբանական նմուշառումներ․ ինչ է հայտնի Բյուրեղավանի աղիքային վարակների դեպքերից
Հաստատվել են ՀՀ լեզվական պետական քաղաքականության հիմնադրույթները
Եղվարդի Երևանյան 3/47 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը
ՀԿԱԾ 2026-ի առաջին կիսամյակի արդյունքները գերազանցել են նախորդ տարվա համադրելի ցուցանիշը․ հաշվետվություն
1 արծաթե և 1 բրոնզե մեդալ Կենսաբանության 37-րդ միջազգային օլիմպիադայում
Վաղարշապատի համայնքապետարանի հարակից հատվածում երթևեկության փոփոխություն է կատարվել
Ալավերդիում 12 ժամ ջուր չի լինի․ հասցեներ
17-ամյա տղան «Տելեգրամ»-ով ձեռք է բերել թմրանյութ, օգտագործել, իրացրել՝ տեղադրելու միջոցով․ նա ձերբակալվել է
Ես հպարտ եմ ձեզանով․ Շակիրան դիմել է Մեսսիին և Արգենտինայի հավաքականին
Աննա Հակոբյանը Եթովպիայում է, մասնակցում է միջազգային համաժողովի․ տեսանյութ
COP17-ին ընդառաջ ՔԿ փորձաքրեագիտական կենտրոնի փորձագետները մասնակցել են դաշտային վարժանքի
Ի գիտություն բուհերի ընդունելության հիմնական մրցույթից դուրս մնացած դիմորդների․ ԳԹԿ հայտարարությունը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT