Շիրակի մարզից Չինաստան մթերք կարտահանվի, Գյումրիից կլինի ուղիղ չվերթ դեպի Չինաստան

27/09/2019 schedule13:23

Առաջիկայում Շիրակի մարզի բերքն ու բարիքը, Հայաստանում արտադրվող ալոհոլային եւ ոչ ալկոհոլային խմիչքները, հանքային ջրերը, հյութերն ու չրերը կհայտնվեն Չինաստանի Խայնան կղզում:  Այս մասին 3 ամիս առաջ ծավալված խոսակցություններն արդեն ամրագրված են հայ-չինական համաձայնագրով:

Գյումրի այցելած «Հայ-չինական հարաբերությունների տարածաշրջանային զարգացման հիմնադրամի» գործադիր տնօրեն Վլադիմիր Սիմոնյանցը լրագրողների հետ զրույցում ասաց, որ Հայաստանի հետ ապրանքաշրջանառության մասին համաձայնագիր ունեն: Հայաստանից Խայնան հասած ապրանքները կներկայացվեն այնտեղ բացվող Առեւտրի տանը: Ըստ Սիմոնյանցի, Խայնան կղին ընտրել են մեկ պարզ պատճառով: Տարեկան այնտեղ այցելում է 70 մլն զբոսաշրջիկ, հիմնական մասը չինացիներ: Կղզում իրենց հանգիստն անցկացնողները վճարունակ մարդիկ են, ովքեր կարողանում են իրենց նման շռայլություն թույլ տալ:

 Այդ զբոսաշրջիկների մեծ մասը եղել են նաեւ Հայաստանում, եւ գիտեն, թե այստեղ ինչեր կան: Հենց դրա համար էլ Առեւտրի տունը կբացվի այդ կղզում: «Հայկական մթերքը չինացիներին առաջին հերթին գրավում է իր էկո լինելով, դա առաջնայինն է: Հիմնականում խոսքը հանքային ջրերի, ալկոհոլային ու ոչ ալկոհոլային խմիչքների, հյութերի ու պահածոների մասին է: Ինչպես նաեւ նախատեսում են ամբողջական ծառայություններ մատուցել: Հայկական խոհանոց չկա, բայց շնորհիվ Հայաստան ժամանած չինական պատվիրակության անդամների, որոնք դեռ այստեղ 5 օր կմնան, նաեւ այդ հարցը երեւի կարգավորվի: Մենք ամեն օր նրանց  զարմացնում ենք հայկական խոհանոցով,  եւ անընդհատ նրանք  աչքերը զարմանքից լայն  բացում են, քանի որ չեն պատկերացնում, թե ինչպես է հնարավոր սովորական  մթերքից պատրաստել այնպիսի ուտեստ, որ համից չկշտանան, մատներն ել հետն ուտեն»,-ասաց «Հայ-չինական հարաբերությունների տարածաշրջանային զարգացման հիմնադրամի» գործադիր տնօրեն Վլադիմիր Սիմոնյանցը:«Իրենք քննարկում են ունեցել Հայաստանի ֆինանսական  ղեկավարների հետ, եվ կարծես թե եկել են համաձայնության մեր երկրից դուրս հանվող ապրանքների Չինաստանում ներկայացվածության պարագայում ԱԱՀ-ից այնտեղ ազատվելու մասով: Սա բավականին գրավիչ է դարձնում մեր որակյալ էկոլոգիապես սննդային մթերքները: Թե ի՞նչ կարտահանվի, կորոշվի քննարկման արդյունքում: Կստեղծվի հանձնախումբ, իրենք կներկայացնեն ինչն է հետաքրքրում, գիտենք, որ չրի կարիք կա, ոչ թե հյութեր պատրաստելու համար, այլ թեյ, ինչպես նաեւ որոշ բույսերի ու դեղաբույսերի պահանջարկ կա»,-ասաց Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը:Գյումրի այցելած չինական պատվիրակության հիմնական հետաքրքրությունը միայն այս ծրագիրը չէ: Չինական կողմը հիմնականում լուրջ շահագրգռվածություն ունի բազալտի եւ բազալտի թելերի արտադրության հետ կապված: Շիրակի մարզի տարբեր հանքերում են եղել, նաեւ Լոռին ունի բազալտի լավ հանքեր: Կուսումնասիրեն, կհասկանան, ինչպես են համագործակցելու: «Մեր ներդրողները Հայաստան եկան հիմնականում բազալտի արտադրությամբ լուրջ հետաքրքրվելու համար, սակայն այս օրերի ընթացքում իրենց համար պարզեցին, որ Հայաստանի ներուժն ավելին էր, քան զուտ բազալտի արտադրությունը»:

Հնարավո՞ր է արդյոք չինական կողմը նաեւ բնակարանային շինարարություն նախաձեռնի: Սիմոնյանցն ասաց՝ չի բացառվում: «Մենք Գյումրիում շրջելու ենք, մի քանի շինություններ ենք ուսումնասիրելու, որպեսի մեր գործընկերները հասկանան, թե որտեղ կարող են այդ բազալտն օգտագործել: Մենք արդեն Շիրակի մարզպետի կողմից մի տարածքի առաջարկ ենք ստացել Գյումրիում, դա արդեն ավարտուն շինություն է, որը կարող ենք օգտագործել կամ որպես տեխնոպարկ, կամ որպես Չինական ավանդական բժշկության կենտրոն»:

Ինչու՞ է համագործակցության սլաքն ուղղվել դեպի Շիրակի մարզ եւ Գյումրի: Հստակեցվեց. կարեւոր դերակատարությունն  այդ ընտրության մեջ բաժին է հասնում  «Շիրակ» օդանավակայանին: Երկրորդ տեղում է նոր բացվելիք մաքսատան առկայությունը: Չի բացառվում, որ մոտ ապագայում հենց Գյումրիի «Շիրակ» օդանավակայանից հնարավոր լինի Չինաստան թռչել: Չինական 3 ավիաընկերությունների հետ արդեն քննարկումներ են սկսվել Հայաստան-Չինաստան ավիափոխադրումների իրականացման համար: «Հիմա քննարկվում է, թե որ օդանավակայանը կլինի առավել հարմարավետ չինական ավիաընկերությունների համար՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ավիափոխադրումը բավականին երկարատեւ է: Այս առումով ավիաընկերություններն ունեն հատուկ պահանջներ, որոնք բավարարել է պետք: Մենք նաեւ դիտարկում են Գյումրու օդանավակայանը, քանի որ մոտ ապագայում ամուր կապեր ենք ունենալու այս քաղաքի հետ: Եթե Գյումրին համապատասխանի այդ պահանջներին, ինչպես նաեւ բավարարի չինական կողմի տեխնիկական պահանջները, այն մեր համար կլինի համար առաջին օդանավակայանը»,-ՀԺ-ի հետ զրույցում ասաց «Հայ-չինական հարաբերությունների տարածաշրջանային զարգացման հիմնադրամի» գործադիր տնօրեն Վլադիմիր Սիմոնյանցը:

Առաջիկայում Չինաստան կմեկնի Շիրակի մարզպետը, որպեսզի հենց տեղում առավել առարկայական  քննարկեն համագործակցության հնարավոր տարբերակները:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3273 դիտում

Սերժ Սարգսյանից կբռնագանձվեն շուրջ 630 մլն դրամ, ավանդների տոկոսագումար, անշարժ գույքերից մասնաբաժիններ և այլն

Մի դրամի ուժն ու Սիմֆոնիկ նվագախումբն ամփոփեցին Շիրակում մեկնարկած անտառային նախագիծը

Հայաստանի արդյունաբերությունը վերջին տարիներին կայուն աճ է գրանցում․ վարչապետի ելույթը Եկատերինբուրգում

Քանի ձենա, մի 100 հազար կոխենք ջեբը, ասենք էտի մեր կողմից․ ընտրակաշառքի նոր ձայնագրություն «Հայաստան» դաշինքից

ԿԳՄՍ նախարարությունը ցավակցություն է հայտնել Արտաշես Ալեքսանյանի մահվան կապակցությամբ

Արտաշատում գտնվող շուրջ 97 միլիոն դրամ կադաստրային արժեքով գույքը կվերադարձվի ՀՀ-ին. հաշտություն է կնքվել

Կասեցվել է Թալինում գործող լիմոնադի արտադրամասի գործունեությունը

Տեխնոլոգիաները կոչված են ոչ թե փոխարինելու մարդուն, այլ ազատելու նրան առօրյա աշխատանքից. Փաշինյանի ելույթը

Վարչապետը շրջայց է կատարել «Իննոպրոմ-2026» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի տաղավարներում. տեսանյութ

Մանդատ վերցնելու կամ չվերցնելու որոշումը ձեր ձեռքում չէ, դուք ընդամենը կամք կատարող եք, հրահանգ ստացող. Քլոյան

Չարենցավանի հատվածում կայծակի հարվածից վնասված կամրջի վերականգնումն ավարտական փուլում է

Թբիլիսյան խճուղում ավտոմեքենա է այրվել. վարորդը հոսպիտալացվել է

ՀՀ նախագահը Պակիստանում ՀՀ դեսպան նշանակելու հրամանագիր է ստորագրել

Ռուբեն Ռուբինյանն ու Մագդալենա Գրոնոն քննարկել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

Ռուսաստանը նոր զանգվածային հարված է հասցրել Կիևին. կան զոhեր և վիրավորներ

Ամիրյան փողոցը վերանվանվել է Պապ թագավորի փողոց, գործարարներին կոչ է արվում թարմացնել հասցեները

ԵԱՏՄ արդյունաբերական քաղաքականության խորհրդի նիստը նպաստավոր հնարավորություն է ստեղծում համագործակցելու համար

Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով կուղարկվի պրոպան գազ

Հիշում եք, չէ՞, կալուգացու մանկապարտեզը ուզում էր 1 դրամով աշխատել. քանի՞սն են 1 դրամով պատգամավոր աշխատելու

Դատախազությունը միջնորդագիր է ներկայացրել Սևանի ափին 3100 քմ մակերեսով հողամասի պայմանագրի դադարեցման համար

Նիկոլ Փաշինյանը ժամանել է Եկատերինբուրգ

Քրեական վարույթների շրջանակում 70-ից ավելի հասցեներում կատարվում են միաժամանակյա խուզարկություններ

Վարորդական իրավունքից զրկման ժամկետը պետք է լրանա ցանկացած դեպքում. 1 տարի անց կարող են դիմել, վերականգնել

«Արմատ մեդիա»-ի անձնակազմը հրավիրվել է Քննչական կոմիտե

Մեկը մանդատ վերցնելն արդարացնում է, թե՝ «զենք է», մյուսը, թե՝ «պայքարի միջոց»․ էդքան «շուստրի» քանի՞ հոգի եք

Ավտովթար-հրդեհ Երևանում. մեքենան բախվել է բազալտե եզրաքարին, ապա կոտրել երկաթե էլեկտրասյունը. կա վիրավոր

«Ուժեղ Հայաստանը» հայտնվել է իր իսկ ստեղծած ծուղակում, բայց ելք կա. Ռուբինյան

Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք

650 մլն դոլար է հատկացվում Դալմայի նոր այգիների, մետրոյի նոր կայարանի կառուցման և տրանսպորտի համար. Ավինյան

«Հայաստան» դաշինքը կվերցնի պատգամավորական մանդատները

Վերին Խոտանանի տարածքում բեռնատարը մկրատաձև դիրք է ընդունել և փակել ճանապարհը. ստեղծվել է մեծ խցանում

Քարաթափում Երևան-Սևան ավտոճանապարհին

Դդմաշենում 34-ամյա տղամարդը հnսանքահարվել է և հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել

Հուլիսի 9-ից ցիկլոնը կկորցնի իր ուժը, և տեղումները կդադարեն, ջերմաստիճանը կբարձրանա. Սուրենյան

Իրավապահները խուզարկություններ են կատարում Գագիկ Ծառուկյանի տանը և «Մուլտի Գրուպ» կոնցեռնի ընկերություններում

Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը

Վարչապետն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն

Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին մեքենան մասամբ հայտնվել է ձորակում

Ուկրաինան հրաժարվել է իր զինծառայողների մարմինները վերցնել Կոնստանտինովկայից․ ՌԴ ՊՆ

Կարսից Նախիջևան կառուցվող երկաթուղին կնպաստի Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի կապերի ամրապնդմանը. Ուրալօղլու