Երևան
12 °C
Աճեմյան 2: Այս հասցեն քաջ ծանոթ է ե՛ւ գյումրեցիներին, ե՛ւ արվեստագետներին, փոքրիշատե զբոսաշրջավարներին եւ ՀՀ մշակույթի բոլոր ժամանակաների նախարարներին:
«Կումայրի» պատմական միջուկում գտնվող կառույցն առավել հայտնի է իր պատշգամբով, որը Գյումրիում «տանգոյի շենքի բալկոն» էլ են անվանում: Այդ շենքում են նկարահանվել «Մեր մանկության տանգոն» ֆիլմի շատ հիշարժան դրվագներ:



Ներկա պահին պատմական շենքը քայքայվել, սկսել է ինքնափլուզվել: ՀՀ-ն ինչքան մշակույթի նախարար ունեցավ, նույնքան էլ շենքի վերականգնման ծրագիր մշակվեց: Բոլորն էլ, իհարկե, թղթի վրա: Դեռ 2017-ին Արմեն Ամիրյանը եկավ Գյումրի եւ ներկայացրեց շենքի վերականգնման վիրտուալ նախագիծը, համաձայն որի՝ շենքի առաջին հարկում արհեստագործական սենյակներ էին լինելու, երկրորդ հարկում սենյակ էր հատկացվելու Գյումրու պատկերասրահին եւ երկրագիտական թանգարանին: Իսկ շենքի այն հատվածը, որը տարիներ առաջ գործել էր որպես Ցարական Ռուսաստանի փոստատուն, նպատակ կար դարձնել փոստի թանգարան: Այդ նպատակի իրականացման համար 1մլն դոլար էր պահանջվում: Այնուհետ եղավ առաջարկ վերականգնել միայն շենքի պատշգամբը, որը համարվեց աննպատակահարմար:
Քանի դեռ թղթի վրա կամ օդի մեջ ծրագրեր են գրվում եւ չեղարկվում, բնությունն իր գործն անում է: Պատմաճարտարապետական նշանակության կառույցը քայքայվել, մաս-մաս «կյանքից հեռանում է»: Ինքնափլուզումներն այստեղ վաղուց նորություն չեն, իսկ այն, որ ընկեր Սիրանուշի տան պատշգամբը փտել ու փուլ է եկել, տեղյակ են Մշակույթի նախարարությունում:
«Այն, որ շենքում քարաթափումներ են, բնական է, քանի որ եթե շենքը չի օգտագործվում, ապա ավերակի է վերածվում: Հուշարձանի պահպանման լավագույն տարբերակը օգտագործման հանձնելն է: Ես մի քանի անգամ այցելել եմ շենք վերջին ամիսների ընթացքում եւ ասեմ, որ հնարավոր է այն վերականգնել: Ուղղակի փայտից պատշգամբը փտել է արդեն, եւ պոկվում է: Մենք ունենք շատ փոքր բյուջե, ընդամենը 250 մլն դրամ, որը նախատեսված է ամբողջ հուշարձանների համար, իսկ մենք ունենք մոտ 25.000 հուշարձան: Գումարը շատ քիչ է, եթե պատկերացնենք, որ էս շենքի վերականգնման համար 1 մլն եվրո է պետք, իսկ մենք դրա կեսն ունենք ամբողջ հուշարձանների համար: Փորձում ենք գումարն անհետաձգելի հուշարձանների վրա ծախսել, այսինքն այն հուշարձանների, որոնք եթե չվերականգնենք, կոչնչանան: Միայն բալկոնը վերականգնելու առաջարկ կար, բայց մեկ տարի հետո նույն պատմությունը կլինի, այսինքն պետք է հիմնական լուծում տրվի խնդրին»,- ՀԺ-ի հետ զրույցում ասաց ՀՀ Մշակույթի փոխնախարար Տիգրան Գալստյանը:

Փոխնախարարը նաեւ տեղյակ պահեց, որ շենքի հետագա ճակատագիրն ուղղակիորեն կապված է ռուսների հետ: «2017 թվականին նախագիծ ներկայացվեց նախարարության կողմից եւ ռուսական կողմը վերականգնելու ցանկություն հայտնեց, հավանաբար ցարական Ռուսաստանի հետ կապ ունենալու փաստը հաշվի առնելով եւ այն ժամանակ որոշում կայացվեց, որ հայ-ռուսական թանգարան կառուցվի: 2018 թվականին էդպիսի քննարկումներ եղան, որոնց ես էլ եմ մասնակցել, բայց այսպես ասած՝ հստակ որոշում չեղավ, թե երբ են սկսվելու կառուցապատման աշխատանքները, բացի այդ կան մարդիկ, ովքեր ցանկություն ունեն վերականգնել կառույցը եւ շահագործել, ուղղակի էստեղ քանի որ մենք պետք է ներկայացնենք ծրագիր եւ ռուսական կողմն է ուշադրության արժանացրել, սպասում ենք ռուսական կողմի պատասխանին: Եթե հասկանանք, որ ռուսական կողմը դեռ ցանկություն ունի այն վերականգնելու, նոր մասնավոր ներդրողներին կկարողանանք պատասխանել»:
Անկախ այս խնդիրներից պատմական այս շենքն այսօր լուրջ սպառնալիք է անցորդների համար: Անընդհատ պատերից քարեր են պոկվում, պատշգամբից էլ՝ փտած փայտի կտորներ: Հարցին, թե անվտանգության ապահովումն ու՞մ գործառույթն է, փոխնախարարը պատասխանեց՝ համայնքինը:

Նույն հարցով նաեւ Գյումրու քաղաքապետարան դիմեցինք: Պատասխանը հետեւյալն է. «Շենքը համայնքապատկան չէ, Մշակույթի նախարարության սեփականությունն է»:
Փոխնախարար Տիգրան Գալստյանը քաղաքապետարանի այս ձեւակերպման իր մեկնաբանությունն ունի: «Որեւէ մեկի սեփականությունը չէ, պատկանում է ՀՀ-ին: Ես հասկանում եմ, իրենց ասածի մեջ մեսիջ կա, որ որպես պատմամշակութային հուշարձան որեւէ աշխատանքի թույլտվությունը մշակույթի նախարարությունից է լինելու, բայց դա չի նշանակում, որ պատկանում է մշակույթի նախարարությանը, դրանք տարբեր բաներ են: ԱԻՆ-ը պետք է տա, որ օրինակ էստեղով վտանգավոր է անցնել, հնարավոր է փլուզում, իսկ համայնքապետարանը պետք է արգելապատնեշ հատկացնի, ոստիկանությունն էլ հսկի, որ մարդ չանցնի, մինչեւ խնդիրը լուծվի: Ես հույս ունեմ, որ այս հարցն արագ կկարգավորվի, եւ գարնանն արդեն մենք կիմանանք, թե ինչ է արվելու»:
Գարունն արդեն Գյումրիում է, ռուսներից, սակայն, դեռ լուր չկա: Եթե շինությունը որեւէ մեկի հաշվեկշռում է, եւ պատասխանատուի հարցում խնդիրը դաշտից-դաշտ գցելն է, ապա գյումրեցիները ոչ քաղաքապետարանի, ոչ էլ, առավելեւս, Մշակույթի նախարարության բալանսում չեն, իսկ վթարավտանգ կառույցն ուղղակիորեն առանց տեր ու տիրական ճանաչելու, առաջին հերթին վտանգավոր է հենց նրանց համար: Տարածքը սահմանազատված չէ, անգամ զգուշացնող գրություններ չկան:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով
Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին
Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է
Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը
Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները
Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու
Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը
«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ
«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին
Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը
Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել
Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են
«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն
Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները
Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել
Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է
Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին
24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց
Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ
Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը
Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը
Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան
17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT