Երևան
12 °C
Մեղրիի զորամասերից մեկում տեղի ունեցածը հանրային մեծ հնչեղություն է ստացել, եւ դա միանգամայն հասկանալի է․ մեր հասարակությունը շատ զգայուն է այն ամենի նկատմամբ, ինչը կապված է բանակի հետ։ Հասկանալի է, որ այդ միջադեպը պիտի ամենայն մանրամասնությամբ ուսումնասիրվի, մեղավորները բացահայտվեն ու պատժվեն, զինված ուժերի հրամանատարությունն էլ համապատասխան եզրակացություններ անի ու կանխարգելիչ միջոցառումներ ձեռնարկի։ Բայց մինչ այդ՝ մի ուշագրավ հանգամանք։
Այդ իրադարձությունների մասին հաղորդած լրատվամիջոցների մեծ մասը հարկ է համարել հատուկ շեշտել, որ զորամասը լքած զինվորները գոռգոռացել են «գըմփ-գըմփ-հու» եւ հրաժարվել են սափրվել՝ այն պատճառաբանությամբ, թե վարչապետը նույնպես չի սափրվում։ Այսինքն՝ փորձ է արվում հասարակական գիտակցության մեջ արմատավորել այն միտքը, թե «ահա խնդրեմ, հեղափոխությունը հասավ բանակ, եւ արդյունքներն աղետալի են» (այսինքն՝ կատարվածի պատճառը հեղափոխությունն է)։ Իրականում խնդիրը հենց այն է, որ շատ դեպքերում հեղափոխությունը դեռ չի հասել զորամասեր։ Հակառակ դեպքում հասկանալի կլիներ, որ եթե, ասենք, Երեւանում թիկնապահական կորտեժներով շրջող արտոնյալներ չկան, հարկերից խուսափող արտոնյալներ չկան եւ այլն, ուրեմն զորամասերում էլ պիտի արտոնյալ զինվորներ չլինեն։
Հիմա՝ բուն իրադարձությունների մասին։ Փաստորեն երկար ժամանակ զորամասերից մեկում մի խումբ զինվորներ արտոնյալ պայմաններում են եղել, «չաստ նայող» է եղել, որն ինչ ուզել՝ արել է, առանձին սենյակ է ունեցել, քրեական բարքեր է արմատավորել, զինվորներին նվաստացրել է եւ այլն, ու սպայակազմը չի կարողացել դրա դեմն առնել։ Իսկ երբ դանակը ոսկորին է հասել, ու սպաները փորձել են կարգուկանոն հաստատել՝ պարզվել է, որ զինվորներն իրենց պարզապես չեն ենթարկվում։ Ընդ որում՝ պատճառն ամենեւին էլ այն չէ, որ այդ զինվորները «դժվար դաստիարակվող» են, «կարգուկանոնին չեն ենթարկվում» եւ այդպես շարունակ։ Ինչ-որ «յախշիի» հրամաններին լավ էլ ենթարկվել են։ Պատճառները պետք է այլ տեղ փնտրել, ընդ որում՝ դրանք կարող են մի քանիսը լինել։ Օրինակ՝ այն, որ հաճախ սպայակազմին այնքան էլ ձեռնտու չէ բացառապես զինվորական կանոնագրքով առաջնորդվելը, որովհետեւ դրա փոխարեն կարելի է ծնողների որոշակի վերաբերմունքի դիմաց զինվորներից ոմանց արտոնություններ տալ՝ ազատել մարտական հերթապահությունից, թույլ տալ սմարթֆոններ ունենալ, հագնել՝ ինչ ուզում են եւ այլն։ Որոշ դեպքերում սա ավագ սպայակազմի համար լուրջ «կողմնակի եկամուտ» է, եւ չարժե պատրանքների գիրկն ընկնել՝ ենթադրելով, որ նման երեւույթներն իսպառ վերացել են։ Մեկ այլ պատճառ կարող է լինել այն, որ բանակում իրավապաշտպանների ակտիվ գործունեությունը «թեւեր է տվել» զինվորներին՝ ամեն չնչին առիթի դեպքում նրանք սպառնում են բողոքել, սպայակազմն էլ՝ ավելորդ գլխացավանքից խուսափելու համար, պարզապես «գլուխ չի դնում» կարգազանց զինվորների հետ։ Էլ չենք խոսում այն մասին, որ շատ դեպքերում քրեական բարքերն ու «չաստ նայողների» ինստիտուտը կարող են թեթեւացնել սպաների գործը՝ զինվորներն իրենք «կարգուկանոն կհաստատեն» (նույն մեխանիզմն է գործում նաեւ քրեակատարողական հիմնարկներում)։
Ամեն դեպքում՝ Ագարակի զորամասում տեղի ունեցածն ընդամենը մի քանի խուլիգանների կազմակերպած բունտ չէ, ոչ էլ՝ զանգվածային դասալքություն (զուտ իրավական տեսանկյունից՝ զորամասն ինքնակամ լքելը հենց դասալքություն է համարվում)։ Քրեական բարքերի արմատավորումը մեր բանակին թիկունքից հասցված ծանրագույն հարված է։ Պետք է անկեղծ լինել՝ շատերն այսօր էլ խուսափում են բանակում ծառայելուց ոչ թե այն պատճառով, որ վախենում են դժվարություններից կամ թշնամու գնդակից, այլ որովհետեւ չեն ցանկանում երկու տարի անցկացնել քրեական միջավայրում, որտեղ ինչ-որ «յախշի» կարող է իրպեսների ոհմակով նվաստացնել ցանկացած նորմալ մարդու։ Այսինքն՝ մեծ հաշվով, սա պետական անվտանգության խնդիր է։ Չի կարող մարտունակ լինել այն բանակը, որտեղ իշխում են քրեական բարքերը, եւ որտեղ առաջին իսկ մարտական գործողությունների ժամանակ զինվորներն ամենայն հավանականությամբ առաջին հերթին հենց այդ «յախշիներին» են թիկունքից խփելու։
Այնպես որ՝ բանակի հրամանատարությունը պիտի վճռականորեն արմատախիլ անի այս ամենը ու խստագույնս պատժի ե՛ւ կարգազանց զինվորներին, ե՛ւ սպաներին։ Եթե անգամ մի քանի տասնյակ հոգի բողոքի ակցիաներ կազմակերպեն։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Յունիբանկն ու «Վանք» հիմնադրամն աջակցել են անվասայլակով բասկետբոլի ցուցադրական խաղի անցկացմանը
ՊԵԿ-ը ներկայացրել է մաքսային ստուգումների նոր պարզեցված կարգավորումները
ԵՄ-ն կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ Մագդալենա Գրոնո
Սահմանադրական դատարանը սկսել է ԱԺ ընտրությունների արդյունքն անվավեր ճանաչելու՝ ընդդիմության պահանջի քննումը
Կասեցվել է Վանաձորում գործող հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
Պուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել, ժամանակավորապես տեղափոխվել են վերականգնման նպատակով
Հայկական կողմն արդեն երկու տարի է՝ չի վճարում ՀԱՊԿ անդամակցության վճարները. ՌԴ մշտական ներկայացուցիչ
Սրբուհի Գալյանը ՌԴ արդարադատության նախարարին հրավիրել է Հայաստան
Համոզված եմ, որ նա պատվով կշարունակի մեր միասին սկսած գործը. Սիմոնյանը շնորհավորել է Ռուբինյանին
Ադրբեջանից Հայաստան են տեղափոխվում բենզին և դիզելային վառելիք
Բախվել են բուժառուին հիվանդանոց տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան ու «Տոյոտա»-ն
Իսրայելի ԱԳ նախարարը կառավարության քննարկմանը կներկայացնի Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձև
Ռուսաստանն ամբողջությամբ սահմանափակել է Հայաստանից ձկնային արտադրանքի ներմուծումը
Մոտենում է հերթական տեղումնաբեր ցիկլոնը. հունիսի 27-ին սպասվում են անձրևներ, ջերմաստիճանի անկում. Սուրենյան
Արմեն Մելիքբեկյանը մտադիր չէ առաջադրվել ՀՖՖ նախագահի ընտրություններում
Սերդար Քըլըչը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին
Թրամփի անվան Խաղաղության ինստիտուտում ստորագրվել է ԱԲ ոլորտում Հայաստան-ԱՄՆ համագործակցության հայտարարություն
Ովքե՞ր կարող են օգտվել կաթի արտադրության սուբսիդավորման ծրագրից, ինչպես գրել դիմում․ մանրամասներ
Գյումրիում ճգնաժամը շինովի է, ըստ Առաքելյանի՝ այն ստեղծում է իշխանությունը․ ինչու ՔՊ-ն չեկավ ավագանու նիստին
Սիրելի՛ կանայք, լավ նորություն ունեմ ձեզ համար․ Անահիտ Ավանեսյանը տեսանյութ է հրապարակել
ԵՄ խորհուրդը հավանություն է տվել ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև առևտրային համաձայնագրին
Կարապետյանի ունեցվածքն ու կյանքը վտանգի տակ են. Կարապետյանն ու Քոչարյանը ՌԴ-ի գրպանում են․ Ռուբեն Գալչյան
Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով
Շնորհավորում եմ իմ գործընկեր Ռուբեն Ռուբինյանին, վստահ եմ՝ կկատարի աշխատանքը մեծ պատասխանատվությամբ․ Կոնջորյան
Մարտունիում բժշկական ամբուլատորիա կկառուցվի
Հանրային պահանջ կա, որ Քոչարյանը պատժվի. նրա միակ նպատակը մեր երկիրը մաս-մաս այլ երկրին տալն է. Մանավազյան
Կառավարությունը մեղմում է գյուղատնտեսական ծրագրերի շահառուների վարկային բեռը՝ երկարաձգելով մարման ժամկետները
Քաղաքական որոշումը կայացված է, շոյված եմ արդյունքից․ Ռուբինյանը՝ ԱԺ նախագահի թեկնածու ընտրվելու մասին
ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը
Տեղի է ունեցել «Արծիվ գործընկեր-2026» զորավարժության փակման հանդիսավոր արարողությունը․ տեսանյութ
Դավիթ Համբարձումյանի խափանման միջոցը փոխվել է
Կայացել է Հայաստանի Հանրապետություն-Եվրոպական Միություն անվտանգային և պաշտպանական խորհրդակցությունների նիստը
Թուրքիայի նախագահի խորհրդականն ու Մագդալենա Գրոնոն քննարկել են Ադրբեջան-Հայաստան խաղաղության գործընթացը
Ալիկ Ալեքսանյանը կմնա կալանավորված
Երևանում և ՀՀ խոշոր բնակավայրերում ավելի քան 1500 շքամուտքի էլեկտրամատակարարման ցանց կարդիականացվի
Ընտրությունները վերահաստատել են ՀՀ հավատարմությունը ժողովրդավարական արժեքներին և սահմանադրական գործընթացներին
Դատախազը Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրհետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու դիմում է ներկայացրել ԿԸՀ
Բլոգեր Արամ Ավետիսյանը բռնության է ենթարկվել. հարվածողի նկատմամբ հայտարարվել է հետախուզում. ՆԳՆ
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը մասնակցել է Ուկրաինայի վերականգնման համաժողովին
Կանդազի խափանման միջոցը փոխվել է
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT