Փողոցային առեւտուր անողների համար կկառուցվեն շարժական շուկաներ

Երեւանի քաղաքապետարանը պատրաստվում է թեթեւ կառուցվածքով շարժական շուկաներ կառուցել՝ փողոցային առեւտրով զբաղվող մարդկանց տրամադրելու համար:

«Հիմա առեւտրային որոշակի գոտիներ են մշակվում Երեւանում, հենց երեկ էր առեւտրի վարչության պետը եկել, եւ արդեն պիտի պատրաստվեն սեղանիկները շատ պարզ ծածկով եւ հավաքովի, որ կարողանան տեղից տեղ տեղափոխել ու կամաց-կամաց կարողանանք տեղավորել շքամուտքերում եւ դալաններում միրգ ու բանջարաղեն վաճառողներին»,- տեղեկացրեց Երեւանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը:

Նա համոզված է, որ փողոցային առեւտուրն արգելելուց առաջ մարդկանց պետք է այլընտրանք առաջարկվի: «Ինչ է նշանակում փողոցային առեւտուր: Եթե ես գիտեմ, որ մի կին գյուղից լոլիկ է բերել եւ փողոցում վաճառում է, եւ վաստակած այդ գումարով ինքը իր երեխային պետք է կերակրի, իր ցավը տանեմ: Հարցը սա է, երբ որ մի բան արգելում եք, պիտի շանս տաք, ուղղակի ասել չի կարելի, հնարավոր բան չէ: Այսօրվա քաղաքապետարանի բարդությունը հենց դրա մեջ է, որ մենք ոչ ասելիս փնտրում ենք այլընտրանք»,- ասաց նա: Միեւնույն ժամանակ համոզմունք հայտնեց, որ փողոցային առեւտուրը հարյուր տոկոսով վերացնել հնարավոր չէ աշխարհի եւ ոչ մի երկրում:

Տպել
1807 դիտում

Գյումրու Վարդանանց հրապարակի եղեւնիները կհանվեն

Կոմպոզիտորների՝ Դիլիջանի ստեղծագործական տունը կարճ ժամանակում պետք է դարձնենք ծաղկուն ու խնամված վայր. Աննա Հակոբյան

Հրաժարվեք Հայաստանում օտարերկրյա ներդրողների գործունեության մեջ քաղաքական ենթատեքստ փնտրել. «ԳեոՊրոՄայնինգ»-ը՝ ԶԼՄ-ներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ կայացել է խորհրդակցություն երեխաների որդեգրումների թեմայի վերաբերյալ

«Սիթի օֆ Սմայլ/Ժպիտների քաղաք»-ը անհրաժեշտության դեպքում կաջակցի 21-ամյա Արամի բուժմանը

Կեղծված են և՛ ԱԺ պատգամավորի բլանկի ձևը, և՛ իմ ստորագրությունը. Հրաչյա Հակոբյանը մեկնաբանել է ռուսական կայքի հոդվածը

Նիկոլ Փաշինյանի վերջին այցից հետո զբոսաշրջիկների թիվը Գյումրիում կրկնապատկվել է. Սամվել Բալասանյան

Գերմանիայի պաշտպանության նախարարը հրաժարական է տվել Scorpions-ի «Փոփոխությունների քամի» երգի հնչյունների ներքո

Գտնվում ենք այն քոթեջում, որտեղ ապրել և ստեղծագործել է Առնո Բաբաջանյանը, մթնոլորտը հիասքանչ է. Աննա Հակոբյան

Երեւանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանը ազատ է արձակվել

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն ընդունել է Ճապոնիայի դեսպան Ջուն Յամադային

Երևանի թիվ 17 հիմնական դպրոցի կառավարման խորհուրդը հայտարարում է տնօրենի թափուր պաշտոնի մրցույթ

Ձերբակալվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Արևիկ» մասնաճյուղի անտառագետը

Արցախում 2 տարեկան երեխան թունավորվել է մոր տված սխալ դեղահաբից

Քննարկվել է «Զվարթնոց» օդանավակայանի ընդլայնման հարցը

«Պոբեդա»-ն այսօր կվերականգնի Գյումրիում ձմեռային չվացուցակով թռիչքների ավիատոմսերի վաճառքը

Սոնա Աղեկյանը քաղաքապետարան է ներկայացել կոյաջրերի տարայով. նրան բերման են ենթարկել

Հայաստանում անշարժ գույքի գործարքները աճել են, եւ աճը մարզերի ու ոչ Երեւանի հաշվին է. Նիկոլ Փաշինյան

Մալաթիայի շուկայի տարածքում հրդեհը բռնկվել է արագ սննդի կետում. մանրամասներ

Ծնելիության ցուցանիշի նվազման տեմպը դանդաղում է. Արսեն Թորոսյան