Արսեն Թորոսյանի փաստաբանը կմիջնորդի՝ դատարան հրավիրել հետախուզման մեջ գտնվող Արա Մինասյանին

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի փաստաբանը պատրաստվում է միջնորդություն ներկայացնել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտոնի տնօրեն Արա Մինասյանին որպես վկա դատարան հրավիրելու վերաբերյալ:

Մինասյանը, հիշեցնենք, քրեական գործով մեղադրյալի կարգավիճակ ունի եւ գտնվում է հետախուզման մեջ:

Նախնական քննության տվյալներով՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն ՓԲ ընկերության նախկին տնօրենը, 2016 թվականից մինչեւ 2017 թվականի սեպտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում, նույն ընկերության մի շարք աշխատակիցների հանցակցությամբ, փաստաթղթեր կեղծելու եւ կեղծ փաստաթղթեր օգտագործելու միջոցով, խարդախությամբ առերեւույթ հափշտակել է ՀՀ առողջապահության նախարարության եւ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն ՓԲ ընկերության միջեւ կնքված «Պետության կողմից երաշխավորված անվճար եւ արտոնյալ պայմաններով անվճար բժշկական եւ սպասարկման ծառայությունների մատուցման մասին» պայմանագրի շրջանակներում ընդգրկված «Պետական հիմնարկների եւ կազմակերպությունների աշխատողների սոցիալական փաթեթով ապահովում» ծրագրով ՀՀ պետական բյուջեից հատկացված առանձնապես խոշոր չափերով գումարները:

Արա Մինասյանը քաղաքացիական հայց է ներկայացրել Արսեն Թորոսյանի դեմ՝ պահանջելով ներողություն խնդրել վիրավորանքի համար եւ հրապարակայնորեն հերքել զրպարտություն հանդիսացող տեղեկությունները: 

Հայցվորը, որպես փաստ, ներկայացրել է այն, որ 2018 թվականի հուլիսի 27-ին Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում ուղիղ եթեր է մտել՝ այն վերնագրելով «Տուշոնկեքի մասին» եւ արել մի շարք արտահայտություններ, որոնք, ըստ հացվոր կողմի, վերաբերում են Արա Մինասյանին: Մասնավորապես, Արսեն Թորոսյանը հետեւյալ արտահայտություններն էր հնչեցրել. «Մեր ստուգումները ցույց տվեցին, որ այդ չարաշահումները այնքան սիստեմատիկ են, որ նույնիսկ ստուգումների ընթացքում չեն դադարում: Այսինքն, մենք մինչեւ հիմա ստանում ենք հաշվետվություններ նույն մարդու համար մի քանի անգամ պետական գումար գանձելու վերաբերյալ»

«Մինչեւ հիմա չի դադարում այդ թալանը կամ, այսպես ասած՝ վատնումը: Իսկ ի՞նչ է տեղի ունեցել: Հիմնական բաժինը, 400 միլիոնից ավել, հիմա ասեմ կոնկրետ թիվը, 400 քանի միլիոն, մարդիկ եկել են, հանձնել են արյան անալիզ, մի քանի այլ փոքր հետազոտություններ են արել: Վերջում պարզվել է, որ այդ մարդիկ պառկել են հիվանդանոցում եւ 200 հազար դրամի բուժում են ստացել»,

«8000 դրամի փոխարեն բուժհիմնարկը գանձում է 200 հազար դրամ պետական բյուջեից եւ տարիներ շարունակ», «հետո այդ գումարներով կատարվում են շատ հետաքրքիր գնումներ, միշտ նույն մարդկանցից, տարատեսակ պատճառներով իսկական հաղթողները մերժում են ստացել ինչ-որ թղթերի հիման վրա, որ որակին չի համապատասխանում ու էդ գումարները տրվել են կոնկրետ մարդկանց, հիմնականում միշտ նույն մարդկանց»,

«Տարիներ շարունակ բժիշկները աշխատավարձ չեն ստացել նորմալ»,

«Նորից կրկնում եմ, 8000 դրամ հետազոտության փոխարեն պետությունից 400 միլիոն գանձվել է, ամեն մեկի համար 150-200 հազար դրամ, ձեւակերպվել են հիվանդության պատմություններ»,

«Ինչ վերաբերում է քրգործերին, 99 տոկոսով վստահ եմ, որ այստեղ կան քրեական տարրեր, որ այդ գումարները փաստացի շորթվել են պետությունից, ու դրանք պետք է ունենան նաեւ իրավական հետեւանքներ»»:

Իր առարկություններում պատասխանողի ներկայացուցիչ Գեւորգ Գյոզալյանը նշել էր, որ Արսեն Թորոսյանը որեւէ մեկին եւ հատկապես Արա Մինասյանին չի վիրավորել, այլ հնչեցված արտահայտությունները եղել են գնահատողական, որոնք նրա խոսքով՝ վերաբերվել են 3-րդ անձի՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ին:

Այսօր դատարան էր ներկայացել երրորդ անձի ներկայացուցիչը, որին պատասխանողի ներկայացուցիչ Գեւորգ Գյոզալյանը մի քանի հարց ուղղեց՝ ըստ էության ցույց տալու, որ եթե նույնիսկ Արսեն Թորոսյանը զրպարտչական արտահայտություններ է արել, դա Արա Մինասյանի հետ առնչություն չունի: Մասնավորապես Գյոզալյանը հարցրեց ԲԿ ներկայացուցչին՝ հաշվետվությունները պետպատվերի համար ո՞վ է կազմում՝ ինչին ի պատասխան ներկայացուցիչը պատասխանեց, որ բժշկական կենտրոնի վարչական անձնակազմում գործում է պետպատվերի ձեւակերպումների բաժին, որը կազմում է հաշվետվությունները, որից հետո արդեն հաշվապահական համապատասխան ձեւակերպումները իրականացվում են հաշվապահության կողմից: Հարցին՝ Արա Մինասյանը որեւէ կապ ունի՞ այդ հաշվետվությունների հետ, ներկայացուցիչը բացասական պատասխան տվեց՝ որպես տնօրեն՝ ոչ:

Արսեն Թորոսյանի կողմից հնչեցված «8000 դրամի փոխարեն բուժհիմնարկը գանձում է 200 հազար դրամ պետական բյուջեից եւ տարիներ շարունակ», արտահայտության վերաբերյալ էլ Գոյզալյանը հետաքրքվեց, թե ով է գանձում այդ գումարները, ինչին ի պատասխան ԲԿ-ի ներկայացուցիչն ասաց, որ հաշվապահությունը եւ ֆինանսական գծով տնօրենը համապատասխան հաշվապահական ձեւակեպումներն անում են, դրանից հետո արդեն գանձում են կատարում: Նրա խոսքով՝ ԲԿ-ի տնօրենը որեւէ կապ չունի գանձման գործառույթի հետ: Գնումների հետ կապված արտահայտության մասով էլ հարցրեց՝ ո՞վ է կատարում գնումները ԲԿ-ում, Արա Մինասյա՞նը, պարզվեց, որ գնումների համակարգողի կողմից է կատարվում, վերահսկողությունը ֆինանսական տնօրինության կողմից է, անմիջական կապ տնօրենը դարձյալ չունի: Հիվանդության պատմության ձեւակերպումների վերաբերյալ էլ ներկայացուցիչն ասաց, որ բժիշկներն են անում, եւ ըստ նրա՝ ԲԿ նախկին տնօրեն Արա Մինասյանին սա նույնպես չէր առնչվում: 

Այս հարցուպատասխանից հետո դատավոր Սերգեյ Երիցյանը Գեւորգ Գյոզալյանից հետաքրքրվեց՝ ձեր հարցերի պատասխանները ենթադրո՞ւմ էիք, ինչի ի պատասխան Գյոզալյանը պատասխանեց՝ «միանշանակ»: «Հարցերս նրա համար էր, որ այստեղ զրպարտության հետ կապված առհասարակ իրավահարաբերություն չկա եւ այդ մասով չպետք է անցնենք հաջորդ փուլ եւ ապացույցներ բաշխենք կողմերի միջեւ, որովհետեւ ակնհայտ ունենք այնպիսի իրողություն, որ եթե զրպարտության կողմ կարող է լինել ինչ-որ մեկը, դա երրորդն անձն է: Հարցերս պատահական չէր, այն գործառույթները եւ դրա հետ կապված այն մտքերը, որ արտահայտել է իմ վստահորդը, անում է ֆինանսական տնօրենը, անում է հաշվապահը, անում են ինչ-որ բժիշկներ, բոլորը՝ բացի Արա Մինասյանից: Իմ վստահորդը տնօրենի հետ կապված որեւէ բան չի ասել, որեւէ մեկին չի վիրավորել, արտահայտությունները վիրավորական չի եղել, դրանք գնահատողական կարծիք են եղել: Իմ վստահորդը հանդիսանում է քաղաքական գործիչ, նա կաշկանդված չէ: Կառավարության որդեգրած ծրագիրն է, որ նա պետք է հաշվետու լինի հասարակությանը եւ այս հաշվետու լինելու շրջանակներում է, որ տեղեկատվություն է մատուցել հանրությանը»,- մանրամասնեց Գեւորգ Գյոզալյանը: 

Արա Մինասյանի ներկայացուցիչ Վահագն Գրիգորյանը, սակայն, պնդում է, որ Թորոսյանի ներկայացված արտահայտություններն ուղղված են եղել հենց Արա Մինասյանի դեմ եւ եղել են թիրախավորված։ «Մեծ խնդիր կա պատասխանողի կարգավիճակի հետ: Ես, որպես իրավաբան, կարծում եմ, որ պաշտոնատար անձն իրավունք չունի կատարել նման արտահայտություններ՝ նախքան դատավճիռը, նույնիսկ եթե քրեական գործն ընթացքի մեջ է, դա դեռ կառավարության անդամի համար բավարար հիմք չէ՝ անձի մեղավորությունը հաստատված համարող արտահայտություն կատարելու համար։ Եթե խոսվում է նրա մասին, որ «դրսում բանդան ցույց է անում, որ բանդայի պարագլուխն աթոռից չզրկվի», հասկանալի է, թե ում նկատի ունեն, քանի որ բոլորը գիտեն, թե ում եւ ինչի համար էին այդ օրերին ցույց անում, եւ եթե խոսվում է չարաշահումների մասին, այդ համատեքստում ակնհայտ է, որ  մնացած բոլոր արտահայտությունները եւս ուղղված են իմ վստահորդի դեմ»,–ասաց ներկայացուցիչը։

Հայցվոր կողմը պահանջում է պարտավորեցնել Արսեն Թորոսյանին՝ Ֆեյսբուք սոցիալական կայքի իր պաշտոնական էջի միջոցով «Ներողություն եմ խնդրում Արա Մինասյանից» վերնագրով ուղիղ եթեր սկսել եւ դրա միջոցով հերքել զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները։ Իսկ դրա անհնարինության դեպքում՝ հերքումը տպագրել ոչ պակաս, քան 1000 տպաքանակ ունեցող մամուլում։

Դատավորի հարցին, թե ինչպես է պատկերացնում, որ ուղիղ եթերի միջոցով հերքում հրապարակելու անհնարինություն առաջանա, Վահագն Գրիգորյանը պատասխանեց. «Օրինակ, հնարավոր է՝ մոռացած լինի ֆեյսբուքի գաղտնաբառը»: Պատասխանողի ներկայացուցիչն էլ կատակեց. «Լավ հուշում էր»:

Գեւորգ Գյոզալյանը դատական նիստի ընթացքում հայտարարեց, որ պատրաստվում է Արա Մինասյանին որպես վկա դատարան հրավիրելու միջնորդություն ներկայացնել եւ այն գրավոր ներկայացնելու համար դատարանին խնդրեց հետաձգել դատական նիստը:

Հայցվորի ներկայացուցիչը, սակայն, դեմ էր նիստը հետաձգելուն: Ինչ վերաբերում է Արա Մինասյանին դատարան հրավիրելու առաջարկին, ապա Վարդան Գրիգորյանն ասաց, որ իրենք չեն ընդունում նման առաջարկը: Այնուամենայնիվ, դատարանը որոշեց հետաձգել նիստը. այն նշանակելով մարտի 4-ին, ժամը 10:00-ին:

Նիստի ավարտին Գեւորգ Գյոզալյանից հետաքրքրվեցինք՝ Արա Մինասյանը հետախուզման մեջ է, ինչպե՞ս եք պատկերացնում նրա դատարան գալը, Գյոզալյանը պատասխանեց. «Գիտեմ այդ հանգամանքը: Դա եւս մեկ ազդակ է դատարանի համար որոշակի հետեւություններ անելու: Ես այս միջնորդությամբ ի սկզբանե հանդես չեմ եկել, կարծում էի, որ զրպարտության հարց այստեղ չկա, երբ դատարանը դա դրեց մեզ վրա, մենք հանդես կգանք: Ես գիտեմ, որ պարոն Մինասյանը հետախուզման մեջ է գտնվում եւ դժվար գա այստեղ ցուցմունք տալու, բայց սա նաեւ կարծում եմ որոշակի ազդակ պետք է լինի  դատարանի համար»,- ասաց Գյոզալյանը՝ հավելելով, որ դատարանին կներկայացնեն ապացույցներ, որ չարաշահումներ, այդուհանդերձ, եղել են:

Արսեն Թորոսյանը պատրաստ է եղել քայլ անել հաշտության համար, սակայն Արա Մինասյանը, ինչպես պարզվեց նիստի ընթացքում, չի գնացել հաշտության. «Քանի որ պատասխանող կողմը ինքն իր մեջ գիտի, որ թիրախավորված արտահայտություն չի արել, իր արտահայտությունը եղել է լայն, խնդիր չունի Մինասյանի հետ քննարկելու: Մենք խնդիր չունենք, մենք պատրաստ ենք: Թիրախավորված անձ չի եղել, մենք անուն չենք տվել: Ուստի մենք խնդիր չունենք գանք հաշտության, եթե նրանք ցանկանան, բայց ինչպես գիտեք, նրանք մերժել են, չեն ցանկանում»,- ասաց Գյոզալյանը: 

Հարցին, թե ում նկատի ուներ Արսեն Թորոսյանը «բանդայի պարագլուխ» ասելով, ներկայացուցիչը պատասխանեց. «Բանդայի պարագալուխ, վիշապը նստել աղբյուրի վրա, ջուրը փակել է, սրանք ամբողջը փոխաբերական իմաստով պետք է նայել: Մեր խոսքում բազմաթիվ են այդպիսի փոխաբերությունները»: Դիտարկմանը, որ «բանդայի պարագլուխ» արտահայտությունը որպես դրական խոսք չի ընկալվում, Գեւորգ Գյոզալյանը պատասխանեց. «Ես ինքս իմ խոսքում շատ ժամանակ դատավորների հետ կապված հարցերում շատ սուր արտահայտություններ եմ օգտագործում ոչ թե նրա համար, որ խնդիր ունեմ ինչ-որ մեկին վիրավորելու, այլ շեշտադրում եմ անում, որպեսզի  հանրության ուշադրությունը հրավիրեմ, որ այս հարցը շատ լուրջ հարց է...այո շատ ժամանակ մենք մեզ թույլ ենք տալիս այդպիսի արտահայատություններ, միաժամանակ նկատի չունենալով որեւէ մեկին: Եթե նկատի ուներ իմ վստահորդը որեւէ մեկին, ապա չկասկածեք, նա ուղղակի կասեր՝ Պողոս Պողոսյանը բանդայի պարագլուխ է»,- եզրափակեց Գեւորգ Գյոզալյանը:

Տպել
4543 դիտում

Միացյալ Նահանգները Հայաստանի կողքին է` իր ինքնիշխանության ամրապնդման գործում. Մայքլ Քարփենթերը՝ ՀՀ ԱԺ պատգամավորներին

Խնդրահարույց է լրագրողների թիրախավորման, նրանց մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու դեպքերի առկայությունը. ՄԻՊ

Թբիլիսիում անհայտ անձինք հարձակվել են ցուցարարների վրա, ծեծել նրանց (տեսանյութ)

Մեքենան հայտնվել է «Գազպրոմ»-ի փորած փոսում

Երևանի և 3 մարզի որոշ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի

Զովունիում հրդեհ է բռնկվել երկհարկանի շինության առաջին հարկում

Կիպրոսը ողջունել է Երևանի և Բաքվի միջև սահմանազատման վերաբերյալ պայմանավորվածությունը

Մեքենան դուրս է եկել Երևան-Գյումրի ճանապարհի երթևեկելի հատվածից ու շրջվել. կան տուժածներ

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ ինչ է քննարկվել

Զինված ավազակային հարձակում Երևանում․ թալանել են կնոջը և դիմել փախուստի, դեպքի վայրում հայտնաբերվել է մարտական ատրճանակ

Մարտի 1-ի գործը ավարտված չէ, նոր փամփուշտներ կան, որոնք ուղարկված են փորձաքննության․ Վարդապետյան

Հնարավոր չէ «սրբազան»-ի տիտղոսի հետևում անվանարկել քաղաքական հակառակորդին՝ ակնկալելով պատասխան Նոր Կտակարանից․ Առաքելյան

Վաշինգտոնում հայ պատգամավորները ներկայացրել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

Վարդահովիտում գետի վարարման հետևանքով քաղաքացիները չեն կարողացել անցնել մյուս ափը (տեսանյութ)

Ալիևը արդարանում է Պուտինի առջև. ինչու է Ադրբեջանի նախագահը անընդհատ խոսում միջնորդներ չլինելու մասին

Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ Գյումրու «Երեխաների տուն» մանկատան սաներն այցելել են Կենդանաբանական այգի (տեսանյութ)

ԱՄՆ-ի կողմից սահմանված պատժամիջոցների ցուցակում ներառվել են նաև Թուրքիան և Ադրբեջանը

15 նոր տրոլեյբուս և 171 նոր ավտոբուս․ Երևանի տրանսպորտային հավաքակայանը կհամալրվի (տեսանյութ)

Հայտնի է ընդունելության միասնական քննությունների 2-րդ փուլի հայտագրման վերջնաժամկետը․ հնարավոր է կիրառվեն մետաղորսիչներ

Տավուշի թեմի առաջնորդի գործառույթը աղոթելն է, ոչ թե ասֆալտին նստելը կամ պառկելը, ՀՀ-ի վրա հարձակում հրահրելը. Սուքիասյան

Բախվել են թիվ 18 երթուղին սպասարկող «Ժոնգ Տոնգ» և թիվ 1 երթուղին սպասարկող «ՄԱՆ» մակնիշի ավտոբուսները․ կա վիրավոր

Դուք չեք պատկերացնի՝ մեզ ինչքան էր պետք․ Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Մարզային փրկարարական վարչությունների ղեկավարներին կարգադրվել է մարտական հաշվարկում ընդգրկել նաև ամենագնացները

Թուրքիան դադարեցրել է առևտրային հարաբերություններն Իսրայելի հետ

ՀՀ-Ադրբեջան սահմանազատման հանձնաժողովների վերջին պայմանավորվածությունն առաջընթաց է խաղաղության օրակարգում․ Բայրամով

Եղբայրները գումարային հարցի շուրջ վիճաբանել են 3 անձի հետ, որոնք հարվածներ են հասցրել, հետո դանակահարել նրանցից մեկին

Արարատ Միրզոյանի հետ հեռախոսազրույցից հետո Ուկրաինայի ԱԳ նախարարը գրառում է արել

Ինչեր են հայտնաբերվել կալանավորվածներից մեկի գուլպայից, մյուսի էլ՝ ծխախոտի տուփից

Ղրղզստանի ԱԳՆ-ն իր քաղաքացիներին խորհուրդ է տվել չմեկնել Ռուսաստանի Դաշնություն

Նոյեմբերին Ադրբեջանում խորհրդարանական ընտրություններ են անցկացվելու

Հայաստանը պետություն է, պետք է հասկանալ, որ մի խումբ անձինք չեն կարող խանգարել սահմանազատման գործընթացին. Իոաննիսյան

«Լադանիվա»-ի երկրորդ փորձը եվրատեսիլյան բեմում (լուսանկարներ)

Խոշոր բրենդներն անընդհատ ահազանգում են․ վարչապետին է ներկայացվել Մտավոր սեփականության գրասենյակի 2023-ի հաշվետվությունը

Արծվի թևեր կոչվող հատվածում նոր արագաչափ է տեղադրվել․ երբ կգործարկվի այն

Ուսուցիչը բռնություն է կիրառել տարրական դասարանների աշակերտների նկատմամբ․ Տիգրան Ավինյանը տեղեկությունը փոխանցել է ՔԿ-ին

Կենտրոն վարչական շրջանի ղեկավարն ազատվել է պաշտոնից

Արարատ Միրզոյանն ու Ուկրաինայի ԱԳ նախարարը տարածաշրջանային հարցեր են քննարկել

Երևանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

«Ուրալ»-ի վթարից տուժած 20 զինծառայողներից 8-ը դուրս են գրվել հոսպիտալից․ ինչ վիճակում են մյուսները

Գյումրիում մեկ ապաստարան կվերանորոգվի և կվերազինվի․ համագործակցության փաստաթուղթ է ստորագրվել