Լավրովը պետք է ավելի նրբանկատ լիներ եւ Փաշինյանին ցիտելուց բացի խոսեր նաեւ Ալիեւի մասին. Թեւան Պողոսյան

Վաղը Հայաստանում կավարտվեն լայնածավալ զորավարժությունները, որ սկսվել էին սեպտեմբերի 24-ից: Դրանց հաջորդելու են պլանային զորահավաքներ: Այս ընթացքում հակառակորդը սահմանին փոքր-ինչ ակտիվացել է: Հակառակորդի ակտիվացում նկատվում է նաեւ քաղաքական եւ հրապարակային դաշտում: Մասնավորապես երեկ ելույթ ունենալով Սոչիում մեկնարկած «Վալդայ» համաժողովի ժամանակ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն անդրադարձել է ՀՀ վարչապետի «Արցախը Հայաստան է, եւ վերջ» արտահայտությանը եւ փորձել հակադարձել. «Ղարաբաղն Ադրբեջան է, եւ բացականչական նշան»,- ասել է Ալիեւը:

Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն էր նույն «Վալդայ» ֆորումի ժամանակ վիճահարույց հայտարարություն է արել: Այս ամենի շուրջ զրուցել ենք «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն»-ի ղեկավար, ՀՀ նախագահի խորհրդական Թեւան Պողոսյանի հետ.

- Պարո՛ն Պողոսյան, վաղը կավարտվեն զորավարժությունները: Արդյոք, ըստ ձեզ, աննախադե՞պ էին այդ զորավարժության ծավալները, եւ դրանք ի՞նչ տվեցին մեր երկրին, բանակին:

- Պետք է գիտակցենք, որ 2016 թվականի ապրիլյան սրացումներից հետո դասեր ենք քաղել մենք, դասեր է քաղել Արցախի պաշտպանական բանակը, դրա հետ միասին նաեւ Ադրբեջանն է իր դասերը քաղել: Թեեւ մենք իսկապես ունեցել ենք հաղթանակ, բայց հասկացել ենք, որ կան բացեր, որոնք պետք է կազմակերպել եւ լրացնել: Եվ ես շատ ուրախ եմ, որ դրանից հետո անցել ենք բոլոր այդ բացերի լրացմանը: Ես այսօրվա այդ զորավարժությունների իրականացումը համարում եմ հենց այդ բացերից մեկի լրացմանն ուղղված քայլ. չէ՞ որ եթե ցանկանում ես խաղաղություն, պետք է պատրաստ լինես պատերազմի: Ինչպես վարչապետ Փաշինյանն ասաց, մի քանի ժամում կամ մեկ օրվա ընթացքում մենք կարողացանք ստուգել մեր բոլոր համակարգերը, թե ոնց կարող ենք կրկնապատկել մեր Զինված ուժերի քանակը: Դա պետք է լինի ոչ թե մեկանգամյա գործողություն, այլ՝ մշտական: Ես հույս ունեմ, որ այս մեծածավալ զորավարժություններից հետո կստուգվեն նաեւ մնացած այլ ստորաբաժանումները եւ միգուցե ավելի նեղ մասնագիտական աշխատանքներ տարվեն: Ես կցանկանամ, որ մեզ մոտ «Նախնական զինվորական պատրաստություն» առարկան փոխի իր բնույթը եւ ունենանք շատ երիտասարդական ճամբարներ, ինչպիսիք ժամանակին Երկրապահն ուներ եւ հիմա էլ ունի, կամ ինչպիսիք կազմակերպում է Վովա Վարդանովի ջոկատը, որտեղ իսկապես երեխաներին պատրաստում են՝ հայրենիքը պաշտպանելու: Ես ուրախ կլինեմ, եթե առաջին օգնության դասընթացներն սկսվեն դպրոցից եւ դա լինի պարբերական: Այստեղ կանդրադառնայի ձեր բառին՝ աննախադեպ: Ես կցանկանամ, որ այնքան անգամներ ունենանք այսպիսի զորավարժություններ եւ ամեն անգամ այնքան հզոր ձեւով կարողանանք ստուգել ինքներս մեզ, որ աննախադեպ բառը դառնա անիմաստ, այլ պարզապես ասենք՝ հերթական: Միայն այդպես ենք պատրաստ լինելու, իսկ մեզ թշնամի համարող Ադրբեջանն այդպես է հասկանալու, որ հայկական կողմը միշտ պատրաստ է: Երբ պատրաստ լինենք պատերազմի, իմացեք, որ ապահովելու ենք խաղաղություն:

- Դուք հիշատակեցիք Սիսիանում վարչապետի արած հայտարարությունից մի հատված, թե ինչպես է հաջողվել 24 ժամվա ընթացքում ձեւավորել մեր բանակին հավասար եւս մեկ բանակ: Ըստ ձեզ՝ ինչի՞ շնորհիվ է դա հնարավոր դարձել:

- 2016-ի ապրիլյան սրացումների օրերին մեկ օրվա մեջ բազմաթիվ կամավորներ գնացին առաջնագիծ: Այսինքն՝ երբ որ վտանգն իրական է լինում, մենք դա անում ենք: Ես ուրախ եմ, որ հիմա ավելի կազմակերպված ենք անում: Դա այն կազմակերպվածությունն է, որ պետք է ամեն օր մեզ մոտ զարգանա: Մենք, պետք է զորավարժություններ անելով, մեր մեջ զարգացնենք ներքին կազմակերպվածությունը:

- Այս զորավարժությունների ընթացքում, ինչպես եւ կանխատեսվում էր, հակառակորդն ակտիվացել էր: Երեկ Տավուշում զոհ ունեցանք, ավելի վաղ Արցախում զինվոր էր վիրավորվել: ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հայտարարել է, որ Ադրբեջանի այս գործողություններն անպատասխան չեն մնա: Ըստ ձեզ՝ սա չի՞ սրի իրավիճակը:

- Տեսեք, 1994 թվականի զինադադարի կնքումից հետո ամեն անգամ, երբ Ադրբեջանը փորձել է սրել իրավիճակը կամ կրակել է, պատասխան եղել է: Այնպես որ բնական եւ ընկալելի է, որ որեւէ զոհ անպատիժ չի մնալու եւ այդ պատիժը պետք է այնքան անհամարժեք լինի, որ Ադրբեջանը 20 անգամ ավելի շատ մտածի որեւէ արկածախնդրության գնալուց առաջ: Երկրորդ խնդիրը. ես հակառակորդի ակտիվացումը չէի կապի միայն զորավարժությունների հետ: Երեկ «Վալդա»-ում ելույթ էր ունենում Ալիեւը, որն ինչ-որ չափով պատասխանում էր վարչապետի ներկայացրած մոտեցմանը: Իսկ մենք գիտենք, որ ցանկացած հանդիպումից առաջ, միջազգային որեւէ ամբիոնից խոսելուց առաջ Ադրբեջանը փորձում է գնալ սրացումների, որ ասի, թե տեսեք՝ մենք այսպես ենք խոսելու եւ բացի խոսքից կարող ենք նաեւ «գործով» ապահովել: Մենք պետք է զգոն լինենք միշտ, բայց ամեն անգամ, երբ որ Ալիեւը մեկնում է որեւէ տեղ, պետք է սահմանում իրավիճակն ավելի զգոնանա: Ես կարող եմ ասել, որ Ադրբեջանն այսօրվա դրությամբ ունի քաղաքական որոշում՝ հարցը լուծելու ռազմական ճանապարհով: Դրա մասին են նաեւ «Վալդա»-ում Ալիեւի խոսքերը: Եվ միայն մեր պատրաստակամությունից եւ մեր գործողություններից են կախված լինելու՝ ոնց ենք պարտադրելու խաղաղություն:

- Նույն «Վալդա»-ում ելույթ ունեցավ նաեւ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը եւ ասաց, որ Փաշինյանի՝ «Արցախը Հայաստան է, եւ վերջ» հայտարարությունը չի նպաստում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի համար բարենպաստ մթնոլորտի ձեւավորմանը: Ինչպե՞ս եք գնահատում այս հայտարարությունը:

- Առաջինը՝ Լավրովը, ինչպես համանախագահ երկրի ներկայացուցիչ, պետք է ավելի նրբանկատ լիներ եւ ոչ միայն Փաշինյանին ցիտեր, այլ նաեւ ասեր, որ նույն կերպ Ալիեւի տարբեր հայտարարությունները չեն նպաստել ժամանակին խաղաղ բանակցություններ տանելուն: Այդ ժամանակ կասեի, որ իմաստ կա: Բայց մյուս կողմից հնարավոր է, որ այդպես է պատասխանել հարցին, քանի որ Ալիեւն այդ րոպեին Ռուսաստանում էր: Իրականության մեջ այդքան էլ ոչ թե կարեւորության խնդիրն է, այլ պետք է մի բան գիտակցել. դիվանագիտությունը՝ դիվանագիտություն, միջազգային հարաբերությունները՝ հարաբերություններ, բայց իրականում Արցախի հարցի լուծման բանալին գտնվում է մեր ձեռքում: Այն, ինչ մենք իրականության մեջ ենք անելու, ուշ թե շուտ աշխարհը գալու է եւ ընդունի այդ փաստը, որ կա հողի վրա, իսկ դրա համար մենք պետք է զարկ տանք մեր գիտությանը, տնտեսությանը, ռազմաարդյունաբերությանը, ժողովրդագրությանը եւ կարողանանք ապահովել մեր անվտանգության խնդիրները: Դրանից հետո արդեն մնացած դիվանագիտական մարտավարական մոտեցումները, թե ով, ինչ, երբ, որտեղ, ոնց է ասել, ինչքան է նպաստում, չի նպաստում, դառնալու է երկրորդական խնդիր: Հակառակը՝ աշխարհին եթե պետք լինի հարցի լուծման մոտեցումները գտնել, սկսելու են մեզ հետ հաշվի նստել: Իսկ Ռուսաստանի ներկայացուցիչը միշտ խոսելու է այդ րոպեի Ռուսաստանի շահերից, ԱՄՆ-ի ներկայացուցիչը՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների շահերից, Ֆրանսիայինը՝ Ֆրանսիայի, բոլորը՝ իրենց շահերից: Իսկ մենք պետք է մեր շահերից խոսենք եւ երբեւէ չամաչենք մեր ասած խոսքից, այլ հակառակը՝ բոլորս միասնական մեկ բռունցք դառնանք եւ մեր շահերը տանենք առաջ: Այդ տեսակետից՝ Լավրովն ասել է, լսել ենք, անցել-գնացել է: Մենք մեր տնային աշխատանքը պետք է այնպես անենք, որ իրենք էլ սկսեն հասկանալ՝ պետք է շատ նրբանկատ լինել: Ուրախ եմ, որ ԱԳՆ-ն արձագանքել է դիվանագիտական լեզվով, բայց մենք էլ պետք է մեր խոսքն ասենք՝ որ, պարոն Լավրով, էդ խոսքից հետո եղել է Փաշինյանի ՄԱԿ-ում ելույթը, եղել են արտգործնախարարների հանդիպումները, որոնց մասին ձեր համանախագահը երեւի ձեզ զեկուցել է, ձեր ինչի՞ն է պետք լրագրողին այդպես պատասխանել: Մենք պետք է հասկանանք, որ միգուցե Ալիեւի այնտեղ լինելու ժամանակ Ռուսաստանն ինչ-որ խնդիրներ ուներ իրենց հետ լուծելու եւ փորձել է ի նպաստ Ռուսաստանի շահերի միայն այդ տեսանկյունից հարցին պատասխանել: Չմոռանանք այստեղ կապել այն մոտեցումը, որ նույն Ալիեւը «Վալդա»-ում ելույթ ունենալիս ասաց, որ պայմանավորվել են Ռուսաստանի հետ շարունակել ռազմաարդյունաբերական համագործակցությունը: Միգուցե եւ ունեն ինչ-որ մեծ կոնտրակտի խնդիր եւ փորձում էին այդ խնդիրն իրականացնել, դրա համար դիվանագիտորեն փորձում էր նաեւ այդտեղ նպաստել, որ հանկարծ որեւէ խնդիր չառաջանա: Բայց նորից եմ ասում՝ սա դիվանագիտության մարտավարություն է, որն ամեն երկիր, իր շահերից ելնելով, ընտրում է: Մենք պետք է շատ հանգիստ վերաբերվենք այդպիսի երեւույթներին եւ ոչ թե դրանից խնդիրներ ստեղծենք: Պետք է ներսում մեր խնդիրները ճիշտ կատարենք, որ հետո ասենք՝ դուք ինչ էլ ասեք՝ մենք ներսում լինելու ենք այս մեկ բռունցքը, միասնական ուժը՝ պատրաստ ամեն ինչին դիմակայելու, եւ թեկուզ 500 տարի այդ հարցը տանելու այնպես, որ լուծվի հայանպաստ:

- Պարո՛ն Պողոսյան, երեկ Զախարովան հայտարարեց, որ համանախագահներն այցելելու են տարածաշրջան: Ավելի վաղ Լավրովը խոսել էր՝ ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում արգելակում է առաջացել: Կարծում եք կա՞ արգելակում:

- Իսկ արգելակումը միշտ եղել է Ադրբեջանի կողմից: Ես երբեւէ չեմ տեսել հայկական կողմից արգելակման մոտեցումներ կամ խնդիրներ, Հայաստանը մեկ անգամ չէ, որ հաստատել է՝ ՄԽ համանախագահության ձեւաչափում շարունակելու ենք բանակցությունները, մենք կողմնակից ենք խաղաղ մեխանիզմների եւ միայն Ադրբեջանն է, որը որեւէ քայլ չի անում՝ կլինի դա նախկինում, թե հիմա: 1991 թվականից, երբ զարկ տվեց ռազմական ճանապարհով հարցի լուծմանը, երկու անգամ պարտվելուց հետո ամեն անգամ փորձում է ռեւանշի գնալ: Բնականաբար, իմ ընկալումներով, Ադրբեջանում կա ընդունված քաղաքական որոշում, հատկապես Կազանյան հանդիպումից հետո, որ միակ ճանապարհը, որով իրենք գնալու են, դա լինելու է ռազմականը: Որովհետեւ 2013 թվականից հետո ինքն սկսեց մեծ ծավալի ռազմամթերք գնել, նույն ձեւի զորավարժություններ է անում տարեկան շատ ու շատ քանակի, որ կարողանա հասկանալ՝ ոնց է լուծում այդ հարցը: Եթե ունենար ցանկություն խաղաղ ճանապարհով հարցը լուծելու, այդքան գումարներ չէր վատնի այդքան զենք գնելու համար, որովհետեւ զենքը չեն գնում նրա համար, որ դնեն ինչ-որ մի տեղ՝ պահեստում ժանգոտվի: Եթե զենք է գնում, բնականաբար էդ զենքը մի օր օգտագործվելու է: Այս ամենը լավ իմանալով՝ մենք պետք է դիվանագիտական դաշտում պատրաստ լինենք մեր գործողություններին, բայց, ամենակարեւորը, Ադրբեջանը մեկ լեզու է հասկացել՝ դա ուժի լեզուն է: Պետք է այնքան ուժեղ լինենք, որ ցանկացած պահի, երբ Ադրբեջանի մտքով անցնի որեւէ գործողություն անել, գիտակցի, որ պարտվելու է, որովհետեւ հայկական կողմն իրենցից ուժեղ է: Անվտանգության կոմպոնենտի մեջ ամենակարեւորը մեր միասնությունն է. պետք է ամեն ինչ անենք ՝ փայփայելու մեր միասնությունը: Պետք է ռեսուրսներն ուղղենք, որ մեր զինվորները, որոնք օր ու գիշեր առաջնագիծը պահում են, միշտ լինեն ամուր:

Տպել
13733 դիտում

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանի՝ Հայաստանի վերաբերյալ հայտարարություններին

Ինչքան ժամանակ է՝ մեզ ուզում են թևերի բաժանել, բայց մենք չենք բաժանվում. Վահագն Ալեքսանյան

ՔՊ-ում ինքնաքննադատության օր էր. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Աննա Հակոբյանը նոր լուսանկարներ է հրապարակել

Տիկնիկայինի դիմաց ունենք ներկայացումն արձանից սկսելու կամ այստեղ շարունակելու հնարավորություն. բացվել է Մանարյանի արձանը

Էմմա Պողոսյանը դարձավ ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն

Արսենյանը ՌԴ ԴԺ պաշտպանության և անվտանգության կոմիտեի նախագահին է փոխանցել Անդրանիկ Քոչարյանի ջերմ բարեմաղթանքները

Մի՛ մանիպուլացրեք հասարակությանը, Ցեղասպանության հարցը կեղտոտ ձևով շահարկում են հենց վայնասուն բարձրացնողները. Մկրտչյան

ԱՄՆ-ը բարձր է գնահատում Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման կանոնակարգը վավերականացնելու քայլը. Միլլեր

Գևորգ Պապոյանը Բեռլինում կհանդիպի Գերմանիայի գործարար համայնքի հայ ներկայացուցիչների հետ. ինչպես պետք է գրանցվել

Իսպանիայում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 140-ի. բազմաթիվ անհետ կորածներ կան

Կոստանյանն ու Հորդանանի ԱԳ նախարարության գլխավոր քարտուղարը կարևորել են ուղիղ չվերթներն ու վիզային ռեժիմների դյուրացումը

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Նիսսան»-ը․ վերջինը կողաշրջվել է, կան վիրավորներ

Ո՞ւմ ընտրվելն է առավել շահեկան ՀՀ-ի համար՝ Թրամփի՞, թե՞ Հարիսի, և ինչ խնդիրներ կարող են լինել. մանրամասնում է քաղաքագետը

ՀՀ նախագահը դատավորներ է նշանակել

Ուզբեկստանի հրավերով ԿԸՀ ներկայացուցիչները դիտարկել են Օլի Մեջլիսի օրենսդիր պալատի ընտրությունները

Համագործակցությունը եղել է օրինակելի. Վլադիմիր Կարապետյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Լվովի հայ համայնքի հետ

Արման Եղոյանն ու Շվեդիայի Ռիկսդագի պատգամավորը տարածաշրջանային հարցեր են քննարկել

Դիվանագիտական փոխատեղում և պաշտոններից հետկանչեր. նախագահի հրամանագրերով մի քանի երկրում ՀՀ-ն նոր դեսպաններ ունի

Անցկացրու՛ weekend Աբու Դաբիում

Վարչապետը ներկա է գտնվել Երվանդ Մանարյանի արձանի բացման արարողությանը (լուսանկարներ, տեսանյութ)

Նյութը տեղադրել է հարևանին պատկանող ավտոտնակի փոսակում և պայթեցրել. մանրամասներ Դիլիջանի դեպքից (տեսանյութ)

Հայտնաբերվել են մեծ քանակի տարատեսակ թմրամիջոցներ. կան ձերբակալվածներ (տեսանյութ)

Ադրբեջանը և ՌԴ-ն անընդհատ բողոքում են եվրադիտորդներից, որովհետև իրենց խանգարում են Հայաստանը իրար մեջ կիսել. Սարգսյան

Որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը

ԼՂ-ից տեղահանված միայնակ տարեցների համար կստեղծվեն ավելի բարենպաստ պայմաններ՝ հիփոթեքային վարկ ձեռք բերելու համար

Օդանավակայաններում գործունեություն իրականացնող տնտեսվարողների համար բացառություններ են նախատեսվել

Սովորել խնայել․ Խնայողությունների օրը՝ Idram Junior-ի հետ

ԱԺ-ն կողմ քվեարկեց պայմանագրային զինծառայության վերադարձած պահեստազորայինների՝ կենսաթոշակի վերաբերյալ նախագծին

Խաղաղության պայմանագրի շուրջ բանակցային գործընթացում լուրջ առաջընթաց է նկատվում. Բայրամով

Հրել է պարեկներից մեկին, ինչի հետևանքով վերջինս ընկել է առուն. 41-ամյա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել

Ջո Բայդենը Հելոուինի տոնակատարության ժամանակ «կծել» է երեխաներին (տեսանյութ)

Սուրեն Պապիկյանը՝ Զինված ուժերի ոչ մարտական կորուստների վիճակագրության մասին

ՀՀ ԿԸՀ պատվիրակությունը դիտարկել է Վրաստանի ընտրությունները

Դոլարն ու եվրոն շարունակել են թանկանալ. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հոկտեմբերի 31-ին

Դեսպան Բալայանը բարձր է գնահատել Բելգիայի քաղաքական աջակցությունը

ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել 14 թուրքական կազմակերպության նկատմամբ

Բյուրականի ճանապարհին Հնդկաստանի քաղաքացին մոտոցիկլետով կողաշրջվել է. նրան հոսպիտալացրել են

«Էնթերփրայզ Արմենիա»-ի աշխատակիցները այցելել են Ֆիլիպ Մորրիսի՝ տարածաշրջանում եզակի PMI Science Գիտահետազոտական կենտրոն

Ենթադրում եմ՝ «Բալասանյան» դաշինքի մեր գործընկերները որոշել են դուրս գալ քաղաքականությունից. Սարուխանյան