Երևան
12 °C
UPSHIFT-ն աշխարհի տարբեր երկրներում իրականացնում է ՅՈՒՆԻՍԵՖ-ը: Այն Հայաստանում մեկնարկել է 2018 թ վերջին ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի և Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնի» համատեղ ջանքերի շնորհիվ: Որպես պիլոտային մեր երկրում ներդրված միջազգային ծրագիրը իրականացվում է Շիրակի եւ Լոռու մարզերում: UPSHIFT-ը 12-ից 18 տարեկան երիտասարդներին եւ դեռահասներին կսովորեցնի բացահայտել իրենց համայնքների խնդիրները, մշակել դրանց արդյունավետ լուծուման տարբերակները՝ համայնքներում կյանքի որակն առավել բարեկեցիկ դարձնելու համար՝ ապահովելով հենց երիտասարդների մասնակցությունն ու նախաձեռնողականությունն այդ գործում:
Դեռ մարտից Շիրակի մարզի եւ Սպիտակ քաղաքի շուրջ 18 ուսումնական հաստատություններում անցկացվել են տեղեկատվական հանդիպումներ, հայտարարվել է համայնքային երիտասարդական գաղափարների մրցույթ: ԵՆԿ հկ նախագահ Արթուր Նաջարյանը ՀԺ-ի հետ զրույցում անկեղծացավ. ասաց՝ մտահոգություն կար, որ երիտասարդները հետաքրքրված չեն լինի համայնքային երիտասարդական գաղափարներով: Բայց արդյունքը սպասվածից ավելին է եղել: 43 ծրագրային գաղափար են ստացել, որից լավագույն 10-ը հաղթահարել է առաջին փուլը: 4 գաղափար Սպիտակն է ներկայացրել, 39-ը ՝ Շիրակի մարզը, հիմնականում Գյումրին:
Հայտարարությունը նաեւ ոգեւորություն է առաջացրել գյուղական համայքների երիտասարդների մոտ: Օրինակ Շիրակի մարզի սահմանամերձ Ջրափիի երիտասարդներն առաջարկել են գյուղում smart հնարավորություններով եւ գունավոր նորարարական կանգառ ունենալ:
Smart map. սա եւս մեկ գաղափար է, որը ներկայացվել է երիտասարդների կողմից: Հատկապես զբոսաշրջիկներին քաղաքն ավելի լավ ցույց տալու համար երիտասարդներն առաջարկում են Գյումրիում առնվազն երեք տեղ ունենալ տերմինալի տեսքով եռալեզու սենսորային «խելացի քարտեզ», որը հնարավորություն կտա ցանկացած մարդու ինքնուրույն հասկանալ, թե իր ուզած ուղղությամբ ինչ փոխադրամիջոցով եւ ինչպես է գնալու:
Աղբի տեսակավորման հետաքրքիր գաղափար կա Սպիտակից: Երիտասարդները նախատեսում են հենց դպրոցի բակում տեղադրել հատուկ աղբամաններ՝ աղբը տեսակավորված հավաքելու և այն Ալավերդու վերամշակման գործարան ուղարկելու համար: Այս կերպ նպատակ ունեն վերացնել դպրոցի շրջակայքի գարշահոտությունն ու տգեղ աղբամանները: Մեկ այլ գաղափարով առաջարկվում է հավաքել սննդի մնացորդներն ու դրանցից օրգանական պարարտանյութ ստանալ:
Հատկապես բազմազան են եղել Գյումրիից ստացված գաղափարները՝ թռչունների համար պատրաստվելիք գունավոր բներից մինչեւ դասասենյակների, մարզադահլիճների, տանիքների վերանորոգում, ասֆալտապատում:
«Երբ դիմումները սկսեցինք նայել, թվում էր, թե երիտասարդական գաղափարներն ավելի շատ համայնքային գաղափարների էին վերածվել: Այսինքն, երբ որ խոսել ենք երիտասարդի համար կարեւոր հետաքրքիր նախաձեռնության մասին, երիտասարդն ավելի գլոբալ է մտածել, որովհետեւ քաղաքի ենթակառուցվածքների բացակայությունն անմիջապես նա զգում է իր վրա եւ դա նաեւ երիտասարդի համար է դարձել հիմնախնդիր: Ծրագրերի մոտ 30 տոկոսն ինչ-որ դպրոցների տարածքների վերանորոգումներ են, բակերի բարեկարգում, մարզադահլիճի ու կտուրի վերանորոգում: Մենք կուզեինք ավելի շատ սոցիալական փոփոխությունների տանող, նորարար եւ կրեատիվ գաղափարներ ստանալ, սակայն փորձը ցույց տվեց, որ երեխաներն ավելի շատ բարձրացրեցին համայնքային լուրջ հիմնախնդիրներ, ինչպիսին, օրինակ Գյումրի գետակի մաքրումն է: Սա այս ծրագրի շրջանակներում հատկացվող գումարով անհնար է իրականացնել»,-ասաց Արթուր Նաջարյանը:
Ներկայացված 43 գաղափարից 10-ի հեղինակներն արդեն աշխատում են երկրորդ փուլի պահանջները եւս հաղթահարելու ուղղությամբ: Նրանք արդեն մասնակցել են ԵՆԿ հկ-ի եւ ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից Գյումրու Տեխնոլոգիական կենտրոնում կազմակերպված վերապատրաստման դասընթացին, պատահականության սկզբունքով ընտրել իրենց մենթորին եւ սովորել են, թե ինչպես գաղափարը վերածել բիզնես ծրագրի: Յուրաքանչյուր խումբ կազմված է 4-ից 5 երիտասարդից, չկան միայն աղջիկների կամ տղաների խմբեր, դրանք խառն են ձեւավորվել, ինչը ծրագրային պահանջներից մեկն է նաեւ: 


Խմբերը մինչեւ մայիսի 5-ը կմշակեն իրենց ծրագրային փաթեթներն ու կներկայացնեն ժյուրիին: 10 գաղափարից միայն 5-ն է ճանաչվելու հաղթող: Իրականացման համար թիմերից յուրաքանչյուրին տրվելու է ֆինանսական աջակցություն՝ 150.000 դրամի չափով:
«Սիմվոլիկ գումար է սա, ծրագիրն էլ է պիլոտային: Դեռ պետք է հասկանալ, թե UPSHIFT–ը Հայաստանում ինչպես է աշխատում: Ծրագրի կողմից հատկացված գումարի շրջանակներում մենք պահանջում ենք հիմնականում իրականացնել այն, ինչը նախատեսել են: Միաժամանակ խրախուսում ենք համագործակցությունը ՏԻՄ-ի հետ: Սա մեզ համար նաեւ ուսուցողական էր, որ հասկանայինք, թե ծրագիրն ինչպես ենք շարունակելու»,-ասաց ԵՆԿ հկ նախագահ Արթուր Նաջարյանը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Անձրև, ամպրոպ և քամու ուժգնացում. եղանակը՝ առաջիկա օրերին
Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան
Վարդավառը՝ Երևանի կենտրոնում. լուսանկարներ
Կատարն իրեն իրավունք է վերապահում Իրանի hրթիռային հարվածներին պատասխան գործողություններ ձեռնարկել
Մոսկվայից դեպի Հայաստան ավտոբուսային երթուղի է գործարկվել
Սերը՝ միասնություն, ջուրը՝ ազատություն․ Կողբ-Վարդավառը միավորեց հազարավոր մարդկանց. լուսանկարներ
Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի վարչապետի հրաժարականի մասին
Իտալացի հանրահայտ DJ Alex Gaudino-ն՝ Հանրապետության հրապարակում. տեսանյութ
Վարդավառը՝ Հանրապետության հրապարակում. համերգային հատվածն ապահովում են հայ աստղերն ու իտալացի DJ-ը
Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը. Ավինյանը տեսանյութ է հրապարակել
Արման Ծառուկյանը ջախջախել է ղազախստանցի ըմբիշին. Համիտովը ռևանշ է պահանջում
Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին
Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ
Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել
Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում
ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը
Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած
Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը
Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված
Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է
Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով
Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն
Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը
Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ
Հայ առաքելական եկեղեցին նշում է Վարդավառը՝ Քրիստոսի պայծառակերպության տոնը
Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին
Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել
Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը
Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի
ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը
Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր
Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին
Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում
Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում
Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT