Նիկոլ Փաշինյանը և Հասան Ռոհանին հանդես են եկել հայտարարություններով. ստորագրվել են փաստաթղթեր

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին հանդիպումից հետո զանգվածային լրատվական միջոցների ներկայացուցիչների համար հանդես են եկել հայտարարություններով: Այս մասին հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից։

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանի. «Ողջունում եմ մեծարգո պարոն Փաշինյանին և նրա գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում ձեռք ենք բերել լավ համաձայնություններ` տարբեր ուղղություններով:  Հայաստանի անկախությունից ի վեր մեր երկու երկրների միջև բարիդրացիական հարաբերությունների ականատեսն ենք եղել և հույս ունենք, որ նոր կառավարության գործունեության ընթացքում էլ ականատես կլինենք այդ հարաբերությունների զարգացմանը:

Այսօրվա հանդիպման ընթացքում բանակցություններ ունեցանք երկկողմ, տարածաշրջանային հարաբերությունների և աշխարհում տեղի ունեցող տարբեր հարցերի շուրջ: Պարոն վարչապետի հետ հանդիպմանը  մենք գոհունակություն ենք հայտնել Իրանի նկատմամբ անարդար պատժամիջոցների հետ կապված Հայաստանի դիրքրոշման կապակցությամբ: Մեր երկու երկրների նպատակն է, որպեսզի աշխատանքներն առաջ տանենք ըստ մեր շահերի և թույլ չտանք, որպեսզի որևէ երրորդ երկիր միջամտի այդ աշխատանքներին և համագործակցությանը:

Մեր երկու երկրների միջև շատ լավ համագործակցություն է ձևավորվել, առկա են բարձր մակարդակի քաղաքական, մշակութային հարաբերություններ, համագործակցություն կրթության, զբոսաշրջության և այլ ոլորտներում: Մենք ցանկանում ենք, որ մյուս ոլորտներում էլ համագործակցությունը բարձր մակարդակի լինի:

Տնտեսական համագործակցության առումով առկա է մեծ ներուժ, որը պետք է ավելի լավ օգտագործել: Էներգետիկայի ոլորտում Հայաստանի և Իրանի միջև իրականացվում է գազ էլեկտրաէներգիայի դիմաց խոշոր ծրագիր: Նաև մեր բանակցությունների ընթացքում ուշադրություն դարձրեցինք Մեղրի ՀԷԿ-ի աշխատանքների հետ կապված հարցերին:

Մյուս թեմաներից մեկը, որը մեր ուշադրության կենտրոնում է, վերաբերում է Հյուսիս-հարավ մայրուղու աշխատանքներին: Իրանական կողմը պատրաստակամություն հայտնեց մասնակցել այդ ծրագրին: Մեր ուշադրության կենտրոնում է նաև տրանսպորտային համակարգում դյուրացումների իրականացումը, մասնավորապես, բեռնատարների երթևեկության ուղղությամբ:

Անդրադարձել ենք  նաև գյուղատնտեսության ոլորտին:  Իրանական կողմը պատրաստակամություն է հայտնում այդ ոլորտում համագործակցել, զարգացնել սպանդանոցների գործունեությունը Հայաստանում, խթանել անասնապահության ոլորտում գործակցությունը:

Քննարկումների մյուս թեման վերաբերում էր տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտին: Հաշվի առնելով մեր միջև լավ համագործակցությունը` հայտնում ենք մեր պատրաստակամությունը զարգացնելու այդ ուղղությամբ կապերը:

Բանակցությունների ընթացքում Իրանի և Հայաստանի միջև էլեկտրաէներգիայի ոլորտում համագործակցության տեսանկյունից նաև դիտարկեցինք համագործակցությունը եռակողմ` Վրաստանի և քառակողմ` Ռուսաստանի հետ, ձևաչափերով: Գազի ոլորտում համագործակցության ուղղությամբ հայտնեցինք իրանական կողմի պատրաստակամությունը` մատակարարումների ծավալները ավելացնելու ուղդությամբ: Պատրաստ ենք նաև եռակողմ համագործակցություն ծավալելու` գազը արտահանելու դեպի Վրաստան:

Քննարկման մյուս թեման վերաբերում էր Պարսից ծոցը Սև ծովին Հայաստանի միջոցով կապելուն: Որպես ամփոփիչ խոսք, պետք է նշեմ, որ ամենից կարևոր կետը այն է, որ երկու երկրներում առկա է ցանկություն, ներուժ, կամք, որպեսզի զարգացնենք հարաբերությունները: Մենք հանձնարարություններ տվեցինք պատասխանատուներին, որպեսզի քննարկեն բոլոր հարցերը մինչև միջկկառավարական նիստը»: 

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյան. «Շնորհակալ եմ, պարոն նախագահ: Նախ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ջերմ ընդունելության համար: Այցի առաջին րոպեներից արդեն զգում ենք և գիտենք, որ եկել ենք բարեկամ երկիր և հույս ունենք, որ Իրանի գործընկերները մեզ հետ շփումներից արձանագրել են, որ ընդունել են բարեկամական երկրի ներկայացուցչական պատվիրակության:

Մեր պատվիրակության կազմում ընդգրկված են ոչ միայն գործադիր մարմնի, այլև խորհրդարանում ներկայացված բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, ինչն ընդգծում է մեր երկրի քաղաքական ուժերի կողմից հայ-իրանական հարաբերությունների նկատմամբ տածած կարևորությունը:

Մեր հարաբերությունների հատուկ բնույթը ընդգծվում է նաև Իրանում ակտիվ հայ  համայնքի ներկայությամբ, և ուզում եմ ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել Իրանի կառավարությանը այն վերաբերմունքի համար, որ նրանք ունեն Իրանի մեր հայրենակիցների նկատմամբ:

Կարճ ասած` մեր հարաբերություններում եղանակը շատ լավ է:

Նախագահ Ռոհանին արդեն ներկայացրեց այն հարցերի շրջանակը որ մենք քննարկել ենք: Ես կցանկանայի մեկ-երկու դետալ ավելացնել:

Որպես ԵԱՏՄ-ում նախագահող երկիր` մեզ համար կարևոր է, որ ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ազատ առևտրի համաձայնագիրը խորհրդարաններում վավերացվելու գործընթաց է անցնում: Ըստ ամենայնի, այն ուժի մեջ կմտնի մեր նախագահության շրջանում: Սա նոր հնարավորություններ է բացելու մեր առևտրաշրջանառությունը մեծացնելու և մեր երկրների գործարար շրջանակների համար: Եվ մենք պետք է քաջալերենք մեր գործարար շրջանակներին` օգտվել այդ հնարավորություններից:

Իհարկե, էներգետիկ ոլորտում մեր համագործակցությունը կարևոր է: Նախագահը նշեց, որ Իրանի կողմից կա պատրաստակամություն մեծացնելու Հայաստանին մատակարարվող գազի ծավալները: Այստեղ, իհարկե, կարևոր է, որ հետագա քննարկումների և բանակցությունների ընթացքում կարողանանք ընդհանուր հայտարարի գալ գնի վերաբերյալ: Սա սկզբունքային կարևոր հարց է գործարքի գրավչության իմաստով: Եվ հույս ունենք, որ մեր ներկայացուցիչներն արդյունավետ բանակցություններ կվարեն այս ուղղութւամբ:

Ընդհանուր առմամբ կարևոր էր այն արձանագրումը, որ մենք արեցինք բանակցությունների ընթացքում. դա այն է, որ երկկողմ հարաբերությունները պետք է դիտարկենք առավել լայն համատեքստում և իրականացնենք ծրագրեր, որոնք կունենան տարածաշրջանային նշանակություն:

Հայաստանը պատրաստ է Իրանի հետ տարանցման համագործակցություն ծավալել և լինել իրանական գազի տարանցիկ երկիր: Էներգետիկ միջանցքի ստեղծումը նույնպես կարևոր նշանակություն ունի թե՛ երկկողմ, թե՛ տարածաշրջանային առումով, թե՛ ավելի ընդարձակ առումով: Այս հարցերի լուծման համար քաղաքական կամքը առկա է, պետք է հույս հայտնել, որ բանակցություններում գործնականացման պրոցեսը կիրականացվի հաջողությամբ:

Այս պահին մեր ունեցած քննարկումները հիմք են տալիս ասելու, որ մեր այցը հաջող է ընթանում, և մենք փոխադարձաբար արձանագրում ենք, որ մեր գործողություններում պետք է ելնենք մեր բարեկամական հարաբերությունները և դրանց մթնոլորտը ուժեղացնելու տրամաբանությունից:

Պարոն Ռոհանի, ևս մեկ անգամ թույլ տվեք շնորհակալություն հայտնել ջերմ ընդունելության համար և մեր կառավարությունների ներկայացուցիչներին մաղթել հաջողություններ մեր պայմանավորվածությունները կյանքի կոչելու հարցում: Շնորհակալ եմ»: 

***

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Իրանի նախագահ Հասան Ռոհանիի ներկայությամբ ստորագրվել են երկու երկրների երկրների միջև համագործակցության փոխըմբռնման հուշագրեր:

Մասնավորապես, փոխըմբռնման հուշագիր է ստորագրվեl Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության և Իրանի ստանդարտների և արդյունաբերական հետազոտությունների ինստիտուտի միջև:

Երկրորդ հուշագիրը ստորագրվել է Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության ու Իրանի ազատ առևտրի, արդյունաբերական և հատուկ տնտեսական գոտիների գերագույն խորհրդի միջև:

Փաստաթղթերը ստորագրել են Հայաստանի և Իրանի արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մնացականյանը և Մոհամմադ Ջավադ Զարիֆը:  

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3742 դիտում

Ղարաբաղի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը Բաքվում դատապարտվել է 20 տարվա ազատազրկման

Ղարաբաղի նախկին նախագահ Բակո Սահակյանը Բաքվում դատապարտվել է 20 տարվա ազատազրկման

Դավիթ Բաբայանին Բաքվի դատարանը դատապարտել է ցմահ ազատազրկման

Դավիթ Իշխանյանը դատապարտվել է ցմաh ազատազրկման

ՊՆ-ն 35 մլն դրամի չափով կֆինանսավորի սպայական կազմի զինծառայողների բնակարանի ձեռքբերման վարկը. Սարգսյան

Բաքվի դատարանը Դավիթ Մանուկյանին դատապարտել է ցմահ ազատազրկման

Լևոն Մնացականյանը Բաքվում դատապարտվել է ցմահ ազատազրկման

Բաքվի դատարանը Արայիկ Հարությունյանին դատապարտել է ցմահ ազատազրկման

ՊՆ-ում հյուրընկալել են Հնդկաստանի զինված ուժերի պաշտպանության շտաբի պետ, գեներալ Անիլ Չաուհանին

Պարեկները հայտնաբերել են Երևանում և Մարտունիում «դրիֆթ» կատարած վարորդներին. տեսանյութ

Հայաստանը ստիպված կլինի ընտրություն կատարել ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև. Օվերչուկ

Վիճաբանություն, դանակահարություն և սպանության փորձ Եղվարդում

Ռուսաստանը և Ուկրաինան շարունակում են բանակցությունները Աբու Դաբիում

Հայաստանում 100 տարեկան անձինք միանվագ 1 մլն դրամ կստանան

Կաշառք ստանալու համար մեղադրանք է ներկայացվել Էկոնոմիկայի նախարարության պաշտոնյային. նախաքննության ավարտ

Սևանա լճում սիգի արդյունագործական որսի իրականացման ժամկետ և չափաքանակ են սահմանվել

ԱՄՆ Կոնգրեսի անդամ Մեքսին Ուոթերսն ու ֆինանսների քարտուղարը վիճել են նիստի ժամանակ. տեսանյութ

ՀԷՑ-ից գողանալը, մեծ հաշվով, բյուջեից գողանալուց ոչնչով չի տարբերվում. երկուսն էլ մեր գրպանից է. Իոաննիսյան

Ջեյ Դի Վենսը Հայաստան կժամանի Օլիմպիական խաղերի բացմանը մասնակցելուց հետո. AP

Երևան է ժամանել ամերիկյան AECOM ճարտարագիտախորհրդատվական ընկերության թիմը՝ TRIPP-ի տեղանքի հետազոտումը սկսելու

Ձնահոսքերի վտանգն ու ձյան տեղումները պահպանվում են. Լարսը շարունակում է փակ մնալ

Նարեկ Մկրտչյանը մասնակցել է Մարկո Ռուբիոյի հրավիրած համաժողովին

Պարեկներին կաշառելու փորձ արած քաղաքացին ձերբակալվել է

Հերթական դղյակը, այս անգամ՝ Շիրակի մարզի Նոր Կյանք գյուղի երեխաների համար. Չախոյան

Ծրագրերը դու ես ներկայացնում, տաքսի ինքդ վարում, բուլկի գնում, բա բանավեճի ինչո՞ւ ես ուրիշի ուղարկում. Թունյան

Ջերմուկի խաչմերուկից Կապան, Քաջարան-Մեղրի ճանապարհները կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ են

ՄԱԿ բարեփոխումները պետք է լինեն անդամ պետություններից առաջնորդվող, գործնական տվյալներով հիմնված․ Հովհաննիսյան

Լրատվամիջոցներից եմ իմացել, որ 4,5 մլն դրամ աշխատավարձ եմ ստանում, բայց չգիտեմ՝ որտեղ եմ աշխատում. Փաշինյան

Բախվել են «ԶԻԼ»-ն ու «Մերսեդես»-ը. բեռնատարը կողաշրջվել է. կան տուժածներ

ԲՏԱ նախարարն ու Հնդկաստանի ԶՈՒ պաշտպանության շտաբի պետը քննարկել են համատեղ նախագծերի հնարավորությունը

Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է նոր կեղծիքի մասին

Նազելի Բաղդասարյանն Արաբական Միացյալ Էմիրություններից կգործուղվի Բելգիա

Աննա Հակոբյանը նոր լուսանկար է հրապարակել Աբու Դաբիից

Իրան-ԱՄՆ միջուկային հարցի շուրջ բանակցությունները տապալման եզրին են․ փետրվարի 6-ի հանդիպումը չի կայանա

Երևանում տեղի է ունեցել ԵՄ-ՀՀ քաղաքական և անվտանգային հարցերով բարձր մակարդակի երկխոսության նիստը

«ՄԿՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանի գործունեությունը կասեցվել է

Արարատ Միրզոյանը ԱՄԷ ԱԳ նախարարի հետ համագործակցության հարցեր է քննարկել

Միքայել Աջապահյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը կհրապարակվի փետրվարի 6-ին

Սրտատրոփ հետևելու ենք․ նախարարը՝ ձմեռային Օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնող գեղասահքի պատվիրակ զույգին

Վարչապետացուի բուծարան ունեն. ռուսները ուզում են խցկվել TRIPP-ի մեջ, բայց հալները հալ չէ. Շիրինյան. տեսանյութ