Երևան
12 °C
2018 թվականի սեպտեմբերի 30-ին հայ-թուրքական սահմանից անհետացած տրակտորը տիրոջը՝ Գոռ Կարապետյանին է վերադարձվել ամբողջովին թալանված եւ վնասված: Հիշեցնենք, որ տրակտորի հայտնաբերման մասին հայկական կողմը տեղեկացել էր դեռ փետրվարի սկզբներին: Խոստացել էին, որ տրակտորը կվերադարձնեն, եթե գյուղացին կարողանա ապացուցել, որ այն իսկապես իրեն է պատկանում: Իսկ սա, պարզվում է, լուրջ խնդիր է, քանի որ գյուղացիական այդ տեխնիկաները սովորաբար չունեն համապատասխան փաստաթղթեր: Գոռ Կարապետյանը, սակայն, կարողացել է ապացուցել, որ մեքենան իրենն է:

«Փետրվարի 6-ին ռուսական զորամասից եկան, տեղյակ պահեցին, որ տրակտորի ու պռեսպատբոռչիկի նկարը սայթ է քցած, տեսցնենք քեզի, կճանչե՞ս, քու տրակտորն է, թե չէ: Գնացինք Ախուրիկի ուղեկալը, տեսա նկարը, տրակտորիս վրա ջարդած, փոխած բաներ կային, էլի, ես մանրամասն նկարագրեցի, հավատացին, որ հա, իմս է: Բայց տրակտորը տեսնելու ընձի չտարան: Թուրիքայի կողմեն բերին էս տրակտորը, գռուզավիկի բրա բարձած, իրանց T-150-ի հետեւից կապած, բուկսիռով, ու ոչ մի բան չկա մեջը: Էն հասարակ բոլտ ու գայկեքից բռնած, կլյուչներից բռնած, խոտհնձիչի պահեստամաս ունեի, որը դրված էր կաբինկի մեջ, ամեն բան թալանած է, նույնիսկ հայլիները, սաղ ջարդած, փչացրած է, շարժիչն էլ տեղն է, բայց տրաքած է, պիտանի չէ, բդի հանեմ, շպրտեմ»,-պատմեց Կարապետյանը:
Տրակտորը սեպտեմբերին անհետացել էր մամլիչի հետ: Սակայն հայ-թուրքական սահմանից վերադարձվել է միայն թալանված եւ վնասված տրակտորը: Ասել են՝ մամլիչը չենք գտել:
«Մամլիչի համար հարցրեցի, ասին՝ դեռ չենք գտել, հետո ինչ որ դակումենտ է, ինչ է գուզեն, չգիտեմ: Բայց տրակտորն, որ տարել են, էդ էլ հետն է էղել, ախր: Ասի՝ տրակտորը ուրդի՞ց եք գտել, ասին՝ ամայի տարածքից: Բայց ըդպես բան հնարավոր չէ: Նախ ամայի դաշտի մեջից չեն գտել, որովհետեւ եթե ըդպես եղնիր, ըդքան անձրեւը, ձյունը, վերն գուկար ու հմի բդի սաղ սառուց էղնիր: Տրակտորը խոտի դեզի տակն են պահել, սաղ մեջը ծղոտ է, ու սաղ ձեռքի վրձինով ներկած է»:





Տրակտորն ու մամլիչը Կրապետյանի ապրուստի միակ միջոցներն էին: Դրանցով գյուղացիական աշխատանքներ էր իրականացնում: Ամիսներ առաջ, հույս ուներ, որ տրակտորը կգտնեին, կվերադարձնեին, կշարունակեր աշխատանքը: Այսօր, սակայն, հայ-թուրքական սահմանից տրակտորը վերադարձվել է ջարդոնի վերածված, իսկ այն նորոգելու եւ թալանված ավտոպահեստամասերը գնելու համար վերջինս գումար չունի:
«Եթե շարժիչը վերանորոգեմ, 2000 դոլարից շատ կնստի վրես, չհաշված էն մյուս բաները: Թալանված մասերը, որ գտնեմ, գնեմ, մինչեւ 3000 դոլարի կհասնի: Բայց ես միջոց չունիմ: Ան գարնանային աշխատանքները կսկսվին, ես էլ էս տարկտորով գումար կաշխատեի, հմի չիդեմ, ինչ բդի էղնի: Քանիմ հատ ոչխար ունիմ, 4 հատ կով, որ ծախեմ, ըդքան չի էլ էղնի, որ էդ գումարով ես գոնե տրակտորմ առնիմ»:
Գոռ Կարապետյանն ասում է՝ կամ փոխմարզպետը, կամ գոնե նոր մարզպետը իր խնդրին հետամուտ լինի: Հնարավորության դեպքում նաեւ մամլիչը պահանջեն:
Դեպքով Հայաստանի կայազորային քննչական բաժնում նոյեմբերի 5-ին քրեական գործ է հարուցվել անհայտ անձի կողմից ուրիշին պատկանող առանձնապես խոշոր չափի գույքը գաղտնի հափշտակելու դեպքի առիթով: Եւս մեկ քրեական գործ էլ հարուցվել էր անհայտ անձի կողմից ՀՀ պահպանվող պետական սահմանը հատելու մասով: Այնուհետ քրեական գործը կասեցվել էր՝ որպես մեղադրյալ ներգրավված անձի ինքնությունը հայտնի չլինելու հիմքով:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հանրապետության հրապարակում վառվեցին գլխավոր տոնածառի լույսերը
Գավառում հանդիպել ենք Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցների հետ. Արայիկ Հարությունյան
Թրամփը Թաիլանդին և Կամբոջային սպառնացել է նոր մաքսատուրքերով
ԱՄՆ-ի համալսարաններից մեկում տեղի ունեցած կրակոցների հետևանքով 2 մարդ զոհվել է, 9-ը՝ վիրավորում ստացել
Սուրբ և անմահ պատարագ Այգեշատի Սուրբ Գևորգ եկեղեցում. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Ես չեմ կառչում աթոռից, մենք պատրաստ ենք ընտրություններ անցկացնել, եթե անվտանգային իրավիճակը թույլ տա. Զելենսկի
ՀՀ բոլոր ավտոճանապարհները բաց են, Վարդենյաց լեռնանցքում բուք է
Ֆիշինգը թիվ 1 կիբեռսպառնալիքն է այսօր. ԲՏԱ նախարարը մանրամասնել է ու նշել՝ ինչպես պաշտպանվել
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին կայցելի Ռուսաստան և Բելառուս
Հայաստանը կրոնապետություն չէ, յուրաքանչյուրն ազատ է իր հավատքի ընտրության մեջ. վարչապետ
Լևոն Տեր-Պետրոսյանը վերընտրվել է ՀԱԿ նախագահ
Ամենամեծ աղանդավորը Կտրիճ Ներսիսյանն ու նրա շրջապատն են, որ հազարավոր մարդկանց հեռացրել են հավատքից. Փաշինյան
Թուրքիայի և ՌԴ-ի առաջնորդները հաղորդակցության պակաս չունեն. Պեսկով
Բեյրութից Երևան ուղևորվող ինքնաթիռը չի կարողացել վայրէջք կատարել «Զվարթնոց» օդանավակայանում
Խաղաղության ծրագիրը չի կարող բոլորին դուր գալ․ անշուշտ, փոխզիջումներ պետք է լինեն․ Զելենսկի
Ջերմաստիճանը կնվազի 6-9 աստիճանով. առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, քամու ուժգնացում
Սիսիան-Երևան ավտոճանապարհին բախվել են թեթև մարադատար մեքենան ու բեռնատարը. կա տուժած
Վթարային ջրանջատում Ագարակ քաղաքում
Սիդնեյի լողափերից մեկում տոնակատարության ժամանակ կրակոցներ են հնչել. 10 մարդ զոհվել է, 60-ը՝ վիրավորում ստացել
Սուրբ Գևորգում պատարագը մատուցել է Արմավիրի թեմի առաջնորդ Սիոն արքեպիսկոպոս Ադամյանը
Նոր մանրամասներ թուրքական շտապօգնության մեքենայի՝ ՀՀ-ում հայտնվելու հրապարակումներին ի պատասխան
Լոռու մարզի 3 գյուղում գործարկվելու են էլեկտրական շչակներ
Տիգրան Ավինյանը երևանցիներին և մայրաքաղաքի հյուրերին հրավիրում է Հանրապետության հրապարակ
Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը պատմական արդյունքով է վերադարձել հայրենիք
Երևանում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենա է այրվել
Օդային գծերում հենասյուներ են վնասվել. ՀԷՑ-ը՝ 5 մարզում ու Երևանում հոսանքազրկումների մասին
Եպիսկոպոսները մեզ չեն միացել, ժողովրդին են միացել, սա քաղաքական պայքար չէ. Խուդաթյան
Քամին երեկոյան զգալիորեն կնվազի և չի խանգարի գլխավոր տոնածառի լույսերի վառման արարողությանը. Ազիզյան
ՀՀ վարչապետն ու մի շարք պաշտոնյաներ Այգեշատի Սուրբ Գևորգ եկեղեցում մասնակցում են պատարագի
Քմծիծաղ ու խղճահարություն առաջացնող եթերներ հենց մեր մարզից սփռելն անտեղյակների համար է, սյունեցին ճիշտը գիտի
Վարդենյաց լեռնանցքում բուք է, Քարի լիճ տանող ճանապարհը՝ փակ
Պաշտպանության նախարարն ու գլխավոր դատախազն այցելել են հանրապետության հյուսիսարևելյան սահմանագոտի
Ուժգին քամին վնասներ է հասցրել Երևանում ու մարզերում
Քամու պատճառով վնասվել է Ապարանի ամանորյա զարդարանքը, ընկել են փայտյա հենասյուները. լուսանկար
Ֆրանսիան՝ «Մանկական Եվրատեսիլ 2025»-ի հաղթող. Հայաստանը 4-րդ տեղում է
Վարչապետը ծանոթացել է Արմավիրի և Արարատի մարզերում իրականացված և ընթացքի մեջ գտնվող ծրագրերին. լուսանկարներ
Ձմեռային տունկ Երևանում՝ մշտադալար ծառերով. տեսանյութ
Լուկաշենկոն ներում է շնորհել 123 քաղաքացու. նրանց թվում է նաև բելառուս ընդդիմադիր գործիչ Մարիա Կոլեսնիկովան
Հաստիքները համալրվա՞ծ են, պատրա՞ստ եք. վարչապետը մասնակցել է Նորավան բնակավայրի մսուր-մանկապարտեզի բացմանը
Ավարտը ե՞րբ է նախատեսվում. վարչապետը հետևել է Մրգաշատ-Ալաշկերտ-Արմավիր գյուղ ավտոճանապարհի հիմնանորոգմանը
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT