Տեղի ունեցածը «Իմ քայլը» դաշինքի դիրքորոշում չէ, ԱԺ-ի դիրքորոշում չէ. Ալեն Սիմոնյան

Արդեն մի քանի ժամ է՝ ՀՀ ազգային ժողովի դիմաց բողոքի ակցիա է ընթանում՝ ընդդեմ տրանսգենդերներին քարոզչության հարթակ տրամադրելուն: Բողոքի ակցիայի մասնակիցները հորդորում են խմբակցությունների անդամներին՝ հնարավորություն եւ հարթակ չտալ նրանց: Բողոքի ակցիայի մասնակիցների խոսքով ՝ այդ ճանապարհը կտանի պետության, ազգային արժեքների կործանմանը:

Ցուցարարների հետ հանդիպեցին ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը եւ «Իմ քայլը» խմբակցության մի շարք պատգամավորներ։ Ցուցարարների հետ հոգեւորական էր գնացել, որպեսզի ԱԺ ամբիոնն օրհնի։

Սիմոնյանը նշեց, որ նրանք, ովքեր ներկայացել են, եկել են հատուկ հրավերներով։ «Մեղադրել որեւէ քաղաքական ուժի, նույնիսկ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանին ինչ-որ բանի համար, պետք չէ»,- նշեց Սիմոնյանը՝ հավելելով, որ հրավիրված հանձնաժողովը ՀԿ-ների եւ իրավապաշտպան կազմակերպությունների կողմից բարձրացրած հարցերը լսելու համար է եղել. «Հանձնաժողովը այդ մարդկանց լսելու համար է եղել։ Տեղի ունեցածը «Իմ քայլը» դաշինքի դիրքորոշում չէ, ԱԺ-ի դիրքորոշում չէ, ՀՀ քաղաքացիների մեծամասնության դիրքորոշում չէ»,- եզրափակեց Սիմոնյանը։

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Փամբուխչյանը հայտնեց, որ իրենց խմբակցությունից միայն երկու պատգամավորներ են ներկա եղել եւ առանձնահատուկ հրավեր չի եղել խմբակցության կողմից։

Հիշեցնենք, որ Ապրիլի 5-ին «Մարդու իրավունքների ազգային օրակարգ. ՄԱԿ-ի համընդհանուր պարբերական դիտարկում» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ելույթ ունեցավ «Իրավունքի կողմ իրավապաշտպան» ՀԿ ներկայացուցիչ, տրանսգենդեր Լիլիթ Մարտիրոսյանը, որը հայտարարեց, թե ուրախ է, որ հետհեղափոխական Հայաստանում հնարավորություն ունի ելույթ ունենալ ԱԺ ամբիոնից:

Խմբ. կողմից. Դատելով փաստերի համադրումից՝ տպավորություն է, որ տրանսգենդերի հետ կապված ամբողջ այս պատմությունը կազմակերպված է՝ գործող իշխանությանը հարվածելու համար: Հիշեցնենք՝ ժամանակին այդ կերպ փորձ արվեց տպավորություն ստեղծել, թե նոր իշխանությունները թույլ են տվել, որ Հայաստանում ԼԳԲՏ ֆորում տեղի ունենա: Մերժված ռեժիմի փչած այդ փուչիկը բնականաբար պայթեց: Այսօր Իմ քայլը խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը հրապարակեց փաստաթուղթը, որից հստակ էր, թե ով է տրանսգենդերի համար անցագիր իջեցնելու դիմումը ստորագրել: Ի դեպ, այս պահին ԱԺ-ի դիմաց «ոգեւորված պայքարողների» ցանկից էլ կարելի է հետեւություններ անել: Առայժմ՝ այսքանը:  

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
6005 դիտում

Ռոբերտ Քոչարյանը նստելու է, Սամվել Կարապետյանը նստելու է, Գագիկ Ծառուկյանը նստելու է. Փաշինյան

Բացառում եմ հետընտրական զարգացումները, բացառում եմ, որ ՀՀ քաղաքացին թույլ տա՝ եռագլուխ կուսակցությունը թպրտա

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հաղթել է և միանձնյա կձևավորի կառավարություն. վարչապետ

Շնորհավորանքներ, ծափահարություններ ու վանկարկումներ. վարչապետը ժամանել է ՔՊ շտաբ

ԿԸՀ-ն մշակել և հրապարակել է 404 ընտրական տեղամասից ստացված նախնական արդյունքները

ՔՊ-ն Գյումրիում առաջատար է Վարդան Ղուկասյանի և Մարտուն Գրիգորյանի թաղամասերի ընտրատեղամասերում

Հայտնի են Դավթաշեն վարչական շրջանի բոլոր 19 տեղամասի նախնական արդյուքնները

Ամփոփվել են 332 ընտրական տեղամասից ստացված նախնական արդյունքները. ՔՊ-ն շարունակում է մնալ առաջատար

Սարուխան, Քաջարան․ ՔՊ-ն կրկին առաջատար է

Երևանի Ավան և Աջափնյակ վարչական շրջաններ․ արդյունքներ մի քանի տեղամասից

Հայտնի են 269 ընտրատեղամասից ստացված նախնական արդյունքները

Աչաջուր․ «Քաղաքացիական պայմանագիր»՝ 70,85%

Բագրատաշենի 2 ընտրատեղամասերի արդյունքներով ՔՊ-ն առաջատար է

ԿԸՀ-ն մշակել է 191 ընտրատեղամասից ստացված նախնական արդյունքները. որ ուժը քանի ձայն է ստացել

ԿԸՀ-ն հրապարակել է 159 ընտրական տեղամասից ստացված նախնական արդյունքները. ՔՊ-ն բացարձակ առաջատար է

Բջնի, Քաջարան, Բերքաբեր․ հայտնի են նախնական արդյունքները

ԿԸՀ-ն հրապարակել է 131 ընտրական տեղամասից ստացված նախնական արդյունքները

Նիկոլ Փաշինյանը հանդես կգա մամուլի ասուլիսով

ՔՊ՝ 60.7%․ հրապարակվել են Շիրակի մարզի 93 ընտրատեղամասերի արդյունքները

ԿԸՀ-ն հրապարակել է 110 ընտրական տեղամասից ստացված նախնական արդյունքները

Ինչպե՞ս գեներացնել հետընտրական զարգացումներ. հերթական տեխնոլոգիան՝ ըստ հյուսիսից ուղարկված методичка-յի

Ինձ, Հայկոյին, Արթուրին օբշի 900 տվավ, էլի․ ընտրակաշառքի նոր ձայնագրություն «Ուժեղ Հայաստան»-ից

Հայաստանն ընտրություն է կատարել հօգուտ ազատ, անկախ և եվրոպական ապագայի. Սալոմե Զուրաբիշվիլի

Տվյալներ Արտաշատից. ՔՊ-ն առաջատար է

Գագարինում ՔՊ-ն ջախջախիչ հաղթանակ է տարել

Իշխանասարում առաջատարը ՔՊ-ն է

Արագածոտնում հաշվարկված 6118 քվեի արդյունքում ՔՊ-ն բացարձակ առաջատար է՝ 65.2%

Հրապարակվել են 82 ընտրական տեղամասից ստացված նախնական արդյունքները

Հայտնի են ևս մի քանի ընտրատեղամասից ստացված նախնական արդյունքները. ՔՊ-ն առաջատար է

Անգեղակոթ գյուղում ՔՊ-ն առաջատար է

Նախնական արդյունքները շատ գոհացուցիչ են. Հարությունյանը ՔՊ շտաբից տեսանյութ է հրապարակել

Էլեկտրոնային քվեարկության արդյունքները հայտնի են. ՔՊ-ն ստացել է ձայների ճնշող մեծամասնությունը

ՔՊ-ն պահպանում է առաջատարի դիրքերը․ Վանաձոր 23/17

Հայտնի են Շիրակի մարզի Բասեն և Ոսկեհասկ համայնքների նախնական արդյունքները

Ինչպիսին է նախնական պատկերը Տանձավեր համայնքում. արդյունքներ

Վերջ խուլիգան ու հանցագործ օլիգարխներին, վերջ ուռած, խոշոր, բայց դատարկ գլուխներին. Մադլենյան

Երևանի ընտրատեղամասերից արդյունքներ. ՔՊ-ն առաջատար է

ՔՊ-ն շարունակում է մնալ առաջատար․ Ազատան 32/1

Հայտնի են ԱԺ ընտրությունների նախնական արդյունքները Այնթափ, Մարց, Ջրաշեն, Մելիքգյուղ բնակավայրերում

Կապանում նույնպես ՔՊ-ն առաջատար է