Լոռու մարզպետի հետ հանդիպումը արդյունք չտվեց. վարորդները որոշեցին շարունակել գործադուլը

Վանաձորի քաղաքային երթուղիները սպասարկող վարորդները, երեկ վաղ առավոտից սկսած  գործադուլը շարունակեցին ողջ օրվա ընթացքում: Ոչ մի երթուղային տրանսպորտ օրվա ընթացքում չսպասարկեց քաղաքացիներին: Չնայած վարորդների՝ մարզպետի հետ հանդիպում պահանջելուն, Լոռու մարզպետը բազմաթիվ բանակցություններից հետո ընդունեց վարորդների 10 հոգանոց խմբին:

Հանդիպման եկած վարորդները Անդրեյ Ղուկասյանից նախ հետաքրքրվեցին՝ որտեղ էր նա առավոտվանից մինչ 18:00-ն եւ ինչու չցանկացավ իջնել ու հանդիպել իրենց հետ:

«Աշխատանքային հանդիպումներ ունեի, մեկնել էի Տաշիր՝ քաղաքացիների հետ հանդիպման»,-պատասխանեց մարզպետը՝ հավելելով. «Այն խնդիրը, որ դուք բարձրաձայնում եք, մարզպետարանի ենթակայության տակ չէ, ու ես լիազորված չեմ զբաղվել դրանցով… երբ վերադարձա, ասեցի, որ պատրաստ եմ հանդիպել»:

Վարորդները մարզի ղեկավարին տեղեկացրեցին, որ իրենք այնքան գումար են ծախսում, որ դրա մի մասն անգամ չեն կարողանում իրենց տուն տանել: Մի կողմից գծատիրոջ օրական հարկն ու անմխիթար ճանապարհները, մյուս կողմից՝ մեքենայի գազի խնդիրը, որն առաջացել է խորանարդ մետրից կիլոգրամի անցնելու հետեւանքով. «Մենք այս պայմաններով չենք կարող աշխատել: Դուք կարողանում եք, մենք՝ ոչ, դուք 8 ժամ եք կաբինետում աշխատում, իսկ մենք 12 ժամ ճանապարհներին: Օրական մենք 1500-2000 դրամ ավել ենք վճարում, ամսվա կտրվածքով դա մեծ գումար է կազմում»:

Հանդիպմանը ներկա Վանաձորի քաղաքապետը ճանապարհների մասով տեղեկացրեց, որ աշխատանքներն ընթացքի մեջ են, ինչ վերաբերվում է գազի խնդրին, մարզպետն ասաց.

«Դեռ տաքսու վարորդների իրականացրած ակցիայի ժամանակ մենք գրություն ուղղարկեցինք նախարարություն, որպեսզի մասնագետներ գան ու չափումներ անեն»:

Վարորդները մարզպետից պահանջեցին իրենց խնդրի մասին տեղեկացնել պատկան մարմիններին ու հայտնել արդյունքների կամ դրանց ընթացքի վերաբերյալ: «Մենք խնդրում ենք, որ տեղեկացնեք վարչապետին, թող էս խնդիրը իր ուշադրության տակ պահի, ինքը խոստացել էր, որ գազի փոփոխությունները մեր գրպանին չեն վնասելու, բայց այսօր հակառակ արդյունքն է»,-վարորդներից մեկի այս դիտարկմանը մարզպետն ասաց, որ եթե վարորդները գտնում են, որ գազալցակայաններում իրենց խաբում են, ապա ինքը կդիմի դատախազություն՝ թերի լիցքավորող, բայց ավել գումարներ գանձող լցակայանների տնօրեններին պատասխանատվության ենթարկելու համար: Սա եւս վարորդների սրտով չէր:

Շուրջ 40 րոպե տեւած քննարկման ժամանակ գազելների վարորդները մարզպետից հստակ պատասխաններ էին ակնկալում, մարզպետն էլ պարբերաբար հիշեցնում էր՝ անհրաժեշտ ուսումնասիրություններ են պետք՝ համապատասխան մասնագիտացված կառույցների կողմից:

Վերջնական հայտարարի չգալուց հետո վարորդները որոշեցին այսօր առավոտյան կրկին գործադուլ անել՝ հավաքվելով Հայքի հրապարակում: Վարորդների խոսքով՝ իրենք շարունակելու են պայքարել իրենց իրավունքների համար այնքան ժամանակ, քանի դեռ խնդիրը չի լուծվել, հակառակ դեպքում, ոչ միայն գործադուլ կանեն քաղաքային երթուղիները սպասարկող վարորդներով, այլ նաեւ միջքաղաքայիններով, բողոքը տեղ կհասցնեն ընդհուպ մինչեւ ճանապարհներ փակելով:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1993 դիտում

Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդների առաջնության չեմպիոններն ու մեդալակիրները

2026թ. 1-ին կիսամյակում ՀՀ տնտեսական ակտիվությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է

Եվրոն թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 27-ին

Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Սեբաստիայի փողոցում

Ծխախոտից հրաժարվելը ձեր առողջության համար կայացվող ամենակարևոր որոշումներից մեկն է. ԱՆ

Ֆիլհարմոնիկը վերադառնում է Սյունիք

Հարթագյուղի Սուրբ Հովհաննես մատուռի մոտակայքում մոլորված երեխաները հայտնաբերվել են Մեծ Պարնի գյուղի մոտ

Կոլումբիան կփակի իր դեսպանատները 15 երկրում, այդ թվում՝ Ադրբեջանում

Դատարանում հաղթեցի «ժողովուրդ», «Հրապարակ» օրաթերթերին և սառեցված Վազգեն (Բագրատ) Գալստանյանին. Հովհաննիսյան

Եղվարդի ապօրինի hրաձգարանում զինանոց է հայտնաբերվել. ՆԳՆ. տեսանյութ

Սուրբ Հովհաննես մատուռի մոտակայքում քաղաքացիներն ընկել են, վնասվել. նրանց օգնել են փրկարարները

Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք համայնքներում ջրանջատումներ են սպասվում

Մեկնարկում է ուսուցիչների կամավոր ատեստավորման հայտերի ընդունումը

Կրակոցներ Սիեթլի փառատոնի ժամանակ. 3 մարդ զոհվել է, 5-ը՝ վիրավորվել

Ռուսաստանը հուլիսի 27-ից սահմանափակում է կաթնամթերքի ներմուծումը Հայաստանից

6 ժամով կդադարեցվի Ջերմուկ քաղաքի ջրամատակարարումը

Հայկ Կոնջորյանի եղբորը՝ Ավետ Կոնջորյանին, բռնnւթյան ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Թրամփը դիտարկում է Իրանի հետ կապված իրավիճակի զարգացման երեք տարբերակ

2026թ․ առաջին կիսամյակում 1000 խոշոր հարկ վճարողները որքան են վճարել. հրապարակվել են տվյալներ

Վանաձորի որոշ հասցեներում գազամատակարարման ընդհատումներ կլինեն

Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը

Վրաերթ Երևանում. տուժածը տեղում մահացել է

Այսուհետև քաղաքացին կարող է լիազորել այլ անձի՝ իր փոխարեն լրացնելու եկամուտների տարեկան հայտարարագիրը. ՊԵԿ

46-ամյա տղամարդը ձերբակալվել է 30-ամյա կնոջ նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություն կատարելու կասկածանքով

Բաքվում մեկնարկում է ըմբշամարտի Մ-17 աշխարհի առաջնությունը. առաջին օրը գորգ դուրս կգա 5 հայ ըմբիշ

Քննարկվել են արդյունաբերության ոլորտում հայ-ղազախստանյան միջպետական փոխգործակցության ընդլայնման հարցեր

Ուկրաինայի ԶՈՒ-ն զանգվածային հարվածներ է հասցրել Ռոստովի երկաթուղային և նավահանգստային ենթակառուցվածքներին

Երևանի քաղաքապետարանի պաշտոնյան մեղադրվում է մի շարք ապօրինությունների համար. գործը դատարանում է. մանրամասներ

Ինչպես դիմել ԱՄՆ ներգաղթային վիզայի համար․ դեսպանությունը հրապարակել է անհրաժեշտ քայլերը

Լուսաձայնային ատրճանակից իր տանը կրակոցներ արձակած երիտասարդը ձերբակալվել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով, և առաջիկա օրերին բարձրացում չունենք. Սուրենյանը նորություններ է հայտնել

Նվազել են հրազենի գործադրմամբ կատարված հանցագործությունները․ ՆԳ նախարարն ամփոփել է առաջին կիսամյակը Կոտայքում

Սա հարթակ է, որտեղ ծնվում են նոր գաղափարներ. Հայրապետյանը՝ «Seaside Startup Summit Armenia 2026»-ի անդամներին

Ողբերգական ավտովթար Արարատի մարզում. կամրջի վրա բախվել են մեքենաներ, մեկը բռնկվել է. կան 3 զոհ և 4 տուժած

Երևանի բնակարաններից մեկի լոգարանում հայտնաբերվել է 32-ամյա տղամարդու մարմինը

Բախվել են 2 ջրային սկուտեր․ ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել լճից

Ռոստովում ուժեղ փոթորկի պատճառով մեկ մարդ մահացել է, 28-ը՝ վիրավորվել

Հայաստանի ու Իրանի միջև բեռնափոխադրումների ծավալները կավելանան

Դոնալդ Թրամփի՝ Ուկրաինայի հարցում եղած դիրքորոշման մեջ Ռուսաստանը երկակիություն է տեսնում․ Պեսկով

Իրանը մեղադրել է Ուկրաինային Կասպից ծովում իր առևտրային նավի վրա հարձակվելու մեջ