Երևան
12 °C
Արցախի հերոս, Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը վերջերս հայտարարել էր, որ ծրագրում է իր թեկնածությունն առաջադրել 2020 թվականին Արցախում կայանալիք նախագահական ընտրություններում: Հաշվի առնելով, որ թեկնածության առաջադրման համար անհրաժեշտ է վերջին 10 տարվա մշտական բնակություն, իսկ Բաբայան այդ շրջանում Արցախում չի բնակցվել, նա նախատեսում է այս տարվա մարտ ամսից ստորագրահավաք սկսել` Սահմանադրական փոփոխություններ նախաձեռնելու նպատակով: Վերջերս Բաբայանի գրասենյակը հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ փետրվարի 18-ին Արցախի կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է ընդունել, որով խոչընդոտում է ստորագրահավաքին: Մասնավորապես նշվում է, որ ըստ այդ որոշման, ստորագրահավաքը պետք է իրականացնի հատուկ նախաձեռնող խումբը, ստորագրահավաքը պետք է իրականացվի ԱՀ տարածքում գործող համայնքապետարաններում եւ շրջվարչակազմերում: Ի պատասխան ԱՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը հայտարարել է, որ որեւէ խոչընդոտ չկա եւ ամեն ինչ օրենքի սահմաններում պետք է լինի՝ հավելելով, որ որեւէ մեկը չի կարող իրեն օրենքից վեր դասել: Այսօր էլ Սամվել Բաբայանը «Ազատության» հետ զրույցում հայտարարել է, որ երեկ է իմացել, որ իրեն 2006 թվականին զրկել են Ղարաբաղի քաղաքացիությունից այն դեպքում, որ ոչ մի անգամ նման դիմում չի գրել եւ ոչ էլ դրա մասին հայտարարել է:
Սամվել Բաբայանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտարարեց, թե չի եկել Ղարաբաղը թալանելու, կամ առետուր անելու, այնինչ, Արցախում փորձում են իր համար արհեստական խոչընդոտներ ստեղծել:
- Պարոն Բաբայան, պարզվե՞ց, թե ինչ խնդիր է եղել, որ ձեզ զրկել են Արցախի քաղաքացիությունից:
- Ոչ մի խնդիր: Հետեւյալն է, ընդհանրապես Ղարաբաղի Սահմանադրությունով գրված է, որ որեւիցե մեկին` անգամ իր դիմումի համաձայն, իրավունք չունեն քաղաքացիությունից զրկելու: Հիմա, եթե դա կա, հարց է առաջանում, ի՞նչ իրավունքով ես զրկել, ո՞ւմ դիմումի համաձայն, ո՞նց է դա կատարվել, խի՞ է արվել, առա՞ջ են արել, թե հիմա հին դատով են ներկայացնում: Դա արդեն կպարզենք իրենց պատասխանից հետո, եթե այն բացասական լինի՝ դատարան կտանք, կճշտենք:
- Եթե ամեն դեպքում պատասխանը չբավարարի, այսինքն ձեր քաղաքացիությունը չվերականգնվի, բողոքի ակցիանե՞ր եք պատրաստվում իրականացնել, թե ստորագրահավաք: Ի՞նչ մեթոդներ եք կիրառելու:
- Ես հենց սկզբից ասել եմ, որ եկել եմ Ղարաբաղ ակտիվիստների պարտադրանքով, ժողովրդի ցանկությամբ, ուրեմն այդ ժողովուրդը ինչ որոշի, ես էլ կառաջնորդեմ նրանց: Ասենք, եթե գնում են, ապստամբություն են անում, կամ հեղափոխություն են անում, ուրեմն անելու ենք այդ հեղափոխությունը: Ես խորհուրդ չեմ տալիս, չեմ ցանկանում, ես ասում եմ՝ տղերք վերադարձեք օրենքի դաշտ, օրենքի դաշտով գնանք, բայց եթե դա պարտադրվի, ուրեմն գնալու ենք այդ ճանապարհով: Ես այդպիսի խնդիր իմ առջեւ չեմ դնում, ես ուզում եմ ամեն ինչ կատարվի օրենքի շրջանակներում, բացասական պատասխանի դեպքում կատարվելու է ինչ-որ հնարավոր է: Ես հասարակության պահանջները պարտավոր եմ կատարել:
- Արցախի նախագահականից էլ պատասխաններ են հնչում, որ իրենք ցանկանում են ամեն ինչ լինի օրենքի դաշտում:
- Հասկանում եմ՝ ինչ են ասում, դա դեմագոգիա է: Օրենքով ընդունված է` հանրաքվե, ստորագրահավաք: Երբ որ 40 հազար բնակչությամբ քաղաքում ասում են՝ դուք պիտի շարք կանգնեք, գաք քաղաքապետարան, մի սենյակում նստեք, 45 օր ժամանակում քաղաքապետի ներկայությամբ ձեզ ստուգեն, նոր հետո մասնակցեք, հնարավո՞ր է դա արդյոք անել: Դա բռնություն գործադրել է, դա օրե՞նք է, դա օրենք չի, դա որոշում է: Ես իրենց ասում եմ՝ տղերք 5 կամ 10 տեղ դրեք, թողեք մարդիկ գան այդտեղ ստորագրեն: Բայց իրենք ասում են՝ 40 հազար մարդը 45 օրում գա ստորագրի նույն տեղում: Այսինքն, օրը 1000 մարդ, քո ներկայացուցիչը պիտի այդ մարդու թղթերը նայի, հաստատի, որ դա այդ անձն է եւ այլն, ստացվում է, որ խոչընդոտներ ես չէ՞ ստեղծում: Ես ասում եմ՝ եթե այդպես է, ուրեմն այս ձեւ ենք ձեր հետ մոտենում, այդտեղ ինչ կա անհասկանալի, շատ պարզ, հստակ: Եթե գյուղերում դա հնարավոր է անել, փոքր են, ապա Ստեփանակերտ քաղաքում 40 հազար իրական ընտրող կա, չես կարող դա անել: Դու հատուկ խոչընդոտում ես դրան, ուրեմն ժողովուրդը պիտի ըմբոստանա, եթե ըմբոստանան, ի՞նչ են անելու, ասելու են՝ պարոն Բաբայանը գնաց, Ղարաբաղ խառնեց սաղ իրար:
- Կարծում եք՝ մտավախություն ունեն, որ ստորագրահավաքով սահմանադրական փոփոխությունները տեղի կունենան եւ դուք կգրանցվե՞ք որպես նախագահի թեկնածու:
- Կկարողանամ գրանցվել, բացի դրանից ավելին կլինի, քան ինչ-որ պահանջվում է Սահմանադրությունով եւ կգա մի իրավիճակ, որ այլեւս խորհրդարանի 2/3-ի խնդիր չի լինի: 50+1 ստորագրավաքը ասենք եղել է, ի՞նչ է նշանակում խորհրդարանի 2/3-ը պիտի համաձայնի, դրա համար էլ այդ խոչընդոտները սարքել են, որ 10 հազար մարդ լինի, 10 տոկոս քվեարկի, հետո էլ հայտարարեն, թե գիտեք ինչ՝ զոռով 10 տոկոս մարդ է ստորագրություն տվել: Ես էլ ասում եմ՝ տղերք, հանգստացեք, դուք գիտեք 50+ չէ, դեռ մի բան էլ ավելի է լինելու, դա հստակ է: Եկեք վերադարձեք օրենքի դաշտ: Նրանք էլի ռուպռը բաց են թողնում, ասում են՝ որեւէ մեկը իրեն օրենքից բարձր չգնահատի: Օրենքը դուք եք շահագործում: Սա է խնդիրը, իրենց բացատրությունը ինձ ընդհանրապես չի հետաքրքրում:
- Արցախում ուժեր կա՞ն, որ Ձեզ աջակցում են: Ընդդիմադիր ուժերից Ձեզ աջակցություն հայտնե՞լ են:
- Բոլոր ընդդիմադիր ուժերի հետ ես կարող եմ ընդհանուր լեզու գտնել, եթե դա ցանկանամ: Բայց ես չեմ եկել Ղարաբաղ ոչ թալանելու, ոչ առետուր անելու` ընդդիմադիր եւ այլ եւ այլ...: Ասենք, ամենքիս մի հոգի նախարար կդնեք, հետո սկսենք լափել, խժռել, ես դրանով չեմ զբաղվում, բարձրաձայն դրա մասին ասել եմ: Կան գաղափարական խնդիրներ: Կլինեն այդպիսի մարդիկ, կցանկանան իրենց ամբիցիաները ցած դնել` զուտ գաղափարի շրջանակներում խոսել, խնդրեմ, չեն ցանկանա, ամեն մարդ թող մասնակցի, հասարակությունն ում ձայն կտա` կտա: Ես այն գլխից բացառում եմ որեւիցե կուսակցությունների հետ ինչ-որ կոալիցիաներ կազմելը: Ես շատ լավ եմ իմանում Ղարաբաղը, վստահ եմ, թե ինչ եմ անում, ես գիտեմ, թե ինչ տոկոս ունեմ եւ թե ես ով եմ: Իրենք թող մտածեն: Կարող են իրենք բաց թողնել, պարոն Բաբայանը 1 տոկոս կստանա, կպարտվի, կգնա էլի, ի՞նչ եք ուզում էդ պարոն Բաբայանից, թող դնի էլի, եթե այդպես վստահ եք: Բայց քանի որ ուրիշ բան է ստացվելու, հիմա ամեն ձեւ փորձում են խանգարել: Ինչ-որ ընդդիմադիր ուժեր, այլ ուժեր, անկեղծ ինձ չի հետաքրքրում դա, ինձ հետաքրքրում է մեր ժողովուրդը: Ինձ հետաքրքրում է ժողովրդի հետ անմիջապես շփվել ու հասկանալ՝ կուզենա՞ն, ուրեմն կլինի, չե՞ն ուզենա, կթողենք կգանք:
- Պարոն Բաբայան, 2 թեկնածուներ` Վիտալի Բալասանյանը եւ Արայիկ Հարությունյանը, գրեթե հայտարարել են իրենց մասնակցության մասին: Ի՞նչ հնարավորություններ ունեն նրանք:
- Ես ձեզ ասում եմ հետեւյալը, եթե վերջնական որոշվի, որ ես մասնակցում եմ, ես կուզենայի այդ ձեր բոլոր թվարկած անուն ազգանունները, ովքեր հայտարարել են, այ այդ ժամանակ դնեն: Քանի որ դեռ իմ հարցը իրենք իրենց ներսում համարում են, որ չլինող է, դեռ այնքան են հայտարարելու` զարմանալու եք: Բայց, որ ասեն՝ իմ հարցը լուծված է, ես մասնակցելու եմ, ես ձեզ կխնդրեմ դրանից հետո տեսնեք՝ քանի հոգի են դնում եւ ովքեր են նրանք:
- Հայաստանի իշխանությունները կամ քաղաքական ուժերը աջակցո՞ւմ են ձեզ:
- Ես նորից եմ կրկնում` որեւիցե մեկի հետ ես այդպիսի հարցեր չեմ քննարկել: Կան գաղափարներ, կան ծրագրեր: Եթե Հայաստանի իշխանությունը կասի, որ իրենք չեն ցանկանում ինձ հետ աշխատել որեւիցե կերպով, ես կարող եմ եւ չմասնակցել, դա արդեն այլ խնդիր է: Ասենք, 99 թվականին ինձ պարզ բացատրել են, որ իրենք չեն ցանկանում ինձ հետ աշխատել: Դրա համար ես դուրս եմ եկել, թե չէ կարող էի այդ մարդկանց լցնել իրենց տեղերը: Եթե վաղը Հայաստանի իշխանությունը կհրավիրի ինձ, կասի՝ պարոն Բաբայան, մենք ձեզ հետ չենք աշխատելու, ես հո ժողովրդի մի հատվածին հարվածի տակ չե՞մ դնելու: Քանի որ դա չկա, ազատ ընտրություն է, ով որ կընտրվի, նրա հետ էլ աշխատելու են, դրա համար էլ մենք զբաղվում ենք դրանով:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Անգլիալեզու անհայտ կայքով ակնհայտ կեղծիք են տարածում. կոչ ենք անում պարզել ծագման աղբյուրը. Մկրտչյան
Անգլիալեզու անհայտ կայքով ակնհայտ կեղծիք են տարածում. կոչ ենք անում պարզել ծագման աղբյուրը. Մկրտչյան
Տիրադավը նրանք են, ովքեր Աստծուն են դավաճանել. կաթողիկոսը մեր տերը չէ, նա ծառայում է օտարին. սրբազան հայր
Գլինկայի «Ժավորոնոկ»-ի մեջ արծարծվում է նման հերոսների թեման մեկ դար առաջ նույնիսկ. Ղազարյանը՝ Եզրասի մասին
Հե՜յ, ու՞ր եք «գործ տվողների» դեմ պայքարողներ. սովետական ԿԳԲ-ի գործակալին ասելիք չունե՞ք. Իոաննիսյան
Կոմպրոմատներ կան շատ հոգևորականների վրա, դրա համար էլ հլու-հնազանդ են. մասնատվել է եկեղեցին. Տեր Արմեն
Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Երևանի փողոցներից մեկում
Ստորագրվել է 2026-2030թթ. Հայաստան-ՄԱԿ կայուն զարգացման համագործակցության շրջանակային փաստաթուղթը
Այսուհետև ովքեր կպաշտպանեն Կտրիճին, եղբորը և նրանց շրջապատին, ՀՀ-ի դեմ գործող գործակալական ցանցի անդամներ են
Ռուսաստանը պատրաստ է բանակցությունների և հակամարտության խաղաղ կարգավորման. Պուտինը պայմաններ է ընդգծել
Գարեգին Բ-ն Քրիստո՞սն է, որ հուդա են գոռում, ուզում են պայթեցնեն եկեղեցին. Հայկ Հովյան. տեսանյութ
Սրանք որ ասում են «տիրադավ»՝ բառի «տեր» արմատի տակ ԿԳԲ-ն նկատի ունեն, սրանց տերը միայն ԿԳԲ-ն է. Ալեքսանյան
Ադրբեջանից նավթամթերքի ներմուծման քաղաքական նշանակությունը հսկայական է. ԶԼՄ
Այդ կինը զոհված զինվորի մայր չէ, քահանային չեմ հայհոյել, այլ բան եմ ասել. Սափեյանը՝ Մայր Աթոռի միջադեպի մասին
Կտրիճ Ներսիսյանին տրված է վերջին շանսը․ կա՛մ բավարարվում է եղբոր գաղտնազերծումով, կա՛մ հաջորդն իր թղթապանակն է
Ձեր ի՞նչ գործն ա՝ կաթողիկոսի եղբայրը ԿԳԲ գործակալ ա, թե՞ չէ. շուտով Երևանի ընդդիմադիր մամուլի էջերում. Եղոյան
Ամիօ բանկի շահույթի աճի միջին տարեկան տեմպը՝ ավելի քան 150%
Վարչապետը ուսանողներին և աշակերտներին ներկայացրել է Իրական Հայաստանի գաղափարախոսությունը
Կտրիճից նույնատիպ փաստաթղթի կարիք կա՞, որ համոզիչ լինի եղբորից բացի նաև իր ԿԳԲ-ի գործակալ լինելը. Հակոբյան
Սա այլևս «եկեղեցական վեճ» չէ․ սա հակահետախուզական, պետականության և ազգային անվտանգության հարց է. Բաբաջանյան
Արդյո՞ք կտեսնենք, թե ինչպես է Կտրիճ Ներսիսյանը կարգալույծ անում Եզրասին. Ծովինար Վարդանյան
Հաստատված խաղաղության հերթական արդյունքը. Ադրբեջանից Հայաստան է ժամանել նավթամթերքով բեռնված գնացքը
Ոստիկանության նախկին պաշտոնյան կաշառքի միջնորդության պատրվակով տարբեր անձանցից կաշառք է ստացել
Կտրիճ Ներսիսյանի եղբայր Եզրասը հավաքագրվել է սովետական ԿԳԲ-ի կողմից, ծածկանունը՝ «Կարո». փաստաթղթեր ԱԱԾ-ից
Երևանի թիվ 86 և թիվ 44 մանկապարտեզներում բացվել են վաղ մանկության տարիքի խմբեր. լուսանկարներ
Ջրային պարեկները 42-ամյա սևանցու մեքենայում 100 կգ-ից ավելի սիգ են հայտնաբերել
Արագածոտնի մարզի Շամիրամ համայնքին կվերադարձվի 13.7 հա մակերեսով հողատարածք
Չինական ապրանքի պակաս չկա Հայաստանում, և ըստ Մարուքյանի՝ Թայվանի հետ կռվի դեպքում մեղավոր կդառնանք. Ղազարյան
Իջևան համայնքին է վերադարձվել քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող 4,1 մլն դրամ արժեքով ևս մեկ հողամաս
ՀՀ ֆինանսների նախարարության նախկին պաշտոնյայի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել
Խոշոր հրդեհ Առինջի առևտրի կենտրոններից մեկի պահեստում. մեկ մարդ հոսպիտալացվել է
«Ջրառ» ՓԲԸ-ն նոր տնօրեն ունի
Պայթյուն ավտոմեքենայում․ կա տուժած
Կառավարության ֆինանսավորմամբ նորոգվել է Երևանի մետրոպոլիտենի «ուղեղը»՝ կարգավարական կենտրոնը
Ստորագրվել է 2026-2030 թթ. Հայաստան-ՄԱԿ կայուն զարգացման համագործակցության շրջանակային փաստաթուղթը
Հիմնանորոգումից հետո երթևեկության համար կբացվի «Կորեայի ձոր» կոչվող ճանապարհը
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է անծանոթ անձանց չտրամադրել անձնագրային և բանկային տվյալներ
Առաջին առևտրային գործարքը. Հայաստան-Վրաստան սահմանն է հատում 22 վագոն ադրբեջանական ծագման բենզին. Պապոյան
Բրյուսելում ֆերմերների բողոքի ցույցերն ավարտվել են ԵՄ գրասենյակի առաջ անկարգություններով. տեսանյութ
Ո՞ւր էին ձեր 14 հազար աջակիցները. այս ֆեյքը մինչև ընտրություններ ավելի է մեծանալու. Չախոյան. տեսանյութ
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT