Երևան
12 °C
Քրեական հեղինակություն Նորագյուղցի Բոգոյի (Ռուբեն Կոստանյան) մտերիմները նրա իրերը Կենտրոնական ավտոկայանից հանելուց հետո սենյակները պարզապես ավերակի են վերածել: Այն, ինչ «Հայկական ժամանակ»-ն այնտեղ տեսավ, նվազագույնը կարելի է համարել վանդալիզմ:
Նշենք, որ Կոստանյանը տարիներ շարունակ պետական շինություն հանդիսացող Կենտրոնական ավտոկայանի ներսում՝ 2-րդ հարկում, «սեփական» սենյակ եւ հյուրանոց է ստեղծել՝ ապօրինի: «Հայավտոկայարան» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն Աշոտ Մնացականյանի խոսքով՝ այդ տարածքները վարձակալված չեն եղել, քանի որ նման պայմանագրեր չկան: Ոստիկանության 6-րդ վարչությունն էլ մարտի 11-ին գնացել էր Կենտրոնական ավտոկայան ոչ միայն «զավթված» տարածքը ազատելու, այլեւ գործողություններ էին իրականացնում՝ պարզելու համար, թե արդյո՞ք ավտոկայանի հարակից շրջաններում գործող տնտեսվարողները հոսանքն ապօրինի են օգտագործել, քանի որ Կենտրոնական ավտոկայանում շարունակաբար վճարել են հարյուր հազարավոր դրամների հասնող հոսանքի վարձ։
«Հայավտոկայան» ՓԲԸ-ն ունի 27 ավտոկայան եւ 5 ենթակարգավարական կետ, դեկտեմբեր ամսին հոսանքի համար ընդհանուր վճարվել է 2 մլն 400 հազար, որի ուղիղ կեսը կազմել են կենտրոնական ավտոկայանի հոսանքի ծախսերը։ Սա նշանակում է, որ չարաշահում միանշանակ կա»,- նշում է Մնացականյանը: Նա սպասում է, որ քննությունից հետո պարզվի՝ ինչ է եղել, որքանով է սրա հետ առնչվում Կոստանյանը: Հստակ է, սակայն, որ գրեթե 2 տասնամյակ, չունենալով ոչ մի պաշտոն ավտոկայանում, Բոգոն այնտեղ ունեցել է անձնական սենյակ եւ մի քանի սենյակներ, որոնք որպես հյուրանոց են ծառայել: Կենտրոնական ավտոկայանի նախկին տնօրենը եղել է Կոստանյանի եղբայրը՝ Աշոտ Սիմոնյանը (Կոստանյանն իր ազգանունը՝ Սիմոնյան, փոխել է):
Մարտի 12-ին Բոգոյի մտերիմները այնտեղից հանում էին նրա իրերը, սակայն պարզվում է, որ միայն իրերը չէ, որ հանել են: Բոգոյի կողմից տարիներ շարունակ զբաղեցված տարածքի պատերը ամբողջովին քանդել են, իսկ հոսանքի լարերը եւ անգամ վարդակները բոլորը պոկել են: Պատերին սուրճ են լցրել, առաստաղն ավերակի վերածել:
«Հայկական ժամանակ»-ը ստորեւ տեղադրում է լուսանկարներ, որոնք արվել են օրեր առաջ, երբ դեռ քանդված չէին սենյակները եւ լուսանկարներ, որոնք արվել են այսօր:
(Օրեր առաջ)



(Այսօր)























Գրեթե 1 ամիս է՝ Կենտրոնական ավտոկայանի տնօրեն է նշանակվել Ռոման Համբարձումյանը: Նա աշխատանքներ է իրականացնում, որպեսզի Կենտրոնական ավտոկայանը կարգավորվի: Սակայն այդ ամենին զուգահեռ օրեր առաջ՝ Մարտի 1-ի լույս 2-ի գիշերը, ժամը 02:30-ին այրել են Համբարձումյանի «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենան: Համբարձումյանը դեռեւս չգիտի, թե ո՞վ է այրել, քանի որ փորձաքննությունը չի ավարտվել, սակայն նշում է, որ թշնամիներ չի ունեցել:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Վարչապետը ստորագրել է պատանիների «խաղաղության» գլխարկները. տեսանյութ
Այդ փաստաթուղթը հօդս ցնդեցրեց լրտեսների թեզերը, այն մեծ նշանակություն ունի մեզ համար․ Նիկոլ Փաշինյան
Ազատության հրապարակում ընթանում է «Հայաստան» դաշինքի հանրահավաքը
Կալուգացի օլիգարխը դառնալու է բոմժ, կզցնելու ենք մինչև վերջին խազը. Ռուբինյան
Ծեծկռտուք Նորակերտ համայնքում. Նաիրի Հոխիկյանը ատրճանակով սպառնացել է ՔՊ անդամի
Հայաստանում գազի հետ կապված բարդ իրավիճակ կարող է ստեղծվել. Ալեքսեյ Օվերչուկ
Մայիսի 31-ը՝ Ծխախոտի դեմ պայքարի համաշխարհային օր
Կանանց Հայաստանի ազգային հավաքականը սկսում է ուսումնամարզական հավաքը
Սյունիքում մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել դաշտում. հոսպիտալացվել են իրանցիներ
Պենտագոնը հայտնել է, որ ԱՄՆ-ն հարվածել է թմրանյութեր տեղափոխող նավին
Հայաստանը կարող է լինել էներգետիկ ինքնաբավ պետություն, և մենք գնում ենք այդ ճանապարհով․ Փաշինյան
Ռուսական շուկայի կորստի դեպքում Հայաստանը կզրկվի ելակի գրեթե ամբողջ արտահանումից. ՌԻԱ Նովոստի
Փաշինյանին ու Ավանեսյանին ելակով տորթ են հյուրասիրել. տեսանյութ
Մեզ համար Եվրասիական տնտեսական միության հետ կապերի խզման հարց չկա․ Մհեր Գրիգորյան
Փաշինյանին ու Ավինյանին «16» գրությամբ մարզաշապիկներ են նվիրել. տեսանյութ
Լուկաշենկոն հայերին խորհուրդներ է տվել, սպառնացել, թե Ուկրաինայի իրադարձությունների կրկնություն կարող է լինել
ԱՄՆ-Իրան բանակցությունները դանդաղ են ընթանում. Թրամփ
Բելառուսական կողմի հասցեին Վլադիմիր Զելենսկիի uպառնալիքները դատարկախոuություն են․ Լուկաշենկո
ՀՀ-ն հակամարտության փակուղուց վեր է ածվում խաղաղության խաչմերուկի. Փաշինյան
Ամռան առաջին շաբաթը Հանրապետությունում տեղումներ են սպասվում. ջերմաստիճանը կբարձրանա
Փաշինյանը վստահ առաջատարն է Հայաստանում նախընտրական հարցումներում՝ ջախջախիչ թվերով. Euronews
«Գեներալական դաշույնով» պարգևատրելու հանդիսավոր արարողություն՝ ՊՆ վարչական համալիրում
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում
Միլիարդավոր դոլարների արժողության մեր սպառազինության զգալի հատվածը արտադրված է ՀՀ-ում. Փաշինյան
Կառուցում ենք նոր որակի պետություն. Փաշինյան
Գունեղ օր փոքրիկների համար․ ՆԳ նախարարությունը հրավիրում է միասին նշելու հունիսի 1-ը
Նորք-Մարաշում թութ նվեր ստացանք. շնորհակալ եմ, սիրում եմ բոլորիդ. վարչապետ
Խոշոր ավտովթար Վանաձորում. կա 4 վիրավnր
«Յունիսպորտը»՝ ֆուտզալի Հայաստանի Բարձրագույն խմբի չեմպիոն
Մեքենան բախվել է էլեկտրական սյանն ու բռնկվել. կա տուժած
Լինելու են նոր աղմկահարույց բացահայտումներ հանցավոր սխեմաներով, որոնց մասնակիցները նախկին պաշտոնյաներ են. ՀԿԿ
Թուրքիայում ավտոբուսը շրջվել է ու բռնկվել. կան զոհեր և ավելի քան 30 տուժած
Առավոտյան սելֆի. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Հրդեh՝ Երևանի տներից մեկում
Էսօր զինվորներն են պահում ծնողներին, ոչ թե ծնողները՝ բանակում ծառայող զինվորներին․ ՔՊ-ն Տավուշում է․ տեսանյութ
Թրամփը շուտով Իրանի հարցով վերջնական որոշում կկայացնի
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հանդիպել է բռնի տեղահանված կանանց հետ
Քարաբերդում ավտոմեքենան ծառերին բախվելով ընկել է ձորը․ կան տուժածներ
Քիչ-քիչ Հայաստանում և Ադրբեջանում ավելի շատ մարդ է հավատում, որ խաղաղությունը խաղ չէ, խաղաղությունն իրական է
3700-ից ավելի ընտանիք տուն կունենա․ 16 մլն դրամ՝ սեփական տան համար․ ովքեր են Կառավարության ծրագրի շահառուները
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT