Շուտով կառավարության օրակարգում կլինի հանրաքվեի ինստիտուտը, որով հնարավոր կլինի 50+1 քվեարկությամբ ազատել համայնքապետին

2019-ի փետրվարին ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը հայտարարել էր, որ նախարարությունը նախաձեռնել է «Տեղական ինքնակառավարման մարմինների մասին» օրենքում փոփոխություն կատարել՝ ոչ լեգիտիմ համայնքի ղեկավարների պաշտոնավարումը կասեցնելու համար: 

Պապիկյանը նշել էր, որ դրա նպատակը բնակչի ձայնը լսելի դարձնելն է, եւ դրա հիմքում պետք է դրվի հանրաքվեի ինստիտուտը: Այսինքն, հանրաքվեով համայնքը կարտահայտվի՝ կողմ է արդյոք տվյալ համայնքապետի հետագա գործունեությանը, թե՝ ոչ: Սակայն 6 ամիս անց նախագծի մասին դեռեւս խոսք չկա:

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց, որ այս պահին հետաձգումը կապված է Ազգային ժողովի արձակուրդի հետ:

- Պարոն Պետրոսյան, ՏԻՄ-երում հանրաքվեի ինստիտուտ ներդնելու մասին հայտարարությունից 6 ամիս անց դեռեւս նորություն չկա, հնարավոր չի՞ դառնում այդ նախագիծն օրակարգ բերել:

- Չէի ասի հնարավոր չի դառնում: Ավելի շուտ կախված է Ազգային ժողովի արձակուրդներից: Մինչեւ ընթացիկ ամսվա վերջ ԱԺ-ն դեռ արձակուրդում է: Եթե չեմ սխալվում աշնանային նստաշրջանի առաջին նիստը սեպտեմբերի առաջին տասնօրյակի վերջում է լինելու, եւ ՏԻՄ օրենքի փոփոխություններն արդեն այդ ժամանակ պետք է մտնեն կառավարության օրակարգ, որպեսզի արդեն ուղարկվի ԱԺ՝ լսումների, քննարկումների: Ահա այդ շրջանում արդեն հստակ ձեւակերպումները կհասկանանք: Այսինքն, մեր քաղաքական թիմի տեսլականը դա է, որ գուցե հանրաքվեների ինստիտուտի որեւէ երեւակումով մենք մեր հանրությունից ազդակներ ստանանք, որ իրենք պատրաստակամ են խոշորացումների կամ բոլոր ՏԻՄ-երում արդեն համամասնական ընտրակարգի անցնելուն: Այդ ամբողջ գործընթացը, բնականաբար, կախված է ԱԺ-ի արձակուրդից վերադառնալու եւ բուռն քաղաքական գործընթացների մեկնարկի հետ:

- Այսինքն՝ նախագիծը գրեթե պատրա՞ստ է:

- Ավելի շատ քաղաքական կոնսուլտացիաներն են իրականացվել, մեր տեսլականն է դա, բայց դա դեռ նախագծի տեսք չի ստացել: Նախագիծն առաջիկա շաբաթների ընթացքում կպատրաստվի:

- Հանրաքվեի ինստիտուտը օրինակ Ամուլսարի պես խնդիրներն իր մեջ ներառելո՞ւ է, թե վերաբերվելու է միայն համայնքի ղեկավարներին ազատելուն:

- Չէ, դա բացառապես ՏԻՄ օրենքին վերաբերվող քննարկում է: Իսկ Ամուլսարի խնդիրը ինքներդ էլ տեսնում եք, այստեղ կա 2 հարթություն՝ բնապահպանական եւ քաղաքական: Որոշակի շրջանակներ քաղաքականացնում են, որոշակի շրջանակներ բնապահպանական գործնով են պայմանավորում: Բայց առհասարակ դրա մասին խոսք չկա: Հանրաքվեի ինստիտուտը մենք այս պահին քննարկում ենք ՏԻՄ նոր ընտրությունների, խոշորացման այս գործընթացների կոնտեքստում:

- Կարծես թե վերջին ամիսներին համայնքապետների դեմ բողոքի ակցիաներ չեն լինում: Ի՞նչ եք կարծում, մարդիկ այդ նախագծի՞ն են սպասում, թե նախագիծը լինելու դեպքում էլ այս պահին քաղաքացիների օրակարգում համայնքապետներից ազատվելն անհրաժեշտություն չէ:

- Որպես կանոն հեղափոխությունից հետո առաջին շրջանում, երբ նախկին՝ երկար տարիներ քաղաքական համակարգի մաս կազմած ՏԻՄ ղեկավարների հրաժարականներ եղան կամ հրաժարականների պահանջներ, կարծես թե առաջին փուլը անցանք մենք: Դրանով եմ ես պայմանավորում, որ այս պահին չկան նման պահանջներ: Ավելի ճիշտ՝ կան, բայց ոչ այնքան մասշտաբային, ինչպես նախորդ տարվա ընթացքում ունեինք: Նաեւ ասեմ, որ սա կապված է տարածքային կառավարման մարմինների, մասնավորապես՝ մարզպետի ինստիտուտի գործունեությամբ տարածաշրջաններում, քանի որ նախկինում նաեւ այս ինստիտուտի խեղված լինելու հանգամանքով էր պայմանավորված այն յուրացումներն ու չարաշահումները, որոնք թույլ են տրվել նաեւ այդ համայնքներում: Իսկ այս պահին, երբ վերահսկողական գործառույթները լիարժեքորեն իրացվում են, նաեւ վարչական վերահսկողություն է իրականացվում, մասնագիտական, իրավական գործիքակազմերն են լիարժեք աշխատեցվում, այդ կոնտեքստում արդեն կարող եմ ասել, որ այս պահին Կոտայքի մարզում, թեկուզ եւ հին համակարգից մնացած համայնքի ղեկավարների աշխատաոճում եւ վարվելակերպում որեւէ քաղաքական, առավել եւս՝ իրավական՝ անընդունելի վարքագիծ չկա բացարձակ: Այսինքն, կարծես թե վերափոխման այդ շանսը մարդիկ ճիշտ օգտագործել են եւ արդեն իրենց գործողություններով առաջ են մղում համայնքի ու պետության շահը: Իսկ նրանք, ովքեր փորձում են նախկին գործիքակազմերից օգտվել եւ նախկին քաղաքական մշակույթի կրողն են մնացել, նրանց հետ կապված կան քաղաքական տարաձայնություններ, կան իրավական պրոցեսներ, որոնց մասին դուք շատ լավ գիտեք:

- Եթե արդեն ԱԺ մտնի նախագիծը եւ ընդունվի, դա ենթադրո՞ւմ է, որ հանրաքվեի միջոցով 50+1 տոկոսը եթե դեմ լինի համայնքապետին, ապա նա պետք է ազատվի իր պաշտոնից:

- Այո, 50+1 պետք է լինի, որ հնարավոր լինի տվյալ համայնքի ղեկավարին հետկանչ անել, կամ քաղաքացիների կողմից, կամ ավագանու մեծամասնությամբ: Ավագանու ինստիտուտի անատամությունը նաեւ այն է, որ նրանց թիվ 1 վերահսկողական գործառույթի առանցքը պետք է լինի հետկանչի հնարավորությունը, բայց այս պահին համայնքի ավագանիների եթե ողջ կազմն էլ հրաժարականի պահանջ ներկայացնի, իրավակարգավորում չկա, որ տվյալ համայնքի ղեկավարը հրաժարական ներկայացնի, օրենքում նման սահմանում գոյություն չունի: Այս պահին 3 տարբերակ կա համայնքի ղեկավարի այդ աթոռն ազատելու. առաջինը ինքնակամ հրաժարականն է: Երկրորդը՝ դատական ակտի ժամանակ, երբ կոնկրետ մեղադրանք է առաջադրված՝ փորձաքննությամբ հաստատված է եւ նախաքննություն իրականացվող մարմինը միջնորդում է տարածքային կառավարման մարմնին կասեցնելու լիազորությունները տվյալ համայնքի ղեկավարի: Երրորդը կոռեկտ գուցե չի հնչում, բայց կենսաբանական մահն է, այլ տարբերակ այս 3 տարբերակներից զատ չկա, ուստի ՏԻՄ օրենքը այդ առումով մեր գնահատմամբ շատ թերի է եւ լրացումների կարիք կա:

- Որպես մարզպետ՝ ի՞նչ եք կարծում, եթե ներդրվի հանրաքվեի ինստիտուտ, ավագանուն էլ հնարավորություն տրվի պաշտոնանկ անել համայնքապետին, ձեր մարզում քանի՞ համայնքապետ կազատվի զբաղեցրած պաշտոնից:

- Դրան զուգահեռ նաեւ պետք է իրականացվի համայնքների խոշորացման գործընթացը, քանի որ ուզենք-չուզենք՝ համայնքների մեծ մասում, որտեղ դեռ ղեկավարները հներն են, ավագանու անդամներն էլ մեծ մասամբ գործող համայնքապետի դրածո կամ առնվազն գործող համայնքապետի հետ սեփական գործողությունները համաձայնեցնող անդամներն են: Այսինքն՝ գործող ավագանիների կողմից՝ գործող համայնքի ղեկավարներին հետկանչի պահանջ, ես կարծում եմ, 1-2 համայնքից ավելի չենք ունենա: Առաջինը բնականաբար Քասախ համայնքն է, որտեղ կա այս պահին նման քաղաքական օրակարգ: Այս նորմը, կարծում եմ, բացառապես գործելու է նոր սերնդի ավագանու անդամների եւ համայնքի ղեկավարների մոտ: Նորընտիր համայնքի ղեկավարների համար էլ սա ազդակ է լինելու, որ քաղաքացիները կամ ավագանին հարկ եղած դեպքում կարող են հետկանչի պահանջ դնել:

- Նախագիծը լայն շրջանակներում քննարկվե՞լ է:

- Ոչ, դեռ նոր պետք է քննարկվի: Դեռեւս քննարկվել է տարածքային կառավարման նախարարության շրջանակներում եւ մարզպետների հետ: Իսկ քաղաքական ուժերի հետ արդեն աշնան նստաշրջանում կքննարկվի:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4827 դիտում

Վենեսուելայում ազգային սուգ է հայտարարվել․ երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 1943-ի

Հանդիպում ունեցա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Երիտասարդական կառույցի հետ․ Պապիկյան․ տեսանյութ

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում

Հայաստանում ընտանեկան բռնությունն օրենքով թույլատրելի է․ Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել

Երևան-Արմավիր ճանապարհին ավտոմեքենա է այրվել․ վարորդը տեղափոխվել է ԲԿ

«Դատախազության աշխատողի օր» գրությունը և դատախազության տարբերանշանը՝ հեռուստաաշտարակի էկրանին․ տեսանյութ

Պուտինը «քցեց» Կարապետյանին, Քոչարյանին, Ծառուկյանին. ուզում են Սյունիքը ծախել, հարցերը լուծել. տեսանյութ

Վթարային ջրանջատում Վայոց ձորի մարզում․ հասցեներ

Երևանի համար հաստատվել է 650 մլն ԱՄՆ դոլարի ներդրումային փաթեթ․ Ավինյան

Ադրբեջան-Հայաստան կարգավորման գործընթացը հաջողությամբ շարունակվում է․ խաղաղությունն արդեն ձեռք է բերվել․ Ալիև

Կրտսեր պարեկի պաշտոնից առաջխաղացման կարգով նշանակումները կիրականացվեն խորհրդատվական կարծիքի հիման վրա

Որն է Սամվել Կարապետյանի «գաղտնի պլանը». հաջորդիվ ՌԴ-ն սպառնալու է, որ ռազմաբազան ՀՀ-ից կհանի. տեսանյութ

Ապօրինի ճանապարհով ձեռք բերված գույքի վերադարձը նաև արդարության վերականգնման գործընթաց է. Աննա Վարդապետյան

Եվրամիությունը հավատում է Հարավային Կովկասի խաղաղ և պայծառ ապագային. Ուրսուլա ֆոն դեր Լայեն

Եգիպտոսի դեսպանը պատրաստակամ է մշակույթի ոլորտում համագործակցության ակտիվացման առավելագույն ջանքեր ներդնել

Պուտինի վարկանիշի անկում, տնտեսական վիճակի վատթարացում․ ինչ են փաստում Gallup-ի հարցման արդյունքները ՌԴ-ում

Արծրուն Հովհաննիսյանը նշանակվել է ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի պետ

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հանրային ներդրումային կոմիտեի նիստը

Ինչպես է Չինաստանը պայքարում ծայրահեղ շոգի դեմ․ տեսանյութ

Պետականակենտրոն մոտեցումը՝ պատգամավորի երդման տեքստի հիմքում. օրենքի նախագիծը ստացել է դրական եզրակացություն

Նոր նշանակումներ ՊՆ-ում

ՍԴ-ն հեռացել է խորհրդակցական սենյակ՝ ընտրությունների արդյունքները վիճարկելու գործով որոշում կայացնելու

ՀՀ-ում գործող սուպերմարկետներից մեկի մենեջերը նկարել է իրենց աշխատակցին և նրա անունով օնլայն վարկ ձևակերպել

Վանում հանդիպել են հայ և թուրք գործարարները․ քննարկվել են սահմանային անցակետի բացման հարցերը

Սյունիքում, Արարատյան դաշում, Երևանում օդի ջերմաստիճանը կհասնի 34-36 աստիճանի. Սև ծովից ցիկլոն կներթափանցի

Universal Hospital Product-ի զարգացումը՝ Կոնվերս Բանկի աջակցությամբ

Պետական պահպանության ծառայությունը ինքնուրույն որպես հատուկ ծառայություն անպայման պետք է զարգանա․ վարչապետ

Միլանի «Ինտեր»-ը երկարաձգել է Հենրիխ Մխիթարյանի պայմանագիրը մինչև 2027 թվական

Կանանց լիարժեք մասնակցությունը երկրի կայուն զարգացման կարևոր նախապայման է. Արսեն Թորոսյան

ԱԺ փոխնախագահը գերմանացի պատգամավորների հետ քննարկել է Հայաստան-ԵՄ հարաբերություններն ու ներքաղաքական հարցեր

Հուլիսի 1-ից փոփոխվում են Երևանի կենդանաբանական այգու մուտքի տոմսերի սակագները. ովքեր կարող են օգտվել անվճար

Ապօրինի գույքի բռնագանձման համակարգն ընթացիկ հակակոռուպցիոն պայքարի կարևորագույն գործիքներից և միջոցներից է

Հակոբյանը Նյու Յորքում ներկայացրել է վերջին տարիների գործունեությունը, նախաձեռնություններն ու մարտահրավերները

Բնական գազի սակագները բնակիչների համար կմնան անփոփոխ. ՀԾԿՀ

Նիկոլ Փաշինյանն ու Միխայիլ Միշուստինը հեռախոսազրույց են ունեցել

Գրանցվեք, մասնակցեք և ստեղծագործեք, որովհետև դուք տաղանդավոր եք. վարչապետը՝ «Վարչաֆեստ»-ի մասին

Մենք ռուսական կողմի հետ TRIPP-ի վերաբերյալ քննարկում չենք վարում․ ԱԳ փոխնախարար

Իմ կարծիքով՝ ՀՀ-ում արդարությունն ու արդարադատությունը հասանելի են միայն էլիտաներին, ինչը խնդիր է. վարչապետ

ՀՀ կառավարության աջակցությամբ մեկնարկում է «Վարչաֆեստ 2026» երիտասարդական երաժշտական փառատոնը

Կապան քաղաքի Դավիթ Բեկի հուշարձանի հարակից հանգստյան գոտին կառուցված է. վարչապետ