Երևան
12 °C
Աշխարհի տարբեր երկրներում ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից իրականացվող UPSHIFT դեռահասների զարգացման և զորակցման ծրագիրը հաջող ընթացք ունի նաեւ Հայաստանում: Ծրագրի շրջանակներում կայացել է «BootCamp» համայնքային երիտասարդական ծրագրերի մրցույթը, որին 12-ից 18 տարեկան երիտասարդներից կազմված խմբերը 10 ծրագիր են ներկայացրել: Որպես պիլոտային մեր երկրում ներդրված միջազգային այս ծրագիրը իրականացվում է Շիրակի եւ Լոռու մարզերում: Նպատակն է՝ երիտասարդներին եւ դեռահասներին սովորեցնել, թե ինչպես կարելի է բացահայտել համայնքների խնդիրները, գտնել լուծման տարբերակներն՝ այդ գործում իրենց անմիջական ներգրավման միջոցով:
«BootCamp»-ում ներկայացված 10 ծրագրից լավագույն 5-ը ճանաչվել է հաղթող: Իրենց գաղափարը որպես ծրագիր կյանքի կոչելու համար UPSHIFT-ի շրջանակներում 150.000 դրամ կստանա 5 թիմ՝ «Smart map», «Ծառատունկ, թռչունների համար բներ եւ կերակրի ամաններ», «Էկոլոգիապես մաքուր տոպրակներ», «Gyumririver», «Համայնքը մեր ձեռքերով»:


«Նախապես ներկայացված ծրագրերը 70-ից 80 տոկոս փոփոխություն են կրել: Բուն գաղափարի ներկայացման ժամանակ երիտասարդը բարձրաձայնում էր խնդիրը՝ չպատկերացնելով լուծման տարբերակներն ու դրա նորարարական մոտեցումները: Իսկ մեզ համար կարեւոր էր երիտասարդների մեջ բացի նախաձեռնողականությունից եւ համայնքի խնդիրների բարձրաձայնումից եւ լուծելուց, դրանց նկատմամբ ձեւավորել նորարար մոտեցում: Ուստի, մենթորների հետ տարված աշխատանքն ավելի շատ ուղղված է եղել երիտասարդների, պատանիների կողմից խնդիրների լուծման ուղիներն ավելի իրատեսական եւ նորարար դարձնելուն: Մեր նպատակն է երիտասարդներին կրթել, երիտասարդներին զարգացնել, եւ վերջիններիս հնարավորություն տալ համայնքներում, իրենց միջավայրում խնդիրները բարձրաձայնել եւ լուծումներն առաջարկել, որոնք հնարավոր կլինի լուծել ծրագրի կողմից տրամադրված ֆինանսական աջակցության միջոցով եւ իրենց ակտիվ մասնակցությամբ»,-ասում է ծրագիրը Հայաստանում իրականացնող ԵՆԿ հկ նախագահ Արթուր Նաջարյանը:
Ստացված 43 գաղափարից 10-ի ընտրությունը հեշտ չի եղել: Արթուր Նաջարյանն ասում է՝ մի կողմից գաղափարն են ընտրել, մյուս կողմից ծրագրի ձեւաչափում դրա իրականացման իրատեսական լինելը: «Արդյունքում ստացվել է, որ մենք հիմնականում ունենք այն ծրագրային գաղափարները, որոնք տրված ֆինանսական աջակցությամբ հնարավոր է լուծել: Այս ամենով հանդերձ, մենք կարեւորում ենք նաեւ ՏԻՄ-ի, բիզնես սեկտորի հետ հնարավոր համագործակցությունը»:

Ըստ Յունիսեֆի հայաստանյան գրասենյակի ներկայացուցչի տեղակալ Լիվ Էլին Ինդրեյտընի, հայ երիտասարդների գաղափարները շատ քիչ են տարբերվում աշխարհի տարբեր երկրներում ապրող իրենց հասակակիցների մտքերից ու ձգտումներից: Առաջին տեղում բնապահպանական խնդիրներն են:
«Աշխարհն առհասարակ քանի որ գլոբալ փոփոխությունների մեջ է, բնապահպանական կայունությունը խնդիր է բոլոր տեղերում: Մեկ կարեւոր հնագամանք կարող եմ նշել՝ այգիների, պուրակների բարեկարգումը եւ կանաչապատումը աշխարհի շատ երկրներում է հիմա արդիական: Հետաքրքրությունը նրանում է, որ չնայած գաղափարներն ու ծրագրային թեմաները նմանություններ ունեին, տարբերվում էին իրենց լուծման ուղիներով եւ առհասարակ գործիքակազմով: Ամենասկզբում, երբ հայտերը տեսանք, ճիշտն ասած՝ մտահոգվեցինք: Գաղափարները նման թվացին, բայց հետագայում, երբ որ արդեն 43 ծրագրերից ընտրեցինք 10 լավագույնը, մենթորների հետ սկսեցին աշխատել թիմերը, շատ արագ տեսանք, թե ինչպիսի զարգացում ապահովեցին երեխաները: Ծրագիրը դարձավ ավելի նորարար: Սկզբում երիտասարդները, խնդիրներն առաջարկելով, լուծումները չէին պատկերացնում: Բայց երբ այդ 10 թիմերի հետ տեղի ունեցավ ծրագրի նախագծումը, ամեն ինչ հունի մեջ ընկավ»,-ասում է Լիվ Էլին Ինդրեյտընը:
UPSHIFT դեռահասների զարգացման և զորակցման ծրագիրը Հայաստանում իրականացվում է Գյումրու YIC-ի միջոցով: Արդյո՞ք Յունիսեֆ-ը գոհ է այս համագործակցությունից եւ հկ-ի աշխատանքից: Լիվն ասում է՝ գոհ լինելուց բացի նաեւ ոգեւորված են:
«Համագործակցությունն իրականում շատ հագեցած է եւ հաջողված: Միասին շատ բան ենք սովորում, որովհետեւ երկուսիս համար էլ նոր է ծրագիրը Հայաստանում իրականացնելը: Այս պահի դրությամբ փորձում ենք ադապտացնել UPSHIFT-ը, որովհետեւ, երբ միջազգային ծրագիրը փորձում ես ներդնել մի երկրում, պետք է հաշվի առնես նաեւ մշակութային մտածողությունը, իսկ մենք եւ YIC-ն այդ ամբողջ ճանապարհը հաջողությամբ ենք առաջ գնում»:
Որպես պիլոտային մեր երկրում ներդրված ծրագիրը 6 փուլով կիրականացվի եւս 2 տարի:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Անձրև, ամպրոպ և քամու ուժգնացում. եղանակը՝ առաջիկա օրերին
Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան
Վարդավառը՝ Երևանի կենտրոնում. լուսանկարներ
Կատարն իրեն իրավունք է վերապահում Իրանի hրթիռային հարվածներին պատասխան գործողություններ ձեռնարկել
Մոսկվայից դեպի Հայաստան ավտոբուսային երթուղի է գործարկվել
Սերը՝ միասնություն, ջուրը՝ ազատություն․ Կողբ-Վարդավառը միավորեց հազարավոր մարդկանց. լուսանկարներ
Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի վարչապետի հրաժարականի մասին
Իտալացի հանրահայտ DJ Alex Gaudino-ն՝ Հանրապետության հրապարակում. տեսանյութ
Վարդավառը՝ Հանրապետության հրապարակում. համերգային հատվածն ապահովում են հայ աստղերն ու իտալացի DJ-ը
Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը. Ավինյանը տեսանյութ է հրապարակել
Արման Ծառուկյանը ջախջախել է ղազախստանցի ըմբիշին. Համիտովը ռևանշ է պահանջում
Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին
Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ
Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել
Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում
ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը
Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած
Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը
Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված
Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է
Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով
Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն
Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը
Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ
Հայ առաքելական եկեղեցին նշում է Վարդավառը՝ Քրիստոսի պայծառակերպության տոնը
Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին
Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել
Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը
Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի
ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը
Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր
Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին
Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում
Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում
Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT