Ավանդույթի համաձայն. Հրազդանի ՋԷԿ-ն էլ տվեցին

07/04/2019 schedule14:15

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2006 թվականի ապրիլի 7-ի համարում

Կառավարության երեկվա նիստը սովորականից ավելի երկար տեւեց: Կառավարության անդամները երկար, շատ երկար մտածում էին` ինչպե՞ս թեթեւացնել իրենց կողմից այդքան «սիրված» ժողովրդի սոցիալական վիճակը. չէ՞ որ այդ ժողովրդի ձայները այդքան անհրաժեշտ են լինելու ընդամենը մեկ տարի հետո կայանալիք ընտրություններում:  Իսկ թե ինչպիսին կլիներ իշխանությունների նկատմամբ ընտրողների վերաբերմունքը, եթե Հայաստանին մատակարարվող ռուսական գազի դիմաց սպառողները վճարեին այն սակագներով, որոնք հաստատել էր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, դժվար չէ պատկերացնել: Սակայն նախօրեին Ռոբերտ Քոչարյանն այցելեց «Հայռուսգազարդ» եւ հենց այնտեղ էլ հայտարարեց, որ սպառողների համար գազի գնի թանկացումը կլինի 10-15 տոկոսի շրջանակներում:

Եւ երեկ կառավարությունը ընդունել է «Բնական գազի սակագների մեղմացման միջոցառումները» անունով մի որոշում, ըստ որի առաջիկա երեք տարիներին ՀՀ կառավարությունը սուբսիդավորելու է «Հայռուսգազարդ» ընկերությանը` գազի սակագները մեղմացնելու նպատակով: Դրա համար կառավարությունը երեկ որոշում է կայացրել Հրազդանի ՋԷԿ-ի հինգերորդ էներգաբլոկը վաճառել ռուսական «Գազպրոմ» ընկերությանը: Երեկ կառավարության նիստից հետո հրավիրված մամուլի ասուլիսում էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանն այնպիսի բարձր տրամադրությամբ էր ներկայացնում այս որոշումը, կարծես դրանով ոչ թե Հայաստանն է Ռուսաստանին գույք տրամադրում, այլ հակառակը:

Իսկ Հրազդանի ՋԷԿ-ի հինգերորդ էներգաբլոկը, կառավարության երեկվա որոշման համաձայն, վաճառվելու է 248,8 մլն դոլարով, որից ընդամենը 60 մլն դոլարն է վճարվելու պետական բյուջե: Մնացած 188,8 մլն դոլարը կառավարությունը որպես սուբսիդիա երեք տարիների ընթացքում վճարելու է «Հայռուսգազարդ» ընկերությանը: Այսինքն` կառավարությունը վճարելու է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի սահմանած գնի մի մասը` բնակչության սպառած 1000 խ/մ-ի համար 90 հազարից 25 հազար դրամը, իսկ արդյունաբերական սպառողների համար` 146,5 դոլարից 52 դոլարը: Արդյունքում այս տարվա ապրիլի մեկից բնակչությունը մեկ խ/մ գազի դիմաց ներկայիս 59 դրամի փոխարեն կվճարի 65 դրամ, իսկ արդյունաբերական սպառողները՝ ներկայիս 79,1 դոլարի փոխարեն` 94.5 դոլար:

Արդյոք սա կարելի՞ է գազի սակագների մեղմացման հաջողված տարբերակ համարել: Էներգետիկայի նախարարը այս հարցին ուղղակի չի պատասխանում: «Բնակչությունը եւ տնտեսվարող սուբյեկտները սրա գնահատականը կտան»,- ասում է Արմեն Մովսիսյանը: Այս նախադասությունը, ըստ էության, բացահայտում է այն տրամաբանությունը, որով իշխանություններն առաջնորդվել են այս որոշումն ընդունելիս. բնակչության համար էականն այն է, որ գազի դիմաց հնարավորինս քիչ վճարի, թե ինչի հաշվին` մարդկանց համար այնքան էլ կարեւոր չէ: Ինչ վերաբերում է Հրազդանի ՋԷԿ-ի հինգերորդ էներգաբլոկը «Գազպրոմին» վաճառելու պայմաններին, ապա ըստ Արմեն Մովսիսյանի, դրանք Հայաստանի համար շատ ձեռնտու են:

Ռուսները պարտավորվել են երկու տարվա ընթացքում ավարտել էներգաբլոկի շինարարությունը, տեղադրել 140 մեգավատ հզորությամբ գազատուրբին, ինչը, Արմեն Մովսիսյանի ասելով, կիրականացվի լրացուցիչ 150-160 միլիոն դոլարի ներդրմամբ: Իսկ արդյոք կարելի՞ է վստահ լինել, որ Հրազդանի ՋԷԿ-ի հինգերորդ էներգաբլոկը չի արժանա «Գույք` պարտքի դիմաց» ծրագրով Ռուսաստանին հանձնված ձեռնարկությունների ճակատագրին: «Պայմանագրում բավական կոշտ միջոցներ կան, եւ եթե ռուսական կողմը չկատարի պարտավորությունները, դրանք կկիրառվեն»,- ասում է Արմեն Մովսիսյանը` չմանրամասնելով, սակայն, պայմանագրի այդ կոշտ կետերը: Իհարկե, դա արդեն այնքան էլ կարեւոր չէ:

Կարեւորն այն է, որ Հրազդանի ՋԷԿ-ի հինգերորդ էներգաբլոկը այլեւս ռուսների սեփականությունն է: Ինչ վերաբերում է վերջին օրերին հայ-ռուսական բանակցություններում քննարկվող մյուս հարցին` կապված Իրան-Հայաստան գազամուղի հայկական հատվածը նույնպես Ռուսաստանին տրամադրելու հետ, ապա էներգետիկայի նախարարն ասում է, որ նման հարց չէր էլ կարող քննարկվել, քանի որ այդ գազամուղի շինարարության աշխատանքները դեռ չեն սկսվել: «Իրան-Հայաստան գազամուղը դեռեւս կառուցված չէ, բաժնետոմսեր չունի, եւ դրանք չեն կարող որեւէ մեկին հանձնվել»,- ասում է Արմեն Մովսիսյանը: Մենք, իհարկե, մեր էներգետիկայի նախարարին չհավատալու հիմքեր չունենք:

Սակայն հավատալով Արմեն Մովսիսյանին՝ ցանկանում ենք տեղեկացնել, որ «Գազպրոմ» ընկերության երեկ տարածած հաղորդագրության մեջ նշված է, որ մինչեւ ապրիլի 14-ը ՀՀ կառավարության եւ «Գազպրոմի» միջեւ պետք է կնքվեն նախնական պայմանագրեր Իրան-Հայաստան գազատարի 40 կիլոմետրանոց հատվածը եւ Հրազդանի ՋԷԿ-ի հինգերորդ էներգաբլոկը «Հայռուսգազարդ» ընկերությանը վաճառելու մասին: Նույն հաղորդագրության մեջ ասվում է նաեւ, որ այս գործարքի ավարտից հետո «Հայռուսգազարդի» հիմնադիր կապիտալում «Գազպրոմի» չափաբաժինը կկազմի որակյալ մեծամասնություն: Մի խոսքով, բացառված չէ, որ գազի սակագների մեղմացման «միջոցառումները» Հրազդանի ՋԷԿ-ի հինգերորդ էներգաբլոկով չեն ավարտվել: Պարզապես, էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը այդ մասին գերադասում է դեռեւս չխոսել:

Գառնիկ Գեւորգյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2497 դիտում

Ծեծկռտուք Նորակերտ համայնքում. Նաիրի Հոխիկյանը ատրճանակով սպառնացել է ՔՊ անդամի

Հայաստանի համար գազի գինը կարող է զգալիորեն բարձրանալ. Ալեքսեյ Օվերչուկ

Մայիսի 31-ը՝ Ծխախոտի դեմ պայքարի համաշխարհային օր

Կանանց Հայաստանի ազգային հավաքականը սկսում է ուսումնամարզական հավաքը

Սյունիքում մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել դաշտում. հոսպիտալացվել են իրանցիներ

Պենտագոնը հայտնել է, որ ԱՄՆ-ն հարվածել է թմրանյութեր տեղափոխող նավին

Հայաստանը կարող է լինել էներգետիկ ինքնաբավ պետություն, և մենք գնում ենք այդ ճանապարհով․ Փաշինյան

Ռուսական շուկայի կորստի դեպքում Հայաստանը կզրկվի ելակի գրեթե ամբողջ արտահանումից. ՌԻԱ Նովոստի

Փաշինյանին ու Ավանեսյանին ելակով տորթ են հյուրասիրել. տեսանյութ

Մեզ համար Եվրասիական տնտեսական միության հետ կապերի խզման հարց չկա․ Մհեր Գրիգորյան

Փաշինյանին ու Ավինյանին «16» գրությամբ մարզաշապիկներ են նվիրել. տեսանյութ

Լուկաշենկոն հայերին խորհուրդներ է տվել, սպառնացել, թե Ուկրաինայի իրադարձությունների կրկնություն կարող է լինել

ԱՄՆ-Իրան բանակցությունները դանդաղ են ընթանում. Թրամփ

Բելառուսական կողմի հասցեին Վլադիմիր Զելենսկիի uպառնալիքները դատարկախոuություն են․ Լուկաշենկո

ՀՀ-ն հակամարտության փակուղուց վեր է ածվում խաղաղության խաչմերուկի. Փաշինյան

Ամռան առաջին շաբաթը Հանրապետությունում տեղումներ են սպասվում. ջերմաստիճանը կբարձրանա

Փաշինյանը վստահ առաջատարն է Հայաստանում նախընտրական հարցումներում՝ ջախջախիչ թվերով. Euronews

«Գեներալական դաշույնով» պարգևատրելու հանդիսավոր արարողություն՝ ՊՆ վարչական համալիրում

Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում

Միլիարդավոր դոլարների արժողության մեր սպառազինության զգալի հատվածը արտադրված է ՀՀ-ում. Փաշինյան

Կառուցում ենք նոր որակի պետություն. Փաշինյան

Գունեղ օր փոքրիկների համար․ ՆԳ նախարարությունը հրավիրում է միասին նշելու հունիսի 1-ը

Նորք-Մարաշում թութ նվեր ստացանք. շնորհակալ եմ, սիրում եմ բոլորիդ. վարչապետ

Խոշոր ավտովթար Վանաձորում. կա 4 վիրավnր

«Յունիսպորտը»՝ ֆուտզալի Հայաստանի Բարձրագույն խմբի չեմպիոն

Մեքենան բախվել է էլեկտրական սյանն ու բռնկվել. կա տուժած

Լինելու են նոր աղմկահարույց բացահայտումներ հանցավոր սխեմաներով, որոնց մասնակիցները նախկին պաշտոնյաներ են. ՀԿԿ

Թուրքիայում ավտոբուսը շրջվել է ու բռնկվել. կան զոհեր և ավելի քան 30 տուժած

Առավոտյան սելֆի. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Հրդեh՝ Երևանի տներից մեկում

Էսօր զինվորներն են պահում ծնողներին, ոչ թե ծնողները՝ բանակում ծառայող զինվորներին․ ՔՊ-ն Տավուշում է․ տեսանյութ

Թրամփը շուտով Իրանի հարցով վերջնական որոշում կկայացնի

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հանդիպել է բռնի տեղահանված կանանց հետ

Քարաբերդում ավտոմեքենան ծառերին բախվելով ընկել է ձորը․ կան տուժածներ

Քիչ-քիչ Հայաստանում և Ադրբեջանում ավելի շատ մարդ է հավատում, որ խաղաղությունը խաղ չէ, խաղաղությունն իրական է

3700-ից ավելի ընտանիք տուն կունենա․ 16 մլն դրամ՝ սեփական տան համար․ ովքեր են Կառավարության ծրագրի շահառուները

Ղարաբաղ, Ղարաբաղ ասելով Հայաստանի կեսն էին դրել սակարկության․ այն գայթակղություն էր՝ Հայաստանը կորցնելու համար

Ռուսական ուժերը հարվածել են Ուկրաինայի տարբեր ենթակառուցվածքների օբյեկտներին

Կառավարությունը նոր տեղեկատվական կենտրոններ է ստեղծում արգելոց-թանգարանների հարակից տարածքներում․ տեսանյութ

Օդի ջերմաստիճանը կնվազի 6-10, այնուհետ կբարձրանա 3-4 աստիճանով․ անձրևային եղանակը կպահպանվի