Նախնական վարկածով՝ ինքնասպան եղած 10-ամյա գյումրեցին գերազանց երեխա էր, ամուր կամքի տեր

Գյումրիում պտտվող խոսակցություններ կան, որ երեկ, թիվ 24 դպրոցի աշակերտ 10 տարեկան Դավիթ Գալոյանը ոչ թե ինքնասպան է եղել, այլ սպանվել է, եւ, որ մայրը տղային գտել է ոչ թե կախված վիճակում, այլ հայտնաբերել է մահացած՝ վզին էլ ամուր գոտի փաթաթված: 

Ինչպես է իրականում կատարվել դեպքը, այս պահին դեռ անհայտ է: Թիվ 24 դպրոցի տնօրեն Հակոբ Հակոբյանը ՀԺ-ի հետ զրույցում ասաց՝ ցնցված են կատարվածից: «Գերազանց երեխա էր, հոգատար ծնող ուներ: Մոր հետ տնակում էր ապրում: Մենք շոկի մեջ ենք, չենք հասկանում, թե ինչ կարող է պատահած լինի: Դավիթը նորմալ երեխա էր, նորմալ շփվում էր բոլորի հետ ե՛ւ համադասարանցիների, ե՛ւ ուսուցիչների ե՛ւ դպրոցի մյուս աշակերտների: Շատ պարտաճանաչ էր: Անցյալ տարի ոտքը կոտրվել էր, հենակով էր գալիս դպրոց: Ասեցինք, կարող ես չգալ, որովհետեւ դժվարությամբ, ընկերների օգնությամբ էր բարձրանում 2-րդ հարկ: Բայց չբացակայեց: Ասեց տանը հաճելի չէ մենակ մնալը: Դավիթը շախմատի էր հաճախում: Ես երեկ եմ նաեւ իմացել, որ կիթառի էլ էր գնում: Շատ նորմալ երեխա էր: Թե ինչ կարող էր պատահած լինել, չենք պատկերացնում նույնիսկ: Դասերից հետո տանը մենակ էր, մինչեւ մայրն աշխատանքից գալիս էր տուն»,-պատմեց դպրոցի տնօրենը:

Գարնանային արձակուրդներ են հիմա դպրոցներում, երեխային դպրոցում տեսել են անցյալ ուրբաթ օրը: Թե այս վերջին շաբաթում ինչ կարող էր պատահած լինել, ում հետ է շփվել, դպրոցի տնօրենը չգիտի: «Ինքը երեկ շատ ուրախ է եղել, հաղթել է շախմատի մրցումը, մորը զանգել, ուրախ հայտնել է լուրը, եւ էդպես է եղել, հիմա մենք ահավոր հոգեվիճակում ենք»:

Դավթի ծնողներն ամուսնալուծված են: Հայրն ուրիշ ընտանիք ունի: Հավանաբար տղայի հետ կապ չի ունեցել, քանի որ դպրոցում նրան երբեք չեն տեսել: «Ամուսնալուծված ընտանքիների երեխաներ կան, որ մեկ-մեկ եթե հոր հետ են ապրում, մայրը, իսկ եթե մոր հետ են ապրում երեխաները, ապա հայրն է գալիս դպրոց: Դավիթի պարագայում մենք երբեք հորը չենք տեսել, ոչ մի անգամ դպրոց չի եկել, դրա համար կարծում ենք, որ շփում չեն ունեցել»:

Դավիթը 5-րդ դասարանում էր սովորում, երբեք անկանոն կամ վատ վարքով աչքի չի ընկել, գերազանց սովորող է եղել, ընտանիքի միակ երեխան էր:

«Ես չգիտեմ, թե թաղում ում հետ էր շփվում, դպրոցում արտառոց բան չենք նկատել, որ ասենք լարված հարաբերություն ունենա համադասարանցիների, կամ այլ դասարանների աշակերտների, կամ ուսուցիչների հետ: Ախր ոչ մի բան չկա, որ ենթադրես, թե գուցե դա լիներ պատճառ: Օրինակ, եթե ինքը պարտված լիներ, դե երեխա է, կարող է խորը ընկճվեր, հոգեբանական ծանր պահ ապրեր, ճնշվեր: Նույնիսկ դա էդպես չի, որովհետեւ Դավիթը երեկ հաղթել էր: Եթե ինչ-որ այլ պատճառ կա, ուրեմն դա, իմ կարծիքով, ստեղծվել է այս վերջին մեկ շաբաթվա ընթացքում»:

Հիշեցնենք, որ դեպքը տեղի էր ունեցել երեկ, մարտի 29-ին: Դավիթ Գալոյանին մահացած վիճակում հայտնաբերել էր մայրը, ով Գյումրի բժշկական կենտրոնում աշխատում է որպես բուժքույր:

Դեպքով հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ 110 հոդվածի 1-ին մասով: 

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
21678 դիտում

Ամեն քաղաքացու ճակատին փակցված գնապիտակի համար հատ-հատ ամբողջական ցուցակներով պատասխան եք տալու. Ալեքսանյան

Դիլիջանում հանդիպել են Արմեն Գրիգորյանն ու Հիքմեթ Հաջիևը

Բրիտանական ծովային ուժերն առաջին անգամ ռուսական «ստվերային նավատորմի» տանկեր են առգրավել. մանրամասներ

Հայաստանում հանդիպած ամենաարտահայտված պտտահողմը Վարդենիսում․ Գագիկ Սուրենյան

Տավուշի մարզի Բագրատաշեն բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

Ռուսաստանը ողջունում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը․ ՌԴ ԱԳՆ

Դոդը, Ռոբը, կալուգացին հացին կակա պիտի ասեն, որ մտքներով չանցնի այլևս ընտրակաշառք բաժանել. Փաշինյան

Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով գտնվելու է Լյուքսեմբուրգում

Ակնկալում ենք Ձեր վարչակազմի հետ կնքել ավելի շատ պատմական համաձայնագրեր. Փաշինյանը շնորհավորել է Թրամփին

Հունիսի 15-ից ցիկլոնը կթուլանա, ջերմաստիճանն աստիճանաբար զգալի կբարձրանա. Սուրենյանը մանրամասներ է հայտնել

Սևանա լճի մակարդակը բարձրացել է 40սմ-ով

Առաջիկա օրերին Երևանում ու մարզերում անձրևոտ եղանակը կպահպանվի. որոշ շրջաններում սպասվում է կարկուտ

Հայաստանն ավելի է բարելավել իր դիրքերը Գլոբալ խաղաղության ինդեքսում

ՀԴՄ կտրոնը չենք մոռանում. վարչապետ

Մարտունի-Գետափ ավտոճանապարհին բախվել են «Մերսեդես»-ը և «ԿամԱզ»-ը. 5 տուժած հոսպիտալացվել է

Բերման է ենթարկվել Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրի հուշարձաններից ոսկեգույն տառերը պոկած տղամարդը

Պտտահողմ է դիտվել նաև Վարդենիսում. տեսանյութ

Ուժեղ պտտահողմ է դիտվել Մարտունիում. Սուրենյան

Հորդառատ անձրևներից հետո հեղեղվել են Մոսկվան և հարակից շրջանները. լուսանկարներ

Արյուն հանձնելն անվերապահ հոգատարություն է մեկի հանդեպ, ում գուցե երբեք չես ճանաչի. հունիսի 14-ը դոնորի օրն է

Երևանում ոչ սթափ վարորդը «Tesla»-ով մխրճվել է ՀՀ-ում ՌԴ դեսպանատան դիմաց կայանված ավտոբուսի մեջ

Քարաթափում Արզական-Բջնի ավտոճանապարհին. երթևեկությունը վերականգնվել է

Հրդեհ Բաղրամյան գյուղում․ այրվել է մեծ քանակությամբ անասնակեր

Արման Ծառուկյանը RAF 10-րդ մրցաշարում հաղթել է Թոնի Ֆերգյուսոնին

ԱՄՆ-ն և Իրանը վիրտուալ ձևաչափով հուշագիր կստորագրեն. Axios

«BMW»-ն հայտնվել է ուժեղ կայծակի հետևանքով պայթած կամրջի մոտ առաջացած փոսում

12-ամյա երեխային թմրանյութ տալու դեպքով մեկ անձ ձերբակալվել է

Հատվածն է, որտեղ կառուցվելու է Իջևանի ստադիոնը, և ես՝ իմ հեծանիվով. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Վարչական դատարանը մերժել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության՝ ԿԸՀ-ի դեմ ներկայացված հայցերը

Բարձր ենք գնահատում ՄԹ աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումներին․ վարչապետը՝ Քիր Սթարմերին

Աշխարհի առաջատար համալսարանների հարգելի շրջանավարտներ, հրավիրում եմ ընդգրկվել Կառավարության կադրային բանկում

Որպես անհետ կորած որոնվում է 1964թ. ծնված Կարապետ Մարգարյանը

Ռուսաստանի ԶՈՒ-ն առաջ է գնում, Ուկրաինան չի կարողանում զսպել գրոհը, անցնում է ահաբեկչական մեթոդների. Պուտին

Դեյվիդ Բեքհեմը աստղ է ստացել Հոլիվուդի «Փառքի ծառուղում»

Իսրայելը շարունակում է հարվածել Լիբանանին․ հարավային շրջանում զոհեր կան

Հայտնի է՝ երբ ԿՀԸ-ն կհրապարակի ընտրությունների վերջնական արդյունքները

Գիտելիքի արտահոսքից՝ գիտելիքի վերադարձ․ պետական աջակցությամբ ՀՀ եկած հետազոտողները նոր բացահայտումներ են անում

ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորական ուղերձ է հղել Միացյալ Թագավորության Ազգային տոնի առթիվ

Կանանց իրավունքների լիարժեք իրացման ճանապարհին կարծրատիպերը շարունակում են լուրջ մարտահրավեր մնալ. ՄԻՊ

Հայաստանը վերահաստատել է ISA-ի շրջանակում համագործակցությունը խորացնելու պատրաստակամությունը