Վահագն Հարությունյանի փաստաբանի հաղորդման հիման վրա ՀՔԾ-ն քրեական գործ է հարուցել

26/02/2019 schedule23:38

«Մարտի 1»-ի քրեական գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանի փաստաբանի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով այն է՝ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը։ Այդ մասին «Փաստինֆո»-ի հարցին ի պատասխան հայտնեց ՀՀ ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինե Օհանջանյանը։

Խնդիրն այն է, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը 2018թ-ի դեկտեմբերի 30-ին` դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ, քննության առարկա է դարձրել «Մարտի 1»-ի քրեական գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ ՀՔԾ քննիչի միջնորդությունը եւ բավարարել այն` առանց պաշտպանական կողմի մասնակցության:

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նշված որոշման դեմ ներկայացված վերաքննիչ բողոքի քննարկման ժամանակ փաստաբանը կեղծ փաստաթուղթ է հայտնաբերել` «ՀԵՌԱԽՈՍԱԳԻՐ» վերտառությամբ: Ըստ նշված հեռախոսագրի` դեկտեմբերի 30-ին` ժամը 11։25-ին (միջնորդությունը դատավորին մակագրվելուց 11 րոպե անց), Դատարանի աշխատակազմը փորձել է կապ հաստատել Վահագն Հարությունյանի պաշտպանի հետ և տեղեկացնել, որ դատական նիստը նշանակված է նույն օրը ժամը 13։00-ին, սակայն Միհրան Պողոսյանը հեռախոսազանգերին չի պատասխանել։ Վերջինս հայտնել է, որ ինքն այդ օրը հեռախոսազանգ չի ստացել եւ պատրաստակամ է ներկայացնել դա վկայող փաստաթղթեր: Նա համոզված է, որ այդպիսի հեռախոսազանգ ոչ միայն չի կատարվել, այլեւ հետագայում է որպես կեղծ ապացույց զետեղվել վարույթի նյութերում, քանի որ այն չի եղել, երբ 10.01.2019թ. ծանոթացել է նյութերին:

Հայտնաբերված կեղծիքի վերաբերյալ փաստաբանը հաղորդում էր ներկայացրել ՀՔԾ։ Մ.Օհանջանյանը «Փաստինֆո»-ին տեղեկացրեց, որ հարուցված քրեական գործն ուղարկել են դատախազություն՝ քննչական ենթակայության հարցը լուծելու համար։

Լուսանկարում՝ դատավոր Արտուշ Գաբրիելյանը

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3051 դիտում

Ոստիկանները բացահայտել են սպանության նախապատրաստություն. կա ձերբակալված

Ո՞վ համոզեց Վանեցյանին «նաջարյանաբար» փոշմանել․ ԱԱԾ նախկին տնօրենը՝ պրոռուսական ուժերի դետեկտոր

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Կանադայի ԱԳ նախարար Անիտա Անանդի հետ

Իրանը փակել է Հորմուզի նեղուցը

Իսրայելի հարվածների հետևանքով սպանվել են Իրանի պաշտպանության նախարարն ու ԻՀՊԿ-ի հրամանատարը. Reuters

Աշտարակ-Գյումրի ճանապարհին ավտոմեքենա է այրվել

Քուվեյթի օդային տարածքը փակ է․ ՀՀ քաղաքացիներին հորդորում ենք պահպանել անվտանգության կանոնները․ դեսպանություն

Մահացել է «Խաղաղության երկխոսություն» ՀԿ հիմնադիր Էդգար Խաչատրյանը․ ՄԻՊ-ը ցավակցություն է հայտնել

Թուրքիան թույլ չի տա իր օդային, ցամաքային և ծովային տարածքներն օգտագործել ռազմական գործողությունների համար

Լավ չհասկացա՝ ընդդիմությունը նեղվե՞լ է, որ էս տարածաշրջանային արյունահեղությունից դուրս ենք մնացել․ Ալեքսանյան

ԻԻՀ գերագույն առաջնորդ Ալի Խամենեին ողջ է․ Իրանի ԱԳՆ

Պուտինը Անվտանգության խորհրդի նիստ է անցկացրել․ քննարկվել է Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը

Իրանում զոհված դպրոցական երեխաների թիվը հասել է 60-ի

Դուբայի միջազգային օդանավակայանը կաթվածահար է. բոլոր չվերթերն անորոշ ժամանակով դադարեցվել են․ տեսանյութ

Շարունակվող հակամարտությունը վտանգավոր է․ Իրանի հարցով ՄԱԿ-ի ԱԽ հրատապ նիստ պետք է հրավիրել․ Մակրոն

Լավրովն Արաղչիի հետ հեռախոսազրույցում դատապարտել է ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական հարձակումը Իրանի վրա

Բավրայի մաքսային անցակետը բեռնատարների համար փակ է․ ինչ է առաջարկվում վարորդներին

ՀՀ անվտանգության խորհրդի գրասենյակում քննարկվել է Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը

Լավ ենք, դուք լավ լինեք վարչապետ ջան․ ՔՊ ներկուսակցական քարոզարշավը շարունակվում է․ լուսանկարներ

Ցուցաբերել առավելագույն զսպվածություն․ Իրանում տեղի ունեցող զարգացումները մտահոգիչ են․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն

Իրանում տասնյակ աշակերտներ մնացել են դպրոցի փլատակների տակ. կան զոհեր

Ահազանգին օպերատիվ արձագանք է եղել․ ինչ է կատարվել Սևանավանքում զբոսաշրջային խմբի և զբոսավարի հետ

Իրանը hարվածներ է հասցրել Կատարում, Քուվեյթում, ԱՄԷ-ում և Բահրեյնում ԱՄՆ ռшզմական բազաներին

Լևոն Տեր-Պետրոսյան, եթե համոզված ես, որ Սամվել Կարապետյանը «կայացած» գործիչ է՝ հստակ դիրքավորվիր․ Խաչատրյան

Այս ագրեսիային արձագանքելը Իրանի օրինական իրավունքն է․ Թեհրանը ՄԱԿ-ին կոչ է արել անհապաղ միջոցներ ձեռնարկել

Իրանում և Իսրայելում գտնվող ՀՀ քաղաքացիներին հորդորում ենք հետևել պաշտոնական ցուցումներին․ ԱԳՆ

Ապօրինի ծագման գույքի բռնագանձման լիազորության շրջանակում բռնագանձվել է 5 մլրդ 454 մլն-ի գույք, դրամական միջոց

Մահվան ու սգի գործակալներն իրենց լրատվականներով ակտիվացան․ ցավում են, որ Հայաստանը ներքաշված չէ պատերազմի մեջ

Օդի ջերմաստիճանը կնվազի 6-8 աստիճանով․ ձյուն ու անձրև կտեղա․ լեռնային շրջաններում բուք կլինի

«Համախմբված ռուսասերները» իրենց 25 տոկոսը կստանան և կշարունակեն թունավորել ՀՀ քաղաքական դաշտը․ Ղևոնդյան

Սյունիքի մարզի դատախազությունը՝ լավագույն ստորաբաժանում. ամփոփվել է դատախազությունների աշխատանքը

Իրանը պատասխան հարվածներ է հասցրել․ բալիստիկ հրթիռներ են արձակել Իսրայելի ուղղությամբ․ տեսանյութ

Առաջին կանգառը՝ Մեծամոր․ «Քաղաքացիական պայմանագիր»-ը շարունակում է ներկուսակցական քարոզարշավը․ տեսանյութ

Իրանի քաղաքներում պայթյունների նոր ալիք է սկսվել

Տեղի է ունեցել քննարկում՝ հանրային մասնակցության դեմ ուղղված ռազմավարական հայցերի առնչությամբ

Թրամփը հաստատել է՝ ԱՄՆ-ն լայնածավալ մարտական գործողություններ է սկսել Իրանի դեմ

Իրանի նախագահը չի տուժել Իսրայելի և ԱՄՆ-ի hարձակումներից․ ԶԼՄ

Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին տարհանվել է անվտանգ վայր

Ինչն է Տեր-Պետրոսյանին մղում թավալվել տարատեսակ օլիգարխների, մոնղոլ-թաթարների ոտքերի տակ․ ընդ որում՝ ապարդյուն

Իրանը և Իսրայելը փակել են իրենց օդային տարածքները