Երևան
12 °C
Կառավարության այսօրվա նիստում ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը ներկայացրեց կառավարոթյան կառուցվածքային փոփոխությունների մասին նախագիծը:
Սա աղմկահարույց այն նախագիծն է, ըստ որի նախատեսվում է 17 նախարարությունից ունենալ 12 նախարարություն, երկու փոխվարչապետ՝ առանց առաջին փոխվարչապետի:
Նախագծով առաջարկվում է ունենալ հետեւյալ նախարարությունները․
1․ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը,
2․ առողջապահության նախարարությունը,
3․ արդարադատության նախարարությունը,
4․ արտակարգ իրավիճակների նախարարությունը,
5․ արտաքին գործերի նախարարությունը,
6․ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը,
7․ շրջակա միջավայրի նախարարությունը,
8․ պաշտպանության նախարարությունը,
9․ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը,
10․ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը,
11․ Էկոնոմիկայի նախարարությունը,
12․ ֆինանսների նախարարությունը:
Նախատեսվող փոփոխությունների համաձայն՝ վարչապետի որոշմամբ կառավարության նիստերը կլինեն ամբողջությամբ դռնբաց:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ ամիսներ առաջ հրապարակած նախագծի նախնական տարբերակում նոր փոփոխություններ են արվել։ Մասնավորապես՝ բնապահպանության նախարարությունը վերանվանվել է շրջակա միջավայրի նախարարություն, բարձր տեխնոլոգիաների եւ ռազմարդյունաբերության նախարարությունը դարձել է բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարություն, գյուղատնտեսությունը դուրս է եկել տնտեսական զարգացման եւ գյուղատնտեսության նախարարության նախնական անվանումից եւ բուն կազմից։ Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարությունն ու Տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությունը միաձուլման ձեւով վերակազմակերպվում են՝ ստեղծելով Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարություն:
Օրենքի նախագծի ընդունումից հետո նախատեսվում է Կառավարության որոշմամբ այս նախարարության ենթակայությանը հանձնել ոչ միայն միավորման արդյունքում համատեղ ենթակայությանը փոխանցված Ջրային կոմիտեն եւ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն, այլեւ՝ Պետական գույքի կառավարման կոմիտեն:
Ըստ նախագծի՝ մշակույթի նախարարությունը, սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունն ու կրթության եւ գիտության նախարարությունը միավորվում են եւ դառնում է Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարություն:
Սփյուռքի նախարարությունը միանում է վարչապետի աշխատակազմին: Վարչապետի աշխատակազմում ստեղծվելու է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակ:
Արտակ Զեյնալյանը նշեց, որ փաթեթի ընդունման եւ նախարարությունների վերակազմակերպման փուլում կրճատվող աշխատատեղերը հիմնականում վերաբերում են քաղաքական եւ հայեցողական պաշտոններին։
Նախարարությունների վերակազմակերպման գործընթացի սկզբնական արդյունքում թվաքանակի այլ փոփոխություն չի նախատեսվում, եւ միաձուլվող նախարարություններն իրենց բոլոր հաստիքներով տեղափոխվում են նոր ստեղծվող նախարարության կազմ՝ բացառությամբ վերը նշված պաշտոնների, ինչպես նաեւ կրկնվող, աջակցող ստորաբաժանումների ղեկավար հաստիքների։
Այսպիսով՝ նախագիծն ընդունվեց. այն կուղարկվի Ազգային ժողով:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Նոյեմբերյանում նոր դպրոց ենք կառուցում, առաջիկայում կմեկնարկենք նաև քոլեջի նոր շենքի կառուցումը. ԿԳՄՍ նախարար
Հայ ըմբիշները 14 ոսկե մեդալ են նվաճել Էստոնիայում
Ջերմուկ-Սիսիան խաչմերուկը կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ է․ որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում
Ոչ պաշտոնապես մի բան ասեմ. Ռոմանոս Պետրոսյան
Բարի լույս, լավ օր, և սիրում եմ բոլորիդ. վարչապետի հերթական առավոտյան ողջույնը
Ով է Ջեֆրի Էփշտեյնը, ինչ է «Էփշտեյնի կղզին», և ինչ կա աշխարհն ու էլիտաները ցնցած գործի աղմկահարույց ֆայլերում
Շնորհակալություն նման գեղագիտական լուծումներով ու ճաշակով շենք ստանալու համար. Նիկոլ Փաշինյան
Ֆիդանն ու Բայրամովը քննարկել են տարածաշրջանային և հայ-ադրբեջանական կարգավորմանն առնչվող հարցեր
Թուրքիան կարգելի 15 տարեկանից փոքր երեխաներին օգտվել սոցիալական ցանցերից
Այս գիրքն իմ կյանքի պատմությունն է․ տեղի է ունեցել Հենրիխ Մխիթարյանի կենսագրական գրքի շնորհանդեսը
Նորավան-Լծեն-Տաթև ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի են
Սուրբ և անմահ պատարագ Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցում. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Ռոնալդուն պատրաստ է լքել «Ալ Նասր»-ը. նա վերջնագիր է ներկայացրել
Կրակոցներ՝ Վայոց ձորում գտնվող հանգստյան գոտիներից մեկում
Թրամփը փոխել է ԱՄՆ-ում զենքի վաճառքի կանոնները
Երևանում բախվել են մեքենաներ. կան վիրավnրներ
Ղարաբաղից տեղահանված անձանց սոցաջակցության ծրագրերի դադարեցման լուրերը ոչ միայն սուտ են, այլև վտանգավոր. ԱՍՀՆ
«Օպել»-ը բախվել է բետոնե պատին և հայտնվել ճանապարհի երթևեկելի գոտում. կան վիրավորներ
ՄիԳ-29 կործանիչներն Ուկրաինային մատակարարելը սխալ էր. Սլովակիայի նախագահ
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ բուք, ցածր տեսանելիություն
Այս պայմաններում են ՀԷՑ-ի մասնագետները Սեմյոնովկայի լեռներում վերացնում օդային գծի վթարը. Պետրոսյան. տեսանյութ
ՀՀ և Կամբոջայի ԱԳՆ ներկայացուցիչները քննարկել են համագործակցության ընդլայնման հեռանկարները
Մեկը խոստանում է անվճար կաթ, մյուսը՝ բուլկի, 3-րդը՝ հարկերից ազատում. այսպես է, երբ չկա օրակարգ և տեսլական
Իրանը չի ձգտում միջուկային ռումբ ստեղծել. Արաղչի
Դիլիջանում էլեկտրական շչակ է գործարկվելու
Երևանում բախվել են ՊՆ փոխգնդապետի «Մերսեդես»-ն ու թիվ 7 երթուղին սպասարկող ավտոբուսը
Կայացել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին կից հասարակական նոր խորհրդի առաջին նիստը
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տրանսպորտային միջոցների համար
Ձյան մաքրման աշխատանքներ՝ Արթիկի տարածաշրջանի ճանապարհներին
«Հղիության արհեստական ընդհատման արգելքը նաև Հայաստանի օրակարգում է» վերնագրով հոդվածն ունի ստահոդ պնդումներ
Նիկոլ Փաշինյանը Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցում մասնակցում է պատարագի
Հնդկաստանի ԶՈՒ պաշտպանության շտաբի պետին են ներկայացվել հայ-հնդկական սպառազինության նմուշները. տեսանյութ
Ջերմուկի խաչմերուկից Կապան ճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը (բուք, ձյուն) փակ են կցորդով բեռնատարների համար
Փետրվարին կավարտեմ «Հայոց պատմության» հատոր 3-րդի առաջին գիրքը. դուք ի՞նչ եք կարդում. վարչապետ
ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Հելբերգը Վենսի հետ կայցելի Հայաստան. ժամկետները հայտնի են
Նոյեմբերյանում, Հրազդանում և Աղավնաձորում բացվել են երիտասարդական կենտրոններ
Հայտնաբերվել է պայմանագրային զինծառայողի դի. ընթանում է քննություն
Արայիկ Հարությունյանը ներկա է գտնվել «Ապարանյան ձմեռ-2026» մարզամշակութային փառատոնին
Հղին ոստիկաններին հայտնել է, որ մայրն ու եղբայրը սպառնացել են սպանել իրեն և ամուսնուն, հափշտակել 200 հզր դոլար
ԱՄՆ-ն ցանկանում է, որ Ռուսաստանը և Ուկրաինան մինչև հունիս ավարտեն պատերազմը․ Զելենսկի
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT