Երևանում կասեցվել է հերթական ապօրինի շինարարությունը. քարե կառույցների փոխարեն պետք է լինեին թեթև կոնստրուկցիաներ

«Շինարարական աղբի կուտակման ահազանգի հետքերով օրերս Հրազդանի կիրճ այցելած մեր նկարահանող խումբն ականատես եղավ քաղաքաշինական կոպիտ խախտումներով կառուցապատման փաստի»,- հայտնում է  Երեւանի քաղաքապետարանի պաշտոնական կայքը: Մանրամասնելով՝ նաև նշում է. 

Այս պաստառից այն կողմ պատկերն ամենևին էլ չի համապատասխանում գրությանը: Հանգստի գոտի՝ ծառերի հաշվին: «Իրականում, քաղաքապետարանի կողմից տրված շինթույլտվության հիման վրա կառուցապատումն իրականացվել է համաձայնեցված նախագծի կոպիտ շեղումներով: Այն կասեցված է, ներկայումս կառուցապատողի կողմից որևէ քաղաքաշինական գործունեություն այս տարածքում չի իրականացվում: Կազմվել է համապատասխան արձանագրություն՝ կառուցապատողին վարչական տույժի ենթարկելու համար»,- ասում է Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետի տեղակալը:


Հրազդանի կիրճ 3 և 3/1 հասցեներում հանգստի գոտու կառուցման շինարարական թույլտվությունը քաղաքապետարանը տվել է 2017թ.-ին: Քարե շինությունների փոխարեն պետք է լինեին թեթև կոնստրուկցիաներ, սակայն կառուցապատողը նախընտրել է այս տարբերակը և դեռ ավելին՝ վերջերս էլ դիմել է նախագիծը վերահամաձայնեցնելու և կառուցապատման աշխատանքները շարունակելու խնդրանքով. Երևանի քաղաքապետարանը մերժել է նոր հայտը:

«Կառուցապատողի նկատմամբ Երևանի քաղաքապետարանի վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի քննության բաժնում ներկայումս գործի քննություն է ծավալվել, սակայն կառուցապատողն էլ իր հերթին է միջնորդություն ներկայացրել՝ գործի նյութերին ծանոթանալու և լրացուցիչ փաստաթղթեր ներկայացնելու համար: Այդ կապակցությամբ գործի քննությունը հետաձգվել է, և մենք սպասում ենք մինչև այդ վարույթի ավարտը: Համապատասխան որոշում կայացվելուց հետո արդեն կքննարկվի տվյալ շինության քանդման հետ կապված խնդրի կարգավորումը»,- նշում է Ռուբեն Խոջայանը: Կառուցապատումն իրականացնող Տիգրան Ավետիսյանն այդպես էլ չցանկացավ հանդիպել ու զրուցել մեզ հետ: 

Երևանի քաղաքապետարանը մեկ անգամ ևս հիշեցնում է բնակիչներին՝ զերծ մնալ ապօրինի կառուցապատումից ու նախագծային շեղումներից: Այսուհետ, մայրաքաղաքում առանց թույլտվության չի իրականացվելու որևէ շինարարություն: «Եվս մեկ անգամ կխնդրեմ և կհորդորեմ մեր բնակիչներին, որ զերծ մնան կառուցապատման նմանատիպ աշխատանքներ իրականացնելուց: Ակնհայտ է, որ բոլորը բացահայտվելու են, կասեցվելու են, և ունենալու են իրենց տրամաբանական ավարտը՝ ընդհուպ մինչև շինության ապամոնտաժում կամ քանդում»,- ընդգծում է Ռուբեն Խոջայանը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3662 դիտում

Ոստիկանները բացահայտել են սպանության նախապատրաստություն. կա ձերբակալված

Ո՞վ համոզեց Վանեցյանին «նաջարյանաբար» փոշմանել․ ԱԱԾ նախկին տնօրենը՝ պրոռուսական ուժերի դետեկտոր

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Կանադայի ԱԳ նախարար Անիտա Անանդի հետ

Իրանը փակել է Հորմուզի նեղուցը

Իսրայելի հարվածների հետևանքով սպանվել են Իրանի պաշտպանության նախարարն ու ԻՀՊԿ-ի հրամանատարը. Reuters

Աշտարակ-Գյումրի ճանապարհին ավտոմեքենա է այրվել

Քուվեյթի օդային տարածքը փակ է․ ՀՀ քաղաքացիներին հորդորում ենք պահպանել անվտանգության կանոնները․ դեսպանություն

Մահացել է «Խաղաղության երկխոսություն» ՀԿ հիմնադիր Էդգար Խաչատրյանը․ ՄԻՊ-ը ցավակցություն է հայտնել

Թուրքիան թույլ չի տա իր օդային, ցամաքային և ծովային տարածքներն օգտագործել ռազմական գործողությունների համար

Լավ չհասկացա՝ ընդդիմությունը նեղվե՞լ է, որ էս տարածաշրջանային արյունահեղությունից դուրս ենք մնացել․ Ալեքսանյան

ԻԻՀ գերագույն առաջնորդ Ալի Խամենեին ողջ է․ Իրանի ԱԳՆ

Պուտինը Անվտանգության խորհրդի նիստ է անցկացրել․ քննարկվել է Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը

Իրանում զոհված դպրոցական երեխաների թիվը հասել է 60-ի

Դուբայի միջազգային օդանավակայանը կաթվածահար է. բոլոր չվերթերն անորոշ ժամանակով դադարեցվել են․ տեսանյութ

Շարունակվող հակամարտությունը վտանգավոր է․ Իրանի հարցով ՄԱԿ-ի ԱԽ հրատապ նիստ պետք է հրավիրել․ Մակրոն

Լավրովն Արաղչիի հետ հեռախոսազրույցում դատապարտել է ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական հարձակումը Իրանի վրա

Բավրայի մաքսային անցակետը բեռնատարների համար փակ է․ ինչ է առաջարկվում վարորդներին

ՀՀ անվտանգության խորհրդի գրասենյակում քննարկվել է Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը

Լավ ենք, դուք լավ լինեք վարչապետ ջան․ ՔՊ ներկուսակցական քարոզարշավը շարունակվում է․ լուսանկարներ

Ցուցաբերել առավելագույն զսպվածություն․ Իրանում տեղի ունեցող զարգացումները մտահոգիչ են․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն

Իրանում տասնյակ աշակերտներ մնացել են դպրոցի փլատակների տակ. կան զոհեր

Ահազանգին օպերատիվ արձագանք է եղել․ ինչ է կատարվել Սևանավանքում զբոսաշրջային խմբի և զբոսավարի հետ

Իրանը hարվածներ է հասցրել Կատարում, Քուվեյթում, ԱՄԷ-ում և Բահրեյնում ԱՄՆ ռшզմական բազաներին

Լևոն Տեր-Պետրոսյան, եթե համոզված ես, որ Սամվել Կարապետյանը «կայացած» գործիչ է՝ հստակ դիրքավորվիր․ Խաչատրյան

Այս ագրեսիային արձագանքելը Իրանի օրինական իրավունքն է․ Թեհրանը ՄԱԿ-ին կոչ է արել անհապաղ միջոցներ ձեռնարկել

Իրանում և Իսրայելում գտնվող ՀՀ քաղաքացիներին հորդորում ենք հետևել պաշտոնական ցուցումներին․ ԱԳՆ

Ապօրինի ծագման գույքի բռնագանձման լիազորության շրջանակում բռնագանձվել է 5 մլրդ 454 մլն-ի գույք, դրամական միջոց

Մահվան ու սգի գործակալներն իրենց լրատվականներով ակտիվացան․ ցավում են, որ Հայաստանը ներքաշված չէ պատերազմի մեջ

Օդի ջերմաստիճանը կնվազի 6-8 աստիճանով․ ձյուն ու անձրև կտեղա․ լեռնային շրջաններում բուք կլինի

«Համախմբված ռուսասերները» իրենց 25 տոկոսը կստանան և կշարունակեն թունավորել ՀՀ քաղաքական դաշտը․ Ղևոնդյան

Սյունիքի մարզի դատախազությունը՝ լավագույն ստորաբաժանում. ամփոփվել է դատախազությունների աշխատանքը

Իրանը պատասխան հարվածներ է հասցրել․ բալիստիկ հրթիռներ են արձակել Իսրայելի ուղղությամբ․ տեսանյութ

Առաջին կանգառը՝ Մեծամոր․ «Քաղաքացիական պայմանագիր»-ը շարունակում է ներկուսակցական քարոզարշավը․ տեսանյութ

Իրանի քաղաքներում պայթյունների նոր ալիք է սկսվել

Տեղի է ունեցել քննարկում՝ հանրային մասնակցության դեմ ուղղված ռազմավարական հայցերի առնչությամբ

Թրամփը հաստատել է՝ ԱՄՆ-ն լայնածավալ մարտական գործողություններ է սկսել Իրանի դեմ

Իրանի նախագահը չի տուժել Իսրայելի և ԱՄՆ-ի hարձակումներից․ ԶԼՄ

Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին տարհանվել է անվտանգ վայր

Ինչն է Տեր-Պետրոսյանին մղում թավալվել տարատեսակ օլիգարխների, մոնղոլ-թաթարների ոտքերի տակ․ ընդ որում՝ ապարդյուն

Իրանը և Իսրայելը փակել են իրենց օդային տարածքները