Երևան
12 °C
Երեւանի քաղաքապետարանը այսօր սկսեց Օպերային թատրոնի հարակից տարածքի առաջին գոտին սրճարաններից ազատելու գործընթացը, ինչի մտադրության մասին հայտարարել էր դեռ հունվարի սկզբին: Այդ հատվածը նախատեսվում է կանաչապատել եւ, ինչպես քաղաքապետարանն էր նշում, վերադարձնել երեւանցիներին:
Քաղաքապետարանի աշխատակիցներն առավոտյան սկսել էին սրճարանների գույքը դուրս բերել տարածքից: Մետաղական կոնստրուկցիաներն ապամոնտաժելու համար անհրաժեշտ հոսանքը սրճարանի սեփականատերերը հրաժարվել էին տրամադրել: Մի քանի ժամ անց տարածք տեղափոխվեց հոսանքի գեներատոր: Բայց այն այդպես էլ գործի չգցվեց: Աշխատանքները կասեցվեցին՝ սեփականատերերի հետ պայմանավորվածություն ձեռք բերելով երեկոյան հանդիպում անցկացնել քաղաքապետարանում:

«Դեպքի վայրում» իրավիճակը բավական լարված էր: Սրճարանների որոշ սեփականատերեր ու աշխատակիցներ պարբերաբար վիրավորանքներ էին հնչեցնում իշխանությունների հասցեին, ափսոսանք էին հայտնում հեղափոխությանը մասնակցելու համար, միացնում էին այդ օրերին հնչած երգերը՝ դրա տակ ենթատեքստ դնելով, իրենք էլ երգում էին, պարում, նաեւ կոնյակ խմում: Հայտարարում էին, թե քաղաքապետարանի այս նախաձեռնության հետեւանքով 300 մարդ դառնալու է գործազուրկ: Հետաքրքրվում էին, թե այդ մարդիկ կարո՞ղ են գնալ քաղաքապետարանի աշխատակիցների տանը ապրելու: «Ծառե՞րը պետք է ուտենք»,- նախատեսվող կանաչապատման դեմ էին բողոքում նրանք ու նաեւ խոստանում վնասել, բենզին լցնել ու վառել այդ կանաչը:
Սրճարանների սեփականատարերը կամ նրանց փաստաբանները վստահեցնում էին, որ տեղի ունեցողն ապօրինի է եւ որ քաղաքապետարանն այս քայլին դիմելու իրավական հիմք չուներ: Քաղաքապետարանի ներկայացուցիչները պնդում էին հակառակը: Ամեն դեպքում, քաղաքային իշխանության գործողություններից բողոքող կողմը դատական գործեր չի հարուցել: Այսօր տարածքից դուրս էին բերվել «Ատլանտիկ» եւ «Մոնտալ» սրճարանների գույքը: Հողային աշխատանքներ էին սկսվել նաեւ «Ռիչ» սրճարանին պատկանած խաղահրապարակում: Հաջորդ հերթում «Ջազվե»-ն էր:

Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանն ավելի վաղ հայտարարել էր, որ Օպերայի հարակից այդ տարածքում սրճարանային գործունեություն իրականացնող տնտեսվարողներին կառաջարկվեն այլընտրանքային տարածքներ՝ քաղաքի այլ հատվածներում: Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանն ասաց, որ այդպես կվարվեն միայն սրճարաններից մեկի՝ «Մոնտալ»-ի դեպքում, որովհետեւ սա տվյալ ընկերության միակ սրճարանն է, իսկ մնացած բոլոր դեպքերում տվյալ բինզնեսով զբաղվող ընկերություններն ունեն այլ սրճարաններ եւս: Լրագրողների հետ զրույցում նա ուշագրավ տեղեկություն հայտնեց: Օրինակ բերելով ապամոնտաժման ենթակա սրճարաններից մեկը, որի սեփականատերերն ու աշխատակցիները բողոքի ցույցեր էին անցկացնում, նկատեց, որ այդ տարածքը՝ ավելի քան 100 քմ, վարձակալվում է ամսական ընդամենը 90 հազար դրամով: «Երեւի դուք տեղյակ եք շուկայական գներից: Դե հիմա համեմատեք»,- ասաց վարչական շրջանի ղեկավարը: Նրա խոսքն, ըստ ամենայնի, վերաբերում էր «Անտլանտիկ» սրճարանին:

Օպերայի թեժ կետ էր ժամանել նաեւ Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը: Նա ասաց, որ սկզբունքորեն դեմ չէ սրճարանների ապամոնտաժմանը եւ տարածքի կանաչապատմանը, բայց եթե դա վերաբերի այնտեղ գործող բոլոր սրճարաններին: Մինչ այդ, Վիկտոր Մնացականյանը լրագրողների հետ զրույցում տեղեկացրել էր, որ մյուս գոտիներում տեղակայված սրճարանները ապամոնտաժելու հարց օրակարգում չկա:
Երեւանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը, Ֆեյսբուքի իր էջում անդրադառնալով խնդրին, նախ հիշեցրել էր, որ Երեւանի քաղաքապետարանը դեռ 2018-ի դեկտեմբերի 13-ին ծանուցումներ է ուղարկել Օպերայի հարակից տարածքում վարձակալության իրավունքով գործունեություն ծավալող 5 տնտեսվարողի, որ համաձայն պայմանագրի, երեսնօրյա ժամկետում դադարելու է վարձակալության պայմանագրի գործողությունը։ Այնուհետեւ քաղաքապետարանը փետրվարի 13-ին ծանուցումներ է ուղարկել արդեն նախկին վարձակալներին՝ առաջարկելով ողջամիտ ժամկետում մաքրել տարածքն իրենց գույքից, այդ թվում՝ ինքնակամ կառույցներից։

«Սակայն նախկին վարձակալները, փաստորեն, ինչ-ինչ պատճառներով չեն մաքրել տարածքը, եւ այսօր արդեն քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումները սկսել են ապամոնտաժել համայքի հողի վրա գոյություն ունեցող կառույցները՝ կանաչապատման աշխատանքներն սկսելու համար։ Ուզում եմ մեկ անգամ եւս ուշադրություն հրավիրել այն հանգամանքի վրա, որ ամբողջ այս գործընթացը, իր մեկնարկի պահից ի վեր, ընթանում է օրինականության եւ նախկին վարձակալների հետ պայմանագրերի տառին համապատասխան։ Օպերայի այգին իսկապես այգի դարձնելու որոշումն աներկբա է, բխում է մեր քաղաքի շահերից ու մեր քաղաքի բնակիչների ցանկությունից»,- գրել է Կարապետյանը եւ հետգրությամբ ավելացրել. «Ի դեպ, մամուլում հայտնված կարծիքները, թե սրճարանները մաքրելու հետեւանքով իբր 300 մարդ աշխատանքից զրկվելու է, մեղմ ասած, չափազանցված են։ Միեւնույն ժամանակ, ինչպես նախկինում էլ ասել ենք, քաղաքապետարանը պատրաստ է իր լիազորությունների շրջանակներում նույն տնտեսվարողներին աջակցել զարգացնել իրենց բիզնեսը քաղաքի այլ տարածքներում՝ արդեն օրինականության սահմաններում»։
Նկատենք, որ սեփականատարերը դժգոհում էին նաեւ Հակոբ Կարապետյանի հիշատակած «ողջամիտ ժամկետ» ձեւակերպումից: Ընդգծելով դրա անորոշությունը՝ նկատում էին, որ օրինակ իրենք ողջամիտ ժամկետ ասելով հասկանում են 2027 թվականը, քանի որ նախկինում ձեռք էին բերել մինչեւ այդ ժամկետը աշխատելու իրավունք:






Տեխնոլոգիական կրթությունը դառնում է Հայաստանի այցեքարտերից մեկը․ Անդրեասյանը՝ Իսրայելի կրթության նախարարին
Արմեն Գրիգորյանն ընդունել է Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության պատվիրակությանը
Ռոբերտ Քոչարյանը սխալ է․ նա համադրել է գործազրկության անհամադրելի տվյալներ․ FIP
Մեկնարկում է «Տնտեսապես կայուն ընտանիքներ» նախաձեռնության 2026թ․ դիմումների ընդունումը․ ովքեր են շահառու
Նիկոլ Փաշինյանը Աբու Դաբիում կմասնակցի «Մարդկային եղբայրության համար» 2026 թվականի մրցանակաբաշխությանը
Ինչ ջերմաստիճան է կանխատեսվում փետրվարին
Սևանա լճում արդյունագործական որսի հսկողության արդյունավետության բարձրացմանը վերաբերող հարցեր են քննարկվել
Քննարկվել է պաշտպանության ոլորտում Հայաստանի և Հնդկաստանի միջև համագործակցության ներկայիս ընթացքը
«Մուլտի Լեոն» ՍՊ ընկերությունը Երևանում շուրջ 16 տարի ապօրինի տարածքներ է օգտագործել. նախաձեռնվել է քրվարույթ
Հայաստանում աշխատանք փնտրողների ու գործազուրկների թիվը վերջին տարիներին էականորեն նվազել է. Հարությունյան
Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում
Վագիֆ Խաչատրյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Գեներալ Չաուհանին և Պապիկյանը բարձր են գնահատել Հայաստան-Հնդկաստան համագործակցության մակարդակը. տեսանյութ
Իջևան համայնքին է վերադարձվել 2,3 մլն դրամ մոտարկված արժեքով հերթական հողամասը. վարչապետ
Ռուսաստանում ուսումնական ինքնաթիռ է կործանվել. կան զոհեր
Նոր գործառույթ Yandex Go հավելվածում՝ վիրտուալ հերթի ձևավորում ծանրաբեռնված ժամերին ուղևորություն պատվիրելիս
Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը գործուղվել է Մանչեսթեր
Վարչապետի կողմից չկա և չի եղել որևէ որոշում՝ ԼԳԲՏ շքերթի անցկացման վերաբերյալ. լուրն ապատեղեկատվություն է
Հունիսի 1-ից «Հին Խնձորեսկ» պատմամշակութային արգելոցի մուտքը կդառնա վճարովի
Անգլերենի թեստերում եղել է խոտան. ովքեր համաձայն չեն արդյունքի հետ, կարող են մասնակցել նոր քննության. ԿԳՄՍՆ
Օդային ճանապարհով քաղաքացին ՀՀ է ներմուծել 845 գրամ կոկաին տեսակի թմրամիջոց
Նորատուսում վիճաբանություն-ծեծկռտուքից հետո 3 քաղաքացի տեղափոխվել է Գավառի հիվանդանոց
Սիմոնյանն ու ՀՀ-ում Իրանի դեսպանն անդրադարձել են տարածաշրջանային հետաքրքրություն ներկայացնող հարցերի
Իսրայելի յուրաքանչյուր թշնամի ԱՄՆ-ի թշնամին է. դեսպան Մայք Հաքաբի
Դատարանը մերժել է Սամվել Շահրամանյանի հայցն ընդդեմ Նժդեհ Հովսեփյանի և ՀՀ ԿԳՄՍՆ-ի
Կոչս գործատուներին և աշխատանք փնտրողներին. Արսեն Թորոսյան
ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Հնդկաստանի ԶՈՒ պաշտպանության շտաբի պետի հանդիսավոր դիմավորումը
Հայաստանի 5 ներկայացուցիչ կմասնակցի Ձմեռային 25-րդ օլիմպիական խաղերին. ժամանակացույց
«Մուրացան» մանկական հիվանդանոց է տեղափոխվել 2 ամսական տղայի մարմին
ԿԸՀ-ն համալրել է Երևանի և Արտաշատի ԸԸՀ-ների անդամների թափուր պաշտոնները
Australia Open-ի եզրափակիչում Կառլոս Ալկարազը հաղթել է Նովակ Ջոկովիչին՝ դառնալով ռեկորդակիր
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի պաշտոնատար անձինք մեղադրվում են կաշառք ստանալու համար. նախաքննության ավարտ
Հույզեր, էմոցիաներ, քաղաքական կոչեր, սկանդալային զգեստներ. կայացել է «Գրեմմի» մրցանակաբաշխությունը. լուսանկար
Կապանի և Ագարակի որոշ հասցեներում վթարային ջրանջատումներ են սպասվում
Երևանում բախվել են 3 մեքենա. կան վիրավորներ
Կրակոցներ Երևանում․ հրազենային վնասվածքներով բժշկական կենտրոն է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Ովքեր են Հայաստանի 10 լավագույն շախմատիստն ու շախմատիստուհին
ԱՍՀՆ-ն հրապարակել է կարևոր իրազեկում գործատուների համար
ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են «Արմավիր» և «Գորիս» քրեակատարողական հիմնարկներ
Զարթոնք գյուղում 19 տարի անց նորից մանկապարտեզ է գործում. ինչպիսին էր այն նախկինում և հիմա
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT