Բողոքի ակցիա Գյումրու լոկոմոտիվային դեպոյում.մարդատար եւ բեռնատար գնացքները չեն շահագործվի նաեւ վաղը(տեսանյութ)

Այսօր կեսօրն անց բողոքի ակցիա է սկսվել Գյումրու լոկոմոտիվային դեպոյում: Մարդատար եւ բեռնատար գնացքները չեն շահագործվել: Գնացքները ոչ միայն Գյումրիից չեն շարժվել, այլեւ չեն եկել Երեւանից: Թբիլիսի մեկնող գնացքը եւս չի շահագործվել: Մեքենավարները ՀԺ-ի հետ զրույցում ասացին՝ սա ոչ թե գործադուլ է, այլ իրենց իրավունքի պաշտպանություն: Ըստ նրանց՝ իրենք 11 ամիս առաջ էին նման բողոքի ակցիա արել եւ ՀԿԵ ղեկավարությունից պահանջել էին աշխատավարձի չափի վերանայում: Խոստացել էին եւ խնդրել ժամանակ, որի հետ մեքենավարները համաձայնել եւ շարունակել են աշխատանքը մինչեւ այսօր առավոտ:

«11 ամիս ամեն ամիս խաբելով՝ աշխատացրել են: Ամեն անգամ մյուս ամիս, մյուս ամիս, ու դրանից հետո էլ էս նոր պռիկազը եղավ: Մենք կստանայինք 50 տոկոս երկարամյա աշխատավարձ, իրանք ասեցին արեք էդ 50 տոկոսն աշխատավարձ չհաշվենք, 25 տոկոսը դարձնենք պարգեւավճար, մյուս 25 տոկոսն էլ տանք մյուս աշխատակիցներին, որ ոգեւորվեն, աշխատեն: Հետո նոր հրաման եկավ, որ եթե երկաթգծի ղեկավարությունը չկարողանա իրա պատվերները կատարե, պռեմիան կկտրենք, մենք էլ բողոքեցինք ու բացատրեցինք, որ մեր աշխատանքը, եթե թերի չի եղել, իրանք իրավունք չունին նման քայլ ենեն: Իրանք էդ մեր փողը տվեցին: Ու մենք էլ իրանց առաջարկեցինք, որ մեր գումարն ավելացնեն, էլ պռեմիա ու ուրիշ  բաներ չտան: Իրանք հա՛մ գիշերային աշխատանքից են կտրել, 50-ից իջըցրին 30 տոկոս, հա՛մ վռեդնստից են կտրել, էլի, 20 տոկոս: Եղավ, որ 40 տոկոս մեզնից հանել են: Հմի արդեն մեզի 40 պետք չէ, 30 տոկոս բարձրացնեն, մեկ ժամի համար 290 դրամ սարքեն, էլի աշխատինք: Ըսեցին ֆինանսական դակումենտ է, Ռուսաստանով է, մենք էլ համաձայնեցինք նորմալ աշխատենք, մինչեւ իրանք էդ հարցերը կարգավորեն: Էդ պակասով մինչեւ էսօր աշխատել ենք, բայց հմի լրիվ ուրիշ բան են բերել ու գումարն էլ չեն ավելցրել: Մենք համաձայն չենք ու չենք աշխատի: Ոչ թե գործադուլ է, այլ ով համաձայն չէ նոր պայմանի հետ, չի աշխատել: Եթե մեկը կա, որ կաշխատի, ուրեմն՝ թող աշխատի»,- ասացին մեքենավարները:

Գյումրի ժամանած Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը մեզ հետ զրույցում ասաց, պահանջվում է ներկա պահին գործող աշխատավարձի 30 տոկոսի բարձրացում: Ծագած խնդիրն օրվա ընթացքում քննարկել են ՀԿԵ ղեկավարության հետ: «Մենք ֆինանսական բլոկի հետ էլ զրուցեցինք, էն հնարավորությունը, որը որ կա, եթե բոլորինն ենք բարձրացնում, 10 տոկոսի սահմաններում կլինի: Ես նաեւ առաջարկեցի, որ բոլոր հարցերը քննարկենք հոկտեմբերի 25-ին Մոսկվայում կայանալիք տնօրենների խորհրդի նիստում, բայց աշխատակիցներն ուզում են հենց հիմա այդ լուծումը գտնել: Նման բան հնարավոր չէ, որովհետեւ այդ տոկոսների տակ լուրջ ֆինանսական միջոցներ են, դա լուրջ հաշվարկ է պահանջում, եւ այս պահին ՀԿԵ-ն չի կարող իրենց խոսք տա, որ 30 տոկոսով կբարձրացնի աշխատավարձը: Իրենց աշխատավարձը միջինը, առանց հարկերը հանելու, 360.000-ից 400.000-ի կարգի է, հարկերը չհանած՝ իրենք ուզում են՝ դա 30 տոկոսով բարձրանա, որովհետեւ ասում են՝ մեքենավարի աշխատանքն ամենապատասխանատու աշխատանքներից մեկն է եւ լարված են աշխատում: Նրանք նաեւ ասացին, որ ժամանակին գիշերային ժամերի աշխատանքի դիմաց ստացել են 20 տոկոս հավելավճար եւ 20 տոկոս ստաժի հետ կապված: Իրենց ասելով՝ 40 տոկոսի կորուստ ունեն եւ հիմա ուզում են, որ 30 տոկոսով ավելացնեն: Մենք մեր քաղաքացիների շահերը հաշվի ենք առնում, խնդիրը բարձրացրել են, ուրեմն՝ կա ինչ-որ հարց, բայց պետք է նստել եւ քննարկել այդ հարցերը»,- ասաց նախարարի տեղակալը:

Մոսկվայում հոկտեմբերի 25-ին, ըստ Արմեն Սիմոնյանի, այս հարցը կքննարկվի, սակայն լուծման տարբերակներից մեկն էլ աշխատակիցների կրճատման ճանապարհն է: Այս մասին այսօր մեքենավարներին տեղյակ պահվեց: Դրա հետ համաձայնողներ չեղան: Տարբերակին նաեւ նախարարի տեղակալը կողմ չէ: Ասաց՝ ներկա պահին երկաթգծում 3060 աշխատող կա, եւ դա այն օպտիմալ թիվն է, որով կարող  է երկաթգիծը նորմալ աշխատել: Այսինքն՝ եթե կրճատում լինի, ապա ե՛ւ ծառայության էֆեկտիվությունը կընկնի, ե՛ւ աշխատանքը կխափանվի:

Արմեն Սիմոնյանը հույս ուներ, որ կեսօրից մինչեւ կեսգիշեր շարունակված քննարկումների արդյունքում վաղն աշխատանքի դուրս գալու որոշում կկայացնեն մեքենավարները: Եղավ, սակայն, հակառակը: Որեւէ գնացք վաղը չի շահագործվի ո՛չ Գյումրիում, ո՛չ Երեւանում, ո՛չ Սանահինում: «Մենք մեր պահանջը դրել ենք, ու ֆսյո: Չնայած մենք եգուց կհավաքվինք, բայց չենք աշխատի»,- ՀԺ-ին տեղեկացրին ՀԿԵ Գյումրու մեքենավարները:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4869 դիտում

Մխիթար Հայրապետյանը չի վերցնի պատգամավորական մանդատը. նա նախարարի պաշտոնում էլ չի մնա

Իրանը հուսահատորեն ցանկանում է հանդիպել՝ փորձելով վերջ դնել հակամարտությանը. Թրամփ

Ծառուկյանի հարցաքննությունը ավարտվել է. նա կրկին տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ

Ձերբակալվել են 30 և 43-ամյա տղամարդիկ. ատրճանակին նմանվող առարկան թողել են նստատեղերի միջև գտնվող պահոցին

Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր

Կողբում «Օպել»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել ձորում․ վիրшվորները անչափահասներ են

Ռուբեն Ռուբինյանի կարգադրություններով՝ ԱԺ նախագահի 4 օգնական և խորհրդական ազատվել են պաշտոններից

Հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասում

Ըմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ տեսանյութ

Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը դադարեցնում է համայնքի ղեկավարի իր լիազորությունները և վերցնում մանդատը

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը

Զինծառայող է մահացել. նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ

Քիմիական զենքով հարձակման սցենար-դաշտային վարժանք` COP17-ի անվտանգ անցկացումն ապահովելու նպատակով

Փրկարարները հայտնաբերել են օտարերկրացի զբոսաշրջիկին և ուղեկցել Գավառ

Դուք տուֆտում եք. Սերժիկն ու Ռոբերտը դուրսպրծուկ են, Մոսկվան բերեց, զոնայի օրենքով էին շարժվում. տեսանյութ

1 արծաթե և 4 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկայի 67-րդ միջազգային օլիմպիադայում

«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում

Նախարարությունը մեկնաբանել է ՌԴ-ի՝ ՀՀ-ի սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերի գործողությունը կասեցնելու լուրը

Կարապետյանի թիմը փողի շուրջ հավաքված խումբ է, նա կասկածներ ունի, չիստականեր է անում. Առաքելյան. տեսանյութ

Նարեկ Կարապետյանի մասով դատախազությունից ստացել ենք միջնորդություն, որ քրեական հետապնդում լինի. Հովակիմյան

Արթուր Պողոսյանի հրամանով 35 քննիչ համալրել են Քննչական կոմիտեն

Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն

«KamAZ»-ը Նուբարաշենի աղբավայրի մոտ փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանnցում

Արթուր Սերոբյանը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ

Դեպքը տեղի է ունեցել հունիսին. աղջիկները հայտնաբերվել և ներկայացվել են ՔԿ. ՆԳՆ

Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Անրի Վեռնոյի փողոցում

Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կնպաստի Հարավային Կովկասի զարգացմանը. Մերց

ՀՀ դեսպանը Վալոնիայում բարձրացրել է հայկական արտադրանքի ներկայացվածության հարցը

Քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները

Ծիտիկի դուրս գալու միակ տարբերակն այն է, որ հրաժարվի ապակուն բախվելու տրամաբանությունից. վարչապետ. տեսանյութ

Պապոյանը մասնակցել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստին. քննարկվել է 2026-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը

Կարող եմ պարզ ճակատով ասել՝ ՀՀ Ազգային Ժողովի 2026 թվականի ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ

Հյուսիսային պողոտայում գործող հանրային սննդի օբյեկտում արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել

Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները լայն մասշտաբների են հասել. Ալիև

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել

Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները

Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները

Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ