Գուցե «մտահոգները» դիրեկտիվները Բաքվի՞ց են ստանում 

Ինչպե՞ս է պատահում, որ ղարաբաղյան բանակցային գործընթացում Հայաստանի իբր ընդդիմադիր շրջանակների քարոզչությունը գրեթե ճշգրտորեն համընկնում է Ադրբեջանի պաշտոնական քարոզչության հետ:

Սրանք դատարկ խոսքեր չեն, ցավոք՝ իրականությունը հենց այդպիսին է: Տեսեք՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ինքը չի կարող բանակցություններում ներկայացնել նաեւ Ղարաբաղը, որովհետեւ ԼՂՀ քաղաքացիներն իրեն չեն ընտրել եւ իրենց անունից բանակցելու մանդատ չեն տվել: Թվում էր՝ այս հայտարարության նպատակը պիտի հասկանալի լինի անգամ մանկապարտեզի երեխաներին. եթե միջնորդները ցանականում են արդյունավետ բանակցություններ, պիտի բանակցային գործընթացին մասնակից դարձնեն նաեւ ԼՂՀ իշխանություններին: Այսինքն՝ Հայաստանի իշխանությունների այս դիրքորոշումը Արցախը բանակցությունների սեղանի շուրջ վերադարձնելուն ուղղված կոնկրետ քայլ է:

Իսկ ինչպե՞ս մեկնաբանեցին սա Հայաստանի ծպտված եւ բացահայտ «մտահոգները»: Իբր՝ Հայաստանը դուրս է գալիս բանակցային գործընթացից եւ Ղարաբաղին թողնում է մեն-մենակ՝ Ադրբեջանի դեմ: Որովհետեւ, իբր, եթե Հայաստանն իրավունք չունի բանակցել Ղարաբաղի անունից, նշանակում է՝ ընդհանրապես անելիք չունի բանակցային գործընթացում: Ու քանի որ Ադրբեջանն էլ իր հերթին հրաժարվում է բանակցել Ղարաբաղի հետ, նշանակում է՝ բանակցություններն անիմաստ են, ու այլընտրանքը անխուսափելի պատերազմն է: Ահա այսպես: Փաստորեն, ըստ մեր «մտահոգների», Արցախը բանակցությունների սեղանի շուրջ վերադարձնելու փորձը նշանակում է հրաժարվել բանակցություններից ու պատերազմ հրահրել: Եվ դա (ուշադրություն) անում են Հայաստանի իշխանությունները:

Իսկ ինչպիսի՞ն է Ադրբեջանի դիրքորոշումն այս հարցում: Նրանք պնդում են, որ պիտի բանակցեն միայն Հայաստանի հետ, Ղարաբաղը չպիտի մասնակցի բանակցություններին, իսկ նման պահանջ ներկայացնելը նշանակում է փակուղի մտցնել բանակցությունները: Այդ դեպքում, ըստ նրանց, իրենց այլ բան չի մնա, քան ռազմական ճանապարհով խնդիրը լուծելը, իսկ պատերազմի վերսկսման ողջ պատասխանատվությունը (ուշադրություն) ընկնում է Հայաստանի վրա: Հասկացա՞ք: Փաստորեն՝ Հայաստանի «մտահոգներն» ու Ադրբեջանի իշխանությունները մեկին մեկ նույն բանն են ասում:

Հիմա՝ Հայաստանի նույն «ընդդիմադիր շրջանակների» այն թեզի մասին, թե Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունների արդյունքում բանակցությունները մտան փակուղի, եւ պատերազմի վերսկսման հավանականությունը կտրուկ մեծանում է: Փաստորեն ստացվում է, որ նախկինների օրոք բանակցությունները փակուղում չեն եղել: Այսինքն՝ երբ նախկինները մեծ եռանդով բանակցում էին մի փաստաթղթի շուրջ, որով նախատեսվում էր առաջին փուլում ազատագրված հինգ շրջանների վերադարձ, երկրորդ փուլում (հինգ տարի հետո) Քելբաջարի շրջանի ու Լաչինի շրջանի մեծ մասի (բացի միջանցքի հատվածից) վերադարձ, ադրբեջանցի փախստականների վերադարձ եւ միայն դրանից հետո՝ ժողովրդի «ազատ կամարտահայտում», դա փակուղի չէ՞ր: Պարզապես հիշեցման կարգով նկատենք, որ հենց այս փաստաթղթի շուրջ ընթացող բանակցությունների ամենաթեժ փուլում էլ Ադրբեջանը սկսեց ապրիլյան պատերազմը: Ու մեծ հիմարություն արեց, որովհետեւ հայկական բանակը խափանեց Ադրբեջանի պլանները, ու դրա շնորհիվ հայկական կողմը փոքր-ինչ կոշտացրեց դիրքորոշումը: Իսկ մինչ այդ ամեն ինչ «յուղի պես» գնում էր, Աղդամը Սերժ Սարգսյանի հայրենիքը չէր, մեզ Հայաստանի ու Արցախի միջեւ «հուսալի ցամաքային կապը» լիուլի հերիք էր, դրա համար էլ բանակցությունները փակուղում չէին...

Հիմա փաստորեն ընդդիմությունն ուզում է Նիկոլ Փաշինյանին ստիպել վերադառնալ այդ «ոչ փակուղային» իրավիճակին՝ հակառակ դեպքում կանխագուշակելով պատերազմ: Այսինքն՝ դարձյալ մեկին մեկ կրկնում է ադրբեջանական պաշտոնական քարոզչության թեզերը:

Հետաքրքիր է՝ իսկ մեր «մտահոգների» մտքով չի՞ անցել, որ բանակցությունները փակուղի է մտցնում հենց Ադրբեջանը՝ հրաժարվելով բանակցային սեղանի շուրջ տեսնել նաեւ Ղարաբաղի իշխանություններին: Թե՞ ներքաղաքական կոմբինացիաների ու շահերի առումով դրանից «քյար չկա», ավելի լավ է թիկունքից հարվածել սեփական իշխանություններին՝ թեկուզ ադրբեջանական քարոզչության թեզերը գովազդելու ճանապարհով:

Արմեն Բաղդասարյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3072 դիտում

Բոլոր ուժերը իրար հետ ստանալու են ջախջախիչ փոքրամասնություն և անվերադարձ դուրս են շպրտվելու քաղաքական դաշտից

Երևանում մեկնարկում է փոսային նորոգման լայնածավալ ծրագիրը․ կիրականացվի 200 հազար քմ աշխատանք․ Ավինյան

Պաշտոնանկություն ՀՀ արդարադատության նախարարությունում

Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ կան տուժածներ

Ասում են կողմ ենք խաղաղությանը, բայց կողմ չենք 29.743 քառակուսի կմ-ին․ սա նշանակում է՝ պատերազմ ես հայտարարում

ՌԴ-ի կողմից երկաթուղու կառավարման բերումով TRIPP-ում ռազմավարական դիրքերի կորուստ ենք ունենում․ որն է լուծումը

Կարապետյանը Պուտինի ասածը չանի՝ կպատժվի. ամսական 15-20 հազար դոլար են ծախսում մարդկանց մոբիլիզացնելու համար

Գագիկ և Ջավահիր Ծառուկյաններին մեղադրանք է առաջադրվել

ՀԱՊԿ-ից դուրս գալու որոշումը կախված է հետագա զարգացումներից. ԱՄՆ-ի հետ հարաբերությունները զարգանում են

«Կրթվելը նորաձև է»․ հանդիպումը սարոյանական ջերմությամբ լցրեց «Վիլյամ Սարոյան» հիմնադրամի նախագահը․ Հակոբյան

Մեկնարկեց ծանրամարտի Հայաստանի առաջնությունը․ ներքին առաջնությունների կազմակերպման նոր ստանդարտ ենք սահմանում

Եկեղեցին գահ չէ․ սփյուռքը լծակ չէ, որը կարելի է գործադրել հայ ընտրողի կամքի դեմ․ Գարո Արմենի հայտարարությունը

Չի կարող լինել ո՛չ պատգամավորի, ո՛չ վարչապետի թեկնածու․ վարչապետը՝ մի քանի երկրի քաղաքացի Կարապետյանի մասին

Թույլ չեմ տալու Կաթողիկոսությունը ՀՀ-ից դուրս տանել՝ Էջմիածնի գանձերի հետ․ շատ կոշտ հակազդեցություն է լինելու

Տեառնընդառաջը հեթանոսակա՞ն տոն է, թե՞ ոչ. ինչ է խորհրդանշում կրակը, ինչ ուտեստներ են դրվում սեղանին. տեսանյութ

ՔՊ ներքին ընտրությունները շատ կարևոր են ոչ միայն կուսակցության համար, այլ՝ ապագայի․ Ղազարյան

«Զայեդ»-ի 1 մլն դոլար մրցանակային ֆոնդը Հայաստանն Ադրբեջանի հետ կիսել է․ վարչապետ

«Վրացական երկաթուղին» չի քննարկում Ռուսաստանի հետ երկաթուղային հաղորդակցության վերականգնումը

Վերսկսվում է գյուղատնտեսության ապահովագրության ծրագիրը․ Պապոյանը մանրամասներ է ներկայացրել

Էրդողանին, Ալիևին կզսպի, հողերը, գերիներին հետ կբերի, ողջ բերքը կմթերի, ոչ մի կին չի մնա չբավարարված․ Ղազարյան

Սուրեն Պապիկյանը Պաշտպանության նախարարությունում ընդունել է մի խումբ նորակոչիկների․ տեսանյութ

Դավիթ Խուդաթյանն ու ՌԴ դեսպանը ՀԱԷԿ-ի հետ կապված հարցեր են քննարկել

Աշխատանքային պայմանագրերի կնքումը, փոփոխումը բացառապես թվային համակարգով իրականացնելու ժամկետը փոխվել է

Իրանը ողջունում է խաղաղությանը միտված ՀՀ վարչապետի քաղաքականությունը․ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Շիրլողամիին

ԱՄՆ-ն պատրաստակամ է պաշտպանության ոլորտում ՀՀ-ի հետ զարգացնել համագործակցությունը․ Դեյվիդ Ալենը՝ Պապիկյանին

Ձմեռային Օլիմպիական խաղեր. Միքայել Միքայելյանը 53-րդն է

Առգրավվել է հալյուցինոգեն սնկերով հարյուր փաթեթ․ 26 և 38 տարեկան երկու տղամարդ է կալանավորվել․ տեսանյութ

Տնտեսվարողներից կաշառք ստանալու համար ՊԵԿ գլխավոր հարկային տեսուչ է կալանավորվել․ կան ձերբակալվածներ

ՀՀ սեփականության իրավունքն է վերականգնվել Սևանի ափամերձ տարածքում գտնվող անշարժ գույքի նկատմամբ․ վարչապետ

Շարունակվում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի հաստատման առաջին փուլի քվեարկությունը

«Ալֆա-Ֆարմ» ՓԲԸ-ի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում

Գեղաքարում ճանապարհի դժվարանցանելիության պատճառով բժիշկը չի կարողացել մոտենալ հիվանդին

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան փետրվարի 13-ին

«Հայփոստ» ՓԲԸ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերով հափշտակության համար. վարույթը դատարանում է

13-ամյա անչափահասի միջադեպի մասով խստացրել եմ ՆԳՆ քաղաքականությունը. դպրոցները նման դեպքերում լռում են

Հիմա Հայաստանի վրա նույն սցենարն են փորձում կիրառել․ Սահակյանը ներկայացրել է «2 Սամվելների անալոգիան»

Մեկնարկել է կլոր սեղան-քննարկում Հայաստանի և Ադրբեջանի քաղհասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ

Միացյալ Նահանգները չի նշում Հայաստանի ապագա ատոմակայանի էներգիայի գինը. Ռուսաստանի ԱԽՔ-ը մտահոգիչ է համարել

Հրդեհ Կոտայքի խանութ սրահներից մեկի պահեստում. դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ

Սահմանների կառավարման «խելացի» համակարգը քաղաքացիներին թույլ կտա անցնել ավելի արագ և արժանապատիվ․ նախարար